Միջնակարգ կրթություն

դպրոց

Միջնակարգ կրթություն, կրթության հիմնական աստիճանի ավանդական անվանումը երկրների մեծ մասի կրթական համակարգում։ Որպես տարրական և բարձրագույն կրթության միջանկյալ աստիճան առավել պարզորոշ ձևավորվել է միջին դարերի վերջում՝ կապված արտադրության, գիտության, մշակույթի առաջընթացի հետ։ 15-րդ-16-րդ դարերում կոչվել է դասական կրթություն (ուսումնական հաստատությունը՝ գիմնազիա)։ 18-րդ դարում դասականի հետ միասին տարածում գտավ ռեալական կրթությունը (ռեալական ուսումնարաններ)։ Մինչհեղափոխական Ռուսաստանում ընդհանուր Միջնակարգ կրթություն էին տալիս գիմնազիաները, ռեալական և առևտրական ուսումնարանները։ Գոյություն ունի ընդհանուր և մասնագիտական միջնակարգ կրթություն։

Ըստ Կրթության միջազգային ստանդարտ դասակարգման սանդղակի, բաղկացած է երկու փուլից։ Երկրորդ մակարդակի կամ թերի միջնակարգ կրթությունը (նաև քիչ հայտնի որպես միջին աստիճանի կրթություն) համարվում է հիմնական կրթության երկրորդ և վերջին փուլը, իսկ երրորդ մակարդակի (ավագ) միջնակարգ կրթությունը ևս մեկ փուլ է մինչև բարձրագույն կրթություն ստանալը։ Յուրաքանչյուր երկիր նպատակ ունի ապահովել հիմնական կրթություն, բայց համակարգերը և տերմինաբանությունը նրանց համար առանձնահատուկ են։ Միջնակարգ կրթություն սովորաբար ստանում են տարրական կրթությունից վեց տարի հետո, որին հաջորդում են բարձրագույն, մասնագիտական կրթությունները կամ աշխատանքը[1]։ Բազմաթիվ երկրներում միջնակարգ կրթությունը պարտադիր է առնվազն մինչև 16 տարեկանը։ Երեխաները սովորաբար թերի միջնակարգ կրթության փուլն անցնում են մոտավորապես 11 տարեկան հասակում։ Պարտադիր կրթությունը երբեմն շարունակվում է մինչև 19 տարեկանը։

1989 թվականից կրթությունը երեխայի համար դիտվում էր որպես մարդու հիմնական իրավունք։ Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի 28-րդ կետի համաձայն, տարրական կրթությունը պետք է լինի անվճար և պարտադիր, մինչդեռ միջնակարգ կրթության տարբեր ձևերը, ներառյալ հիմնական և մասնագիտական կրթությունները պետք է մատչելի և հասանելի լինեն յուրաքանչյուր երեխայի համար։ Տերմինաբանությունը բարդացել է, և չկար համընդհանուր սահմանում, մինչև Կրթության միջազգային ստանդարտ դասակարգումը տարրական կրթության և համալսարանի միջև եղած ժամանակահատվածը բաժանեց միջին և ավագ միջնակարգ կրթությունների միջև։

Դասական շրջանում և միջնադարում միջնակարգ կրթությունը տրամադրվում էր եկեղեցիներում ազնվականների որդիների և այն տղաների համար, ովքեր պատրաստվում էին ընդունվել համալսարաններ կամ դառնալ քահանա։ Քանի որ առևտուրը պահանջում էր նավիգացիոն և գիտական հմտություններ, եկեղեցին դժկամությամբ ընդլայնեց ուսումնական պլանը և ընդունելությունը։ Հեղափոխության ընթացքում պետությունը պայքարեց ի դեմս ուսման՝ եկեղեցու հսկողության տակ գտնվելու, իսկ Կոմենսկիից և Ջոն Լոքից հետո կրթույթունը լատիներեն տեքստի կրկնությունից փոխվեց երեխայի մեջ գիտելիքների ձևավորման։ Կրթություն քչերն էին ստանում։ Մինչև 19-րդ դարի կեսերը բացվել են միջնակարգ դպրոցներ հասարակական տարբեր խավերի կարիքները բարելավելու համար։ Բանվոր դասակարգը ստացել է 4 տարվա կրթություն, վաճառականը՝ 5, էլիտան՝ 7։ Միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը տրվել է 1945 թվականից հետո։ Իսկ որոշ երկրներ անցնում են պարտադիր և անվճար միջնակարգ կրթության, որը նախատեսված է մինչև 19 տարեկան բոլոր երիտասարդների համար։

Սահմանում

խմբագրել

Միջնակարգ կրթությունը բազմաթիվ երկրներում կրթական շարունակական փուլ է, որը պատասխանատու է պատանեկության շրջանում երիտասարդների զարգացման համար՝ նրանց ֆիզիկական, մտավոր և հուզական աճի ամենաարագ փուլում։ Կրթության հենց այս մակարդակի առաջին փուլում են ավելի ամուր արմատավորվում տարրական դպրոցում ձևավորված արժեքներն ու վերաբերմունքը գիտելիքների և հմտությունների ձեռքբերման հետ մեկտեղ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, Միջնակարգ կրթության բարեփոխումներ գիտելիքների ձեռքբերման և հմտությունների զարգացման ուղղությամբ, 2005[2]

Կրթության միջազգային ստանդարտ դասակարգումը 1997 թվականին նկարագրում է յոթ մակարդակ, որոնք կարող են օգտագործվել կրթությունը միջազգային մակարդակով համեմատելու համար։ Երկրի ներսում դրանք կարող են իրականացվել տարբեր եղանակներով՝ տարիքային տարբեր մակարդակներով և տեղական դավանանքներով։ Յոթ մակարդակները հետևյալն են[1]՝

  • Մակարդակ 0-Հետտարրական կրթություն
  • Մակարդակ 1-Տարրական կրթություն կամ հիմնական կրթության առաջին փուլ
  • Մակարդակ 2-Թերի միջնակարգ կրթություն կամ հիմնական կրթության երկրորդ փուլ
  • Մակարդակ 3-(Ավագ) միջնակարգ կրթություն
  • Մակարդակ 4-Հետմիջնակարգ, ոչ բարձրագույն կրթություն
  • Մակարդակ 5-Բարձրագույն կրթության առաջին փուլ
  • Մակարդակ 6-Բարձրագույն կրթության երկրորդ փուլ

