Չինաստանի մշակութային հեղափոխություն

Մշակութային հեղափոխություն, հայտնի նաև Մեծ պրոլետարական մշակութային հեղափոխություն, 1966-1976 թվականներին Չինաստանում գործած սոցիալ-քաղաքական շարժում։ Շարժումը նախաձեռնվել է Չինասատանի կոմունիստական կուսակցության նախագահ Մաո Ցզեդունի կողմից և նպատակ էր հետապնդում պահպանել «ճշմարիտ» կոմունիստական գաղափարախոսությունը երկրում՝ չինական հասարակությունից կապիտալիստական և ավանդական տարրերին դուրս մղելու ճանապարհով, ինչպես նաև նորից պարտադրել մաոիստական ուսմունքը որպես կուսակցության դոմինանտ գաղափարախոսություն։ Հեղափոխությունը խորհրդանշում էր Մաոյի վերադարձը իշխանության Մեծ Թռիչքից հետո։

Շարժումը մեկնարկել է 1966 թվականի մայիսին, այն բանից հետո, երբ Մաո Ցզեդունը հայտարարեց, որ բուրժուաները ներթափանցել են կառավարություն և հասարակություն և նպատակ ունեն վերականգնել կապիտալիզմը։ Չինաստանի կոմունիստական կուսակցության ներսում սեփական թշնամիներին վերացնելու նպատակով Մաոն հայտարարեց, որ այդ ռևիզիոնիստները պետք է հեռացվեն կատաղի դասակարգային պայքարի միջոցով։ Չին երիտասարդությունը, ի պատասխան Մաոյի կոչի, կազմավորեց Կարմիր գվարդիաներ ողջ պետության տարածքով։ Շարժումը տարածվեց զինվորականների, քաղաքներում աշխատողների, նույնիսկ կոմունիստական կուսակցության ղեկավարության շրջանակներում։ Շարժումը հանգեցրեց լայնածավալ ընդհարումների։ Բարձրագույն պաշտոնատար անձինք, մասնավորապես Լյուի Շաո Ցին և Դեն Սիայոպինը հեռացվեցին իշխանությունից։ Միաժամանակ լայն թափ ստացավ Մաո Ցզեդունի պաշտամունքը։

Կատաղի դիմադրությունների ժամանակ միլիոնավոր մարդիկ բատարկվեցին, ենթարկվեցին բռնաճնշումների, հարկադրական աշխատանքի, ոտնձգություններ, գույքի բռնագրավման և նույնիսկ աքսորի։ «Դեպի գյուղական շրջաններ» շարժման շրջանակներում մի շարք մարդիկ բռնի տեղահանվեցին, հատկապես քաղաքներից դեպի գյուղեր։ Վերացվում էին պատմական մասունքները և արտեֆակտները։ Թալանում էին մշակութային և կրոնական վայրերը։

1969 թվականին Մաոն պաշտոնապես հայտարարեց Մշակութային հեղափոխության ավարտի մասին, սակայն այն շարունակվեց մինչև 1971 թվականը, երբ մահացավ Լին Բիաոն։ 1976 Մաոյի մահից և «Չորսի Բանդայի» բանտարկությունից հետո, ռեֆորմատորները Դեն Սիայոպինի գլխավորությամբ սկսեցին հրաժարվել Մաոյի քաղաքականությունից։ 1981 թվականին կուսակցությունը հռչակեց, որ «Մշակութային հեղափոխությունը պատասխանատու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից ի վեր կուսակցության, պետության և ժողովրդին հասցրած անհաջողությունների և ծանրագույն կորուստների համար»[1]։

Նախապատմություն խմբագրել

Մեծ Թռիչք խմբագրել

 
Մեծ թռիչքի շրջանում գյուղաբնակ շրջանում ապրող մարդիկ աշխատում են գիշերը՝ երկաթ արտադրելու համար։

1958 թվականին Չինաստանի առաջին հնգամյա պլանից հետո Մաոն հայտարարեց «ժողովրդական սոցիալիզմի» մասին, որպեսզի արագացնի Չինաստանի վերածումը արդյունաբերական պետության։ Այս ոգով Մաոն սկսեց Մեծ թռիչքի քաղաքականությունը, գյուղերում ձևավորեց ժողովրդական կոմունաներ և սկսեց զանգվածներին մոբիլիզացնել կոլեկտիվների ներսում։ Շատ համայնքներ պետք է զբաղվեին միայն մեկ ապրանքի արտադրությամբ, օրինակ, երկաթ։ Մաոն երդվեց կրկնապատկել գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 1957 թվականի համեմատությամբ։

Մեծ թռիչքը տնտեսական ձախողում էր։ Անկիրթ ֆերմերները փորձում էին մեծ ծավալով երկաթ արտադրել հիմնականում իրենց տնային վառարաններում։ Արդյունքում արտադրված երկաթը ցածրորակ և անօգտակար էր։ Մեծ թռիչքը կրճատեց բերքահավաքի ծավալը և հանգեցրեց շատ ապրանքների արտադրության կրճատման, բացի թուջի ձուլաձողից և երկաթից։ Ավելին, տեղական իշխանությունները շատ հաճախ չափազանցնում էին արտադրության ծավալը՝ ավելի խորացնելով խնդիրը տարիներ շարունակ[2][3]։ Այդ ընթացքում վրա հասավ Մեծ Չինական Սովը։ Սնունդը բավական սուղ էր, իսկ արտադրությունը շեշտակիորեն նվազում էր։ Սովի արդյունքում մահացան միլիոնավոր մարդիկ , հատկապես աղքատ շրջաններում[4]։

Մեծ թռիչքիի անհաջողությունը նվազեցրեց Մաոյի հեղինակությունը կուսակցության ներսում։ Ստիպված լինելով կրելով ողջ պատասխանատվությունը՝ Մաոն 1959 թվականին հրաժարական տվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնից, որը դե յուրե պետության գլուխն էր։ Նրան հաջորդեց Լուի Շաո Ցին։ Հուլիսին կուսակցության լիդերները կոնֆերանս հրավիրեցին, որտեղ պաշտպանության նախարար Փեն Դեհուային Մաոյին ուղղված անձնական նամակում քննադատեց Մեծ թռիչքի քաղաքականությունը[2]։

Չնայած նամակի մեղմ տոնին՝ Մաոն այն ընկալեց որպես իր կառավարման դեմ ուղղված հարձակում[5]։ Կոնֆերանսից հետո Մաոն Փենին հեռացրեց պաշտոնից, մեղադրելով, որ նա «աջ օպորտունիստ» է։ Փենին փոխարինեց Լին Բիաոն՝ բանակի հեղափոխական գեներալ, ով հետագայում դարձավ Մաոյի հավատարիմ կողմնակիցը։ Լուշանի կոնֆերանսը պատճառ հանդիսացավ Փենի մահվան դատավճռի, միաժամանակ վերջինիս արդյունքում Լուի Շաո Ցին և Դեն Սիայոպինը 1959 թվականից տնտեսության կառավարումը իրենց ձեռքը վերցրին[2]։

