Հիպնոս (դիցաբանություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիպնոս (այլ կիրառումներ)
Հիպնոս (հին հունարեն՝ Ὕπνος - «քուն»), հին հունական դիցաբանությունում[1] քնի անձնավորումը, Նիքսի և Էրեբոսի որդին[2]։ Թանատոսի (Մահվան), մոյրաների (ըստ Հեսիոդոսի), Նեմեսիսի, Էրինիների, Քարոնի և Նիքսի մյուս զավակների եղբայրը։ Հիպնոսը հանգիստ է, խաղաղ։ Նրան ենթարկվում էին նույնիսկ աստվածները։ Պատկերվում էր որպես թևավոր պատանի. նրան պատկերել են նաև քնած տղայի տեսքով։ Հիպնոսի ատրիբուտներն են՝ կակաչի գլխիկը և ոչ մեծ եղջյուրը։
Հիպնոս | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Հունական գրաձև | հին հունարեն՝ Ὕπνος |
Երևի համընկնում է | Սոմնուս |
Զբաղմունք | քնի աստված |
Հայր | Էրեբոս |
Մայր | Նիքս |
Ամուսին | Պասիփայա |
Զավակներ | Մորփեոս, Օնիր, Phantasos? և Phobetor? |
Ասպարեզ | քուն |
Ատրիբուտներ | կակաչի գլխիկը, ոչ մեծ եղջյուրը |
Hypnos Վիքիպահեստում |
Ըստ Հեսիոդոսի՝ Հիպնոսն ապրում է աշխարհի եզրին[3] և նրան երբեք չի նայում Արև-Հելիոսը։
Հոմերոսի մոտ նա ապրում էր Լեմնոս կղզում և հանդես էր գալիս որպես Զևսի սուրհանդակ[4]։ Մինչ Հերան հետապնդում էր Հերակլեսին, Հիպնոսը քնեցնում է Զևսին։ Զևսի զայրույթից Հիպնոսին փրկում է մայրը՝ Նիքսը, որին Զևսը չէր համարձակվի վիրավորել։ Երկրորդ անգամ Հիպնոսը քնեցնում է Զևսին կրկին Հերայի խնդրանքով, որպեսզի հնարավորություն տա հույներին ճակատամարտում հաղթելու տրոյացիներին։ Որպես պարգև արած գործի համար՝ Հերան խոստանում է Հիպնոսին՝ կնության տալ քարիսներից ամենակրտսերին՝ Պասիփայային[5]։
Օվիդիուսը իր «Կերպարանափոխություններում» նկարագրում է քարանձավ կիմերների երկրում, որտեղ բնակվում էր Հիպնոսը և որտեղ իշխում էր հավերժական մթնշաղը։ Այդտեղից էր հոսում մոռացության աղբյուրը և քարանձավում հիասքանչ մահճակալին քնած էր Հիպնոսը[6]։
Աստվածության անունից է առաջացել «հիպնոս» բառը։
Արվեստում
խմբագրելՀիպնոսին է նվիրված LXXXV օրփեոսյան հիմնը։
-
Հիպնոս (Պուշկինյան թանգարան)
-
Հիպնոսն ու Թանատոսը տանում են Սարպեդոնին, Հերմեսը հսկում է
-
Սոմնուսի մարմարե գլուխը (Ազգային թանգարան, Հռոմ)
-
Հիպնոսն ու Թանատոսը տանում են Սարպեդոնի մարմինը Տրոյայի ճակատամարտի դաշտից (մ.թ.ա. 5-րդ դար)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպնոս (դիցաբանություն)» հոդվածին։ |