Էնեական, լատիներեն գրված էպիկական պոեմ։ Հեղինակը հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսն է։ Պոեմում պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։

Էնեական
լատ.՝ Aenēis
Vergilius Vaticanus f45v - Sibylle conduit Énée et Achates au temple d'Apollon.jpg
ՀեղինակՎերգիլիոս[1][2][3]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհերոսական վեպ և էպոս
Բնօրինակ լեզուլատիներեն
Կերպար(ներ)Էնեաս, Դիդոնե, Յունոնա, Անքիսես, Վեներա, Achates?, Ascanius?, Turnus?, Nisus and Euryalus?, Latinus?, Լավինիա, Յուպիտեր, Պրիամոս և Կրեուսա
Ստեղծման տարեթիվ29 - 19 թ.թ. մ.թ.ա.
ԵրկիրՀռոմեական կայսրություն
Թվային տարբերակthelatinlibrary.com կայքում (լատ.)]
Commons-logo.svg Aeneid Վիքիպահեստում

Պոեմը բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել։ Պոեմի առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները՝ Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին։ Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին։

Վերգիլիոսը չի ցանկացել իր երկն անավարտ վիճակով հրապարակել ու մահվանից առաջ պատվիրել է այն ոչնչացնել, սակայն Օգոստոս կայսրը, հակառակ բանաստեղծի վերջին կամքի, հրապարակել է «Էնեականը»։

Արտաքին հղումներԽմբագրել

  1. Encyclopædia Britannica
  2. Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  3. PHI Latin Texts