Մինչև 1960-ական թվականները Լուին, Դենը, Չժոու էնլայը հրաժարվեցին Մեծ թռիչքի տնտեսական քաղաքականությունից։ Այս պրագմատիստները չէին սատարում Մաոյի ուտոպիստական տեսլականները։ Կուսակցության ներսում հարգանքը կորցնելուց հետո Մաոն սկսեց անկումային և էքսցենտրիկ կենսակերպ վարել։ Մինչև 1962 թվականը, երբ Չժոուն, Լուին և Դենը ղեկավարում էին պետությունը և տնտեսությունը, Մաոն հեռացել էր տնտեսական որոշումների կայացման գործընթացից և կենտրոնացել էր այն բանի վրա, թե ինչպես նպաստել Մարքսիստ-Լենինյան սոցիալական տեսությանը, ներառյալ «շարունակական հեղափոխության» գաղափարը[6]։ Այս տեսության վերջնական նպատակն էր հող նախապատրաստել Մաոյի համար վերականգնել կոմունիզմի իր մոդելը և վերականգնել անձնական հեղինակությունը կուսակցության ներսում։

Չին-խորհրդային բաժանումը և հակա-ռևիզիոնիզմը խմբագրել

1950-ական թվականներին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Խորհրդային Միությունը աշխարհի խոշորագույն կոմունիստական պետություններն էին։ Չնայած սկզբում նրանք փոխադարձաբար օժանդակում էին միմյանց , Իոսիֆ Ստալինի մահից և Նիկիտա Խրուշչովի՝ իշխանության գալուց հետո տարաձայնություններ առաջացան։ 1956 թվականին Խրուշչովը դատապարտեց Ստալինին ու նրա քաղաքականությունը և ձեռնարկեց հետստալինյան տնտեսական ռեֆորմներ։ Մաոն և Չինական կոմունիստական կուսակցության շատ անդամներ հակադրվեցին այս փոփոխություններին՝ հավատալով, որ դրանք բացասաբար կազդեն համաշխարհային մարքսիստական շարժման վրա, որոնց համար Ստալինը դեռևս հերոս էր[7]։

Մաոն հավատում էր, որ Խրուշչովը չի առաջնորդվում Մարքսիզմ-լենինիզմի ուսմունքով, փոխարենը զբաղվում է ռևիզիոնիզմով, ինչը մտավախություն էր հաղորդում, որ կապիտալիստները իշխանության կգան կրկին։ Երկու պետության միջև փոխհարաբերությունները լարվեցին։ ԽՍՀՄ չաջակցեց Չինաստանին դառնալ ՄԱԿ-ի անդամ, ինչպես նաև դառնալ միջուկային տերություն[7]։

Մաոն 1960 թվականի ապրիլին պաշտոնապես դատապարտեց ռևիզիոնիզմը։ Մաոն քննադատեց նաև ԽՍՀՄ գաղափարախոսական դաշնակից Հարավսլավիայի Կոմունիստների Լիգային։ Իր հերթին, ԽՍՀՄ-ը քննադատեց Չինաստանի դաշնակից Ալբանիայի Աշխատավորական կուսակցությանը[8]։ 1963 թվականին Չինաստանի կոմկուսը հրապարակեց ինն աշխատություն Խորհրդային ռեվիզիոնիզմի դեմ։ Դրանցից մեկը կոչվում էր «Խրուշչովի կեղծ կոմունիզմի և աշխարհի պատմության դասերի վերաբերյալ», որում Խրուշչովը մեղադրվում էև ոչ միայն ռեվիզիոնիզմի, այլև կապիտալիստական կարգերը վերականգնելու վտանգը բարձրացնելու մեջ[8]։ 1964 թվականին ներքին հեղաշրջման արդյունքում Խրուշրովի հեռանալը պաշտոնից մեծացրեց Մաոյի անվստահությունը սեփական քաղաքական խոցելիության շուրջ, մասնավորապես Մեծ թռիչքից հետո կուսակցության ներսում հեղինակությունը կորցնելու պատճառով[8]։

Նախապատմություն խմբագրել

աոն մշակութային հեղափոխության համար հող նախապատրաստեց Պեկինում կասկածելի ազդեցիկ պաշտոնատար անձանց «զտումների» միջոցով։ Այս ամենը կատարվում էր թերթերի հոդվածների, ներքին հանդիպումների և քաղաքական դաշնակիցների միջոցով։

1959 թվականին պատմաբան եւ Պեկինի փոխքաղաքապետ Վու-Հանը հրապարակեց պատմական դրամա «Հաի Ռուին՝ հեռացված պաշտոնից»։ Դրամայում ազնիվ քաղաքացիական ծառայող Հաի Ռուիին պաշտոնից հեռացնում է կոռումպացված կայսրը։ Սկզբում Մաոն գովաբանեց դրաման, սակայն 1965 թվականի փետրվարին նա գաղտնի հանձնարարեց իր կնոջը `Ջիան Քինգին եւ Շանհայի քարոզիչ Յաո Վենուանին քննադատական հոդված տպագրել[9]։ Յաոն համարձակորեն պնդում էր, որ կոռումպացված կայսրը խորհրդանշում էր Մաոյին, իսկ ազնիվ քաղաքացիական ծառայողը՝ Փեն Դեհուաիին[10]։

Հոդվածի հրապարակումից հետո Պեկինի քաղաքապետ Փեն Ժենը ստիպված էր պաշտպանել ինքն իրեն[11]։ Փենը ազդեցիկ պաշտոնյա էր և Վու Հանի անմիջական վերադասը, ղեկավարում էր «Հինգ մարդկանց խումբը», որը Մաոյի կողմից ստեղծված կոմիտե էր ՝ միտված ուսումնասիրելու մշակութային հեղափոխության ներուժը։ Յաոյի հոդվածը նախապես հրապարակվեց միայն տեղական թերթերում։ Փենը արգելեց հեդվածը հրապարակել «Մարդկանց օրաթերթ » ևայլ խոշոր թերթերում ՝ հրահանգելով նրանց բացառապես ծավալել «ակադեմիական քննարկումներ» և ոչ թե ուշադրություն դարձնել Յաոյի մանր քաղաքականությանը[12]։

 
Գեներալ Լուո Ռուիքինգի հեռացումը պաշտոնից, ով ամրապնդել էր բանակի հավատարմությունը Մաոյին։

Այս ընթացքում Մաոն հեռացրեց Յան Շանկին՝ կուսակցական գլխավոր քարտուղարության ղեկավարին։ Մարմինը ղեկավարում էր ներքին հողորդակցությունը։ Նրա փոխարեն նշանակվեց Վան Դոնգսինգը, ով Մաոյի հավատարիմ մարդկանցից էր[13]։ Յանի հեռացումը պաշտոնից դրդեց Մաոյի դաշնակիցներին հեռանալ այն մարդկանցից, ովքեր իրենց կողմնակից չէին[13] Դեկտեմբերին պաշտպանության նախարար և Մաոյի հավատարիմ Լին Բիաոն մեղադրեց Մարդկանց Ազատագրության Բանակի ղեկավար Լուո Ռիքինգին Մաոյի դեմ ուղղված քաղաքականություն վարելու մեջ։ Հետաքննության արդյունքում Լուոն քննադատվեց, հեռացվեց պաշտոնից և ստիպված եղավ ինքնաքննադատություն գրել։ Նա հետագայում ինքնասպանության փորձ կատարեց[14]։ Լուոյին հեռացնելուց հետո զինվորականության հավատարմությունը Մաոյին երաշխավորված էր[15]։

Փետրվարյան Ուրվագիծը խմբագրել

Լուոյին և Յանին հեռացնելուց հետո Մաոն ուշադրությունը կենտրոնացրեց Փեն Ժենի վրա։ 1966 թվականի փետրվարի 12-ին «Հինգ մարդկանց խումբը» հրապարակեց «Փետրվարյան Ուրվագիծ» կոչվող զեկույցը, որը նպատակ էր հետապնդում հեռացնել Փեն Ժենին քաղաքական գործերից։ Իսկ Ջիան Քինգը և Յաո Վենյուանը շարունակում էին քննադատել Վու Հանին և Փեն Ժենին։ Այդ ընթացքում Մաոն պաշտոնից հեռացրեց նաև քարոզչության բաժնի ղեկավար և Փեն Ժենի դաշնակից Լու Դինգյիին[16]։

Պոլիտբյուրոյի նիստում Կան Շենը և Չեն Բոդան մեղադրեցին Փեն Ժենին Մաոյի հակադրվելու մեջ, իսկ Փետրվարյան Ուրվագիծը ներկայացրին որպես «Փեն Ժենի ռևիզիոնիզմի վկայություն»[16] Մայիսի 16-ին Պոլիտբյուրոն հրապարակեց պաշտոնական փոստաթուղթ, որտեղ դատապարտվում էին Փեն Ժենը և նրա հակակուսակցական դաշնակիցները, «Հինգ մարդկանց խումբը» փոխարինվեց «Մշակութային հեղափոխության խմբով»[17]։։

Վաղ շրջան․ զանգվածային շարժում խմբագրել

Մայիսի 16-ի հայտարարությունը խմբագրել

1966 թվականի մայիսին Պեկինում հրավիրվեց Քաղբյուրոյի ընդլայնված նիստ։ Կոնֆերանսը ոչ թե ուղղված էր քաղաքականության վերաբերյալ քննարկումներ անցկացնել, այլ արշավ էր՝ մոբիլիզացնելու Քաղբյուրոն՝ իրականություն դարձնելու Մաոյի քաղաքական օրակարգը։ Կոնֆերանսը նվիրված էր դասակարգային պայքարի վերաբերյա մաոիստական քաղաքական հռետորությանը։ Մայիսի 16-ին հրապարակվեց մի փաստաթուղթ, որը մշակվել էր Մաոյի անմիջական ղեկավարությամբ և մասնավորապես նշում էր․[18]

Բուրժուազիայի այս ներկայացուցիչները, որոնք քողարկված կերպով ներխուժել են կուսակցություն, կառավարություն, բանակ մշակույթի տարբեր ոլորտներ, հակահեղափոխական ռևիզիոնիստների խումբ են։ Երբ պահը հասունանա, նրանք կզավթեն քաղաքական իշխանությունը և պրոլետարիատի դիկտատուրան կվերածեն բուրժուազիայի դիկտատուրայի։ Նրանց մի մասին մենք արդեն հայտնաբերել ենք, մնացածին՝ ոչ։ Նրանց մի մասին դեռևս վստահում ենք, օրինակ Խրուշչովը[19]

Մայիսի 16-ի հայտարարություն կոչվող տեքստը ամփոփում է Մաոյի ՝ մշակութային հեղափոխության գաղափարախոսական արդարացումը[20]։ Այն հայտարարում էր, որ կուսակցության ներսում ևս կան թշնամիներ․ դասակարգային թշնամիները, որոնք «ծածանում են կարմիր դրոշը՝ հակադրվելու համար կարմիր դրոշին»[21]։ Այս մարդկանց հայտնաբերելու միակ միջոցը «Մաո Ցզեդունի ուսմունքի աստղադիտակը և մանրադիտակն է»[21] Ի տարբերություն կուսակցական ղեկավարության՝ Պոլիտբյուրոյի շատ անդամներ այնքան էլ շահագրգռված չէին այս մտքով[22]։ Այնպիսի կուսակցական լիդերի, ինչպիսի Փեն Ժենն է, նկատմամբ մեղադրանքները Չինաստանի մտավորականության և ութ ոչ կոմունիսատական կուսակցությունների համար զգոնության կոչ եղան[23]։

Վաղ շրջանի մասսայական հանրահավաքները խմբագրել

Փեն Ժենի հեռացումից հետո Պեկինի կուսակցական կոմիտեն դադարեց գործառնելուց, ինչը մայրաքաղաքում անկարգությունների առաջացման հող նախապատրաստեց։ Մայիսի 25-ին Պեկինի համալսարանի փիլիսոփայության դասախոս Կան Շեն- Նայ Յուանցզիի կնոջ՝ Չաո Յուի ղեկավարությամբ բացվեց հիերոգլիֆային պաստառ՝ դացզիբաո։ Նայը հարձակվեց համալսարանի կուսակցական ղեկավարության և վերջինիս լիդեր Լու Պինգի վրա[24]։ Նայը ակնարկում էր, որ կուսակցական ղեկավարությունը հեղափոխություն են ցանկանում ծավալել և ռևիզիոնիստներ են[24]։

Մաոն հաստատեց Նայի դացզիբաոն որպես «Չինաստանի առաջին մարքսիստական պաստառ»։ Շուտով այն տարածվեց Չինաստանի կրթական հաստատություններում․ ուսանողները սկսեցին պայքարել իրենց դպրոցների կուսակցական ղեկավարության դեմ։ Պեկինի հիմնական և միջնակարգ դպրոցներում դասերը դադարեցվեցին, որին հաջորդեց որոշումը ողջ երկրով մեկ ժամանակավորապես փակել դպրոցները[25]։ Մինչև հունիսի սկիզբ երիտասարդ ցուցարարները քայլերթեր էին կազմակերպում Պեկինի մայրուղիներում՝ Մաոյի դիմանկարներով, թմբուկներով և Մաոյի թշնամիների դեմ ուղղված կարգախոսներ հնչեցնելով[25]։

Երբ Փեն Ժենի և տեղական կուսակցական ղեկավարության հեռացման մասին որոշումը հայտնի դարձավ, լայնածավալ խառնաշփոթ սկսվեց։ Լուի Շաո Ցին և Դեն Սիայոպինը որոշեցին աշխատանքային խմբեր ուղարկել քաղաքի դպրոցներ և թերթերի գործակալություններ՝ կուսակցական վերահսկողությունը վերականգնելու նպատակով[26]։

