Մավրիկյան դրոնտ[1] կամ դոդո (լատին․՝ Raphus cucullatus), Raphus մոնոտիպ ցեղատեսակին պատկանող չթռչող (կամ վազող) թռչունների անհետացած տեսակ։ Համարվում է Մավրիկիոս կղզու էնդեմ։ Առաջին հիշատակությունը հայտնվել է 1598 թվականին կղզի ժամանած հոլանդացի ծովագնացների կողմից։ Մարդու հայտնվելուց հետո այս թռչունը դարձավ սոված նավաստիների, ընտանի կենդանիների, ինչպես նաև ինվազիոն տեսակների զոհը։ Վերջին անգամ բնական միջավայրում հանդիպել է 1662 թվականին։ Անհետացումը միանգամից չի նկատվել։ Շատ բնագետներ երկար ժամանակ համարում էին առեղծվածային կենդանի, մինչև 19-րդ դարի 40-ական թվականները, երբ անցկացվեցին պահպանված տեսակների մնացորդների հետազոտություններ, որոնք Եվրոպա էին բերվել դեռևս 17-րդ դարի սկզբին։ Այդ ժամանակ էլ առաջին անգամ հայտնաբերել են միջտեսակային կապը աղավնիների հետ։ Այդ ժամանակվանից ի վեր կղզում հայտնաբերվել են թռչունների մեծ քանակությամբ կիսաբրածոներ, մեծ մասամբ Մար-օ-Սոնժ ճահճի մոտակայքից։ Դոդոյի ամենամոտ ցեղակիցը համարվում է, նույնպես անհետացած, ռոդրիգեսյան դրոնտը (Pezophaps solitarius), որի հետ նա միավորված է դրոնտանմանների ենթընտանիքի մեջ, որը մտնում է աղավնանմանների ընտանիքի մեջ։

† Մավրիկյան դրոնտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Ցեղ Raphus Brisson, 1760
Տեսակ Մավրիկյան դրոնտ
Լատիներեն անվանում
Raphus cucullatus
Հոմանիշներ
  • Struthio cucullatus Linnaeus, 1758
  • Didus ineptus Linnaeus, 1766
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Այս տեսակի անհետացումը՝ հայտնաբերելուց մոտ մեկ դար անց, ստիպեց գիտական հանրությանը ուշադրություն դարձնել մինչ այդ անհայտ խնդրի՝ մարդու մասնակցությանը կենդանիների անհետացմանը, իսկ դոդոն հանրաճանաչ դարձավ Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի հերոսներից մեկի շնորհիվ։ Թռչունը դարձավ Մավրիկիոսի խորհրդանիշներից մեկը․ նրա նկարը պատկերված է երկրի զինանշանի վրա (հաստատված է 1906 թվականին) և լայնորեն կիրառվում է հուշանվերների արտադրությունում։

Դոդոյի արտաքին տեսքը հայտնի է միայն 17-րդ դարի պատկերների և գրավոր աղբյուրների միջոցով։ Քանի որ կան որոշ էսքիզներ, որոնք կատարվել են կենդանի տեսակների պատճեններով և մինչև այժմ պահպանվել են, հնարավորություն են տալիս մեծ ճշտությամբ պատկերել թռչնի տեսքը։ Բայց և այնպես շատ քիչ վստահությամբ կարելի է խոսել նրա վարքի մասին։ Հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ մավրիկյան դրոնտը ունեցել է մոտ մեկ մետր հասակ և կշռել է մոտ 10-18 կգ։ Նկարներում թռչունը ունեցել է շագանակա-մոխրագույն փետրավորում, դեղին ոտքեր, պոչի վրա փետուրների ոչ մեծ փունջ և մոխրագույն, գանգի դիմային մասում փետրազուրկ, սև, դեղին կամ կանաչ կտուցով գլուխ։ Հիմնական բնակության միջավայրը, հավանաբար, եղել են կղզու համեմատաբար չոր, մերձափնյա տարածքները։ Ենթադրվում է, որ մավրիկյան դրոնտը կորցրել է թռչելու ունակությունը մեծ քանակությամբ սննդի առկայության (համարվում է, որ սննդի մեջ մտնում էին թափված մրգերը) և վտանգավոր գիշատիչների բացակայության հետևանքով։

Կարգաբանական դիրքը և էվոլյուցիան խմբագրել

 
«Օքսֆորդյան» նմուշի գանգ։ 1848 թվականի վիմագրություն

19-րդ դարի առաջին կեսի օրնիտոլոգները նմանեցնում էին ոչ մեծ ջայլամի, ջրահովվիկի, ալբատրոսի, նույնիսկ անգղի[2] տարատեսակներին։ Այսպես, 1835 թվականին Անրի Բլենվիլը, ուսումնասիրելով Օքսֆորդի թանգարանի կողմից տրամադրած գանգի կմախքը, ենթադրեց ազգակցությունը ուրուների[3] հետ։ 1842 թվականին դանիացի կենդանաբան Յոհան Թեոդոր Ռայնհարտը ենթադրեց, որ դրոնտները եղել են ցամաքաբնակ աղավնիներ, հիմնվելով գանգի ուսումնասիրությունների վրա, որը հայտնաբերել էր հենց ինքը՝ Կոպենհագենի[4] արքայական հավաքածուում։ Սկզբում կոլեգաները այս հետևությունը համարեցին ծիծաղելի, սակայն 1848 թվականին նրան աջակցեցին Հյու Ստրիկլենդը և Ալեքսանդր Մելվիլը, ովքեր թողարկեցին «Դոդոն և նրա ցեղակիցները» (անգլ.՝ The Dodo and Its Kindred) (անգլ․ The Dodo and Its Kindred) մոնոգրաֆիան։ Այդ աշխատությունում հեղինակները փորձեցին առանձնացնել իրականը միֆից[5]։ Մեռլինի ուսումնասիրած գլխի և թաթի նմուշները, որոնք պահպանվում են Օքսֆորդի համալսարանի բնագիտական թանգարանում, և նրանց համեմատումը անհետացած ռոդրիգյան դրոնտի (լատին․՝ Pezophaps solitaria) մնացորդների հետ, պարզել են, որ նրանք մոտ ազգակիցներ են։ Ստրիկլենդը ապացուցեց, որ թեև այս թռչունները ամբողջությամբ նման չէին, բայց նրանք ունեին ստորին վերջույթների զգալի նմանություն, որը բնորոշ է աղավնանմաններին[6]։

 
«Օքսֆորդյան» նմուշի գլխի էսքիզ՝ դիահերձելուց առաջ

Մավրիկյան դրոնտը շատ անատոմիական հատկանիշներով են նման աղավնիներին։ Ստրիկլեդը ուշադրություն դարձրեց շատ կարճացած, եղջերացած կտուցին, որը առաջնամասում ներկայացված է բարակ, մերկ, բազալտե մասի։ Դոդոյի մոտ, ինչպես մյուս աղավնազգիները, աչքի շրջանում ունեն մաշկի մերկացած մասեր, որոնք հասնում են կտուցի հիմքին։ Ճակատը բավականին բարձր է կտուցի համեմատ, իսկ քթանցքները տեղադրված էին վերջինիս միջին հատվածի ստորին մասում և շրջապատված էին մաշկով։ Այս հատկանիշների ամբողջությունը բնորոշ է միայն աղավնիներին։ Դոդոյի ոտքերը, ինչպես թեփուկների, այնպես էլ ոսկրերի կառուցվածքով մեծ մասամբ նման են ցամաքաբնակ աղավնիների, քան այլ թռչունների նույն օրգաններին։ Եվ վերջապես նրանք նման են նաև կտնառքի կառուցվածքով, որը շատ զարգացած է աղավնազգիների մոտ։ Ինչպես աղավնիների մոտ, այնպես էլ դոդոյի մոտ բացակայում են խոփոսկորը և քթանցքների միջնապատը, ինչպես նաև առկա էին անալոգ մասնիկներ ստորին ծնոտի, այտոսկրի, քիմք և ոտքերի հետին մատների վրա։ Ցեղատեսակի մյուս տեսակներից հիմնականում տարբերվում է թերզարգացած թևերով, ինչպես նաև, գանգի[6] մյուս մասերի հետ համեմատած, կտուցի մեծ չապերով։

19-րդ դարի ընթացքում միևնույն ցեղի մեջ էին ընդգրկում մի քանի տեսակ, որոնց մեջ մտնում էին ռոդրիգյան դրոնտ-ճգնավորը և ռեյունյան դրոնտը, համապատասխանաբար Didus solitarius և Raphus solitarius(ցեղային Didus և Raphus անվանումները համարվում էին հոմանիշներ, որոնք այն ժամանակ օգտագործոմ էին հեղինակները)[7]։ Խոշոր ոսկորները, որոնք հայտնաբերվել էին Ռոդրիգես կղզում (ներկայումս հաստատված է որ դրանք պատկանում էին դրոնտ-ճգնավորի արուին), Է․ Դ․ Բարլետը եկավ այն հետևությանը, որ կան ավելի խոշոր տեսակներ, որոնց անվանեց Pezophaps solitaria։ Մավրիկյան շեկ ջրահովվիկի կոպիտ ուրվանկարները նույնպես սխալմամբ վերագրում էին դրոնտների նոր տեսակ՝Didus broeckii (Շլեգել, 1848) և Didus herberti (Շլեգել, 1854)[8]։

