Նիկոլա դը Կոնդորսե

ֆրանսիացի գրող

Մարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսե (ֆր.՝ Marie Jean Antoine Nicolas de Caritat, marquis de Condorcet, սեպտեմբերի 17, 1743(1743-09-17)[1][2][3][…], Ռիբմոն[4][5] - մարտի 29, 1794(1794-03-29)[1][2][3][…], Բուլ-լա-Ռեն[5]), մարքիզ, ֆրանսիացի փիլիսոփա-լուսավորիչ, մաթեմատիկոս, սոցիոլոգ և քաղաքական գործիչ։

Նիկոլա դը Կոնդորսե
Nicolas de Condorcet.PNG
 
Կուսակցություն՝ Ժիրոնդիստներ
Կրթություն՝ Փարիզի համալսարան
Մասնագիտություն՝ փիլիսոփա, մաթեմատիկոս, տնտեսագետ, քաղաքական գործիչ, քաղաքագետ, կենսագիր, սոցիոլոգ և գրող
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր սեպտեմբերի 17, 1743(1743-09-17)[1][2][3][…]
Ծննդավայր Ռիբմոն[4][5]
Վախճանի օր մարտի 29, 1794(1794-03-29)[1][2][3][…] (50 տարեկան)
Վախճանի վայր Բուլ-լա-Ռեն[5]
Գերեզման Պանթեոն (Փարիզ)
Թաղված Պանթեոն (Փարիզ)
Քաղաքացիություն Flag of France (1790–1794).svg Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Marie Jean Antoine Nicolas de Caritat
Ամուսին Սոֆիա դը Կոնդորսե[6]
Զավակներ Elisa de Caritat de Condorcet?[7]
 
Պարգևներ

Մաթեմատիկական աշխատանքների համար 1769 թվականին ընտրվել է գիտությունների ակադեմիայի անդամ, 1782 թվականից՝ ֆրանսիայի ակադեմիայի անդամ։ Աշխատակցել է «Հանրագիտարանին»։

Esquisse d'un tableau historique des progres de l'esprit humain, 1795

1791 թվականին ընտրվել է օրենսդրական ժողովում։ Կոնվենտ է ներկայացրել սահմանադրության իր ժիրոնդիստական նախագիծը։ Ռոբհսպիեռի կառավարությունը Կոնդորսեին մեղադրել է դավադրության մեջ և հեռակա դատապարտել մահվան։

1794 թվականին ձերբակալվել է. խուսափելով հրապարակային մահապատժից՝ ինքնասպան է եղել։ Կոնդորսեն դեիզմի և սենսուալիզմի կողմնակից էր։ Պատմության զարգացումը բացատրել է մարդկային բանականության անսահման հնարավորությամբ։ Տնտեսագիտական հարցերում հետևել է ֆիզիոկրատներին։

Կոնդորսեն բնական իրավունքի կողմնակից էր։ Պաշտպանել է մասնավոր սեփականությունն ու գույքային անհավասարությունը, այն համարել անհրաժեշտ, նույնիսկ՝ օգտակար։ Պահանջել է ազգերի միջև անհավասարության ոչնչացում, պատերազմը համարել չարիք։ Կոնդորսեի գաղափարներն ունեցել են առաջադիմական նշանակություն, հատկապես Ռեստավրացիայի դարաշրջանում։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  4. 4,0 4,1 4,2 Кондорсе Мари Жан Антуан Никола // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. Dictionnaire des féministes (ֆր.) / C. Bard, S. Chaperon — 2017. — P. 337.
  7. Lundy D. R. The Peerage
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 569