Աշխատանքային խմբերը ձևավորվել էին կարճ ժամանակում և լավ չէին պատկերացնում ուսանողների ցանկությունները։ Ի տարբերություն 1950-ական թվականների քաղաքական շարժման, որը թիրախավորել էր մտավորականներին՝ նոր շարժումը հիմնական շեշտը դրել էր կուսակցական կադրերի վրա, որոնցից շատերն էլ հենց աշխատանքային խմբերի անդամներ էին։ Արդյունքում, առաջացան կասկածներ, որ այդ աշխատանքային խմբերը միտում ունեն հեղափոխություն ծավալել[27]։ Կուսակցական ղեկավարության ներսում առաջացան տարաձայնություններ, թե արդյոք աշխատանքային խմբերը պետք է շարունակեն գործել։ Լուի Շաոցին պնդում էր, որ դրանք պետք է պահպանվեն, իսկ շարժման ռադիկալ տարրերը՝ ճնշվեն՝ վախենալով, որ շարժումը դուրս կգա վերահսկողությունից[28]։

«Ռմբակոծել շտաբները» խմբագրել

Հուլիսի 16-ին 72-ամյա նախագահ Մաոն գնաց Վուհանում գտնվող Յանցզի գետ, ինչը հայտնի դարձավ որպես «լող Յանցզիի երկայնքով» և խորհրդանշում էր նրա պատրաստակամությունը մարտի գնալ։ Մաոն մեղադրեց աշխատանքային խմբերին ուսանողական շարժումը ճնշելու մեջ և հունիսի 24-ին ցրեց դրանք։ Մի քանի օր անց հանրահավաք տեղի ունեցավ՝ այդ որոշումը հայտարարելու և ուսանողների ու ուսանողների շարժմանը նոր թափ հաղորդելու նպատակով։ Հանրահավաքին կուսակցական ղեկավարները կոչ արեցին զանգվածներին չվախենալ և շարժման ղեկավարումը իրենց ձեռքը վերցնել[29]։

Աշխատանքային խմբերի փակումը նախագահ Լուի Շաո Ցիի քաղաքական որոշիչ պարտությունն էր։ Օգոստոսի 1-ին հրավիրվեց Ութերորդ կենտկոմի յոթերորդ պլենումը՝ առաջ մղելու Մաոյի արմատական օրակարգը։ Պլենումի ընթացքում Մաոն արհամարհական վերաբերմունք ցույց տվեց Լուիին՝ մի քանի անգամ ընդհատելով նրա բացման խոսքը[30]։ Տեսնելով, որ կոնֆերանսի մասնակիցները ամբողջովին չեն ընդունում իր հեղափախական գաղափարախոսությունը՝ Մաոն որոշեց հարձակողական քայլերի դիմել։

Հուլիսի 28-ին Կարմիր գվարդիայի ներկայացուցիչները Մաոյին ապստամբության և հեղաշրջման կոչ արեցին։ Մաոն կոչին արձագանքեց՝ գրելով «Ռմբակոծել շտաբները» հիերոգլիֆային պաստառը, որտեղ մարդկանց կոչ էր անում թիրախավորել «հակահեղափոխության շտաբները»։ Մաոն գրում էր, որ չնայած կոմունիստական հեղափոխությանը, բուրժաական էլիտան դեռևս ծաղկում է կառավարության և կոմունիստական կուսակցության կազմում[31]։

Չնայած անուններ չկային նամակում, շատերը Մաոյի այս սադրիչ պնդումը մեկնաբանել են որպես մեղադրական ակտ կուսակցական ղեկավարության, մասնավորապես Լուի Շաո Ցիի և Դեն Սիայոպինի դեմ։ Կուսակցական հիերարխիան փոփոխությունների էին ենթարկում՝ հարմարեցնելու նոր գաղափարախոսության պահանջներին։ Չնայած Լուին և Դենը պահպանում էին իրենց տեղերը Քաղբյուրոյում, նրանք հետզհետե դուրս էին մղվում կուսակցական գործերից։ Լին Բիաոն բարելավեց իր դիրքերը՝ դառնալով կուսակցության երկրորդ դեմքը, փոխարենը Լուի Շաո Ցին դարձավ ութերորդը[31]։

Այս ամենին զուգընթաց լուծարվեց նաև կոմունիստական կուսակցության ողջ բյուրոկրատիան։ Էքստենսիվ կազմակերպության բաժինը դադարեց գոյություն ունենալուց։ Մշակութային հեղափոխության խումբը մենաշնորհ ձեռք բերեց իր գաղափարախոսությունը քարոզելու և հանրային օժանդակություն ձեռք բերելու հարցում։ Քարոզչության բաժինը փակվեց, և վերջինիս մի շարք գործառույթներ անցան Մշակութային հեղափոխության խմբին[32]։

Կարմիրգվարդիականները և «չորս հների» տապալումը խմբագրել

1966 թվականին օգոստոսի 8-ին Կենտկոմն ընդունեց «Մեծ պրոլետարական մշակութային հեղափոխության մասին որոշումը», որը հետագայում հայտնի դարձավ որպես «16 կետեր»[33]։ Որոշումը մշակութային հեղափոխությունը սահմանում էր որպես «մեծ հեղափոխություն, որն ազդում է մարդկանց մինչև իրենց հոգին և մեր երկրում սոցիալիստական հեղափոխության ավելի խոր և էքստենսիվ փուլ է»․

 
Միների դինաստիայի Վանլի կայսեր մասունքները Միների դամբարանում։ Կարմիր Գվարդիաները դրել են Վանլի կայսեր և կայսրուհու մասունքները դամբարանի դիմաց, որտեղ նրանց հետմահու դատապարտել ու վառել էին[34]

Չնայած բուրժուազիան տապալվել է, այն դեռևս փորձում է օգտագործել հին գաղափարները, մշակույթը, ավանդույթները, մարդկանց շահագործելու և զանգվածներին կաշառելու սովորույթները, և ցանկանում է վերականգնել դիրքերը։ Պրոլետարիատը պետք է անի ճիշտ հակառակը։ Այն պետք է համապատասխանի բուրժուազիայի բոլոր մարտահրավերներին, որպեսզի կարողա փոխել հասարակության աշխարհայացքը։ Ներկայումս մեր նպատակն է պայքարել և ջախջախել կապիտալիստական ուղով շարժվող այդ մարդկանց, քննադատել և հրաժարվել բուրժուական ռեակցիոն հեղինակություններից և բուրժուազիայի կամ այլ շահագործող դասակարգերի գաղափարախոսությունից, փոփոխել կրթությունը, գրականությունը և արվեստը, որոնք չեն համապատասխանում սոցիալիստական տնտեսական բազիսին, որպեսզի արագացնեք սոցիալիստական համակարգի համախմբումը և զարգացումը։

«Տասնվեց կետերի» դրույթները հեռահար էին։ Այն ուսանողական շարժումից վերաճեց համազգային արշավի, որը կդրդեր աշխատավորներին, ֆերմերներին, զինվորներին և ցածրաստիճան կուսակցականներին մարտահրավեր նետել իշխանություններին և վերակազմակերպել հասարակության կառուցվածքը։ 1966 թվականի օգոստոսի 18-ին, ավելի քան մեկ միլիոն կարմիր գվարդիականներ հավաքվեցին Տյանմանի հրապարակում՝ խոսելու նախագահի հետ[35]։ Լին Բիաոն բուռն կերպով քննադատեց չին հասարակության թշնամիներին, ովքեր խոչընդոտում էին հեղափոխության զարգացմանը[36]։

Օգոստոս և նոյեմբեր ամիսների ընթացքում ութ զանգվածային հանրահավաքներ հրավիրվեցին, որոնց մասնակցում էին 12 մլն մարդ, հիմնականում կարմիրգվարդիականներ[35]։

Կարմիրգվարդիականների հանրահավաքների ժամանական Լին Բիաոն կոչ արեց կազմալուծել «չորս հները»՝ հին սովորույթներ, մշակույթ, սովորություններ և գաղափարներ։ Մաոն հավատում էր, որ զանգվածները չպետք է հենվեն իշխանությունների վրա և ինքնակազմակերպվեն, ինչի արդյունքում շարժումը վերահսկողությունից դուրս եկավ։

«Չորս հների» հետ կապված փոփոխությունների մի մասը կառուցողական էին, ինչպես օրինակ փողոցներին, վայրերին և նույնիսկ մարդկանց նոր անուններ տալը, օրինակ այս շրջանում ծնված միլիոնավոր երեխաների տալիս էին հեղափոխական հնչողություն ունեցող անուններ։ Մշակույթի և կրոնի ոլորտի փոփոխությունները ապակառուցողական էին։ Թալանում և քանդում էին պատմական վայրերը։ Ամենամեծ վնասը հասցվեց մայրաքաղաք Պեկինին, որը հարուստ պատմություն և մշակութային կոթողներ ունեցող քաղաք էր։ Այս պատմական նշանակություն ունեցող հազարավոր վայրեր փլուզեցին։ Կարմիրգվարդիականները պաշարեցին նաև Շադուն շրջանում գտնվող Կոնֆուցիոսի տաճարը[37]։

Այս ամիսներին Պեկինի Նորմալ համալսարանի կարմիր գվարդիականները վնասեցին Կոնֆուցիոսի գերեզմանը, ինչպես նաև մի շարք այլ դամբարաններ և արտեֆակտներ[38]։ 76-րդ սերնդի դուքս Յանշենի դին հեռացրին գերեզմանից և կախեցին պալատի դիմաղ գտնվող ծառից[39]։

 
1966 թվականի նոյեմբերին Կարմիր Գվարդիաները հարձակում են գործել Կոնֆուցիոսի գերեզմանի վրա։[38][39]

Քանդում էին գրադարանները, իսկ գրքերը՝ այրում։ Տաճարները, եկեղեցիները, մզկիթները, վանական համալիրները, դամբարանները փակում էին և օգտագործում այլ նպատակներով, կամ էլ փլուզում[40]։ Մարքսիստական քարոզչությունը բուդդիզմը ներկայացնում էր որպես սնահավատություն, իսկ կրոնը դիտարկվում էր որպես ձուլման դաժան ձև, ինչպես նաև իշխող դասակարգի գործիք[41]։ Կղերականությունը բանտարկվեց և ուղարկվեց ճամբարներ,

շատ տիբեթյան բուդդիստների ստիպեցին քանդել իրենց վանական համալիրները[41]։

Երկու տարում կարմիրգվարդիականները ընդարձակեցին իրենց ազդեցության սահմանները, և արագացրին սոցիալիստական վերակազմավորման ջանքերը։ Նրանք սկսեցին թռուցիկներ տարածել, որոնք բացատրում էին իրենց գործողությունները, և հրապարակել կասկածելի հակահեղափոխականների անունները։ Նրանք հավաքվում էին մեծ խմբերում, անցկացնում բանավեճեր և գրում կրթական խաղեր։ Նրանք հանրային հանդիպումներ էին նաև անցկացնում։

Փոքր կարմիր գրքի մեջբերումներից մեկը, որը հետագայում կարմիրգվարդիականները ընդունում էին որպես ուղեցույց, հետևյալն էր․ «Աշխարհը ձերն է, բայց նաև մերը, բայց վերջին վերլուծությամբ այն ձերն է։ Դուք, երիտասարդներ, որ լի եք եռանդով և կենսունակությամբ, կյանքի ծաղկման փուլում եք, ինչպես արևը առավոտյան ժամը ութին կամ իննին։ Մեր հույսը դուք եք։ Աշխարհը պատկանում է ձեզ։ Չինաստանի ապագան պատկանում է ձեզ։» Մինչև 1967 թվականի ավարտ տպագրվեց գրքի 350 միլիոն օրինակ[42]։ Սա այն մեխանիզմն էր, որի միջոցով կարմիրգվարդիականները սկսեցին նվիրվել այդ նպատակներին։

Չնայած «16 կետերում» և լիդերների հայտարարություններում արգելվում էր զինված պայքարը, շատ դեպքերում տեղի էին ունենում ֆիզիկական բռնություններ։ Սկզբում ակտիվ խմբերի միջև վերբալ պայքարը սկսեց դառնալ ավելի կատաղի, հատկապես երբ սկտիվիստները սկսեցին բանակից խլել զենքները։

1966 թվականի օգոստոսի 22-ին կարգադրվեց ոստիկանության չխառնվել կարմիրգվարդիականների գործողություններին[43]։ Այն ոստիկանները, որոնք չէին ենթարկվում այս հրամանին, կոչվում էին հակահեղափոխականներ։ Այս քայլով Մաոն խրախուսում էր կարմիրգվարդիականներին, որոնք հետզհետե ավելի կատաղի էին դառնում[44]։ Բռնի վարքագծի նկատմամբ սահմանափակումները հանելուց հետո հանրային անվտանգության վիճակը վատ վիճակում հայտնվեց[45] Ոստիականության պետ Քսի Ֆուժին նշում էր, որ չկա մեծ գործարք, եթե կարմիր գվարդիականները ծեծում էին վատ մարդկանց, մինչև մահվան հասնելը[46]։։

Ոստիկանություն սկսեց գործել համապատասխան այս խոսքերի[46]։ Երկու շաբաթվա ընթացքում միայն Պեկինի արևմտյան հատվածում սպանվեցին հարյուր ուսուցիչներ, դպրոցում աշխատողներ և այլ կրթված կադրեր։ Վիրավորների թիվը չափազանց շատ էր[45]։