 
Բաշավոր աղավնին՝ դոդոյի ամենամոտ ցեղակիցը

Մինչ 1995 թվականը դոդոյի ամենամոտ անհետացած ցեղակից էր համարվում սպիտակ, կամ ռեյունյան, կամ բուրբոնյան դրոնտը (Raphus borbonicus)։ Համեմատաբար ոչ վաղ անցյալում է հաստատվել, որ նրա բոլոր նկարագրությունները և պատկերները սխալ են մեկնաբանված, իսկ հայտնաբերված մնացորդները պատկանում են եգիպտահավերի ընտանիքի անհետացած ներկայացուցչին։ Վերջին հաշվով նրան անվանեցին Threskiornis solitarius։

Ի սկզբանե դոդոն և Ռոդրիգես կղզու դրոնտ-ճգնավորը տարբեր ընտանիքների էին պատկանում (Raphidae և Pezophapidae համապատասխանաբար), որովհետև համարվում էր, որ նրանք ունեին տարբեր ծագում։ Հետագա տարիների ընթացքում նրանց միավորեցին մեկ ընդհանուր դրոնտանմանների ընտանիքում(առաջ Dididae), քանզի նրանց կոնկրետ ցեղակցությունը այլ աղավնիների հետ հարցականի տակ էր[9]։ Երկու տեսակների ոսկրաբանական և մոլեկուլային տվյալները տարան Raphidae ընտանիքի կազմացրմանը, իսկ դոդոն և ռոդրիգյան դրոնտը տեղավորեցին Raphinae[10] ենթաընտանիքի մեջ, որը այժմ մտնում է աղավնանմանների ընտանիքի մեջ։

2002 թվականին Օքսֆորդյան համալսարանի աշխատակիցները կատարեցին միտոքոնդրիումային b ցիտոքրոմի և 12S-ի ռիբոնուկլեինային հաջորդականության համեմատական անալիզ, որոնք վերցված էին դոդոյի կրնկաթաթի և ռոդրիգեսյան դրոնտի ազդոսկրի հյուսվածքներից։ Նա հաստատեց երկու տեսակների ազգակցությունը և պատկանելիությունը աղավնանմաններին[11]։ Գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրոնտների ժամանակակից ամենամոտ ազգակիցները բաշավոր աղավնին է։ Նրան հետևում են նորգվինեական թագակիր աղավնին և էնդեմիկ Սամոայի ատամնավոր աղավնին։ Վերջինս ունի արտաքին նմանություն դոդոյի[12] հետ, ինչի հետ կապված ստացել է ցեղական, լատինական անվանումը՝ Didunculus («փոքր դոդո»)։ Անգլերեն նույնիմաստ բառը (Dodlet) հորինել է Ռիչարդ Օուենը[13]։

Ներքոհիշյալ կլադոգրաման ցույց է տալիս աղավնանմանների ընտանիքից դոդոյին ամենամոտ ցեղակիցներին՝ կղզային էնդեմիկների հետ միասին, որոնք կյանքի մեծ մասը անց են կացրել ցամաքի վրա[11]։

 
Օքսֆորդյան ցուցանմուշի թաթը, որը օգտագործվում է գենետիկական ուսումնասիրությունների ժամանակ

Հովհարակիր թագակիր աղավնի

Բաշավոր աղավնի

Ռոդրիգեսյան դրոնտ

Մավրիկյան դրոնտ

Ատամնակտցավոր աղավնի

Նմանատիպ կլադոգրամա հրապարակվել է նաև 2007 թվականին․ այնտեղ թագակիր և ատամնավոր աղավնիների տեղերը փոխված են և ավելացված են փասիանանման աղավնին և հաստակտուց աղավնին[14]։

2002 թվականի գենետիկական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դոդոյի և ռոդրիգեսյան դրոնտի տեսակային առանձնացումը կատարվել է պալեոգենի և նեոգենի սահմանում՝ 23 միլիոն տարի առաջ։ Մասկարենյան կղզիները (Մավրիկիոս, Ռեյունյոն և Ռոդրիգես) ունեն ոչ ավելի, քան 10 միլիոն տարվա հրաբխային ծագում։ Հետևաբար, այս թռչունների ընդհանուր նախնին պետք է դեռևս երկար ժամանակ պահպաներ թռչելու ունակությունը՝ կղզիների մասնատումից հետո[15]։ Քանի որ օքսֆորդյան ցուցանմուշի ԴՆԹ-ն քանդված է և մնացած սուբֆոսիլների ԴՆԹ-ն պիտանի չէ, այս բոլոր տվյալները մինչ այժմ հաստատման կարիք ունեն[16]։

Մավրիկիոսում բուսակեր կենդանիների բացակայությունը, որոնք կարող էին մրցակցել սննդի համար, թույլ էր տվել դրոնտներին հասնել հսկա չափերի (կղզային հսկայություն)[17]։ Դրա հետ մեկտեղ թռչուններին չէին սպառնում գիշատիչ կենդանիները, որը բերեց թռչելու ունակության կորստին։

Անվան ստուգաբանություն խմբագրել

 
1601 թվականի փորագրություն, ցույց է տրվում հոլանդացիների գործունեությունը Մավրիկիոսի ափին, իսկ 2-րդ համարի տակ դոդոյի առաջին հրատարակված պատկերն է

Ամենայն հավանակությամբ, ամենավաղ փաստաթղթային վկայությունը դոդոյի անվան հետ կապված հոլանդական walghvogel բառն է, որը հանդիպում է վիցե-ադմիրալ Վիբրանդ վան Վարվեյկի օրագրում, ով Մավրիկիոս էր ժամանել 1598 թվականին՝ "Հոլանդական երկրորդ գիտարշավը Ինդոնեզիայում"-ի շրջանակներում[18]։ Անգլիական թարգմանությունը, որը կատարվել է 1599 թվականին, բացատրում է բառի իմաստը․

  Դեպի ձախ գտնվում է մի փոքր կղզի, որը նրանք անվանում էին Հեմսկիրկ, իսկ հենց ծովածոցը՝ Վարվիկ․․․Այստեղ նրանք մնացին 12 օր, վերականգնեցին ուժեր և այնտեղ հայտնաբերեցին հսկա քանակությամբ թռչուններ, որոնք երկու անգամ մեծ են կարապներից, լավ որսամիս են և անվանեցին «Walghstocks» և «Wallowbirdes»։ Բայց հայտնաբերելով նաև աղավնիների և թութակների լիություն, նրանք արդեն զզվել էին այն հսկա թռչունները ուտելու և նրանց անվանեցին Wallowbirdes, այսինքն գարշելի և նողկալի թռչուններ։[19]
 

Տեքստում հիշատակված անգլերեն Wallowbirdes բառը, որ բառացիորեն կարելի է թարգմանել «անհամ թռչուններ», համարվում է հոլանդերեն walghvogel անալոգի բառապատճեն( wallow բառը համարվում միջին հոլանդերենի walghе բառի համանուն՝ «անհամ», «անալի» և «սրտախառնիչ»[20]։

Նույն գիտարշավի մեկ այլ հաղորդագրություն, որը թողել է Հենդրիկ Դիրքս Յոլինկը (հնարավոր է դա առաջին հուշագրությունն է դոդոյի մասին), հայտնում է, որ Մավրիկիոսում հանգրվանած պորտուգալացիները այն թռչուններին անվանում էին «պինգվիններ»։ Սակայն, այն ժամանակ հայտնի միակ ակնոցավոր պինգվինին, նրանք անվանում էին fotilicaios, իսկ հոլանդացու կողմից հիշատակվածը, երևի, եկել է պորտուգալերեն pinion (հայ. կտրված թև) բառից։ Պարզ է, որ այդ կերպ վկայում են դոդոյի մոտ այդ օրգանների կարճությունը[21]։

Հոլանդական «Գելդերլանդ» նավի անձնակազմը 1602 թվականին նրանց անվանեց dronte ( «ուռած», «փքված» իմաստներով)։ Այս բառից ել հենց ծագել է ժամանակակից անվանումը սկանդինավյան և սլավոնական լեզուներում։ Այս թիմը նրանց անվանում էր նաև griff-eendt և kermisgans, ակնարկելով ընտանի կենդանիների, որոնց գիրացնում էին Կերմես եկեղաեցական տոնի համար՝ Ամստերդամում։ Այդ տոնը տեղի էր ունենալու նրանց ժամանման հաջորդ օրը[22]։

 
Ռուլանտ Սավերեայի «Թռչունների պեյզաժ», 1628 թվական։ Ներքևի աջ անկյունում՝ դոդոն

«Դոդո» բառի ծագումնաբանությունը հայտնի չէ։ Որոշ հետազոտողներ այն կապում են դոդոոր(հայ. ծույլ) բառին, մյուսները՝ dod-aars, որը նշանակում է «հաստագավակ» կամ «հաստանստուկ», որով նավաստիները ցանկանում էին ընդգծել թռչնի պոչային մասում փետուրների փունջը[23] (Ստրիկլենդը նաև հիշատակում է նրա ժարգոնային նշանակությունը, հայերեն «նորակոչիկ» անալոգով)։ Առաջին անգամ dod-aars բառը գրառվել է 1602 թվականին կապիտան Վիլլեմ Վան Վեստ-Զանեի օրամատյանում[24]։ Անգլիացի ճանապարհորդ Թոմաս Հերբերտը առաջին անգամ տպագրությունում «դոդո» բառը օգտագործել է 1634 թվականին իր ճանապարհորդային ակնարկում, որտեղ պնդում էր, որ բառը օգտագործվել է պորտուգալացիների կողմից[22], ովքեր ժամանել էին Մավրիկիոս 1507 թվականին։ Եվս մեկ անգլիացի՝ Էմանուել Ալտեմը, օգտագործել է 1628 թվականին գրված նամակում, որտեղ նույնպես հայտնեց նրա պորտուգալական ծագումը[25]։ Որքան հայտնի է ոչ մի պահպանված պորտուգալական աղբյուր չի հիշատակում այդ թռչնի մասին։ Այնուամենայնիվ, որոշ հեղինակներ դեռևս պնդում են, որ «դոդո» բառը ծագում է պորտուգալերեն doudo(այժմ doido) բառից, որը նշանակում է «հիմար» կամ «գիժ»։ Նաև կա կարծիք, որ «դոդո»-ն թռչնի ձայնակրկնօրինակումն է՝ երկու նոտայից կազմված հնչյուն, որը արձակում էին աղավնիները(doo-doo)[26]:

Առաջին անգամ 1635 թվականին Խուան Էուսեբիո Նիրեմբերգը մավրիկյան դրոնտին բնորոշել է cucullatus ածականով, թռչնին տալով Cygnus cucullatus (հայ. Կարապ կնգուղավոր )։ Նա հիմնվել էր Կառլ Կլուզիուսի 1605 թվականին կատարված նկարների վրա։ Հարյուր տարի անց Կառլ Լիննեյը իր «Բնության համակարգ» աշխատությունում օգտագործեց cucullatus բառը, որպես դրոնտի տեսակային անվանում, բայց այս անգամ զուգակցված Struthio (ջայլամ)[6] բառի հետ։ 1760 թվականին Մատյուրեն-Ժակ Բրիսսոնը մտցրեց այժմ օգտագործվող Raphus անվանումը, ավելացնելով նրան վերոհիշյալ ածականը։ Այս բառի ծագումնաբանության մասին ֆրանսիացի բնագետ դե Բյուֆֆոնը գրել է․

  Սիգիզմունդ Գալենը Գեսիհիի բառարանում գտել է ράφος անբացատրելի բառը և հաճույքի համար օգտագործել է Մեծ արոսի անվանակարգման համար։ Այնուհետև Մ․ Մ․ Բերինգը և Բրիսսոնը վերագրել են դրոնտին, չասելով պատճառները, որոնք դրդել են նրանց անել այդ քայլը։[27]
 

1766 թվականին Կառլ Լիննեյը ներմուծեց այլ գիտական անվանում՝ Didus ineptus (հայ.՝ հիմար դրոնտ), որը դարձավ նախնական անվան հոմանիշը՝ ըստ կենդաբանական նոմենկլատուրայի գերակայության[28]։

Նկարագրություն խմբագրել

 
1628 թվական, Մանսուրի «Դոդոն հնդկական թռչունների մեջ» նկարը

Քանի որ դոդոյի ամբողջովին պահպանված նմուշներ չկան, դժվար է որոշել այնպիսի արտաքին առանձնահատկություններ, ինչպիսին են կերպարանքը և փետուրների գունավորումը[29]։ Դոդոյի հետ հանդիպումներըի ժամանակ՝ հայտնաբերման պահից մինչ անհետացումը (1598—1662), կատարված նկարները և գրավոր վկայությունները նրանց տեսքի[30] միակ և կարևոր աղբյուրներն են։ Համաձայն պատկերների մեծամասնությանը, դոդոն ուներ մոխրագույն կամ շագանակավուն փետրավորում՝ բաց գույնի, 1-ին կարգի թափափետուրներով և գոտկային շրջանում բաց գույնի, գանգուր փնջով։ Գլուխը մոխրագույն էր և անմազ, կտուցը՝ կանաչ, սև կամ դեղին, իսկ ոտքերը՝ դեղնավուն, սև ճանկերով[31]։ Սուբֆոսիլները և թռչունների մնացորդները, որոնք Եվրոպա էին բերվել 17-րդ դարում, ցույց են տալիս, որ նրանք ունեցել են հսկա չափեր, մոտ 1 մետր հասակով և կարող էին կշռել մինչև 23 կգ։ Մեծ քաշը բնորոշ է այն թռչուններին, որոնք գտնվում են անազատության մեջ։ Վայրի տեսակները կշռում էին մոտավորապես 10,6-21,1 կգ[32]։ Ավելի ուշ ժամանակի գնահատականները տալիս են նվազագույնը 10,2[33] միջին զանգված, սակայն, մի շարք հետազոտողներ կասկածում են[34][35] այդ թվի վրա։ Ենթադրվում է, որ քաշը կախված էր սեզոնից․ տարվա տաք և խոնավ եղանակներին առանձնյակները դառնում էին գեր, իսկ չոր և կիզիչ եղանակներին՝ ընդհակառակը[36]։

Այս թռչունների մոտ առկա է սեռական դեմորֆիզմ՝ արուները ավելի խոշոր էին և ունեին ավելի երկար կտուց։ Վերջինս հասնում էր մինչև 23 սմ և վերջում կորանում էր[37]։ Օքսֆորդյան որոշ նմուշների գլխի փետուրների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք հիմնականում ուրվագծային են, այլ ոչ թե բմբուլներ, և շատ նման են աղավնիների նմանատիպ փետուրներին[38]։

Կմախքի շատ առանձնահատկություններ, որոնցով դոդոն և ամենամոտ ազգակիցը՝ ռոդրիգեսյան դրոնտը, տարբերվում են աղավնանմաններից, հիմնականում կապված են նրանց չթռչելու հետ։ Կոնքոսկրերը լայնացած են, որը կապված է մեծ քաշը կրելու հետ, իսկ կրծքային գոտին և ոչ մեծ թևերը պեդոմորֆ են, այսինքն թերզարգացած են, պահպանված են ձագերին բնորոշ տեսքով։ Իրենց հերթին, գանգը, իրանը և ստորին վերջույթները պերամորֆ էին, այսինքն նրանց բնութագրերը փոխվում էին տարիքից կախված։ Դոդոյի և ռոդրիգյան դրոնտի ընդհանուր բնութագրերն են գանգի, կոնքի և կրծքավանդակի կառուցվածքի նմանությունները, ինչպես նաև մեծ զանգվածը։ Ռոդրիգեսյան դրոնտից դոդոն տարբերվում է ավելի ամուր կազմվածքով և կարճ հասակով, մեծ գլխով և կտուցով, ինչպես նաև գանգի կլորավուն ձևով և ավելի փոքր ակնախոռոչներով։ Մավրիկյան դրոնտի պարանոցը և ոտքերը համեմատաբար կարճ էին, իսկ դաստակի վրա բացակայում էր մազափունջ, որը բնորոշ է ռոդրիգեսյան տոհմակցին[37]։

Ժամանակակիցների գրավոր նկարագրությունները խմբագրել

Դոդոյի նկարագրությունների մեծամասնությունը, որոնք կատարվել են ժամանակակիցների կողմից, հայտնաբերվել են Հոլանդական Արևելա-Հնդկական ընկերության նավամատյաններում։ Այս հաղորդագրություններից ոչ բոլորն են հավաստի, քանզի նրանցից մի քանիսը, հավանաբար, հիմնվում էին նախորդների վրա և նրանցից ոչ մեկը չէր կատարվել գիտնական-բնագետի կողմից[29]։ Ամենավաղ գրություններից մեկը վերցված է վան Վարոեյկի օրագրից (1598 թվական)․

 
Գենդերլանդյան Էսքիզների հավաքածու, 1601 թիվ
  Երկնագույն թութակները այստեղ շատ տարածված են, ինչպես և այլ թռչուները, որոնց մեջ կար մի տարատեսակ՝ որը աչքի էր ընկնում իր մեծ չափերով, ավելին քան մեր կարապները, մեծ գլխով, որը կիսով չափ էր պատված մաշկով, ասես գլխանոցով։ Այս թռչունների մոտ բացակայում էին թևերը, իսկ նրանց փոխարեն տնգված էինմի քանի սև փետուրներ։ պոչը կազմված էր մի քանի փափուկ, գոգավոր և մոխրագույն փետուրներից։ Մենք նրանց անվանեցինք Walghvögel, այն պատճառով, որ այն որքան երկար էր եփվում ավելի էր կոշտանում և անհամանում։ Բայց և այնպես, փորիկը և կրծքամիսը ունեին հաճելի համ և հեշտ էին ծամվում։[39]
 

Մանրամասն նկարագրությունը հայտնի է անգլիացի ճանապարհորդ Թոմաս Գերբերդի «Ավանդություն 1626 թվականին սկսված, բազմամյա ճանապարհորդությունից՝ դեպի Աֆրիկա և Մեծ Ասիա» (անգլ․ A Relation of some yeares' Travaile, begunne Anno 1626, into Afrique and the greater Asia, 1634) գրքից․

 
Թոմաս Հերբերըի էսքիզը, 1634 թիվ։ Պատկերված են փրչոտ թութակը, մավրիկյան շեկ ջրահովվիկը և մավրիկյան դրոնտը
  Միայն այստեղ և Դիգարիոս (Ռոդրիգես) կղզում է ծնվում դոդո-թռչունը, որը տեսքով և հազագյուտությամբ կարող է մրցակցել արաբական ֆենիքսի հետ․ մարմինը կորացած է և ծանրաշարժ, և կշռում է 50 ֆունտից ոչ քիչ։ Այն ավելի շատ համարվում է արտասովոր ուտելիք։ Նրանցից կարող են հիվանդանալ մարսողական օրգանները, իսկ տեղացիները այն համարում են վիրավորանք, քան ուտելիք։ Նրա կառուցվածքում նկատվում է ձանձրույթ, որը տրվել է բնության անհայեցողությունից, որը ստեղծել է այսպիսի հսկա մարմին և այքան փոքր ու անօգնական թևեր, որոնք միայն ապացուցում են, որ այս տեսակները թռչուն են։ Գլխի կեսը մերկ է, կարծես պատված է բարակ փառով, կտուցը կորանում է դեպի ներքև և նրա միջին մասում գտնվում էն քթանցքները։ Նրա աչքերը փոքր են և կլորավուն, ասես ադամանդներ։ Նրա հանդերձը կազմում են բմբուլե փետուրները, պոչին երեք բմբուլ՝ կարճ և անհամաչափ։ Ոտքերը իրանի տակ էին, ճանկերը սուր։ Ունի մեծ ախորժակ և անկուշտ է։ Կարող մարսել քարեր և երկաթ։[40]
 

Ֆրանսիացի ճանապարհորդ Ֆրանսուա Կոշը 1651 թվականին հրատարակված ճանապարհորդական հաշվետվության մեջ թողել մինչև հիմա մեզ հասած միակ նկարագրությունը ձվի և թռչնի վոկալիզացիայի մասին[41]

  Ես Մավրիկիոսում տեսա կարապից խոշոր թռչունի։ Նա ունի առանց փետուրների մարմին, որը պատված է սև աղվամազով։ Հետին մասը կլորացած է, զստամասը զարդարված է գանգուր փետուրներով, որոնց քանակը ավելանում է տարիքի հետ։ Թևերի փոխարեն նրանց մոտ առկա են փետուրներ՝ նախորդների նման սև և ծռված։ Նրանք չունեն լեզու, կտուցը մեծ և փոքր-ինչ կորացած։ Ոտքերը երկար են, թեփուկավոր, ընդամենը երեք մատով ամեն թաթի վրա։ Ձվադրում է մեկ ձու, սպիտակ, բուլկու չափով՝ մինչև մեկ սու, որի վրա հենում են հավի ձվի չափով քար։ Ձվերը դնում են խոտի վրա, որը հավաքում են, իսկ բույնը պատրաստում են անտառում։ Եթե սպանեք ճուտին, ապա փորում կհայտնաբերեք մոխրագույն քար։ Մենք նրանց անվանում ենք «նազարեթյան թռչուններ»։ Նրանց ճարպը՝ նյարդերը և մկանները հանգստացնելու հիանալի միջոց են։[42]
 

Ընդհանուր առմամբ Ֆրանսուա Կոշի հաղորդագրությունը որոշ կասկածներ է առաջ բերում, քանի որ նշվում է, որ «նազարեթյան թռչունը» եռամատ է և չունի լեզու, ինչը ընդհանրապես չի համապատասխանում դրոնտի անատոմիային։ Սա բերեց սխալ հետևության, իբր ճանապարհորդը նկարագրել է մեկ այլ ցեղակից տեսակ, որին հետագայում անվանեցին Didus nazarenus։ Սակայն, առավել հավանական է, որ նա իր տեղեկությունները խառնել էր այն ժամանակ քիչ հայտնի կազուարների տվյալների հետ։ Բացի այդ, նրա գրառումներում հանդիպում են մի քանի հակասող կարծիքներ[43]։ Ինչ վերաբերվում է «նազարեթյան թռչուն» եզրույթի ի հայտ գալուն, ռուս գիտնական Յոսիֆ Համելը 1848 թվականին բացատրեց նրանով, որ հավանաբար այդ ֆրանսիացին, լսելով թռչնի սկզբնական walghvogel (ֆր. Oiseau de nausée — սիրտ խառնող թռչուն) անվան թարգմանությունը, nausée (սրտխառնոց) բառը վերագրել է աշխարհագրական Nazaret վայրին, որը այն տարիներին քարտեզների վրա նշված էր Մավրիկիոսից քիչ հեռու[44]։

1617 թվականին նավակող բարձրացված «երիտասարդ ջայլամի»-ի հիշատակումը համարվում է դոդոյի[45] երիտասարդ առանձնյակի մասին միակ հաղորդագրությունը։

Պատկերը խմբագրել

 
Դոդոյի վերջին օրիգինալ պատկերումը, որը կատարվել է Կառնելիս Սաֆտլևենի կողմից 1638 թվականին

17-րդ դարում հայտնի է դոդոյի մոտ քսան պատկեր, որոնք արվել են կենդանի ներկայացուցիչներից կամ խրտվիլակներից։ 1638 թվականաից հետո, երբ հրատարակվեց Կորնիլես Սաֆտլևանի նկարը, դրոնտի մասին հիշատակումները դարձան ավելի քիչ։ Ամենայն հավանականությամբ ավելի ուշ արված պատկերները հիմնվում էին ավելի վաղ աղբյուրների նկարներին։ Տարբեր նկարիչների նկարներում առկա են մի շարք ցայտուն տարբերություններ դետալներում՝ կտուցի գունավորում, պոչային փետուրների ձև և ընդհանուր գունազարդում։ Որոշ մասնագետներ, ինչպիսին են Անտոն Կորնելիուս Աուդեմանսը և Մասաուդի Հատիսուկան, առաջարկել են մի քանի վերսիաներ, որ նկարների վրա կարող էին պատկերված լինել տարբեր սեռի և տարիքի թռչուններ։ Վերջապես, արտահայտել են նաև տարբեր տեսակների մասին կարծիքներ, բայց դրանցից ոչ մեկը չեն հաստատվել։ Ներկայումս նկարների վրա հիմնվելով չի կարելի որոշակիորեն ասել, թե որքանով էին նրանք ընդհանրապես արտացոլում իրականությունը[46]։ Բրիտանացի պալեոնտոլոգ, դրոնտների մասնագետ Ջուլիան Հյումը պնդում է, որ նրանց քթանցքները պետք է լինեին ճեղքանման, այնպես ինչպես պատկերված են Գելդերլանդի էսքիզներում, ինչպես նաև Կորնելիուս Սաֆտլևենի, Մանսուրի նկարներում և ինչ-որ անհայտ նկարչի աշխատանքներում՝ Կրոկերի արվեստի թանգարանի կոլեկցիայից։ Համաձայն Հյումի, լայն բացված քթանցքները, որոնք հանդիպում են գեղանկարներում, ցույց են տալիս, որ իբր բնորդ օգտագործել են ոչ թե կենդանի թռչուններին[29], այլ՝ խրտվիլակներին։

Հոլանդական «Գելդերլանդ»-ի (1601—1603) նավամատյաններում, որոնք հայտնաբերվել են 1860-ական թվականներին՝ արխիվներում, պարունակում են միակ ուրվագրերը, որոնք արվել են Մավրիկիոսի կենդանի կամ էլ նոր սպանված առանձնյակներից։ Դրանք նկարել են երկու նկարիչներ, որոնցից մեկը, ավելի պրոֆեսիոնալը, կարող էր լինել Յորիս Յոստենս Լարլը (նիդեր․ Joris Joostensz Laerle)։ Կենդանի թռչունների, թե խրտվիլակների հիման վրա էին ստեղծվել այդ պատկերները, այժմ դժվար է պարզել, ինչը վնասում է նրանց հավաստիությանը[29]։

 
Ռուլանդ Սավերեայի արված նկարը, որը ամենից հաճախ է կրկնօրինակվում, 1626 թվական

Դոդոյի դասական կերպարը իրենից ներկայացնում է գեր և ծանրաշարժ թռչունի, բայց այս տեսանկյունը հավանաբար չափազանցրած է։ Գիտնականների մեծամսնության կողմից ընդունված է այն տեսակետը, որ ևրոպական հին պատկերները ստացվել են անազատության մեջ գտնվող գերսնուցված թռչուններից կամ էլ կոպիտ լցված խրտվիլակներից[47]։ Հոլանդացի գեղանկարիչ Ռուլանտ Սևերեյը ամենաազդեցիկ և բեղմնավոր նկարիչն է, ով պատկերել է դրոնտներին։ Նա նկարել է նվազագույնը տասը նկար[47]։ Նրա ամենահայտնի նկարը 1626 թվականին է ստեղծվել և այժմ հայտնի է «Էդվարդսի Դոդո» անվանումով (սեփականատրերից մեկը եղել է Ջորջ Էդվարդսը, իսկ այժմ գտնվում է Լոնդոնի բնագիտության թանգարանի հավաքածուում)։ Այն դարձավ դրոնտի տիպային պատկերը և դարձավ մի շարք նկարների նախատիպը, ընդ որում այնտեղ պատկերված է գերսնուցված թռչուն[48]։

Մոգոլյան նկարում, որը 1950-ականներին Սանկտ-Պետերբուրգում գտնվող ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության համալսարանում հայտնաբերել է Ա․ Իվանովը 1950-ականներին (այժմ պահպանվում է Էրմիտաժում), դոդոն պատկերված է տեղի հնդկական թռչունների հետ[49]։ Նրա վրա պատկերված է բարեկազմ, շագանակավուն առանձնյակ, որին Ա․ Իվանովը և դրոնտների մասնագետ Ջուլիան Հյումը համարում են թռչնի առավել դիպուկ նկարագրումը, քանի որ նրան շրջապատող բոլոր թռչունները ճանաչվել են և պատկերված են իրական գույներով[50]։ Համարվում է, որ այդ գործը նկարել է 17-րդ դարի նկարիչ Մանսուրը։ Պատկերված թռչունը, հավանաբար, ապրել է մոնղոլ Ջահանգիրա կայսեր գազանանոցում՝ Սուրատայում, որտեղ 1630-ական թվականներին այցելած անգլիացի Պիտեր Մանդին հավաստիացնում է, որ այնտեղ տեսել է դրոնտների[29]։

Վարքը և բնակության միջավայրը խմբագրել

 
Ռուլանդ Սավերեայի՝ 1626 թվականին արված նկարը

Դոդոյի վարքի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Հետին վերջույթների ոսկրերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թռչունը կարող էր արագ վազել[32], քանի որ մավրիկյան դրոնտը չթռչող թռչուն էր։ Կղզում չկային գիշատիչ կաթնասուներ և այլ թշնամիներ, այդ պատճառով, հավանակ է, նրանք ձվադրում էին գետնին[51]։

Ցածր պտղաբերությունը և մեծ չապսերը վկայում են, որ այս թռչունները K-ստրատեգներ էին, այսինքն նրանք լույս աշխարհ էին բերում քիչ քանակությամբ մերկ ձագեր, որոնք ունեին ծնողական երկար խնամքի կարիք։ Կան հիմնավոր պատճառներ ( այդ թվում մեծ քաշը և այն փաստը, որ տրոպիկական և պտղակեր թռչունները ավելի դանդաղ են զարգանում) ենթադրելու, որ դրոնտի օնտոգենեզը երկար էր տևում[37]։

Կեռիկով վիթխարի կտուցը, հավանաբար, թռչունները օգտագործում էին տարածքային վեճերի համար, սակայն եղանակի սեզոնային տատանումների բացակայությունը և սննդի լիությունը նվազեցնում էին միջտեսակային գոյության կռիվը, ի տարբերություն հարևան Ռոդրիգես կղզում, որտեղ դոդոյի ցեղակիցը, հավանաբար, ավելի ագրեսիվ էր և կռվի ժամանակ օգտագործում էր թևերը[52]։

Դոդոյի բնակության նախընտրելի վայրերը հայտնի չեն, բայց հին հաղորդագրությունները վկայում են, որ այս թռչունները բնակեցնում էին Մավրիկիոսի հարավային և արևմտյան մերձափյա ավելի չորային տարածքները։ Այս կարծիքը հաստատվում է այն փաստով, որ Մար-օ—Սոնժ ճահիճը, որտեղ հայտնաբերվել են մնացորդների մեծ մասը, գտնվում են ծովից ոչ հեռու՝ կղզու հարավ-արևմտյան ափին[53]։ Այսպիսի սահմանափակված արեալը կարող էր իր ներդրումն ունենար տեսակի անհետացման գործընթացում[54]։ 1601 թվականի քարտեզում՝ «Գելդերլանդ»-ի նավամատյաններից, Մավրիկիոսի ափամերձ շրջանում տեսանելի մի փոքր կղզի, որտեղ որսացել են դդրոնտներ։ Ջուլիան Հյումը ենթադրեց, որ այդ կղզին գտնվում է Թամարին ծովածոցում՝ Մավրիկիոսի արևմտյան ծովեզրին[55]։ Լեռնային հատվածներում հայտնաբերված սուբֆոսիլները ապացուցում են, որ թռչուններ հանդիպում էին նաև բարձրադիր վայրերում։ Մար-օ-Սոնժ ճահճում կատարված հետազոտությունները ցուըց են տալիս, որ նրանց բնակության շրջաններում գերակայում են դոդոյի ծառը, պալմայի էնդեմիկ տեսակները և պանդանուսները[36]։

Մավրիկիոսի բնակեցումից հետո կղզու շատ էնդեմիկ տեսակներ վերացել են, քանի որ խախտվել է կղզու էկոհամակարգը, որը դժվար է վերականգնվում։ Ի սկզբանե կղզին ծածկված էր անտառներով, որոնք գրեթե ամբողջությամբ հատվել են։ Ողջ մնացած էնդեմիկ ֆաունան նախկինի պես վտանգված է[56]։ Դոդոյի հարևանությամբ բնակվում էին մի շարք անհետացած տեսակներ, ինչպիսին են մավրիկյան շեկ ջրահովվիկը, մավրիկյան փրչոտ թութակը, Psittacula bensoni թութակը, մավրիկյան երկնագույն աղավնին, Mascarenotus sauzieri բուն, մասկերանյան ջրահավը, Alopochen mauritianus սագը, մավրիկյան բադը և մավրիկյան կվակվան[57]։ Մավրիկիոսի անհետացած սողունների թվին դասվում են հսկա ցամաքային կրիաները (ցեղ․ Cylindraspis), մողեսները (հսկա Leiolopisma mauritiana) և օձեր[57]։

Սնունդը խմբագրել

 
Կրոկերի արվեստի թանգարանի երեք դոդոների էսքիզ, 1626 թվական

Այժմ կորած 1631 թվականի հոլանդական ձեռագիրը, որը հայտնաբերվել է 1887 թվականին[58] գաագսյան արխիվում, համարվում է դոդոյի օրաբաժնի միակ նկարագրությունը, ինչպես նաև միակ հուշագրումը, որ թռչունը պաշտպանության ժամանակ օգտագործել է իր կտուցը․

  Այս ճայերը վեհ էին և հպարտ։ Նրանք կանգնեցին մեր առջև անկոտրում և վճռական, լայն բացված կտուցով։ Քայլքը ժիր ու համարձակ։ Որպես զենք ծառայում էր նրանց կտուցը, որով նրանք կարող էին ուժեղ կծել։ Նրանք սնվում էին մրգերով։ Լավ փետրավորումը բացակայում էր, սակայն ճարպերով հարուստ էին։ Նրանցից շատերը, ի ուրախություն մեզ, նավ էին հասցվել։[45]
 

Բացի թափված մրգերից դոդոն, հավանաբար, սնվում էր ընդեղենով, սերմերով, սոխուկներով և արմտիքով[59]։ Մավրիկիոսում նկատվում են խոնավ և չոր սեզոնների հերթագայում։ Նիդերլանդացի կենդանաբան Անտոն Կոռնելիուս Օուդեմանսը ենթադրեց, որ խոնավ սեզոնի վերջում կուտակում է ճարպը՝ սնվելով հասած պտուղներով, որպեսզի գոյատևեն տարվա չոր շրջանին՝ քիչ սննդի առկայության պայմաններում։ Ժամանակակիցները նկարագրել են «ագահ» ախորժակը։ Օրնիտոլոգ Ֆրանսուա Ստաուբը առաջարկել է վարկած, ըստ որի նրանք մեծ մասամբ սնվում էին պալմաների պտուղներով և նրանց սնման ժամանակաշրջանը համընկնում է պտուղների հասունացման հետ[41]։ Արտահայտվել է նաև այնպիսի կարծիք այն մասին, որ դոդոն հնարավոր է սնված լինի նաև խեցգետիններով և փափկամարմիններով՝ իր ազգակից թագակիր աղավնու օրինակով։ Նրա օրաբաժինը պետք է լիներ բավական լայն, որպեսզի չսատկեին դեպի Եվրոպա ճանապարհին[60]։

 
Դոդոյի և իր մարսողական քարի նկարը, որը արվել է Կառլ Կլուզիուսի կողմից

Ժամանակակիցները կարծում են, որ դոդոն մարսողության ընթացքում օգտագործում էր քարեր։ Այս պնդումը նաև հաստատում է 17-րդ դարի անգլիացի պատմաբան Համոն Լեստրեյնջը, ով մի անգամ Լոնդոնում տեսել էր թռչունին և այսպես նկարագրել․

  Մոտավորապես 1638 թվականին, քայլելով Լոնդոնի փողոցներով, ես տեսա մի տարօրինակ թռչնի պատկեր՝ գործվածքի մի կտորի վրա։ Մեկ կամ երկու մարդու ընկերակցությամբ ես ներս մտա դիռելու համար։ Այդ Էակը գտնվում էր սենյակում։ Դա մի հսկա թռչուն էր՝ ամենամեծ հնդկահավից քիչ մեծ, նույնպիսի ոտքերով և թաթերով, բայց ավելի հաղթանդամ, գեր և ավելի ուղիղ կեցվածքով։ Դիմային մասը գունավորված էր ինչպես երիտասարդ փասիանի կուրծքը, իսկ մեջքը մոխրա-շագանակագույն կամ սև գույնի էր։ Տերը նրան անվանում էր Դոդո, իսկ բուխարիի ծայրին դրված էր խոշոր քարերի կույտ, որից տերը վերցնում և քարը տալիս էր թռչունին։ Նրանցից մի քանիսը մշկընկույզից մեծ էին։ Tերը ասաց, որ նա ուտում է դրանք (նպաստում է մարսողությանը)։ Չեմ հիշում թե մենք որքան հարցաքննեցինք տիրոջը, բայց մինչև այժմ վստահ եմ․ որ թռչունը բոլորը հետ տվեց։[61]
 

Հայտնի չի, թե հասուն առանձնյակները ինչպես էին կերակրում մատղաշներին, բայց աղավնիները՝ դրոնտների մոտ ազգակիցները, ճտերին տալիս ես այսպես կոչված կտնառքային կաթ։ Ժամանակակիցների նկարներում պատկերվում է մեծ կտնառք, որը օգտագործվում է հավելյալ սննդի պաշարման և «թռչնի կաթ» արտադրելու համար։ Ենթադրվում է, որ դոդոյի և ռոդրիգեսյան դրոնտի կտնառքային կաթը, որը կարող են նրանք արտադրել իրենց ձագերի վաղ զարգացման շրջանում, սահմանափակվում է կտնառքի չափերով[62]։

 
Դոդո ծառի սերմեր

1973 թվականին կարծում էին, որ դոդոյի ծառը, որը համարվում է Մավրիկիոսի էնդեմ տեսակ, ոչնչացման եզրին է։ Ամերիկացի կենսաբան Ստենլի Թեմփլի պնդմամբ կղզում մնացել է այդ բույսերի ընդամենը 13 նմուշ և նրանց տարիքը կազմում է մոտ 300 տարի[63]։ 1977 թվականին գիտնականը առաջարկեց մի տեսություն, ըստ որի այդ տեսակի տարածվածությունը և հենց գոյությունը կախված էր դրոնտների կենսագործունեությունից և սերմերը կարող են ծլել միայն այն պայմաններում, եթե դրանք անցեն թռչունների մարսողական ուղղով։ Նա վստահեցնում էր, որ դոդո ծառը նույնպես գտնվում է ոչնչացման եզրին դրոնտների անհտացման պատճառով[63]։ Թեմփլը անուշադրության էր մատնել 1940-ականների զեկուցագրերը, որոնք ապացուցում էին, որ սերմերը աճում էին (սակայն շատ հազվադեպ) անգամ առանց մարսողության[64]։ Այլ գիտնականներ քննադատեցին Թեմփլի մտահանգմանը, հայտարարելով, որ կամ կրճատումը չափազանցված է, կամ սերմերը պետք է տարածվեին նաև այլ՝ ուշ անհետացած կենդանիների միջոցով, ինչպիսին օրինակ Cylindraspis ցեղատեսակի կրիաները, թաղանթաթևավորները կամ լայնակտուց թութակը[65]։ Համաձայն երկու մասնագետների՝ Վենդի Շտրամի (գերմ. Wendy Strahm) և Էնթոնի Չիկի (անգլ. Anthony Cheke) այս ծառը այն ժամանակ էլ էր քիչ ծիլ տալիս, իսկ դոդոյի վերացումից հետո նրանց քանակը նվազել է մինչ մի քանի հարյուրը, այլ ոչ թե 13, ինչպես հայտնել էր Թեմփլը[66]։

Կա նաև կարծիք, որ մավրիկյան փրչոտ թութակը կախված էր դրոնտից և Cylindraspis ցեղի կրիաներից, որոնք սնվելով պալմաների պտուղներով, գոմաղբի հետ թողնում էին նրանց սերմերը, որոնք իրենց հերթին սնունդ են թութակների համար։ Անալոգ կերպով Հիացինտի արան կախված էր այժմ գոյություն չունեցող հարավամերիկյան մեգաֆաունան, իսկ ներկա ժամանակում հույսները դնում են ընտանի անասունների կենսագործունեության վրա[67]։

Հարաբերությունը մարդկանց հետ խմբագրել

 
1648 թվականի փորագրություն, որտեղ ցուցադրվում է դոդոյի (պատկերված է որպես պինգվին) և այլ տեսակների որսը

Միջին դարերում Մավրիկիոս են այցելել արաբների, 1507-1513 թվականներին՝ պորտուգալացիները, սակայն ոչ մի բնակավայր չի ստեղծվել[68]։ Այն տարիներին դոդոյի մասին ոչ մի հուշագրություն չկա, կղզու պորտուգալական անվանումը՝ Սիրնե (պորտ. Cirne), որը տրվել է Մասկարենյան կզիները հայտնաբերող առաջին ևրոպացի՝ Դիոգու Ֆեռնանդեշ Պերեյրայի նավի պատվին։ Քանի որ բառի պորտուգալական արտասանությունը նման էր «կարապ» բառին, որոշ մասնագետներ դրոնտների հետ կապված սխալ կարծիքներ էին կազմել[68]։ Հոլանդական կայսրությունը Մավրիկիոսը յուրացրել է 1598 թվականին, այն անվանափոխելով Մորից Օրանյեի պատվին, և կղզին օգտագործում էին Հոլանդական Արևելա-Հնդկական ընկերության առևտրական նավերը սննդով բեռնելու համար[69]։ Դոդոյի ամենավաղ նկարագրությունը տվել են հոլանդացի ճանապարհորդները՝ Ինդոնեզիայում երկրորդ հոլանդական էկսպեդիցիայի շրջանակներում, որը 1598 թվին ղեկավարում էր ծովակալ Յակոբ վան Նեկը[70]։ Դրոնտները հաղորդագրությունների մեջ հայտնվում են 1601 թվականին, որոնք պարունակում էին նաև թռչունի առաջին պատկերները[70]։ Քանզի առաջին նավաստիները երկար ժամանակ գտնվում էին ծովում, նրանց հիմնական հետաքրքրությունը թռչունի նկատմամբ գաստրոնոմիական էին[71]։ «Ծովային խոզ» նավի(նիդեր. Bruin-Vis) կապիտան Վիլեմ վան Վեստ-Զանենը 1648 թվականին հրատարակված նավամատյանի 1602 թվականի օգոստոսի 4-ին հիշատակում է, որ նավ էին բերվել 24-25 դրոնտ, որոնք այնքան խոշոր էին, որ ճաշի ընթացքում հազիվ երկուսին էին ուտում, իսկ մնացածը աղ էին դնում[24]։

Որոշ հայտնաբերողներ նրանց միսը համարում էին անհամ և նախընտրում էին ուտել թութակներ և աղավնիներ, իսկ մյուսները նկարագրում էին որպես կոշտ, բայց լավը։ Որոշները որսում էին միայն նրանց ստամոքսի համար, որը համարվում էր ամենահամեղ մասը։ Դրոնտներին հեշտ էր բռնելը, սակայն որսորդները պետք է զգուշանային նրանց հզոր կտուցներից[72]։

Կղզու սահմաններից դուրս խմբագրել

Դրոնտները հետաքրքրեցին ճամփորդներին և կենդանի առանձնյակներին սկսեցին արտահանել դեպի Եվրոպա և Արևելք։ Թե նրանցից քանիսն էին ողջ տեղ հասնում, հայտնի չէ։ Դոդոյի նկարագրությունը, որին 1638 թվականին Լոնդոնում տեսել էր Համոն Լեստրեյնջը, համարվում է Եվրոպայում նկատված միակ կենդանի օրինակը։ 1626 թվականին Ադրիան վան դե Վեննեն նկարել է դրոնտի, որին նա հանդիպել է Ամստերդամում, բայց ոչինչ չի գրել նրա ողջ կամ մահացած լինելու մասին։ Այս նկարը նման է Սավերիայի, այսպես կոչված, «Էդվարդսի Դոդոն» կտավին։ 1628 և 1634 թվականներին երկու կենդանի առանձնյակ տեսել է նաև Պիտեր Մանդին՝ Սուրատեում։ Նրանցից մեկը հնարավոր էր նկարված լինել 1625 թվականին[29]՝ Ուստադ Մանսուրի կողմից։ 1647 թվականի նրանցից մեկին ուղարկում են ճապոնական Նագասակի քաղաք, բայց հայտնի չէ նա հախթահարել է ճամփորդությունը, թե ոչ[67]։

 
Ադրիան վան դե Վենեի նկարած դոդո, 1626 թվական

1628 թվականին Մավրիկիոս ժամանեց Էմանուիլ Ալտեմը, որտեղից նամակ ուղարկեց Անգլիա

  Սիրելի և հարգարժան եղբայր Ժողովի հրամանով մենք մեկնեցինք Մավրիկիոս կղզի, որը գտնվում է հարավային լայնության 20°, ուր մենք ժամանեցինք մայիսի 28-ին։ Այս կղզում կային շատ այծեր, խոզեր և կովեր, ինչպես նաև շատ տարօրինակ թռչուններ, որոնց պորտուգալացիները անվանում էին դոդո։ Այս կենդանուց աշխարհում այլևս ոչ մի տեղ չի հանդիպում։ Ես նրան ուղարկել եմ քեզ պարոն Պերցի հետ, ով այստեղ էր ժամանել հունիսի 10-ին՝ «Վիլյամ» նավով։ [նամակի վրա] Պաարոն Պերսից դուք կստանաք մեկ կճուճ իմբիր՝ քրոջս համար, ուլունքներ՝ զարմիկներիս և քո աղջիկների համար և դոդո թռչնին, եթե նա ողջ մնա։[73]
 

Վերապրեց նա ճանապարհորդությունը, հայտնի չէ, իսկ հենց նամակը այրվել է 19-րդ դարում[74]։

Ամենավաղ պատկերները Եվրոպայում գրանցված են մոտ 1610 թվականին հավաքված գեղանկարներում, որոնք արվել են Ռուդոլֆ II կայսեր գազանանոցում՝ Պրահայում։ Այս կոլեկցիան իր մեջ պարունակում է Մավրիկիոսի մի շարք այլ ներկայացուցիչների, ինչպիսին են օրինակ շեկ մավրիկյան ջրահովվիկը։ Նշված դրոնտին, հավանաբար երիտասարդ առանձնյակին, չորացրել էին կամ զմռսել, իսկ մինչ այդ բնակվել էր կայսերական գազանանոցում։ Դրոնտների ամբողջական խրտվիլակների առկայությունը վկայում են, որ թռչունները Եվրոպա էին բերվում կենդանի վիճակում և այնտեղ հետագայում սատկում էին։ Քիչ հավանական է, որ Մավրիկիոս մեկնած նավերում ներկա լինեին տակսիդերմիստներ, իսկ կենդանատեսակների կոնսերվացիաների համար անհրաժեշտ սպիրտը դեռ չէր օգտագործվում[75]։ Տրոպիկյան էքսպոնատների մեծ մասը պահպանվել են չորացրած գլուխների և ոտքերի տեսքով։ Հիմնվելով ժամանակակիցների պատմությունների, նկարների և խրտվիլակների վրա, Ջուլիան Հյումը հետևություն արեց, որ նվազագույնը տասնմեկ արտահանված դրոնտներ կենդանի տեղ են հասել[75]։

Անհետացումը խմբագրել

 
Սավերեայի «Դրախտ» գեղանկարը, 1626 թվական

Ինչպես և մյուս կենդանիները, ովքեր լուրջ գիշատիչներից մեկուսացված էին զարգանում, դրոնտները մարդկանցից ընդհանրապես չէին վախենում։ Այդ վախի բացակայությունը և թռչելու անկարողությունը դրոնտներին հեշտ զոհ դարձրին[76]։ Թեև առանձին հաղորդագրությունները ապացուցում էին դոդոների մասսայական ոչնչացումը նավաստիների կողմից, սակայն հնագիտական ուսումնասիրությունները այդպիսի ծանրակշիռ ապացույցներ չեն հայտնաբերել[10]։ Ամենաքիչը երկու դոդոների ոսկրեր հայտնաբերվել են Բե-դյու-Կապ(ֆր. Baie du Cap) հրվանդանի քարանձավներում, որոնք մարոնների և փախած տաժանակիրների ապաստաններն էին և անհասանելի էին դրոնտների համար՝ քարքարոտ և լեռնոտ լինելու պատճառով[10]։ Մավրիկիոսում (տարածքը 1860 կմ²) մարդկանց քանակը 17-րդ դարում չի գերազանցել հիսունը, սակայն նրանք իրենց հետ բերում էին նաև այլ կենդանիներ՝ շներ, խոզեր, կատուներ, առնետներ և մակակա-խեցգետնակերներ, որոնք քանդում էին դրոնտների բույները և մրցակցում էին սահմանափակ սննդի համար[36]։ Միառժամանակ մարդիկ հատում էին դոդոների բնակության անտառները։ Դոդոների քանակի վրա ավելի մեծ ազդեցութըուն են թողել ինտրոդուցիոն տեսակները, հատկապես խոզերը և մակակաները, քան որսորդությունը[77]։ Առնետները, հավանաբար, ավելի քիչ դերակատարում են ունեցել բույների քանդման մեջ, քանի որ դրոնտները արդեն սովորել էին տեղի ցամաքային խեցգետիններին[78]։

Ենթադրվում է, որ մինչ մարդկանց ժամանումն էլ դոդոն հազվագյուտ և քիչ հանդիպող տեսակ էր, քանի որ դժվար տեսակը այդքան շուտ վերանար, եթե զբաղեցներ կղզու բոլոր հեռացված անկյունները[54]։ 2005 թվականի էքսպեդիցիայի ժամանակ հայտնաբերվել են դրոնտի և այլ կենդանիների սուբֆոսիլներ, որոնք, իբր, զոհվել են հանկարծակի հեղեղներից[79]։ Այս փաստի հիման վրա առաջ քաշվեց մի տեսակետ, ըստ որի հետագայում տեսակների այսպիսի զանգվածային ոչնչացումը կարող է տանել անհետացման։ Սակայն գեոմորֆոլոգիական, տաֆոնոմիական և բուսաբանական վկայությունները ժխտել են այդ վարկածը[80][81]։

Դոդոյի անհետացման տարեթվի շուրջ կան հակասություններ։ Վերջին լայն ճանաչում ստացած հաղորդագրությունը համարվում է 1662 թվականին հոլանդական «Արնհեմ» նավի նավաբեկությանը մասնակցած Վոլկերտ Էվերտսի զեկույցը։ Նա նկարագրում է թռչունների, որոնց որսացել էին Մավրիկիոսի մոտակայքում գտնվող մի կղզյակից (ենթադրվում է այժմյան Յանտարմոն կղզում (ֆր. Île d'Ambre))․

  Այս կենդանիներին մոտենլիս նրանք քարանում էին, նայելով մեր վրա՝ մնում էին նույն տեղում, ասես չկռահելով, որ ունեն թևեր, թռչելու համար և ոտքեր, վազելու համար։ Դա մեզ թույլ էր տալիս մոտենալ այնքան, որքան ցանկանում էինք։ Նրանց մեջ կային այնպիսիները, որոնց Հնդկաստանում անվանում են Dod-aersen (դա խոշոր բադերի տեսակ է)։ Այս թռչունները չեն կարողանում թռչել, թևերի փոխարեն ունեն ոչ մեծ ելուստներ, դրա փոխարեն շատ արագ կարողանում են վազել։ Մենք նրանց բոլորին քշեցինք մի անկյուն, այնպես, որ հնարավոր լինել ձեռքով բռնել։ Երբ բռնեցինք մեկի ոտքից, նա այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ բոլոր թռչունները հավաքվեցին։ Արդյունքwւմ մենք բոլորին բռնեցինք։
 
 
Պիտեր վան դե Բրուկի նկարած պատկերը․ դոդո, միաեղջյուր ոչխար, մավրիկյան շեկ ջրահովվիկ, 1617 թվական։