Այս համակարգի շրջանակներում 1-ին և 2-րդ մակարդակները, այսինքն տարրական և թերի միջնակարգ կրթությունները միասին հիմնական կրթության ձև են։ Բացի դրանից, տեղական կառավարությունները կարող են միջնակարգ կրթություն համարել 2-ից 4-րդ մակարդակները միասին, 2-րդ և 3-րդ մակարդակները միասին կամ միայն 2-րդ մակարդակը։ Այս մակարդակի սահմանումները միավորվել են վիճակագրական նպատակներով, ինչպես նաև համեմատական տվյալների հավաքագրումը ազգային և միջազգային մակարդակներում թույլ տալու համար։ Դրանք հաստատվել են 1997 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից 29-րդ նստաշրջանում։ Թեև դրանք կարող են թվագրված լինել, ապահովում են սահմանումների համընդհանուր շարք[1] և մնում են անփոփոխ 2011 թվականի թարմացումներով[3]։

Թերի միջնակարգ կրթությունը բնութագրվում է որպես առաջին դասարանի ուսուցչի կողմից գիտելիքների փոխանցում, ով աշակերտների խմբին փոխանցում է ողջ բովանդակությունը, ինչը մատուցվում է մի շարք առարկաների մասնագետների կողմից։ Կրթական նպատակն է ավարտին հասցնել հիմնական կրթության ապահովումը (այդպիսով ավարտելով հիմնական հմտությունների մատուցումը) և հիմք դնել ամբողջ կյանքի կրթության համար[1]։

Թերի միջնակարգ կրթությունը, հավանաբար, ցույց կտա հետևյալ չափանիշները․

  • մոտ 6 տարի հետո տարրական կրթության սկիզբ
  • ավելի բարձր որակավորում ունեցող ուսուցիչների պահանջ, ովքեր դասվանդում են միայն իրենց մասնագիտության շրջանակներում
  • 3-րդ մակարդակի դասընթացների ավարտ, կամ մասնագիտական կրթություն կամ աշխատանք 9 տարվա կամ ավել ընդհանուր կրթություն ստանալուց հետո

Թերի միջնակարգ կրթության ավարտը հաճախ կամընկնում է պարտադիր կրթության ավարտի հետ այն երկրներում, որտեղ այն գոյություն ունի[1]։

(Ավագ) միջնակարգ կրթությունը սկսվում է հիմնական կրթության ավարտից հետո, որը նույպես բնութագրվում է որպես թերի միջնակարգ կրթության ավարտ։ Կրթական ուղղվածությունը բազմազան է՝ կախված ուսանողի հետաքրքրություններից և ապագա ընտրությունից։ Այս մակարդակի կրթությունը սովորաբար կամընտրական բնույթ ունի։

(Ավագ) միջնակարգ կրթությունը, հավանաբար, ցույց կտա հետևյալ չափանիշները․

  • մոտ 9 տարի հետո հիմնական կրթության սկիզբ
  • ընդունելության համապատասխան տարիքն է 14-16 տարեկան
  • բոլոր ուսուցիչները դասավանդվող առարկայից ունեն 5-րդ մակարդակի որակավորում
  • 4-րդ մակարդակի կամ 5-րդ մակարդակի դասընթացների կամ ուղղակի աշխատանքի ավարտ[1]

Շատ առարկաներ կարող են դուրս գալ, և տեղի է ունենում մասնագիտության բարձրացում։ (Ավագ) միջնակարգ կրթության ավարտը ապահովում է 5-րդ մակարդակի բարձրագույն կրթության ընդունելության, տեխնիկական կամ մասնագիտական կրթության (4-րդ մակարդակի, ոչ բարձրագույն կրթության դասընթացներ) պահանջները կամ ապահովում է դեպի աշխատավայր ուղղակի մուտքը։

2012 թվականին Կրթության միջազգային ստանդարտ դասակարգումը հրապարակեց կրթության մակարդակների վերաբերյալ հետագա աշխատանք, որտեղ նա համակարգեց հատուկ ուղիներ և վերասահմանեց երրորդական մակարդակները։ Թերի և (ավագ) միջնակարգ կրթությունները կարող են տևել 2-ից 5 տարի, և երկուսի միջև անցումը հաճախ տեղի կունենար այն ժամանակ, երբ ուսանողներին թույլ տրվեր որոշակի առարկա ընտրել[3]։

Միջնակարգ դպրոցների տերմինաբանությունը տարբերվում է ըստ երկրի, և սրանցից որևէ մեկի ճշգրիտ նշանակությունը նույնպես տարբերվում է[փա՞ստ]։ Միջնակարգ դպրոցները, ի թիվս այլ անունների, կարելի է անվանել նաև ակադեմիա, քոլեջ, գիմնազիա, ավագ դպրոց, լիցեյ, միջին դպրոց, քոլեջ-նախապատրաստական դպրոց, վեցամյա դպրոց կամ մասնագիտական դպրոց։ Անվանակարգի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս ստորև բերված բաժինն ըստ երկրների։

Պատմություն

խմբագրել

Դեռահասների կրթության ձևն անհրաժեշտ դարձավ բոլոր այն հասարակություններում, որոնք ունեին այբուբեն և զբաղվում էին առևտրով։ Արևմտյան Եվրոպայում ֆորմալ միջնակարգ կրթությունը կարելի է թվագրել մինչև մ․թ․ա․ 320 թվականի աթենական կրթական բարեփոխումները։ Չնայած նրանց քաղաքակրթությունը վերացման եզրին էր, և նրանք ստրկացվել էին, հելլենիստ աթենացի ուսուցիչներին մեծ տեղ էին տալիս Հռոմեական համակարգում։ Հռոմեական և հելլենիստական հռետորական դպրոցները ուսուցանում էին յոթ ազատ արվեստներ և գիտություններ՝ քերականություն, հռետորաբանություն, տրամաբանություն, թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն և աստղագիտություն, որոնք համարվում էին նախապատրաստություն աստվածաբանության, իրավաբանության և բժշկության երրորդ մակարդակի ուսումնասիրության համար։ Տղաները պատրաստվում էին ընդունվել այդ դպրոցներ մասնավոր կրկնուսույցների միջոցով՝ տան պայմաններում, իսկ աղջիկները ստանում էին միայն տնային ուսուցում[4]։