Արշավի ամենազարհուրելի պահերն էին տանջանքի, սպանությունների, հանրային նվաստացման դեպքերը։ Թիրախավորվածներից շատերը այլևս չէին դիմանում սթրեսին և դիմեցին ինքնասպանության։ 1966 թվականի օգոստոս- սեպտեմբեր ամիսներին միայն Պեկինում սպանվեց 1,772 մարդ։ Շանհայում գրանցվեց ինքնասպանության 704 և սպանության 534 դեպք։ Վուհանում՝ համապատասխանաբար 62 և 32[47]։ Փեն Դեհուաին բերվեց Պեկին՝ բոլոր մոտ ծաղրելու նպատակով։

Հոկտեմբերին Մաոն հրավիրեց Կենտրոնական Աշխատանքային կոնֆերանս։ Լուի Շաո Ցին և Դեն Սիայոպինը պիտակավորվեցին որպես բուրժուական ռեակցիոներներ և ինքնաքննադատություն գրեցին[48]։ Կոնֆերանսից հետո Լիու՝ Չինաստանում Մաոյից հետո ամենաազդեցիկ մարդը ենթարկվեց տնային կալանքի, հետո ուղարկվեց համակենտրոնացման ճամբար, որտեղ հրաժարվեց բուժումից և մահացավ 1969 թվականին։ Դեն Սիայոպինը երեք անգամ ուղարկվեց «վերադաստիարակման», իսկ հետո ուղարկվեց Ջիանգսի՝ աշխատելու գործարանում։

1967 խմբագրել

1967 թվականի հունվարի 3-ին Լին Բիաոն և Ջիան Քինգը վարձեցին տեղական մեդիան և կազմակերրպությունները՝ կազմակերպելու այսպես-կոչված «Հունվարյան փոթորիկը», որի ժամանակ Շանհայի տեղական իշխանությունը հեռացվեց կառավարումից[49]։ Սա բարենպաստ հող նախապատրաստեց Վան Հոնգվենի, ով դարձավ Շանհայի ժողովրդական կոմունայի ղեկավար, ինչը հետագայում կոչվեց Մունիցիպալ հեղափոխական կոմիտե։ Պեկինում կրկին քննադատման թիրախ դարձան Լուի Շաո Ցին և Դեն Սիայոպինը, նույնիկ հարձակում գործեցին փոխվարչապետ Թաո Ժուի վրա, ինչը նշանակում էր, որ նույնիսկ կենտրոնական կառավարության անդամները կարող են քննադատության ենթարկվել։

Հունվարի 8-ին գովաբանեց այդ գործողությունների «Ժողովրդի օրաթերթի» միջոցով՝ կոչ անելով տեղական կառավարությունների ղեկավարներին գրել ինքնաքննադատություն կամ էլ քննադատել այն մարդկանց, ում կասկածում են «հակահեղափոխական գործունեության» մեջ։ Տեղական շատ կառավաություններ հետևեցին Շանհայի օրինակին, որտեղ կարմիր գվարդիականները և այլ հեղափողական խմբերը «բռնազավթեցին իշխանունությունը» կուսակցությունից և կառավարական մարմիններից։

Փետրվարին Ջիան Քինգը և Լին Բիաոն Մաոյի օժանդակությամբ պահանջում էին, որ դասակարգային պայքարը տարածվի նաև զինվորականների շրջանում։ Մարդկանց Ազատագրության բանակի մի շարք գեներալներ հակադրվեցին Մշակութային հեղափոխությանը։ Արտաքին գործերին նախարար Չեն ՅԻն և փոխվարչապետ Թան Ժենլինը քննադատեցին Շանհայի իրադարձությունները՝ նշելով, որ այդ շարժումը կկազմալուծի կուսակցությունը։ Կուսակցական այս ղեկավարների անմիջապես մեղադրեցին և կոչեցին «փետրվարյան ընդդիմադիրներ»։ Քննադատներից շատերին մեղադրեցին հեղափոխության սաբոտաժի փորձ կատարելու մեջ։

Միաժամանակ որոշ կարմիրգվարդիական կազմակերպությունների միջև հակասություններ և բողոքի ակցիաներ առաջացամ տարբեր հեղափոխական հայացքներ ունենալու պատճառով, ինչը ավելի բարդացրեց իրավիճակը և խորացեց քաոսը։ Ապրիլին Ջիան Քինգը փորձեց սանձել կարմիրգվարդիական խմբերին՝ հրաման առրձակելով դադարեցնել «անառողջ գործողությունները»։ 1967 թվականի ապրիլին Լուի Շաո Ցիին հրապարակայնորեն քննադատեցին Ջիան Քինգը, Քան Շենը և Մաո Ցզեդունը։

Իրավիճակը արագորեն դուրս էր գալիս վերահսկողությունից, չկային զսպումներ և հակակշիռներ տեղական հեղափոխական գործողությունների նկատմամբ։ Դժվար էր տարբերակեկ, թե որ խմբերն էին հավատարիմ Մաոյի հայացքներին, և որոնց էին իրենց անձնական շահից ելնելով քաոսային իրավիճակներ հարուցում։ Մինչև հուլիս բռնությունները համատարած դարձան ողջ երկրով մեկ։ Հուլիսի 22-ին Ջիան Քինգը հրամայեց Կարմիր Գվարդիային փոխարինել Մարդկանց Ազատագրության բանակին անհրաժեշտության դեպքում։ Այս հայտարարությունից հետո կարմիր գվարդակիանները սկսեցին կողղոպտել զինանոցները և բանակին պատկանող այլ շինություններ։ Բանակի գեներալները անզոր էին կանխել այս գործողությունները, որոնք շարունակվեցին մինչև 1968 թվականի աշուն։

Վուհանում, ինչպես նաև շատ այլ քաղաքներում, կազմավորվեցին երկու հեղափոխական կազմակերպություններ, որոնցից մեկը աջակցում էր կառավարությանը, մյուսը՝ հակադրվոմ։ Այս խմբերը դաժանորեն պայքարում էին միմյանց դեմ քաղաքի վերահսկողությունը իրենց ձեռքը վերցնելու նպատակով։ Բանակի գեներալ Չեն Զայդաոն օգնեց ճնշել հակակառավարական ցուցարարներին։ Այս խառնաշփոթությունների ընթացքում Մաոն մեկնեց Վուհան՝ երաշխավորել զինվորականների հավատարմությունը իր նկատմամբ։ Տեղական ագիտատորները առևանգեցին Մաոյի պատվիրակ Վանգ Լիին, ինչը հայտնի դարձավ Վուհանի դեպք անունով։ Հաջորդիվ, գեներալ Զայդաոյին տեղափոխեցին Պեկին և դատապարտեցին։

Այդ տարի արգելվեց Չինաստանում նշել Նոր Տարին, և միայն 13 տարի անց կրկին թույլատրվեց[50]։

1968 խմբագրել

1968 թվականի գարնանը սկսվեց զանգվածային շարժում, որի նպատակն էր Մաոյին Աստծու կարգավիճակ շնորհել։ 1968 թվականի հուլիսի 27-ին Կարմիր Գվարդիան կորցրեց իր վերահսկողությունը բանակի վրա, կենտրոնական կառավարությունը մի շարք շրջաններ, որոնք դեռևս կարմիրգվարդիականների թիրախ էին, զորամիավորումներ ուղարկեց։ Մեկ տարի անց , Կարմիր Գվարդիաները ամբողջովին լուծարվեցին։Մաոն վախենում էր, որ նրանց հարուցած քաոսը ավելի կխորանա, քանի որ նրա հիմնական նպատակը արդեն իսկ իրականացվել էր, և ինքը և կոլեգաները համախմբել էին քաղաքական իշխանությունը իրենց ձեռքերում։

Հոկտեմբերի սկզբին Մաոն սկսեց անհավատարիմ պաշտոնյաներին հեռացնել։Շատերը ուղարկվեցի գյուղեր՝ աշխատելու աշխատավորական ճամբարներում։ Լիուն հետացվեց կոմկուսից Կենտկոմի պլենումի ժամանակ և պիտակավորվեց որպես «բուրժուազիայի կենտրոն»։

1968 թվականի դեկտեմբերին Մաոն սկսեց «Դեպի գյուղական շրջաններ» շարժումը, որը տևեց մեկ տասնամյակ և որի ժամանակ քաղաքում ապրող երիտասարդ մտավորականները պետք է գնային ապրելու գյուղերում։ Մտավորական հասկացությունը բավական լայն էր՝ ներառելով միջին դպրոցի շրջանավարտներին։ 1970- ական թվականների ավարտին այս երիտասարդ մտավորականները հնարավորությոևւն ստացան վերադառնալ հայրենի քաղաքներ։ Այս շարժումը նաև կարմիրգվարդիականներին գյուղեր ուղարկելու միջոց էր, որտեղ նրանք ավելի քիչ սոցիալական լարվածություն կհարուցեին[51]։

Լիան Բիաոյի կառավարման շրջանը խմբագրել

Իշխանության փոխանցումը խմբագրել

Կուսակցական իններորդ կոնգրեսը հրավիրվեց 1969 թվականի ապրիլին, և նպատակ ուներ վերակենդանացնել կուսակցությունը թարմ մտածողություն ունեցող նոր կադրերի միջոցով, քանի որ հին կուսակցականների մեծ մասը հեռացվել էին նախորդող տարիներին[52]։ Մոտ երկու տասնամյակ առաջ ստեղծված կուսակցական ինստիտուցիոնալ կառույցը ամբողջովին մասնատվել էր․ կոնգրեսի պատվիրակներին ընտրում էին հեղափոխական կոմիտեները, ոչ թե կուսակցական շարքային անդամները[53]։ Ի տարբերություն նախորդ կոնգրեսի, զինվորականների թիվը նույնպես ավելացել էր[54]։

Լին Բիաոն դարձավ կուսակցության համար երկրորդ դերակատարը, նա կուսակցական սահմանադրության մեջ հիշատակվում էր որպես Մաոյի «ամենամոտ զինակից ընկերը» և «համընդհանուր ճանաչված հետևորդը»[55]։ Լին Կոնգրեսին ուղղեց մի զեկույց, որում նա քննադատում էր Լուի Շաոցիին և այլ հակահեղափոխականների։ Կոնգրեսը մաոականությունը հռչակեց կուսակցության գաղափարախոսություն։ Այն ընտրեց նաև Քաղբյուրոյի անդամներին՝ Մաո Ցզեդուն, Լին Բիաո, Չեն Բոդա, Ժոու Էնլայ, Կան Շեն։ Մաոն վերականգնեց մի շարք կուսակցական ինստիտուտների գործառնությունը, ինչպես օրինակ Քաղբյուրոն էր, որը 1966-1968-ական թվականներին չէր գործում, քանի որի Կենտրոնական Հեղափոխական խումբը դե ֆակտո երկրի ղեկավարումը վերցրել էր իր ձեռքերում[56]։

We do not only feel boundless joy because we have as our great leader the greatest Marxist-Leninist of our era, Chairman Mao, but also great joy because we have Vice Chairman Lin as Chairman Mao's universally recognized successor.

– Premier Zhou Enlai at the Ninth Party Congress[57]

Ժողովրդի Ազատագրության Բանակը գերիշխող դիրք է ստանում խմբագրել

Մաո Ցզեդունի՝ կուսակցական և պետական ինստիտուտները վերակազմակերպելու բոլոր ջանքերը հանգեցրին տարբեր հետևանքների։ Չնայած Պեկինում քաղաքական իրավիճակը կայուն էր, մի շարք հեռավոր շրջաններում դեռևս հուզումները չէին հանդարտվում։ Խմբակցական պայքարները շարունակվում էին տեղական մակարդակում ՝ չնայած Մշակութային հեղափոխության հաղթանակին[58]։ Ավելին, խորանում էին հակասությունները Լին Բիաոյի և Ջիան Քինգի ճամբարների միջև։

 
Marshal Lin Biao was constitutionally confirmed as Mao's successor in 1969.

1966-1968 թվականներին Չինաստանը միջազգային մեկուսացման մեջ էր՝ հռչակելով իր թշնամությունը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի նկատմամբ։ ԽՍՀՄ-ի հետ տարաձայնությունները ավելի խորացան 1969 թվականի մարտին Ուսսուրի գետի մոտ սահմանային բախումներից հետո, քանի որ Չինաստանը նախապատրաստվում էր համընդհանուր պատերազմի[59]։ Հոկտեմբերին ավագ պաշտոնատար անձինք հեռացվեցին Պեկինից[59]։ Այս ընթացքում Լին Բիաոն առանց Մաո Ցզեդունի հետ համաձայնեցնելու կարգադրեց Ժողովրդի Ազատագրության Բանակի 11 ռազմական շրջաններին պատրաստվել պատերազմի, ինչը վկայում էր այն մասին, որ Լինը ցանկանում էր վերցնել իշխանությունը[59]։

Պատերազմի վտանգի պայմաններում Ժողովրդի Ազատագրության Բանակը դոմինանտ դեր ստացավ ներքին քաղաքականության մեջ, փոխարենը նվազեց Մաոյի հեղինակությունը[60]։ Այս պայմաններում Ժողովրդի Ազատագրության Բանակի դիրքերը թուլացնելու նպատակով Մաոն որոշեց բարելավել հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ։

Այն բանից հետո, երբ Լին պաշտոնապես հռչակվեց Մաոյի իրավահաջորդ, Լիի կողմնակիցները սկսեցին պայքարել Պետության նախագահի պաշտոնը վերականգնելու շուրջ, որը վերացվել էր Մաոյի կողմից։ Նրանք հույս ունեին, որ եթե Լին սահմանադրորեն հռչակված պաշտոն ստանա՝ անկախ նրանից, դա կլինի նախագահ, թե փոխնախագահ, նրա իրավահաջորդությունը կինստիտուցիոնալազացվի։ Քաղբյուրոն համաձայնության էր եկել նախագահի պաշտոնը վերականգնելու, սիկ Լիին՝ փոխնախագահ նշանակելու շուրջ, սակայն Մաո Ցզեդունը ընդդիմացավ[61]։

