Գոմինդան (բառացի՝ ազգային կուսակցություն), քաղաքական կուսակցություն Չինաստանի Հանրապետությունում (Թայվան)։ Ներկայումս անդամների քանակով երկրորդն է երկրում։

Գոմինդան
中國國民黨, չինարեն՝ 中国国民党, Tiong-kok Kok-bîn-tóng և 中國國民黨
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Թայվան
ԱռաջնորդՈւ Դունյի, Lien Chan? և Lin Rong-te?
ՀիմնադիրՍուն Յաթ-Սեն[1] և Yeung Ku-wan?
Հիմնադրված1919 թ. հոկտեմբերի 10 (ժամանակակից)
1894 թ. նոյեմբերի 24 (ինչպես «Չինաստանի վերածնդի ընկերություն»)
Գաղափարախոսությունպահպանողականության, հանրապետականություն, հակակոմունիզմ, չինական ազգասիրություն
Քաղաքական հայացքաջակենտրոն[2]
Շտաբ232—234 Bade Rd., Sec. 2 Zhongshan District, Taipei City, Taiwan, Republic of China
ԹերթCentral Daily News
Միջազգային պատկանելությունԿենտրոնական ժողովրդավարական ինտերնացիոնալ և Միջազգային դեմոկրատական միություն
Կայքwww1.kmt.org.tw/english/index.aspx
kmt.org.tw
 Kuomintang Վիքիպահեստում

Ստեղծվել է 1912 թ.-ի օգոստոսին՝ Տունմենխոյ միության (ղեկավար՝ Սուն Յաթ-սեն) և մի քանի քաղաքական կազմակերպությունների միաձուլումից։ Յուան Շի-կայի ռազմական դիկտատուրայի հաստատումով (1913 թ.-ի նոյեմբերի 4) Գոմինդանի գործունեությունն արգելվեց։ 1923 թ.-ի վերջին և 1924 թ.-ի սկզբին չինացի կոմունիստների գործուն մասնակցությամբ գոմինդանը վերափոխվեց հեղափոխական միացյալ ճակատի զանգվածային քաղաքական կուսակցության։ Գոմինդանի առաջին համագումարի (1924) ընդունած նոր ծրագրի հիմքում ընկած էին Սուն Յաթ-սենի երեք սկզբունքները (նացիոնալիզմ, ժողովրդաիշխանություն և ժողովուրդի բարօրություն), որոնք ունեին հստակ հակաիմպևրիալիստական և հակաֆեոդալական ուղղություն։ 1925—1927 թթ.-ի չինական հեղափոխության զարգացման և խորացման համեմատ գոմինդանի աջ թևը հեռացավ կոմունիստներից։ 1930-ական թվականներին Չինաստանում ծայր առան քաղաքացիական կռիվներ Գոմինդանի և ՉԿԿ հեղափոխական ուժերի միջև, որոնք ընդհատվեցին 1937 թ.-ին, երբ Կայսերական Ճապոնիան ներխուժեց Չինաստան։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գոմինդանը Չինաստանում սանձազերծեց նոր քաղաքացիական պատերազմ (1946, հուլիս)։ Բայց ՉԿԿ-ի գլխավորած բանակը պարտության մատնեց Գոմինդանի բանակին և 1949 թ.-ի հոկտեմբերի 1-ին հռչակեց Չինական ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) ստեղծումը։

Գրականություն

խմբագրել
  • Լենին Վ․ Ի․, Դեմոկրատիան և նարոդնիկությունը Չինաստանում, Երկ․, հ․ 18;
  • Նույնի, Վերափոխված Չինաստանը, նույն տեղում;
  • Сунь Ятсен, Избр․ произв․ (пер․ с китайского), Москва, 1964։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 153