Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քոլեջ (այլ կիրառումներ)

Քոլեջ (անգլ.՝ college), ուսումնական հաստատություն Մեծ Բրիտանիայում, նրա գլխավորած Համագործակցության երկրներում և ԱՄՆ-ում։

Քոլեջների տիպերըԽմբագրել

Քոլեջները լինում են 3 հիմնական տիպի՝

  • բարձրագույն դպրոցի մակարդակին համապատասխան,
  • միջնակարգ և բարձրագույն ուս. հաստատությունների միջև միջանկյալ տեղ գրավող,
  • միջնակարգ դպրոցի մակարդակին համապատասխանող և նախատեսված 16 տարեկանից բարձր սովորողների համար։

ՊատմությունԽմբագրել

Քոլեջները ծագել են XIII դ. սկզբին Անգլիայում։ Պատմականորեն ձևավորված քոլեջի տիպը ավանդաբար պահպանվել է հնագույն համալսարաններում (Օքսֆորդի համալսարանում և Քեմբրիջի համալսարանումՄեծ Բրիտանիայի այլ համալսարանների կազմի մեջ մտնող քոլեջները մասնագիտացված, ինքնուրույն ուսումնական հաստատություններ են։ Ավանդաբար քոլեջներ են կոչվում նաև որոշ հնամյա արտոնյալ միջնակարգ դպրոցներ (Իտոն, Ուինչեսներ) և մասնավոր ուսումնական հաստատություններ։ ԱՄՆ-ում առաջին քոլեջները ստեղծվել են XVII դ. (անգլիականի օրինակով), որպես հոգևորականներ և պետական ծառայողներ պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատություններ։ XIX դ. առաջին կեսին առավել խոշոր քոլեջների և բժշկական, իրավաբանական, աստվածաբանական դպրոցների (կամ ֆակուլտետների) միավորմամբ ստեղծվել են առաջին համալսարանները։ Քոլեջները մեծամասնությամբ քառամյա են։ Ուսումը վճարովի է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 511