Անգլիան հենց ինքը ներկայանում է որպես լավ օրինակ։ Երբ 597 թվականին Օգոստինոս Քենթբերցին տարածեց քրիստոնեությունը, այնտեղ դպրոցներ չկային։ Նրան անհրաժեշտ էին քահանաներ՝ եկեղեցական ծառայություններ մատուցելու համար, ինչպես նաև անհրաժեշտ էին տղաներ երգչախմբում երգելու համար։ Նա ստիպված էր հիմնել և՛ գիմնազիաներ, որոնք կուսուցանեին լատիներեն, որպեսզի անգլիացիներին հնարավորություն ընձեռնվեր սովորել քահանայություն, և՛ երգի դպրոցներ (երգչախմբի դպրոցներ), որոնք կսովորեցնեին «ազնվականների որդիներին» երգել եկեղեցական երգչախմբերում[5][4]։ Ինչ վերաբերում է Քենթերբերիի (597) և [[Ռոչեստեր (Նյու Յորք)|Ռոչեսթերի (604) դպրոցներին]] երկուսն էլ դեռ գոյություն ունեն։ Բեդան իր «Եկեղեցական պատմություն» (732) աշխատության մեջ պատմում է, որ Քենթերբերիի դպրոցը սովորեցնում էր ավելին, քան «լատիներենի նպատակային ընթերցումն ու ըմբռնումը», այն սովորեցնում էր «մետրիկայի, աստղագիտության և հաշվարկի կանոնները, ինչպես նաև սրբերի գործերը»։ Նույնիսկ այս փուլում լարվածություն կար, քանի որ եկեղեցին անհանգստություն էր ցուցաբերում այն խնդրի շուրջ, որ լատիներենի իմացությունը ուսանողներին հնարավորություն կտար օգտվել ոչ քրիստոնեական տեքստերից, որոնք եկեղեցին չէր ցանկանա, որ նրանք կարդային[4]։

Դեպի Վերածնունդ և Բարեփոխում տանող դարերի ընթացքում եկեղեցին միջնակարգ կրթության հիմնական աղբյուրն էր։ Վերահսկող եկեղեցու ներսում տեղի ունեցող բազմաթիվ արշավանքները և պառակտումները մարտահրավեր նետեցին դպրոցների ուշադրության կենտրոնում, իսկ ուսումնական ծրագիրն ու ուսուցման լեզուն թուլացան։ 1100 թվականից քաղաքների զարգացման հետ մեկտեղ հիմնվել էին եկեղեցուց «անկախ» գիմնազիաներ, իսկ եկեղեցական որոշ գիմնազիաներ տրվել էին աշխարհականներին։ Հիմնադրվել էին համալսարաններ, որոնք ուսուցանում էին ուսանողներին նաև քահանայություն[4]։

Վերածնունդ և Ռեֆորմացիա

խմբագրել

Մինչ մայրցամաքային Եվրոպայում Վերածնունդը նախորդում էր ռեֆորմացիային, Անգլիայի տեղական պայմանները պատճառ դարձան, որ ռեֆորմացիան հայտնվի առաջին տեղում։ Ռեֆորմացիան, ի թիվս այլ բաների, նպատակ ուներ թույլ տալ աշխարհականներին մեկնաբանել Աստվածաշունչը յուրովի՝ առանց քահանաների միջամտության, և գերադասելի էր ժողովրդական լեզվով։ Սա խթանեց ազատ գիմնազիաների հիմնադրմանը, որոնք փնտրում էին ավելի ազատ ուսումնական ծրագիր։ Գաղութացումը պահանջում էր նավարկության, չափման, լեզուների իմացություն և վարչական հմտություններ։ Աշխարհականները ցանկանում էին, որ իրենց որդիներին սովորեցնեին այս ամենը։ Այն բանից հետո, ինչ Գուտենբերգը (1455)[6] հայտնագործեց ժամանակակից գրքի տպագրության տեխնիկան, իսկ Թինդեյլը թարգմանեց Աստվածաշունչը անգլերեն (1525)[7], լատիներենը դարձավ հմտություն, որը վերապահված էր կաթոլիկ եկեղեցու և պահպանողական ազնվականների որդիների համար։ Եվրոպայում և գաղութներում վաճառականների որդիների համար սկսեցին հիմնվել դպրոցներ, օրինակ՝ Բոստոնի լատինական գիմնազիան (1635

Կոմենսկին (1592-1670)[8]՝ մորավ բողոքականն առաջարկեց կրթության նոր մոդել, որտեղ գաղափարները մշակվում էին սովորականից դեպի տեսական, այլ ոչ թե կրկնության միջոցով, որտեղ լեզուներն ուսուցանվում էին ժողովրդական լեզվով և աջակցում համընդհանուր կրթությանը։ Իր «Մեծ դիդակտիկա»[9] աշխատության մեջ նա քննարկում է դպրոցների մի համակարգ, որը հանդիսանում է արևմտյան դպրոցական շատ համակարգերի ճշգրիտ նմանակը՝ մանկապարտեզ, տարրական դպրոց, միջնակարգ դպրոց, վեցամյա դպրոց, համալսարան[10]։ Լոքի՝ «Կրթության վերաբերյալ որոշ գաղափարներ» աշխատությունը« (1693) շեշտը դնում է ավելի լայն ինտելեկտուալ ուսուցման, մտավոր և ֆիզիկական զարգացման կարևորության վրա։

Ժամանակակից գիմնազիաները կարելի է դասկարգել երեք խմբի՝ ինը առաջատար դպրոցներ, որոնցից յոթը գիշերօթիկ հաստատություններ էին, որանք պահպանում էին դասականների ավանդական ուսումնական ծրագիրը և հիմնականում ծառայում էին «արեստոկրատիային և հողատերերին», որոշ հին ապահովված գիմնազիաներ ծառայում էին որպես լայն սոցիալական բազա հենց իրենց բնակավայրերում, որոնք նույնպես կառչած են եղել հին ուսումնական ծրագրին, մեծ քաղաքներում գտնվող գիմնազիաներ, որոնք ծառայում էին վաճառականների ընտանքիներին, ովքեր ընդունում էին փոփոխությունը[4]։

