Համաշխարհային տնտեսական ֆորում

Համաշխարհային տնտեսական ֆորում, Շվեյցարիայի Կոլոնի քաղաքում հիմնադրված ոչ պետական հիմնադրամ։ Առավել հայտնի է Դավոսի ամենամյա ֆորումով։ Ֆորումին հրավիրվում են բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ, քաղաքական առաջնորդներ, նշանավոր մտավորականներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմանները համաշխարհային ամենահրատապ խնդիրներն են, այդ թվում առողջապահական և շրջակա միջավայրի

Համաշխարհային տնտեսական ֆորում
Изображение логотипа
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Շվեյցարիա
ՀապավումՀՏՖ (WEF)
ԿարգախոսCommitted to improving the state of the world
Հիմնադրվածհունվար 1971 և 1971[1]
Գլխադասային գրասենյակCologny, Ժնև, Շվեյցարիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
Կլաուս ՇվաբԿլաուս Շվաբ
Անձնակազմ550 մարդ (հունիսի 19, 2020)[2]
ՀիմնադիրԿլաուս Շվաբ
Կայքweforum.org(անգլ.), es.weforum.org(իսպ.), cn.weforum.org(չին.) և jp.weforum.org(ճապոներեն)

Պատմություն խմբագրել

 
Պրոֆեսոր Կլաուս Շվաբը Դավոսում բացում է առաջին Եվրոպական կառավարական ֆորումը, 1971

Ֆորումը հիմնադրել է ազգությամբ գերմանացի գործարար Կլաուս Շվաբը 1971 թվականին՝ Ժնևի համալսարանում[3]։ Սկզբնական անվանումը եղել է «Եվրոպական կառավարական ֆորում», որը 1987 թվականին փոխվեց «Համաշխարհային տնտեսական ֆորումով»։

1971 թվականի ամռանը Շվաբը հրավիրեց Արևմտյան Եվրոպայի ընկերություններից 444 գործարարի՝ մասնակցելու առաջին Եվրոպական կառավարական համաժողովին (անգլ.՝ European Management Symposium), որը կայացավ Դավոսում[4][5]։

Քաղաքական առաջնորդները ամենամյա ֆորումներն օգտագործում են նաև որպես անհատական հետաքրքրությունների հարթակ։ 1988 թվականին Հունաստանի և Թուրքիայի միջև ստորագրված «Դավոսի հռչակագրով» դադարեցվեց վերջիններիս միջև եղած պատերազմը։ 1992 թվականին ֆորումում միմյանց հանդիպեցին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրեդերիկ Վիլհելմ դե Քլերկը, Նելսոն Մանդելան և Մանգոսուտու Բուտելեզին։

1994 թվականին ֆորումում հանդիպեցին Իսրայելի արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը և Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը[6]։

Կազմակերպություն խմբագրել

Կազմակերպության շտաբ-գրասենյակը գտնվում է Կոլոնիում, գրասենյակներ ունի նաև Նյու Յորքում, Պեկինում և Տոկիոյում[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. http://www3.weforum.org/docs/WEF_InstitutionalBrochure.pdf
  3. Pigman. pp. 6–22.
  4. Kellerman. p. 229.
  5. "Interview: Klaus Schwab" Արխիվացված 4 Հունիս 2009 Wayback Machine.Financial Times. 22 January 2008. Retrieved 29 August 2008.
  6. Lowe, Felix (14 January 2008). "WEF and Davos: A Brief History" Արխիվացված 3 Ապրիլ 2008 Wayback Machine. The Telegraph. Retrieved 25 January 2011
  7. «New Forum Center to Advance Global Cooperation on Fourth Industrial Revolution». World Economic Forum. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային տնտեսական ֆորում» հոդվածին։