Յաշա Հայֆեց
Յաշա Հայֆեց (Իոսիֆ Ռոբերտովիչ) (հունվարի 20 (փետրվարի 2), 1901, Վիլնյուս, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 10, 1987[3][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկյան ջութակահար։ 1905-1909 թվականներին Վիլնյուսում ջութակ նվագել է սովորել Իլյա Մալկինի մոտ, 6 տարեկանում հանդես է եկել Մենդելսոնի ջութակի կոնցերտի կատարումով։ 1910 թվականից սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (Հ. Նալբանդյանի և Լ. Աուերի դասարաններ)։ 1912 թվականին որպես «հրաշամանուկ» ելույթ է ունեցել Բեռլինում։ 1917 թվականից ապրում է ԱՄՆ-ում։ 1959 թվականից ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) պրոֆեսոր է, 1962 թվականից վարում է ջութակի վարպետության դասարանը (աշակերտներից են ջութակահարներ Վ. և Մ. Գոճյան եղբայրները)։ Հայֆեցի կատարողական արվեստին բնորոշ է մոնումենտալությունը, վիրտուոզային փայլը, ոճի հստակությունը, գեղարվեստական մեկնաբանման բոլոր տարրերի հարմոնիկ հավասարակշռությունը։ Նրա երկացանկում համաշխարհային դասական երաժշտական արվեստի մեծաթիվ ստեղծագործությունների հետ տեղ են գրավել Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի երկերը։ Կատարել է մշակումներ (այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» և «Այշեի պարը», «Գայանե» բալետից) և փոխադրումներ։ Ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում (1934 թվականին՝ ԽՍՀՄ-ում)։
Յաշա Հայֆեց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 20 (փետրվարի 2), 1901 Վիլնյուս, Ռուսական կայսրություն[1][2] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 10, 1987[3][2] (86 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ, ջութակահար և ուսուցիչ |
Գործիքներ | ջութակ[4] |
Աշխատավայր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Լեյբլ | RCA Records և Victor Talking Machine Company[4] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[4] |
Ամուսին | Ֆլորենս Վիդոր[4] |
Պարգևներ | |
Կայք | jaschaheifetz.com |
![]() |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Хейфец Яша // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.francemusique.fr/personne/jascha-heifetz
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաշա Հայֆեց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 215)։ |