Արդյունաբերականացում

խմբագրել

18-րդ դարում ընդլայնվեց նրանց սոցիալական բազան, ինչպես նաև զարգացավ ուսումնական ծրագիրը, հատկապես մաթեմատիկայի և բնական գիտությունների ոլորտում։ Բայց սա համընդհանուր կրթություն չէր[4]։ Եվ արդյունաբերական հեղափոխությունը փոխեց դա։ Արդյունաբերությունը պահանջում էր կրթված աշխատուժ, որտեղ բոլոր աշխատողները պետք է ունենային տարրական կրթություն։ Ֆրանսիայում Լուի XIV պայքարեց ճիզվիտների կողմից կրթության վերահսկման համար, Կոնդորսեն ամբողջ երկրում ստեղծեց քոլեջներ համընդհանուր ցածր միջնակարգ կրթության համար, այնուհետև Նապոլեոնը ստեղծեց լիցեյի կանոնակարգված համակարգ[11]։ Անգլիայում Ռոբերտ Պիլը իր՝ «1802 թվականի գործարանային օրենք» աշխատության մեջ գործատուից պահանջում էր կարդալու, գրելու և թվաբանության ուսուցում յոթ տարվա աշակերտության առնվազն առաջին չորս տարիների ընթացքում։ Պետությունը ստանձնել էր աղքատների հիմնական կրթություն ստանալու պատասխանատվությունը։ Դպրոցներ կառուցելու համար տեղերի տրամադրման հարցը մնաց չլուծված, ուստի Խորհրդարանում 1839 թվականի ապրիլի 10-ի հրամանով ստեղծվեց Կրթության հարցերով գաղտնի խորհրդի հանձնաժողով[12]։

Համընդհանուր կրթություն

խմբագրել

Գոյություն ուներ հակառակ կարծիք այն գաղափարի շուրջ, որ բոլոր դասարանների երեխաները պետք է ստանան հիմնական կրթություն, բոլոր նախաձեռնությունները ինչպիսիք են արդյունաբերական դպրոցները և կիրակնօրյա դպրոցները, ի սկզբանե մասնավոր կամ եկեղեցական նախաձեռնություններ էին։ 1851 թվականի Համաշխարհային ցուցահանդեսից հետո պարզ դարձավ, թե որքան էր հետ մնացել անգլիական կրթությունը[12]։

Բարձր, միջին և բանվոր դասակարգի երեխաների ստացած կրթությունը ուսումնասիրելու համար ներկայացվել էր երեք զեկույց։ Քլարենդոն հանձնաժողովը ձգտում էր բարելավել ինը Մեծ հանրային դպրոցները։ Թաունթոնի հանձնաժողովը ուսումնասիրեց 782 ապահովված գիմնազիաներ (մասնավոր և հանրային)։ Նրանք հայտնաբերեցին տարբերվող որակ և ոչ միատարր աշխարհագրական տարածում, որտեղ բոլոր քաղաքների երկու երրորդը չուներ միջնակարգ դպրոց։ Միջնակարգ կրթության մասին հստակ պատկերացում չկար։ Գույություն ուներ ընդամենը տասներեք օրիորդաց դպրոց, իսկ նրանց ուսուցումը մակերեսային էր, անկազմակերպ և ոչ գիտական։ Նրանք առաջարկեցին առաջին աստիճանի դպրոցների համար նախատեսված համակարգ, որպես նախապատրաստություն համալսարան ընդունվող բարձր և միջին խավի 18-ից բարձր տղաների համար, երկրորդ աստիճանի համակարգ՝ նախատեսված ծառայության կամ ավելի նոր մասնագիտություններ ստանալուն պատրսատվող 16-ից բարձր տղաների համար, երրորդ աստիճան՝ նախատեսված մանր վարձակալ ֆերմերների, մանր առևտրականների և բարձրակարգ արհեստավորների 14-ից բարձր տղաների համար։ Սա հանգեցրեց «1869 թվականին ապահովված դպրոցների մասին օրենքի»-ն, որը կողմնակից էր, որ աղջիկները պետք է ստանային նույն կրթությունը, ինչ տղաները[13]։

Նյուքասլի հանձնաժողովը տեղեկացել էր «Անգլիայում հանրային կրթության վիճակով և դիտարկել ու զեկուցել էր, թե ինչ միջոցներ են պահանջվում, եթե այդպիսիք կան, առողջ և էժան տարրական ուսուցումը մարդկանց բոլոր խավերին ընդլայնելու համար»։ Այն առաջ բերեց 1861 թվականի Նյուքասլի զեկույցը, և դա հանգեցրեց 1870 թվականի տարրական կրթության օրենքին (Forster Act)[13]:

Դպրոցական խորհուրդները, որոնք ստեղծվեցին 1870 թվականի տարրական կրթության մասին օրենքով (Forster Act) և դադարեցվել էին միջնակարգ կրթության ապահովման 1899 թվականի Կոկերտոնի դատավճռով։ Դպրոցն ավարտելու տարիքը այդ ժամանակ 10 տարեկանն էր։ Դատարանը վճռեց 1902 թվականի Կրթության մասին օրենքը (Բալֆուրի օրենք)։ Պարտադիր կրթությունը երկարացվել էր մինչև 12 տարեկանը։ Նոր կրթական տեղական մարմինները, որոնք ձևավորվել էին դպրոցների խորհուրդներից, սկսեցին բացել բարձր աստիճանի տարրական դպրոցներ կամ շրջանի դպրոցներ ապահովված գիմազիաները համալրելու համար։ Այս կրթական տեղական մարմիններին թույլատրվել էին կառուցել երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոցներ, որոնք հիմնականում հետագայում դարձան ժամանակակից դպրոցներ[14]։

«1904 թվականի միջնակարգ դպրոցների կանոնակարգում» Կրթական խորհուրդը որոշեց, որ միջնակարգ դպրոցները պետք է առաջարկեն․

չորս տարվա առարկայական դասընթաց, որը տանում է դեպի ատեստավորում անգելերեն լեզվի և գրականության, աշխարհագրության, պատմության, օտար լեզուների, մաթեմատիայի, գիտության, նկարչության, ձեռքի աշխատանքի, ֆիզիկական պատրաստվածության, իսկ աղջիկների համար՝ տնային տնտեսության ոլորտներում ատեստավորման[14]։

1918 թվականի կրթության մասին օրենքը (Fisher Act) երկարաձգեց պարտադիր ամբողջական կրթությունը մինչև 14 տարեկանը և առաջարկեց պարտադիր թերի կրթություն 14-ից մինչև 18 տարեկանը։ «Դեռահասների կրթության մասին» Հադլոուի զեկույցը (1926) առաջարկեց, որ պետք է լինի ընդմիջում տասնմեկ տարեկանում, ստեղծելով տարրական և միջնակարգ դպրոցներ[14]։

Միավորված ազգերի կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1947 թվականին, հավատարիմ էր բոլորին հասանելի կրթության գաղափարին, բայց դրա սահմանումը ձևակերպելը դժվար էր։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948) հայտարարեց, որ տարրական և հիմնական կրթությունները, որոնք չունեն սահմանում, իրավունք են, որից պետք է օգտվեն բոլորը։ 1944 թվականի Կրթության մասին օրենքը (Butler Act) պետական կրթության ֆինանսավորման մեջ լայնածավալ փոփոխություններ կատարեց օգտագործելով եռակողմ համակարգը, բայց նրան թույլ չտրվեցին լուծել մասնավոր դպրոցների հարցը։ Այդ համակարգը ներկայացնում էր Հանրակրթական ատեստավորման «0» մակարդակը 16 տարեկանում, իսկ «Ա» մակարդակը 18 տարեկանում, սակայն այն միայն երկարացրեց դպրոցն ավարտելու տարիքը մինչև 15 տարեկանը՝ դարձնելով քննությունը մեծամասնության համար անհասանելի։ Սակայն Կրթության միջազգային ստանդարտ դասակարգման 3-րդ մակարդակի (ավագ) միջնակարգ կրթությունը պարտադիր էր և անվճար[15]։

1972 թվականին դպրոցն ավարտելու տարիքը երկարացվեց մինչև 16 տարեկանը։ 2008 թվականի Կրթության և Գիտության մասին օրենքը, երբ այն ուժի մեջ մտավ 2013 ուսումնական տարում, ի սկզբանե պահանջում էր մասնակցել կրթական կամ վերապատրաստման որևէ ձևի, մինչև այն ուսումնական տարին, երբ երեխան դառնա 17 տարեկան, որին հաջորդում է երտասարդի 18-ամյակը 2015 թվականին[16]։ Սա կոչվում էր «մասնակցության տարիքի» երկարացում[17], դպրոցական ուսումնառությունն ավարտելու տարիքից տարբերակելու համար, որը 16 տարեկանն է։ Այսպիսով, Մեծ Բրիտանիան հետևում է Կրթության միջազգային ստանդարտ դասակարգման 3-րդ մակարդակի (ավագ) միջնակարգ կրթության ուղեցույցին։

Միջնակարգ կրթության իրավունք

խմբագրել

Միավորված ազգերի կազմակերպությունը հավատարիմ էր մնում բոլորին հասանելի կրթության գաղափարին, բայց տվյալ իրավունքը սահմանելու ժամանակ հանդիպեց լեզվական դժվարության։

«Հոդված 1․ Նպատակներ և գործառույթներ 1․ Կազմակերպության նպատակն է նպաստել խաղաղությանը և անվտանգությանը՝ խթանելով ազգերի միջև համագործակցությունը կրթության, գիտության և մշակույթի միջոցով, խթանել արդարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքը, որոնք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված են աշխարհի ժողովուրդներին՝ առանց ռասայի, սեռի, լեզվի կամ կրոնի»։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948) հայտարարեց, որ տարրական և հիմնական կրթությունը իրավունք է, որից պետք է օգտվեն բոլորը, բայց դարձյալ չի կարող սահմանում տալ ո՛չ տարրական, ո՛չ հիմնական կրթության համար։

Հոդված 26․(1) Յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու իրավունք։ Կրթությունը պետք է անվճար լինի առնվազն տարրական և հիմնական փուլերում։ Տարրական կրթությունը պետք է լինի պարտադիր։ Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է ընդհանուր առմամբ հասանելի դարձնել, իսկ բարձրագույն կրթությունը պետք է հավասարապես մատչելի լինի բոլորի համար՝ ելնելով արժանիքներից[18]։

Ենթադրվում էր, որ տարրական կրթությունը հիմնական կրթություն էր և երեխաների իրավունքը, իսկ հիմնական կրթությունը աշխատավորի իրավունքն էր, բայց իրավաբանի համար տվյալ սահմանումը ո՛չ որակական է (ասելով, թե ինչ է նշանակում կրթություն) և ո՛չ էլ քանակական, ասելով, թե երբ է այն սկսվում և երբ ավարտվում։ «Միջնակարգ» տերմինը սահմանված կամ նշված չէ։ Միասին հնարավորություն է տվել երկրներին դադարեցնել անվճար, պարտադիր, հիմնական կրթությունը 11 տարեկանում կամ շարունակել միայն տասնմեկ տարեկանից բարձր տղաների համար։ Երեխայի իրավունքերի կոնվենցիայի (1989) 28-րդ հոդվածում ասվում էր, որ տարրական կրթությունը պետք է լինի անվճար և պարտադիր, մինչդեռ միջնակարգ կրթության տարբեր ձևերը, ներառյալ ընդհանուր և մասնագիտական կրթությունները, պետք է հասանելի և մատչելի լինեն յուրաքանչյուր երեխայի համար։ Պետք է տրամադրվի անվճար կրթություն և անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսական աջակցություն[19]։ 1990 թվականին Ջոմթիենում նորից փորձեցին սահմանել հիմնական կրթական բովանդակությունը և, թե ինչպես պետք է այն մատուցել։ «Հիմնական կրթությունը» սահմանվում է որպես «գործողություն, որը նախատեսված է «հիմնական ուսուցման կարիքները» բարելավելու համար, «տարրական կրթությունը» համարվում է «հիմնական կրթության մատուցման գլխավոր համակարգ»[20]։ Ինչը Գործողությունների սկզբունքներում բացատրվում է որպես

բոլոր միջոցների հիմնական ուսուցման կարիքներ, վաղ մանկական խնամք և զարգացման հնարավորություններ, երեխաների համար համապատասխան, որակյալ տարրական կրթությունը կամ համարժեք արտադպրոցական կրթությունը, և երիտասարդների ու մեծահասակների համար գրականագիտության, հիմնական գիտելիքների և կյանքի հմտությունների ուսուցում»[20]։

Ենթադրվում էր, որ հիմնական կրթության և կյանքի հմտությունների վերապատրաստումը երիտասարդների համար միջնակարգ կրթության գործառույթն էր։ Սա կոդավորվել էր Կրթության միջազգային ստանդարտ դասակարգման փաստաթղթերով[21]։ Դակարի 2010 թվականի գործողությունների շրջանակի նպատակ 2-րդում ասվում է՝ մինչև 2015 թվականը բոլոր երեխաներին, հատկապես աղջիկներին, դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին և էթնիկ փոքրամասնություններին պատկանողներին ապահովել ամբողջական անվճար և պարտադիր (տարրականը հիմնական իմաստով) լավ որակի կրթություն։ Դաքքայի 2010 թվականի գործողությունների շրջանակներում, նպատակ 5-րդում ասվում է՝ մինչև 2005 թվականը վերացնել գենդերային անհավասարությունները տարրական և միջնակարգ կրթություններում, և մինչև 2015 թվականը կրթության ոլորտում հասնել գենդերային հավասարության՝ կենտրոնանալով լիարժեք, հավասար հասանելիության և որակյալ հիմնական կրթության ապահովման վրա[22]։

Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայը 2017 թվականին տված հարցազրույցում ասել էր․

«Իմ նպատակն է համոզել, որ յուրաքանչյուր երեխա՝ աղջիկ թե տղա, դպրոց գնալու հնարավորություն ունեն»։ «Սա նրանց հիմնական իրավունքն է, ուստի ես կաշխատեմ դրա վրա և երբեք կանգ չեմ առնի, մինչև չտեսնեմ դպրոց գնացող վերջին երեխային[23]։»

Միջնակարգ կրթության ապագա ուղղություններ

խմբագրել

ՅՈՒՆԵՍՕ-ն կարծում է, որ արագ փոփոխվող աշխարհում միջնակարգ կրթական համակարգերը անհրաժեշտ են վերանայել՝ երիտասարդներին՝ կյանքի հմտությունների լայն ռեպերտուար հաղորդելու, աշխատանքին և կյանքին նախապատրաստելու համար։ Այս հմտությունները պետք է ներառեն ընդհանուր իրավասությունները, ոչ մասնագիտական հատուկ գործնական կարողությունները, ՏՀՏ-ն, ինքնուրույն սովորելու, թիմում աշխատելու ունակություննները, ձեռներեցությունը և քաղաքացիական պատասխանատվությունը[24]։

 
Համաշխարհային քաղաքացիության կրթություն միջին մակարդակում օրենքի գերակայության ուսուցման արդյունքների համար

Դրանք կարող են լավագույնս հաստատվել ընդհանուր հիմնական ուսուցման ժամանակահատվածում և որքան հնարավոր է երկար ժամանակով հետաձգել ուսանողների ուղղորդումը դեպի ակադեմիական և մասնագիտական հոսքեր, իսկ այնուհետև պետք է լինի ճկունություն՝ հոսքերի միջև ուսանողների ազատ տեղաշարժը ապահովելու համար՝ կախված նրանց ընդունակություններից և հակումներից։ Հավատարմագրումը մի հոսքում պետք է ունենա հավասար ճանաչում, ինչպես նաև բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն մյուս հոսքում։ Սա երիտասարդներին կապահովի բազմաթիվ հմտություններով, այնպես որ նրանք պատրաստ կլինեն իրենց աշխատանքային կյանքում մի քանի անգամ աշխատուժ ընդունվելու և վերընդունվելու որպես կանոնավոր վճարով աշխատողներ կամ մասնավոր ձեռնարկատերեր և կվերապատրաստվեն, երբ իրենց հմտությունները զարգացնելու կարիք ունենան[24]։

Այն ընդունում է, որ չկա մեկ մոդել, որը կհամապատասխանի բոլոր երկրներին կամ նույնիսկ տվյալ երկրի բոլոր համայնքներին։ Միջին մակարդակի կրթության քաղաքականությունը պետք է լինի շարունակական վերանայման տակ՝ գիտական և տեխնոլոգիական, տնտեսական և հասարակական փոփոխություններին համահունչ[24]։

Օրենքի գերակայության խթանում

խմբագրել

Դեռահասությունը կապված է ժամանակաշրջանի զգալի աճի հետ, որտեղ ինքնությունը, պատկանելությունը և սոցիալականությունը կարևոր են հատկապես հասակակիցների շրջանում։ Միջնակարգ դպրոցները մեծ դեր են խաղում երիտասարդների սոցիալականացման, զարգացման և նրանց գաղափարների ձևավորման, արդարության, ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ գաղափարների մոտեցման և ձևավորման վերաբերյալ[25]։

Կրթական համակարգերը, որոնք խթանում են հանուն արդարության կրթությանը, այսինքն՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը մարդու միջազգային իրավունքների և հիմնարար ազատությունների հետ մեկտեղ, ամրապնդում են սովորողների և հանրային հաստատությունների միջև հարաբերությունները։ Կրթական համակարգերի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին դառնալ խաղաղության և արդարության ջատագովներ։ Ուսուցիչները այս գործում առաջինն են և ընտանիքների հետ միասին ունեն ձևավորող դեր երիտասարդների վերաբերմունքի և վարքագծի ապագա ձևավորման գործում։

Կարերիայի և կյանքի պլանավորման ուսուցում

խմբագրել

Կարիերայի և կյանքի պլանավորման ուսուցման, ինչպես նաև (Կարիերայի) Զարգացման կրթության միջոցառումները իրականացվում են Հոնկոնգի միջնակարգ դպրոցներում։ Ուսանողների՝ կրթությունից աշխատանքի անցումը և միջնակարգ դպրոցում կարիերայի ուսուցումը կարևոր են Հոնկոնգում։ Սակայն Հոնկոնգի միջնակարգ դպրոցներում դեռևս աշխատանքի երկրորդայնացում չի արվում[26]։

Ըստ երկրի

խմբագրել

Յուրաքանչյուր երկիր մշակել է իրեն ամենահարմար կրթության ձևը։ Փորձ է արվում համեմատել վերջինիս արդյունավետությունը՝ օգտագործելով ուսանողների միջազգային գնահատման ծրագրի արդյունքները, որոնք յուրաքանչյուր երրորդ տարում գնահատում են մաթեմատիկայի, գիտության և ընթերցանության յուրաքանչյուր երկրի 5015 տարվա ներկայացուցչական նմուշը[27]։

Միջնակարգ դպրոցների անուններն ըստ երկրների՝

  • Արգենտինա-secundaria or polimodal, escuela secundaria
  • Ավստրալիա-ավագ դպրոց, միջնակարգ դպրոց
  • Ավստրիա-Gymnasium (Ober- & Unterstufe), Hauptschule, Höhere Bundeslehranstalt (HBLA), Höhere Technische Lehranstalt (HTL)
  • Ադրբեջան-orta məktəb
  • Բանգլադեշ-Maddhomik Biddalay or Secondery School (6-10-րդ դասարաններ)
  • Բահամներ-junior high (7-9-րդ դասարաններ), senior high (10-12-րդ դասարաններ)
  • Բելգիա-lagere school/école primaire, secundair onderwijs/école secondaire, humaniora/humanités
  • Բոլիվիա-educación primaria superior (6-8-րդ դասարաններ) and educación secundaria, (9-12-րդ դասարաններ)
  • Բոսնիա և Հերցեգովինա-srednja škola (literally middle school), gimnazija (gymnasium)
  • Բրազիլիա-ensino médio (պաշտոնական), segundo grau (նախկինում)
  • Բրունեյ-mostly sekolah menengah (անգլերեն թարգմանությունը՝ միջնակարգ դպրոց), a few maktab (անգլերեն թարգմանությունը՝ քոլեջ)
  • Բուլղարիա-cредно образование (8-12 դասարաններ)
  • Կանադա- High school, junior high or middle school, secondary school, école secondaire, collegiate institute, polyvalente
  • Չիլի-enseñanza media
  • Չինաստան-zhong xue (中学; միջնակարգ դպրոց), consisting of chu zhong (初中; 初级中学; թերի միջնակարգ դպրոց) 7-9-րդ դասարաններ gao zhong (高中; 高级中学; ավագ միջնակարգ դպրոց) 10-12-րդ դասարաններ
  • Կոլումբիա-bachillerato, segunda enseñanza (միջնակարգ կրթություն)
  • Խորվաթիա-srednja škola (միջնակարգ դպրոց), gimnazija (gymnasium)
  • Կիպրոս-Γυμνάσιο (gymnasium), Ενιαίο Λύκειο (Lyceum)
  • Չեխիա-střední škola (միջնակարգ դպրոց), gymnázium (gymnasium), střední odborné učiliště
  • Դանիա-gymnasium
  • Դոմինիկյան Հանրապետություն-nivel medio, bachillerato
  • Եգիպտոս-Thanawya Amma (ثانوية عامة), (հանրային միջնակարգ կրթություն)
  • Էստոնիա-ավագ միջնակարգ դպրոց, gymnasium, Lyceum
  • Ֆիջի-ավագ դպրոց, քոլեջ
  • Ֆինլանդիա-lukio (Finn.) gymnasium (Swed.)
  • Ֆրանսիա-collège (junior), lycée (senior)
  • Գերմանիա-Gymnasium, Gesamtschule, Realschule, Hauptschule, Fachoberschule
  • Հունաստան-Γυμνάσιο (3 տարի) (gymnasium), Γενικό Λύκειο (3 տարի) (~1996, 2006~present), Ενιαίο Λύκειο (3 տարի), (1997~2006) (lyceum)
  • Հոնկոնգ-միջնակարգ դպրոց (中學 zung1 hok6)
  • Հունգարիա-gimnázium (grammar school), középiskola (ժամանակակից դպրոց, միջնակարգ դպրոց), szakközépiskola (մասնագիտական միջնակարգ դպրոց)
  • Իռլանդիա-framhaldsskóli (menntaskóli, iðnskóli, fjölbrautaskóli) 11-13-րդ դասարաններ. Տարրական դպրոցից հետո (1-10-րդ դասարաններ), ուսանողները հնարավորություն ունեն ընդունվելու framhaldsskóli (շարունակական դպրոց), 3 տարի
  • Հնդկաստան-միջնակարգ կրթություն, ավագ միջնակարգ դպրոց
  • Ինդոնեզիա-sekolah menengah atas (SMA) ("ավագ միջնակարգ դպրոց"), sekolah menengah pertama (SMP) ("առաջին միջնակարգ դպրոց"), sekolah menengah kejuruan (SMK) (մասնագիտական դպրոց, "միջին մասնագիտական դպրոց")
  • Իսլանդիա-Meánscoil կամ միջնակարգ դպրոց
  • Իրան-Madrese Rahnamaie (مدرسه راهنمایی), (միջնակարգ կրթություն)
  • Իսրայել-Bet Se fer Tichon (בית ספר תיכון) (միջնակարգ դպրոց, 9-12-րդ դասարաններ)
  • Իտալիա-scuola secondaria di primo grado (33 տարի) + scuola secondaria di secondo grado (5 տարի)։ Liceo, Istituto Tecnico և Istituto professionale
  • Ջամայկա-ավագ դպրոց (հանրային դպրոց 7-13-րդ դասարաններ), քոլեջ (7-13-րդ դասարաններ)
  • Ճապոնիա-chūgakkō (中学校; միջնակարգ դպրոց), kōtōgakkō (高等学校;ավագ դպրոց), chūtōkyōikugakkō (中等教育学校; միջնակարգ դպրոց) – "chūsei"
  • Լատվիա-vidusskola (միջնակարգ դպրոց)
  • Լիխտենշտեյն-gymnasium
  • Լիտվա-vidurinė mokykla (միջնակարգ դպրոց), gimnazija (gymnasium), licėjus (lyceum)
  • Մակաո-Escola secundária (中學 zung1 hok6): schools with secondary sections have Ensino secundário (中學教育 zung1 hok6 gaau3 juk6)
  • Մալայզիա-միջնակարգ դպրոց կամ sekolah menengah, երբեմն օգտագործվում է ավագ դպրոց տերմինը
  • Մալթա-skola sekondarja or secondary school
  • Մեքսիկա-educación secundaria y preparatoria
  • Մոնղոլիա-бүрэн дунд сургууль
  • Մարոկկո-In Arabic: Junior : Madrasa I'dadia Ta'hilia" (مدرسة إعدادية تأهيلية / preparative qualificative school) ; Senior : Madrasa I'dadia Thanawia" (مدرسة إعدادية ثانوية / preparative secondary school) - In French: lycée
  • Նիդեռլանդներ-middelbare school or voortgezet onderwijs
  • Նոր Զելանդիա-ավագ դպրոց, քոլեջ կամ միջնակարգ դպրոց
  • Նիգերիա-Միջնակարգ դպրոց, կրտսեր կամ ավագ միջնակարգ դպրոց
  • Նորվեգիա-videregående skole
  • Պակիստան-միջնակարգ դպրոց, ավագ միջնակարգ դպրոց
  • Պարագվայ-educación media
  • Պերու-educación secundaria or escuela secundaria
  • Ֆիլիպիններ-mataas na paaralan; կարող է բաղկացած լինել կրտսեր ավագ դպրոցից (7-10-րդ դասարաններ) և ավագ դպրոցից (11-12-րդ դասարաններ)
  • Լեհաստան-liceum (9-12-րդ դասարաններ), technikum (տեխնիկական միջնակարգ դպրոց)
  • Պորտուգալիա-2º Ciclo do Ensino Básico (5-6-րդ դասարաններ), 3º Ciclo do Ensino Básico (7-9-րդ դասարաններ), և Ensino Secundário, Liceu (10-12-րդ դասարաններ)
