Յոնչյոպինգ (շվեդ.՝ Jönköping/ˈjɜːrn(t)ʃɜːrpɪŋ/[3],, Swedish: [ˈjœ̂nːˌɕøːpɪŋ] ( )), քաղաք Շվեդիայի հարավային մասում՝ Սմոլանդ պատմական մարզում, այդ երկրում մեծությամբ երկրորդ լճի՝ Վեթեռնի հարավային ափին։ Նույնանուն լենի (շրջանի) և համայնքի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 44,82 քառակուսի կիլոմետր տարածք[4]։ Բնակչության թվաքանակը 2022 թվականի տվյալներով եղել է 112․766[5], ըստ այլ աղբյուրների՝ 125 214[6]։ Յոնչյոպինգի համայնքը 144 699 բնակչությամբ ամենամարդաշատն է Սմոլանդ մարզում[7]։ Իսկ շրջանի բնակիչների թիվը 367 064 է[8]։

Բնակավայր
Յոնչյոպինգ
շվեդ.՝ Jönköping[1]
Զինանշան

ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մակերես4764±0,5 հեկտար
ԲԾՄ104±1 մետր
Բնակչություն100 259 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքjonkoping.se(շվեդ.)
Յոնչյոպինգ (Շվեդիա)##
Յոնչյոպինգ (Շվեդիա)

Այս քաղաքում են գործում ոչ միայն համայնքի ու շրջանի վարչակազմերը, այլև շրջանային դատարանը, Շվեդիայի ազգային դատարանների վարչությունը, երկրի գյուղատնտեսական խորհուրդը[9], որի կազմում է ընդգրկված գյուղատնտեսության տեսչական մարմինը։

Պատմություն խմբագրել

Բնակավայրը հիմնադրել է Մագնուս I Լադուլոս թագավորը XIII դարի վերջին։ Յոնչյոպինգը դարձել է քաղաքի կարգավիճակ ստացած առաջին բնակավայրը Շվեդիայում (1284 թ․)։

1809 թվականի դեկտեմբերի 10-ին այստեղ հաշտության պայմանագիր է կնքվել Դանիայի և Շվեդիայի միջև [10][11][12][13]՝ վերջ դնելով շվեդա-դանիական պատերազմին (1808—1809)։

Տնտեսություն խմբագրել

Առևտրական ճանապարհների խաչմերուկում գտնվելու շնորհիվ Յոնչյոպինգը դեռ վաղ ժամանակներից դարձել է առևտրական կենտրոն (անվանման -չյոպինգ բաղադրիչը նշանակում է շուկաXIX դարում քաղաքում զարգացած են եղել հացահատիկի առևտուրը, լուցկու և թղթի արտադրությունը, գործել է նավահանգիստը Վեթեռն լճի ափին։ Արևելյան թաղամասում՝ Հուսկվեռնայում, այսօր էլ գործում են զենք և կարի մեքենաներ թողարկող խոշոր ձեռնարկություններ։ Քաղաքի կյանքում կարևոր իրադարձություն են Elmia կենտրոնում անցկացվող խոշոր տոնավաճառներն ու ցուցադրությունները։ Elmia Wood-ը անտառանյութի խոշորագույն տոնավաճառն է աշխարհում, իսկ եվրոպական մասշտաբներով իրենց տեսակի մեջ խոշորագույն են համարվում բեռնատարների, երկաթգծերի տոնավաճառները։ 2001 թվականից ի վեր Elmia-ն դարձել է LAN party, DreamHack միջոցառումների ամենամեծ ծավալներով կազմակերպման վայրը աշխարհում, ընդ որում՝ Dreamhack-ը տարեկան երկու անգամ է կազմակերպվում՝ ամռանը և ձմռանը։

Մեր օրերում Յոնչյոպինգը վերածվել է հյուսիսային երկրներին սպասարկող կարևորագույն լոգիստիկ կենտրոնի, որտեղ իրենց կենտրոնական պահեստարաններն ու հանրախանութներն են գործարկել բազմաթիվ հանրահայտ ընկերություններ (ինչպես, օրինակ, Elkjøp-ը, IKEA-ն, Electrolux-ը, Husqvarna-ն)։

Կրթություն և գիտություն խմբագրել

Յոնչյոպինգը այս ամենի հետ մեկտեղ կրթական խոշոր կենտրոն է։ Նրա՝ 1977 թվականին հիմնադրված համալսարանը (շվեդերեն՝ Högskolan i Jönköping) շվեդական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում առաջին տեղն է գրավում «միջազգային բուհ» անվանակարգում և ակտիվորեն արտասահմանցի ուսանողներ է ընդունում[14]։ Այդ մասնավոր համալսարանի ուսանողների թիվը հասել է շուրջ 12 հազարի։ Համալսարանն ունի կիրառական չորս գիտությունների (շվեդերեն՝ fackhögskolor) գծով բաժանմունքներ՝ տնտեսագիտական, ճարտարագիտական, առողջապահական և հաղորդակցական ու կրթական։ Տնտեսագիտական ֆակուլտետը 1994 թվականից դարձել է աշխարհում լայնորեն համբավված միջազգային բիզնես-դպրոց (JIBS)[15]։ Համալսարանն իրավազոր է մի շարք ծրագրերի գծով շնորհելու դոկտորական և հետդոկտորական գիտական աստիճաններ։

Հիշատակության է արժանի նաև այն փաստը, որ 1994 թվականից սկսած՝ Յոնչյոպինգում ամեն տարի անց է կացվում կիբեռսպորտի համաշխարհային խոշորագույն առաջնություններից մեկը՝ DreamHack-ը։

Ժողովրդագրություն խմբագրել

2018 թվականի տվյալներով Յոնչյոպինգի համայնքի բնակչության թվաքանակը եղել է 139․222[16]։

Սեռը 2014 2015 2016 2017 2018 2019
Իգական 66,404 66,987 67,823 68,722 69,426 70,265
Արական 65,736 66,323 67,474 68,759 69,796 70,816
Ընդամենը 132,140 133,310 135,297 137,481 139,222 141,081

Անվանի անձինք խմբագրել

 
Viktor Rydberg, 1877
 
Ագնետա Ֆելտսկոգ, 2013 թ․

Երաժիշտներ խմբագրել

Կլիմա խմբագրել

Յոնչյոպինգին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման, (ըստ Քյոփենի դասակարգման՝ Dfb), երկար ու ցուրտ ձմեռներով և կարճատև ու տաք ամառներով։

Յոնչյոպինգի օդանավակայան 2002–2018; extremes since 1901ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 11.5
(52.7)
16.2
(61.2)
21.1
(70)
26.3
(79.3)
30.9
(87.6)
33.2
(91.8)
35.3
(95.5)
34.2
(93.6)
28.6
(83.5)
22.0
(71.6)
17.0
(62.6)
13.3
(55.9)
35.3
(95.5)
Միջին բարձր °C (°F) 1.2
(34.2)
1.7
(35.1)
5.6
(42.1)
12.0
(53.6)
17.3
(63.1)
20.5
(68.9)
22.9
(73.2)
22.3
(72.1)
17.3
(63.1)
10.9
(51.6)
6.0
(42.8)
3.0
(37.4)
11.73
(53.1)
Միջին օրական °C (°F) −1.5
(29.3)
−1.3
(29.7)
2.2
(36)
6.7
(44.1)
12.0
(53.6)
15.4
(59.7)
18.1
(64.6)
17.6
(63.7)
12.9
(55.2)
8.1
(46.6)
3.7
(38.7)
1.0
(33.8)
7.91
(46.25)
Միջին ցածր °C (°F) −4.2
(24.4)
−4.2
(24.4)
−1.9
(28.6)
2.4
(36.3)
6.5
(43.7)
10.2
(50.4)
12.8
(55)
12.5
(54.5)
8.4
(47.1)
5.2
(41.4)
1.1
(34)
−1.2
(29.8)
3.97
(39.13)
Ռեկորդային ցածր °C (°F) −31.8
(−25.2)
−34.2
(−29.6)
−29.1
(−20.4)
−16.9
(1.6)
−5.8
(21.6)
1.4
(34.5)
2.3
(36.1)
1.7
(35.1)
−5.3
(22.5)
−11.6
(11.1)
−19.5
(−3.1)
−25.8
(−14.4)
−34.2
(−29.6)
Տեղումներ մմ (դյույմ) 43.2
(1.701)
32.0
(1.26)
27.7
(1.091)
29.9
(1.177)
41.1
(1.618)
62.4
(2.457)
80.4
(3.165)
85.6
(3.37)
50.1
(1.972)
58.0
(2.283)
52.1
(2.051)
49.5
(1.949)
612
(24.094)
Աղբյուր #1: SMHI Average Data 2002–2018[18]
Աղբյուր #2: SMHI Open Data[19]

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2019.
  2. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  3. "Jönköping"(չաշխատող հղում) (US) and «Jönköping». Lexico UK English Dictionary. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «Population in the country, counties and municipalities by sex and age». Statistics Sweden. 2013 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին.
  5. «Statistikdatabasen - välj variabler och värden». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Population in the country, counties and municipalities by sex and age 31/12/2009». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.
  7. «Befolkningsstatistik». Jönköpings Kommun. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  8. «Folkmängd efter region och år». Statistiska Centralbyrån. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  9. «Swedish Board of Agriculture – How to find our headquarters». Swedish Board of Agriculture. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
  10. «ITA-JAC — LoveToKnow 1911» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին.
  11. «Архивированная копия» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 3-ին.
  12. Йенчепинг // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909. (согласно этому источнику мир заключён 10 августа)
  13. «Йенчепинг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) (согласно этому — 10 ноября)
  14. «К нам в гавань заходи и поучись». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  15. «Учеба в JIBS». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  16. «Befolkningsstatistik». Jönköpings Kommun. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  17. Gosse, Edmund William (1911). «Rydberg, Abraham Viktor» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 23 (11th ed.). էջ 949.
  18. «Monthly & Yearly Statistics». SMHI. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  19. «SMHI öppna data för Huskvarna». SMHI. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնչյոպինգ» հոդվածին։