Կուսակցական բախումները խորացան 1970 թվականի օգոստոսին անցկացված երկրորդ պլենումի ընթացքում։ Մաոն Լինի գեներալներին հրամայեց ինքնաքննադատություն գրել՝ որպես զգուշացում ուղղված Լինին։ Մաոն նաև իր կողմնակիցներին բարձր պաշտոններ տվեց Պեկին Ռազմական Շրջանում[62]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Resolution on Certain Questions in the History of Our Party Since the Founding of the People's Republic of China," adopted by the Sixth Plenary Session of the Eleventh Central Committee of the Communist Party of China on June 27, 1981 Resolution on CPC History (1949–81). (Beijing: Foreign Languages Press, 1981). p. 32.
  2. 2,0 2,1 2,2 Worden, Robert (1987). «A Country Study:China». Library of Congress.
  3. Jin, Qiu (1999). The Culture of Power: Lin Biao and the Cultural Revolution. Stanford, California: Stanford University Press. էջեր 25–30.
  4. «Historical Atlas of the 20th century».
  5. Jin Qiu, p. 55
  6. Jin Qiu, Ch. 2
  7. 7,0 7,1 MacFarquhar and Schoenhals 2006. pp. 4–7.
  8. 8,0 8,1 8,2 MacFarquhar and Schoenhals 2006. p. 7.
  9. MacFarquhar and Schoenhals. pp. 15–18.
  10. MacFarquhar and Schoenhals. p. 16.
  11. No relation to Peng Dehuai
  12. MacFarquhar and Schoenhals. pp. 14–19.
  13. 13,0 13,1 MacFarquhar and Schoenhals 2006. Chapter 1.
  14. MacFarquhar and Schoenhals 2006. pp. 20–27.
  15. MacFarquhar and Schoenhals. p. 24.
  16. 16,0 16,1 MacFarquhar and Schoenhals 2006 Chapter 1.
  17. MacFarquhar and Schoenhals. pp. 27–35.
  18. MacFarquhar and Schoenhals 2006. pp. 39–40.
  19. Quoted in MacFarquhar and Schoenhals 2006. p. 47.
  20. Li Xuefeng quoted in MacFarquhar and Schoenhals 2006. p. 40.
  21. 21,0 21,1 MacFarquhar and Schoenhals 2006. p. 46.
  22. Wang, Nianyi (1989). 大动乱的年代:1949–1989年的中国 [Great age of turmoil, a history of China 1949–89]. Henan Renmin Chubanshe. էջ 13.
  23. MacFarquhar and Schoenhals 2006. p. 41.
  24. 24,0 24,1 MacFarquhar and Schoenhals, p. 56–58
  25. 25,0 25,1 MacFarquhar and Schoenhals, pp. 59–61
  26. MacFarquhar and Schoenhals, pp. 62–64
  27. MacFarquhar and Schoenhals, p. 71
  28. MacFarquhar and Schoenhals, p. 75
  29. MacFarquhar and Schoenhals, p. 84
  30. MacFarquhar and Schoenhals, p. 94
  31. 31,0 31,1 Tang Tsou. [1986] (1986). The Cultural Revolution and Post-Mao Reforms: A Historical Perspective. University of Chicago Press. 0-226-81514-5
  32. MacFarquhar and Schoenhals, p. 96
  33. Decision Concerning the Great Proletarian Cultural Revolution, adopted on August 8, 1966, by the CC of the CCP (official English version)
  34. "China's reluctant Emperor", The New York Times, Sheila Melvin, Sept. 7, 2011.
  35. 35,0 35,1 MacFarquhar, Roderick and Schoenhals, Michael. Mao's Last Revolution. Harvard University Press, 2006. pp. 106-07
  36. Wang, Nianyi. Period of Great Turmoil: China between 1949–1989, p. 66
  37. MacFarquhar, Roderick and Schoenhals, Michael. Mao's Last Revolution. Harvard University Press, 2006. p. 119
  38. 38,0 38,1 Asiaweek, Volume 10.
  39. 39,0 39,1 Jeni Hung (2003 թ․ ապրիլի 5). «Children of confucius». The Spectator. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 4-ին.
  40. murdoch edu Արխիվացված Դեկտեմբեր 25, 2005 Wayback Machine
  41. 41,0 41,1 Yu, Dan Smyer. "Delayed contention with the Chinese Marxist scapegoat complex: re-membering Tibetan Buddhism in the PRC." The Tibet Journal 32.1 (2007)
  42. Lu, Xing. [2004] (2004). Rhetoric of the Chinese Cultural Revolution: The Impact on Chinese Thought, Culture, and Communication. UNC Press. 1-57003-543-1
  43. MacFarquhar, Roderick and Schoenhals, Michael. Mao's Last Revolution. Harvard University Press, 2006. p. 124
  44. MacFarquhar & Schoenhals; p. 515
  45. 45,0 45,1 MacFarquhar, Roderick and Schoenhals, Michael. Mao's Last Revolution. Harvard University Press, 2006. p. 126
  46. 46,0 46,1 MacFarquhar, Roderick and Schoenhals, Michael. Mao's Last Revolution. Harvard University Press, 2006. p. 125
  47. MacFarquhar & Schoenhals; p. 124
  48. MacFarquhar & Schoenhals; p. 137
  49. Yan, Jiaqi. Gao, Gao. [1996] (1996). Turbulent Decade: A History of the Cultural Revolution. 0-8248-1695-1.
  50. Huang, Wei; Xie, Ying (2012 թ․ հունվար). «The New Year That Wasn't». NewsChina. NewsChinaMagazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  51. Donald N. Sull; Yong Wang (2005). Made In China: What Western Managers Can Learn from Trailblazing Chinese Entrepreneurs. Harvard Business School Press. էջեր 17–18. ISBN 978-1591397151.
  52. MacFarquhar and Schoenhals, p. 285.
  53. MacFarquhar and Schoenhals, p. 288.
  54. MacFarquhar and Schoenhals, p. 292.
  55. MacFarquhar and Schoenhals, p. 291. At the time, no other Communist parties or governments anywhere in the world had adopted the practice of enshrining a successor to the current leader into their constitutions; this practice was unique to China.
  56. MacFarquhar and Schoenhals, p. 296.
  57. As quoted in MacFarquhar and Schoenhals, p. 291.
  58. MacFarquhar and Schoenhals, p. 316.
  59. 59,0 59,1 59,2 MacFarquhar and Schoenhals, p. 317.
  60. MacFarquhar and Schoenhals, p. 321.
  61. MacFarquhar and Schoenhals, p. 327.
  62. MacFarquhar and Schoenhals, p. 332.