  • Ռումինիա-gimnaziu (5-8-րդ դասարաններ), liceu (9-12-րդ դասարաններ)
  • Ռուսաստան-средняя школа (միջնակարգ դպրոց); 5-9 տարի պարտադիր կրթություն, 10-11 տարի կամավոր կրթություն
  • Սերբիա-gymnasium (4 տարի), մասնագիտացված դպրոց (4 տարի),մասնագիտական դպրոց 3-4 տարի)
  • Հարավային Աֆրիկա-High School or Hoërskool
  • Հարավային Կորեա-중고등학교(中高等學校・Chung'godŭnghakkyo), 중등교육 (Chungdŭng'gyoyuk; միջնակարգ կրթություն), comprising 중학교 (Chunghakkyo; թերի միջնակարգ կրթություն, 7-9-րդ դասարաններ, թեև կոչվում է 1-3-րդ դասարանների միջնակարգ կրթություն) և 고등학교 (Kodŭnghakkyo; ավագ միջնակարգ դպրոց 10-12-րդ դասարաններ, թեև կոչվում է 1-3-րդ դասարանների ավագ կրթություն)
  • Իսպանիա-educación secundaria, բաղկացած է երկու ցիկլից։ E.S.O. (Educación Secundaria Obligatoria, պարտադիր միջնակարգ կրթություն, 4 տարի, 7-10-րդ դասարաններ) և bachillerato (ոչ պարտադիր միջնակարգ կրթություն, 2 տարի, 11-12-րդ դասարաններ); նախկինում (մինչև 1983թ. դեկտեմբերի 31-ը ծնվածների համար) տարրական կրթությունը բաղկացած էր մինչև 8-րդ դասարանը, իսկ միջնակարգը բաղկացած էր երկու ոչ պարտադիր փուլերից, B.U.P. (Bachillerato Unificado Polivalente, 3 տարի, 9-11-րդ դասարաններ) և C.O.U. (Curso de Orientación Universitaria, 1 տարի, 12-րդ դասարան)
  • Շրի Լանկա-կրտսեր միջնակարգ դպրոց, ավագ միջնակարգ դպրոց
  • Շվեդիա-gymnasium
  • Շվեյցարիա-gymnasium, secondary school, collège or lycée
  • Թայվան-կրտսեր միջնակարգ դպրոց (國民中學), Ավագ դպրոց (高級中學), մասնագիտական ավագ դպրոց (高級職業中學), Ռազմական դպրոց (軍校), լրիվ ավագ կրթություն (完全中學).
  • Թաիլանդ-matthayommasueksa (มัธยมศึกษา; միջնակարգ կրթություն)
  • Տրինիդադ և Տոբագո-Միջնակարգ դպրոց 1-5 տարի կամ 1-6 տարի
  • Թուրքիա-Lise
  • Ուկրաինա-середня школа (միջնակարգ դպրոց); պարտադիր հիմնական կրթություն 5-9-րդ դասարաններ, ոչ-պարտադիր 10-12-րդ դասարաններ
  • Միացյալ Թագավորություն՝
  • Անգլիա և Ուելս-միջնակարգ դպրոց (կարող է կոչվել նաև ավագ դպրոց)
  • Հյուսիսային Իռլանդիա-միջնակարգ կամ քերականական դպրոց
  • Շոտլանդիա-ավագ դպրոց կամ ակադեմիա
  • Միացյալ Նահանգներ-Ավագ դպրոց (Հյուսիսային Ամերիկա) (սովորաբար 10-12-րդ դասարաններ) միշտ համարվում է միջնակարգ կրթություն
  • Ուրուգվայ-Liceo or Secundaria (3 տարի պարտադիր կրթություն Ciclo Básico; և 3 տարվա մասնագիտացում achillerato Diversificado, into: Humanities (Law or Economics), Կենսաբանություն (բժշկություն և ագրոնոմիա), Գիտություն (Ճարտարապետություն և գյուղատնտեսություն), և Արվեստ
  • Վենեսուելա-bachillerato
  • Վիետնամ-Trung học cơ sở (abbreviated THCS, «հիմնական միջին դպրոց», որը համարժեք է կրտսեր ավագ դպրոցին ԱՄՆ-ում); trung học phổ thông (abbr. THPT, "«հիմնական միջին դպրոց», որը համարժեք է կրտսեր ավագ դպրոցին ԱՄՆ-ում)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ISCED, 1997
  2. Iwamoto, 2005
  3. 3,0 3,1 ISCED, 2012
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gillard, 2017
  5. Leach, 1915, 3
  6. Man, John (2002). Gutenberg: How One Man Remade the World with Words. New York: John Wiley and Sons, Inc. ISBN 0-471-21823-5.
  7. Partridge, AC (1973), English Biblical Translation, London: Andrè Deutsch, էջեր 38–39, 52–52.
  8. Daniel Murphy, Comenius: A Critical Reassessment of his Life and Works (1995), p. 8 and p. 43.
  9. Comenius. «Didactica Magna». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  10. Gilman, D. C.; Peck, H. T.; Colby, F. M., eds. (1905). "Comenius, Johann Amos" . New International Encyclopedia (1st ed.). New York: Dodd, Mead.
  11. Markham, David J. «The Revolution, Napoleon, and Education». www.napoleon-series.org. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  12. 12,0 12,1 Gillard, 2017, Section 2
  13. 13,0 13,1 Gillard, 2017, Section 3
  14. 14,0 14,1 14,2 Gillard, 2017, Section 4
  15. Gillard, 2017, Section 5
  16. Raising the Participation Age – Timeline Արխիվացված 2012-09-04 Wayback Machine HMSO, 24 August 2012
  17. Raising the Participation Age (RPA) – Myth Buster for Young People(չաշխատող հղում) HMSO, 29 July 2013
  18. Basic Education, 2007
  19. Basic Education, 2007, էջ 25
  20. 20,0 20,1 Basic Education, 2007, էջ 6
  21. Basic Education, 2007, էջ 8
  22. Basic Education, 2007, էջ 14
  23. Association, Press (2017 թ․ մարտի 11). «Malala Yousafzai receives offer to study at UK university». The Guardian. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  24. 24,0 24,1 24,2 ED-2005/WS/37, 2005
  25. UNESCO (2019). Empowering students for just societies: a handbook for secondary school teachers. UNESCO. ISBN 978-92-3-100340-0.
  26. Lee, John Chi-Kin (2017). «Curriculum reform and supporting structures at schools: challenges for life skills planning for secondary school students in China (with particular reference to Hong Kong)». Educational Research for Policy and Practice. 16: 61–75. doi:10.1007/s10671-016-9202-y. S2CID 151763255.
  27. Berger, Kathleen (2014 թ․ մարտի 3). Invitation to The Life Span (second ed.). worth. ISBN 978-1-4641-7205-2.

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 594