Մայքլ Մեդսեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մայքլ Մեդսեն (անգլերեն՝ Michael Madsen, սեպտեմբերի 25, 1957[1], Չիկագո)[2][3], ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և լուսանկարիչ։
![]() | |
---|---|
![]() | |
Հասակը | 188 սմ |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ![]() |
Կրթություն | Evanston Township High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1981–այժմ |
Ժանրեր | Թրիլեր, Դրամա, Մարտական |
Ծնողներ | մայր՝ Elaine Madsen? |
Ամուսին(ներ) | Դեաննա Մորգան (3 երեխա), Ջանին Բիսինյանո (ամուսնալուծված) (2 երեխա), Ջորջանա Լափիեռ (ամուսնալուծված) |
Երեխա(ներ) | 5 երեխա |
IMDb | ID 0000514 |
michaelmadsen.com | |
Խաղացել է 150-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից կարելի է առանձնացել «Կատաղած շները», «Սպանել Բիլին», «Դոննի Բրասկո», Ջեյմս Բոնդի ֆիլմերից «Մեռիր, բայց ոչ հիմա»-ն, «Մեղքերի քաղաքը» և այլ հայտնի ֆիլմեր, որոնցում Մեդսենը խաղացել է գլխավոր դերեր։ Մեծ մասամբ մարմնավորել է «հմայիչ, անհոգ, ահավոր սրիկաների»[4]։ Հաճախ համագործակցել է հանրահայտ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հետ։
Կատարել է նաև հնչյունավորումներ «Grand Theft Auto III», «True Crime: Streets of L.A.», «DRIV3R»։ Հնչյունավորել է նաև «Կատաղած շները» ֆիլմի հիման վրա ստեղծված խաղում իր իսկ խաղացած կերպարին (Միստր Բլանդ)։
Պարգևներ խմբագրել
- Red Hen Press գործակալության մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար (2006 թ.).
- 2008 թվականին Մալիբուի միջազգային 9-րդ կինոփառատոնում Մայքլ Մեդսենն առանձնահատուկ պատիվների է արժանացել դերասանական արվեստում ձեռք բերած նվաճումների համար[5]։
- Independent Firecracker մրցանակ՝ Burning In Paradise բանաստեղծական գրքի համար[6]
- Բոստոնի կինոփառատոնի մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում՝ Strength and Honour ֆիլմում տպավորիչ դերակատարումով հանդես գալու համար (2007)
- Նյու Յորքի անկախ կինո- և տեսաֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում՝ Strength and Honour ֆիլմում տպավորիչ դերակատարումով հանդես գալու համար (2008)
- Hollywood Film Awards մրցանակի է արժանացել՝ որպես «Ատելի ութնյակը» (The Hateful Eight) ֆիլմի դերասանական կազմի անդամ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ GeneaStar
- ↑ «Michael Madsen on beating up Justin Bieber, the 'Reservoir Dog' ear and why he regrets his tattoos»
- ↑ Bhattacharya Sanjiv (17 April 2004)։ «Michael Madsen: Mr Blonde's ambition»։ The Guardian
- ↑ Martin Clive (July 25, 2014)։ «What the Fuck Is Michael Madsen Doing with His Life?»։ Vice News։ Վերցված է February 6, 2020
- ↑ «Malibu International Film Festival honors Michael Madsen»։ Malibu Times։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-16-ին։ Վերցված է 2021-09-19
- ↑ Waldo Thea (July 16, 2006)։ Celebrities and Their Culinary Creations: Autographed Photos, Biographies, Trivia, & Recipes։ iUniverse։ ISBN 9780595397532 – via Google Books
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մայքլ Մեդսեն հոդվածին
Մայքլ Մեդսեն Վիքիպահեստում |