Մանկապարտեզ
Մանկապարտեզ, նախադպրոցական տարիքի երեխաների հասարակական դաստիարակության հիմնարկ։ Գոյություն ունի գրեթե բոլոր երկրներում։ Մանկապարտեզի տիպի մանկական անդրանիկ հիմնարկությունը՝ փոքրերի դպրոցը, կազմակերպել է Ռ. Օուենը 1802 թվականին, Նյու Լանարկում (Շոտլանդիա)։ Նախադպրոցական հիմնարկը «Մանկապարտեզ» է անվանել Ֆ. Ֆրեբելը (Գերմանիա) 1837 թվականին։
Նախադպրոցական բոլոր հիմնարկների աշխատանքը ղեկավարում են կրթության նախարարությունները և դրանց տեղական մարմինները։ Մանկապարտեզների դաստիարակչական աշխատանքի բովանդակությունը որոշվում է մանկապարտեզի երեխաների դաստիարակության վերաբերյալ պետական ծրագրով։ Մանկապարտեզում իրականացվում է ֆիզիկական, մտավոր, գեղագիտական և աշխատանքային դաստիարակություն՝ ելնելով երեխաների տարիքային առանձնահատկություններից։ Խմբերը կազմվում են տարիքային սկզբունքով, յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է որոշակիորեն սահմանված քանակության երեխա։ Գոյություն ունեն նաև գիշերօթիկ մանկապարտեզներ։ Մանկապարտեզի ռեժիմում շատ ժամանակ է հատկացվում բազմազան, հատկապես՝ դիդակտիկական խաղերին, որոնք նպաստում են խոսքի և լսողության, հաշվելու, գույների իմացության և այլ կարողությունների զարգացմանը (տես Մանկական խաղեր)։ Պարապմունքների ընթացքում երեխաները ծանոթանում են բնության երևույթներին և հասարակական կյանքին, սովորում նկարել, կառուցել, երգել, տիրապետում տարրական գիտելիքների։ Մանկապարտեզը երեխաներին նախապատրաստում է դպրոցի համար։ Նախադպրոցական հիմնարկի աշխատողների համար թողարկվում են զննական պիտույքներ, նկարներ, ալբոմներ, կինոնկարներ, մեթոդական գրականություն, տեղեկատուներ և այլն։
Պատկերասրահ
խմբագրել-
Toronto
-
16 մայիսի 2007թ
Մանկապարտեզների դասակարգում
խմբագրելՄանկապարտեզները ունենում են հետևյալ նպատակային ուղղվածությունները՝
- Երեխայի ընդհանուր զարգացումն առաջնահերթ ուղղությամբ, օրինակ, ֆիզիկական, մտավոր, գեղագիտական և էսթետիկական կրթություն։
- Երեխաների զարգացման կենտրոն՝ մանկապարտեզ։
- Մանկապարտեզ՝ տարիքային խմբերով։
- Մանկապարտեզի համակցված տեսակ. հատկապե շատ են այս ուղղվածությամբ մանկապարտեզները։ Նրանց խմբերում սովորական ուղղվածության հետ համատեղ գործում են նաև խմբեր հատուկ, օժտված երեխաների համար։ Դրանցից են լոգոպեդիկ խմբերը, որոնք ուղղված են երեխաների խոսքին։
- Փոխհամակցված մանկապարտեզներ՝ մասնագիտացված և առողջարանային։ Մասնագիտացված մանկապարտեզում, ի տարբերություն առողջարանների, քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաները կարող են հաճախել նույն խմբերին, ինչպես առողջ երեխաները։ Փոխհամակցված մանկապարտեզները ավելի շատ մասնագետներ են ներգրավում աշխատանքի, հիմնականում բժիշկներ[1]։
Կախված մանկապարտեզի ուղղվածությունից՝ ուսուցման ծրագրերը նույնպես տարբեր են լինում, և՛ խմբի մեջ մտնող երեխաների թիվը, և՛ սննդի, խաղալիքների ու մատուցման որակը, և՛ նույնիսկ, շատ դեպքերում, հոգեբանական մթնոլորտը։
Մանկապարտեզի խաղեր
խմբագրելՆախադպրոցական տարիքի երեխաների համար խաղն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ նրանց համար խաղը և՛ ուսումնասիրություն է, և՛ շրջապատող աշխարհի ճանաչողություն, և՛ կրթության ձև[2]։
Մանկապարտեզների վերլուծություն
խմբագրելՀամաձայն ամերիկական և եվրոպական հետազոտությունների և հարցումների, մանկապարտեզների դերը գնալով մեծանում է[3]։ Հոգեբանները գտնում են, որ մինչև հինգ տարեկան երեխան դժվարանում է մանկապարտեզում անցկացնել ողջ օրը, լինելով ծնողներից հեռու։ Բայց, քանի որ մանկապարտեզն անհրաժեշտություն է, հետևաբար պետք է այնտեղ մնալու ձևերի մեջ որոշ մեղմացումներ մտցնել [4]:
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Թուրքմենստանի մանկապարտեզում երեխային գրանցելու համար ծնողները պարտավոր են լրացնել հատուկ հարցաշարը, մանրամասն նկարագրելով երեք սերնդի հարազատների, ինչպես նաև եղբայրների և քույրերի մասին։ Հարցաթերթիկում նշվում է անձնագրի տվյալները, գրանցումը, ազգակցական կապերը, տեղեկություններ աշխատանքի վայրի մասին, մասնագիտությունը, ընտանիքի անդամի դատվածության մասին (եթե կա)[5]։
- Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով Արմավիրի մարզում հիմնանորոգվել է 3 մանկապարտեզ, ևս 4-ում ստեղծվել են մանկան զարգացման "Արևոտ" սենյակներ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ SibMama: /Воспитание и обучение детей. Детский досуг/Детский сад/Какие бывают садики
- ↑ Н. Крупская «Педагогические сочинения». Том VI. Дошкольное воспитание. Вопросы семейного воспитания и быта. М.: Академия педагогических наук, 1959
- ↑ https://web.archive.org/web/20110903115941/http://www.ahealthymind.org/ans/library/Childcare%20cortisol%20Vermeer%2006.pdf
- ↑ Ольга Писарик Привязанность — жизненно-важная связь http://fr Արխիվացված 2018-08-09 Wayback Machineeeedu.ru/posob/privjazannost_pisaryk_read.pdf
- ↑ Новые правила приема в детские сады вступили в силу в Туркменистане
Արտաքին հղումներ
խմբագրելԸնթերցե՛ք «մանկապարտեզ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |