Փենջաբ (Պակիստան)

նահանգ Պակիստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փենջաբ

Փենջաբ[1][2] (ուրդու՝ پنجاب, Փանջաբ[3]; անգլ.՝ Punjab, ա.-փենջ.՝ پنجاب, «Հինգ գետ»),  Պակիստանի հյուսիսարևելյան մարզ, որը ստեղծվել է 1947 թվականին Բրիտանական Հնդկաստանի` Հնդկաստանի և Պակիստանի բաժանման արդյունքում։

Փենջաբ
Դրոշ Զինանշան


ԵրկիրՊակիստան Պակիստան
Մասն էՓենջաբ
Կարգավիճակնահանգ Պակիստանում
Մտնում էՊակիստան
ՎարչկենտրոնԼահոր
Օրենսդրական մարմինՓենջաբի նահանգային ժողովը
Բնակչություն101 391 000 մարդ
Տարածք205 344 ± 1 կմ²
Հիմնադրված էհուլիսի 1, 1970 թ.
Սահմանակցում էԽյբեր Փախթունխվա, Սինդ, Բելուջիստան, դաշնային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան և Փենջաբ
Ժամային գոտիUTC+5
ISO 3166-2 կոդPK-PB
punjab.gov.pk

Սահմանամերձ է Ազադ Քաշմիր տարածքի հետ (հյուսիսում), Փենջաբ և Ռաջաստան հնդկական նահանգների հետ (արևելքում), պակիստանյան մարզեր Սինդ (հարավում), Բելուջիստան (հարավ-արևմուտքում), Խայբեր Պախտունխվա (արևմուտքում) և մայրաքաղաք Իսլամաբադի հետ (հյուսիսում)։ Վարչական առումով բաժանվում է 36 շրջանի։

2011 թվականի հունվարի 4-ին Իսլամաբադում սպանվեց Փենջաբ մարզի մարզպետ Սալման Թասիրը։ Նրան գնդակահարել էին նրա սեփական թիկնապահները[4]։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

 
Տիլլա Ջոգիան` Աղե լեռնաշղթայի բարձրությամբ երկրորդ լեռ

Փենջաբն ունի 205 344 կմ² տարածք և զբաղեցնում է երկրորդ տեղը Բելուջիստանից հետո։ Մարզը տեղակայված է Հնդկական պլատֆորմի հյուսիսարևմտյան մասում։ Ներկայացնում է բերրի տարածաշրջան` Ինդոսի և նրա վտակների հովտի երկայնքով։ Վտակները միանում են ոռոգման ջրանցքների ցանցով։ Հնդկաստանի հետ սահմանին տեղակայված է անապատային և չոր շրջան, որը հարակից է Թառ անապատին։ Փենջաբի հեռավոր հյուսիսում են սկսվում Հիմալայների նախալեռները։ Մարզի վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Լահորն է։

Փենջաբի տարածքի մեծ մասի համար բնորոշ է սառը ձմեռ, որը հաճախակի է ուղեկցվում անձրևներով։ Փետրվարի կեսից սկսվում է ջերմաստիճանի բարձրացում, իսկ ապրիլի կեսից սկսվում է ամռան տապը։ Ամենաշոգ ամիսներն են հունիսը և հուլիսը, երբ ջերմաստիճանը հասնում է 45-50 °C: Օգոստոսին անտանելի շոգը փոխարինում է անձրևների ժամանակաշրջանը` բերելով թեթևացում, սակայն ջերմաստիճանն սկսվում է իջնել միայն հոկտեմբերից։

Բնակչություն խմբագրել

Մարզի բնակչությունը` ըստ 2017 թվականի մարդահամարի արդյունքների գնահատվում է 110 012 442 բնակիչ[5], ինչը կազմում է երկրի ամբողջ բնակչության 52,95 %-ը։ Առավել տարածված լեզուն փենջաբին է, որն այստեղ օգտագործվում է արաբական գրի վրա հիմնված շախմուխի մատենագրությամբ։ Փենջաբցիներից բացի մարզում բնակվում են որոշակի այլ էթնիկական խմբեր։

Ըստ 1998 թվականի մարդահամարի տվյալների` բնակչության 75,23 % խոսում էր փենջաբիով, 17,36 %` սարաիկիով, 4,51 %` ուրդուով, 1,16 %` փուշթուով, 0,66 %` բելուջերենով, 0,13 %` սինդհիով և 0,95 %` այլ լեզուներով։ Փենջաբի բնակչության 97,21 % մուսուլման են, հիմնականում սուննիներ, կա նաև շիաների փոքրամասնություն։ Գրագիտության մակարդակը 2008 թվականի համար կազմում է 79,7 %:

Բնակչության քանակի շարժը[5]

Տարեթիվ Բնակչություն Քաղաքաբնակների բաժին
1951 20 540 762
1961 25 463 974
1972 37 607 423
1981 47 292 441
1998 73 621 290
2017 110 012 442 36,71 %

Ըստ 2017 թվականի մարդահամարի[5]`

Խոշոր քաղաքներ Բնակչություն
1 Լահոր 11 126 285
2 Ֆայսալաբադ 3 760 328
3 Գուջրանվալա 2 948 936 
4 Ռավալփինդի 2 875 516
5 Մուլթան 2 058 290 
6 Շեքհուպուրա 1 201 790
7 Բահավալպուր 1 171 258 
8 Սիյալկոթ 1 143 362
9 Սարգոդհա 1 091 045
10 Ռահիմյարխան 1 032 636

 

Վարչական բաժանում խմբագրել

 

Փենջաբ նահանգը բաժանվում է 36 շրջանի[6]։

Շրջան Վարչ. կենտրոն Մակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ (1998)
Խտություն,
մարդ/կմ²
1 Ատոք Ատոք 6 858 1 274 935 186
2 Բահավալնագար Բահավալնագար 8 878 2 061 447 232
3 Բահավալպուր Բահավալպուր 24 830 2 433 091 98
4 Բհակկար Բհակկար 8 153 1 051 456 129
5 Չաքվալ Չաքվալ 6 524 1 083 725 166
6 Չինիոթ Չինիոթ 965 124
7 Դերա Գազի Խան Դերա Գազի Խան 11 922 1 643 118 138
8 Ֆեյսալաբադ Ֆեյսալաբադ 5 856 5 429 547 927
9 Գուջրանվալա Գուջրանվալա 3 622 3 400 940 939
10 Գուջրաթ Գուջրաթ 3 192 2 048 008 642
11 Հաֆիզաբադ Հաֆիզաբադ 2 367 832 980 352
12 Ջանգ Ջանգ 8 809 2 834 545 322
13 Ջելամ Ջելամ 3 587 936 957 261
14 Կասուր Կասուր 3 995 2 375 875 595
15 Խանեվալ Խանեվալ 4 349 2 068 490 476
16 Խուշաբ Խուշաբ 6 511 905 711 139
17 Լահոր Լահոր 1 772 6 318 745 3 566
18 Լեյահ Լեյահ 6 291 1 120 951 178
19 Լոդհրան Լոդհրան 2 778 1 171 800 422
20 Մանդի Բահաուդին Մանդի Բահաուդին 2 673 1 160 552 434
21 Միյանվալի Միյանվալի 5 840 1 056 620 181
22 Մուլթան Մուլթան 3 720 3 116 851 838
23 Մուզաֆարգարհ Մուզաֆարգարհ 8 249 2 635 903 320
24 Նարովալ Նարովալ 2 337 1 265 097 541
25 Նանկանա Սահիբ[7] Նանկանա Սահիբ 2 960 1 410,000
26 Օքարա Օքարա 4 377 2 232 992 510
27 Պակփաթան Պակփաթան 2 724 1 286 680 472
28 Ռահիմյարխան Ռահիմյարխան 11 880 3 141 053 264
29 Ռաջանփուր Ռաջանփուր 12 319 1 103 618 90
30 Ռավալփինդի Ռավալփինդի 5 286 3 363 911 636
31 Սահիվալ Սահիվալ 3 201 1 843 194 576
32 Սարգոդհա Սարգոդհա 5 854 2 665 979 455
33 Շեքհուպուրա Շեքհուպուրա 5 960 3 321 029 557
34 Սիյալկոթ Սիյալկոթ 3 016 2 723 481 903
35 Թոբա Թեք Սինգհ Թոբա Թեք Սինգհ 3 252 1 621 593 499
36 Վիհարի Վիհարի 4 364 2 090 416 479

Տնտեսություն խմբագրել

Մարզի բաժինը Պակիստանի ՀՆԱ-յում կազմել է 54,7 % 2000 թվականին և 59 % 2010 թվականին։ 1972 թվականից մարզի տնտեսությունն աճել է չորս անգամ [8], ինչն ավելի բարձր է, քան երկրի միջին չափը։

Չնայած ջրափնյա գծի բացակայությանը` Փենջաբը Պակիստանի արդյունաբերականորեն առավել զարգացած մարզն է։ Մինչև 2003 թվականը այստեղ արտադրվել է երկրի թղթի 90 %-ը, պարարտանյութերի 71 %-ը, շաքարի 69 %-ը և ցեմենտի 40 %-ը[9]։ Լավ է զարգացած թեթև արդյունաբերությունը, որը ներկայացված է այստեղ տեքստիլի արտադրությամբ և սննդի արդյունաբերությամբ։

Զարգացած են նաև գյուղատնտեսությունն ու սերվիսը։ Ոռոգման ջրանցքների համակարգը դարձնում է Փենջաբը կարևոր գյուղատնտեսական շրջան։ Մարզում արտադրվում է Պակիստանի ամբողջ ցորենի 76 %-ը։

Տեսարժանություններ խմբագրել

Փենջաբի տեսարժանություններից են Շալիմար այգիները, Սանգնինը, Լահորի ամրոցը և Բադշահի մզկիթը։ Մարզի տարածքում են գտնվում Թաքսիլա և Հարապպա հնագույն քաղաքների ավերակները։

Պակիստանյան Փենջաբում գտնվում է նաև 320 սրբավայր[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Иран, Афганистан, Пакистан // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 168—169. — ISBN 5-85120-055-3.
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 278.
  3. Инструкция по передаче на картах географических названий Западного Пакистана. — М., 1959. — С. 22.
  4. «Новости Украины NEWSru.ua :: В Исламабаде убит губернатор крупнейшей провинции Пакистана. СМИ: Его убили личные охранники» 
  5. 5,0 5,1 5,2 «CENSUS - 2017 PUNJAB»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-29-ին։ Վերցված է 2017-11-06 
  6. «Government of Punjab - Districts»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-01-ին։ Վերցված է 2012-12-19 
  7. Internet Edition Dawn Newspaper։ «"Nankana becomes district"»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2006-04-14 
    No data is yet available on the recently-created district of Nankana. (անգլերեն)
  8. http://siteresources.worldbank.org/PAKISTANEXTN/Resources/293051-1241610364594/6097548-1257441952102/balochistaneconomicreportvol2.pdf
  9. «Punjab Gateway»։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-05-ին 
  10. «Blast at Baba Farid`s shrine kills six.»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-29-ին։ Վերցված է 2019-11-29  // The Express Tribune. October 26th, 2010.
  11. Суворова А. Мусульманские святые Южной Азии. — М. — 1999.