Չինաստանի բասկետբոլի ասոցիացիա

Չինաստանի բասկետբոլի ասոցիացիա (չինարեն՝ 中国男子篮球职业联赛, փինյին` Zhōngguó Nánzǐ Lánqiú Zhíyè Liánsài, անգլերեն` Chinese Basketball Association, CBA), տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն առաջնություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։

Չինաստանի բասկետբոլի ասոցիացիա
Տեսակսպորտային լիգա և Բասկետբոլային ասոցիացիա
Երկիր Չինաստան
ՀապավումCBA
Հիմնադրված1995 թ.
Իրավ. կարգավիճակգործող
Գլխադասային գրասենյակՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին, ՉԺՀ
Ակումբների քանակ18
Հիմնական մարմինՖԻԲԱ Ասիա (Ասիա)
Կայքպաշտոնական կայք

Առաջնությունը գործարկվել է 1994 թվականին։ Ներկա պահին ասոցիացիայում հանդես է գալիս 18 ակումբ, որոնք էլ իրենց հերթին ստորաբաժանված են ըստ հյուսիսային և հարավային դիվիզիաների։

ՉԲԱ-ում իրենց մասնագիտական կարիերաներն են սկսել հայտնի ասիացի բասկետբոլիստներ Ժիժի Վանը, Յաո Մինգը, Մենգե Բատիրը, Յի Ժիանլյանը և Սուն Յուն, ովքեր հետագայում նաև հանդես են եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։ ՉԲԱ-ում հանդես եկած նշանավոր օտարերկրացի մարզիկներից են NBA-ի նախկին աստղեր Ստեֆոն Մարբերին, Սթիվ Ֆրենսիսը, Գիլբերթ Արինասը և Թրեյսի Մակգրեյդին։

Ներկայիս ակումբները խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել