Համաշխարհային ցուցահանդես

ցուցահանդես

Համաշխարհային ցուցահանդես կամ Էքսպո (Expo), միջազգային ցուցահանդես, որը համարվում է ինդուստրացման խորհրդանիշ, ինչպես նաև բաց հարթակ է հանդիսանում տեխնիկական և տեխնոլոգիական նվաճումների ցուցադրման համար։

Բյուրեղապակյա պալատ՝ առաջին Համաշխարհային ցուցահանդեսի խորհրդանիշը

Հաջորդ ցուցահանդեսը տեղի կունենա 2022 թվականին։

1928 թվականին Միջազգային Ցուցահանդեսների վերաբերյալ կոնվենցիայի ստորագրման պահից սկսած Ցուցահանդեսների Միջազգային Բյուրոն (BIE, Bureau International des Expositions) կարգավորող մարմին է հանդիսանում երեք տիպի ցուցահանդեսների անցկացման գործում՝ ունիվերսալ, միջազգային և մասնագիտացված։ Տվյալ ցուցահանդեսները տևում են 3-6 ամիս։

Պատմություն խմբագրել

Միջազգային ցուցահանդեսների անցկացման ավանդույթը ծագել է ֆրանսիական ազգային ցուցահանդեսների լույսի ներքո, որոնց գագաթնակետը դարձել է 1844 թվականի Միջազգային ցուցահանդեսը։

 
1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսը Փարիզում

Առաջին համաշխարհային ցուցահանդեսը անցկացվել է Լոնդոնի Հայդ պարկում՝ արքայազն Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթայացու նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսի գլխավոր տեսարժան վայրը Բյուրեղապակյա պալատն էր, որը մետաղից և ապակուց հիմնադրվել է Ջոզեֆ Պաքստոնի կողմից։

Ցուցահանդեսների տեսակներ խմբագրել

Ներկա դրությամբ գոյություն ունեն ցուցահանդեսների երկու հիմնական տեսակ՝ գրանցված և ճանաչված։

Գրանցված ցուցահանդեսներ խմբագրել

Գրանցված ցուցահանդեսներն ըստ մասշտաբի ամենախոշոր միջոցառումներն են։ Նախկինում գրանցված ցուցահանդեսները կոչվում էին «Ունիվերսալ Ցուցահանդեսներ»։ Այս տիպի ցուցահանդեսները անցկացվում են ամեն 5 տարին մեկ։

Ճանաչված ցուցահանդեսներ խմբագրել

Ճանաչված ցուցահանդեսներն ավելի փոքր են իրենց չափսերով և արժողությամբ, և ավելի կարճ են իրենց տևողությամբ (3 շաբաթից մինչև 3 ամիս)։ Մասնակիցների ծախսերը ավելի քիչ են, քանի որ նրանք կազմակերպչից կարող են վարձել արդեն կառուցված ցուցասրահը։ Այնուհետև նրանք հնարավորություն ունեն օբյեկտի արտաքին մասից ավելացնել իրենց սեփական գույները, դիզայնը և այլն, և լցնել այն արտադրանքով։

Ընթացիկ և առաջիկա ցուցահանդեսներ խմբագրել

2017 խմբագրել

Էքսպո-2017-ը տեղի կունենա Ղազախստանի Աստանա քաղաքում։ Ցուցահանդեսի թեման է «Ապագայի էներգիան»։ Ցուցահանդեսը կանցկացվի 2017 թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը և այնտեղ կմասնակցի մոտ 100 մասնակից երկիր և 10 միջազգային կազմակերպություն։

Աստանան իրավունք է ստացել ճանաչված ցուցահանդես անցկացնել բելգիական Լիեժ քաղաքի մոտ։

2020 խմբագրել

 
Փարիզում ցուցասրահի գլխավոր մուտքը, 1900 թվական

Էքսպո-2020 ցուցահանդեսը տեղի կունենա Արաբական Միացյալ Էմիրաթների Դուբայ քաղաքում[1]։

Ընտրական փուլում մասնակցել է 5 քաղաք՝

2022 խմբագրել

Լեհաստանի խոշորագույն Լոձ քաղաքը հայտնել է Էքսպո-2022 համաշխարհային ցուցահանդեսում իր մասնակցության թեկնածության մասին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The UAE has been elected As the Host Country of the World Expo 2020». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. «EXPO for Łódź. 60 thousands of visitors every day». Gazeta Wyborcza (Polish). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային ցուցահանդես» հոդվածին։