Դոդոյի մասին վերջին հրապարակումը հայտնաբերվել է 1688 թվականին՝ Մավրիկիոսի նահանգապետ Իսահակ Յոհաննես Լամոտիուսի որսորդական գրառումներում[82]։ Դ․ Ռոբերտսի և Է․ Սոլոուի կողմից կատարված վիճակագրական անալիզը տալիս է դոդոյի անհետացման նոր տարեթիվ՝ 1693 թվականը՝ 95 տոկոս հավանականությամբ 1688-1715 թվականների միջև։ Հավանաբար, 1660 թվականին դոդոն արդեն հազվադեպ էր հանդիպում, այդ պատճառով ստրուկի վիճելի հաղորդագրությունը չի կարելի միանգամից ժխտել։[82]

Ինչպես նկատել է Էնթոն Չիկը, 1662 թվականից հետո որոշ նկարագրություններում Dodo և Dodaers անվանումները վերագրվում են մավրիկյան շեկ ջրահովվիկին, ցույց տալով, որ խառը հասկացությունները առաջացել են դոդոյի վերացումից հետո[83]։ Այդ կերպ Չիկը ընդունում է, որ դոդոյի վերջին նկարագրությունը կատարվել է 1662 թվականին[83]։ Մինչ այս բացատրության ի հայտ գալը, վերջինը համարվում էր 1681 թվականի նկարագրությունը։ Անգլիացի ճանապարհորդ Ջոն Մարշալի 1668 թվականի զեկույցում (այստեղ օգտագործում է Dodo և Red Hen (հայ․ շեկ հավ) անվանումները, նշմարելով մավրիկյան շեկ ջրահովվիկին) հիշատակվում է թռչնի «կոշտ» մսի մասին և այս փաստը արտացոլվում է 1681 թվականի «մսի մասին» հաղորդագրության մեջ[83]։ Էրրոլ Ֆուլլերը, իր հերթին, կասկած արտահայտեց նաև 1662 թվականի հաղորդագրության վերաբերյալ, քանի որ վտանգների ժամանակ մեծ աղմուկ բարձրացնելը բնորոշ էր ջրահովվիկին[84]։ Քիչ հավանական է, որ հարցը կլինի լուծված, եթե ավելի ուշ կատարված նկարագրություններում չհայտնվեն թռչնի ֆիզիոլոգիայի և վարքի մասին կոնկրետ տվյալներ[78]։ Բնության պահպանության միջազգային միության կարմիր գրքում թռչունի անհետացման տարեթիվը ընդունված է, Էնթոնի Չիկի խելամիտ բացատրությամբ կատարված, թվագրությունը։ Նրանք ընդունում են, որ հետագա հաղորդագրությունները վերաբերվում են մավրիկյան շեկ ջրահովվիկին[83]։ Ամեն դեպքում, դոդոն, հավանաբար, անհետացել է 1700 թվականին՝ իր հայտնաբերումից (1598) մոտ հարյուր տարի անց։ Հոլանդացինրը կղզին լքեցին 1710 թվականին, այդ ժամանակ արդեն դոդոն և կղզու[36] այլ խոշոր ցամաքային կենդանիները բնաջնջվել էին։

Թեև դոդոյի հազվագյուտությունը հաղորդվում էր արդեն 17-րդ դարում, նրա անհետացումը չէր ընդունվում ըդհուպ մինչ 19-րդ դարը[85]։ Մասամբ կրոնական պատճառներով, քանի որ այդ ժամանակ տեսակների առաջացումը և անհետացումը չէր ընդունվում (մինչ Ժորժ Կյուվեն ապացուցեց հակառակը), մասամբ էլ այն պատճառով, որ շատ գիտնականներ ընդհանրապես չէին ընդունում դոդոյի գոյության փաստը։ Ընդհանուր առմամբ այն տարօրինակ թռչուն էր համարվում, այդ իսկ պատճառով նրան համարում էին առեղծված[85]։ Բացի այդ հաշվի էր առնվում այն փաստը, որ դրոնտները կարող էին նաև պահպանված լինել այլ՝ Հնդկական օվկիանոսի չհետազոտված տարածքներում։ Ինչպես նաև դեռևս լավ չէին հետազոտված Մադագասկարը և Աֆրիկան[86]։ Առաջին անգամ այս թռչունը, որպես անհետացած տեսակ, ընդունել է բրիտանական «The Penny Magazine»[85] լրագիրը՝ 1833 թվականին։

Դոդոյի մնացորդները խմբագրել

17-րդ դարի նմուշներ խմբագրել

 
Պրահայի ազգային թարգարանում պահվող գանգի և ոտքի հատվածներ

17-րդ դարում Եվրոպա բերված միակ պահպանված մնացորդները համարվում են․

Վերջին երկու էքսպոնատները 19-րդ դարում[87] վերահայտնաբերվել են և ճանաչվել են որպես դոդոի մնացորդներ։ Հին թանգարանային կատալոգներում հիշատակվում են նաև այլ խրտվիլակներ, բայց նրանցից ոչ մեկը չի պահպանվել[88]։

 
Գիպսե չորացրած նմուշներ՝ գլուխ և թաթ

Միակ հայտնի մնացորդները, որոնք կազմված էին փափուկ հյուսվածքից դա «օքսֆորդյան» գլուխն է (էքսպոնատ OUМ-11605) և թաթը պատկանում էին դոդոյի վերջին հայտնի խրտվիլակին, որը հիշատակվում է 1656 թվականին որպես Տրեիդսկանտի կոլեկցիայի մի մաս և 1659 թվականին տեղափոխվել է Աշմոլի թանգարան։ Ենթադրվում է, որ դրանք կարող էին լինել այն թռչունի մնացորդնեը, որին Լոնդոնում տեսել էր Համոն Լեստրեյջը[29]։ Շատ աղբյուրներ տեղեկացնում են, որ մոտավորապես 1755 թվականին թանգարանի աշխատողները այրել են դոդոյի խրտվիլակը՝ դրա փչանալու պատճառով, պահպանելով միայն գլուխը և ոտքը[89]։ Թանգարանի դրույքի 8-րդ կետում ասվում է․ «Եթե էքսպոնատի որևէ մաս հնացել է կամ փչացել, հսկիչը իրավունք ունի այն տեղափոխել ուրիշ պահեստ, իսկ մնացածը անհրաժեշտ է փոխարինել»[89]։ Դիտմամբ ոչնչացումը այժմ համարվում է միֆ[90]։ Ըստ երևույթին, այն հանվել էր ցուցադրությունից, որպեսզի պահպանվեն մնացած մասերը, սակայն փափուկ հյուսվածքները քայայվել են։ Գլուխը մշակել էին Ստրիկլենդը և Մելվիլը՝ մաշկը առանձնացնելով գանգից։ Թաթը պահպանվել է կմաղքավորված վիճակում՝ մաշկի եզակի կտորնրով և ջլերով։ գլխի վրա փետուրներ շատ քիչ են մնացել։ Հավանաբար, դա հասուն էգ էր, քանզի նրա թաթը 11 տոկոսով փոքր է և ավելի նուրբ, քան Լոնդոնյան ցուցանմուշինը[90]։

Լոնդոնյան չորացրած թաթը, որը առաջին անգամ հիշատակվում է 1665 թվականին, երկար ժամանակ դրված էր բրիտանական թանգարանում՝ Սավերեայի «Էդվարդսի դոդո» նկարի կոխքին և նույնպես մշակվել էր Ստրիկլենդի և Մելվիլի կողմից։ 1896 թվականին այն հիշատակվում է առանց մաշկային ծածկույթի, իսկ այժմ, երևի, պահպանվել են միայն ոսկորները, որոնց տեղը անհայտ է[29]։

 
Կոպենհագենյան կենդանաբանական թանգարանի գանգը

Կոպենհագենյան գանգի (էքսպոնատ ZMUC 90-806) մասին հայտնի է, որ մինչ 1651 թվականը այն համարվում էր Բերնարդ Պալուդանի (1550—1633, նիդեր. Bernardus Paludanus) կոլեկցիայի մասը՝ Էնկհեյզենում, իսկ հետագայում տեղափոխել էին Շլեզվիգի[91] Գոտտորպ դղյակ։ 1702 թվականից հետո, երբ դղյակը զբաղեցրեցին դանիական զորքերը, թանգարանային նմուշները տեղափոխեցին դանիական թագավորական հավաքածու։ 1840 թվականին գանգը նորից հայտնաբերվել էր Յոհաննես Ռայնհարտի կողմից։ Այն 13 մմ կարճ է օքսֆորդյան գանգից և պատկանում էր հավանաբար էգ առանձնյակին[37]։ Այն մումիացվել էր, սակայն մաշկը կրկին քայքայվել էր[36]։ Պահպանվել է նաև սկլերային օղակը[92]։

Պրահայի ազգային թանգարանի գանգի (էքսպորտ NMP P6V-004389) դիմային մասը և ոտքի ոսկրը հայտնաբերվել է 1850 թվականի Բոհեմյան թանգարանի[29] հավաքածուի մնացորդներում։ Հնարավոր է, որ դրանք Ռուդոլֆ 2-րդ կայսեր գազանանոցի հայտնի դոդոյի խրտվիլակն էր, որը հավանաբար եղել է Հոֆենգելի և Սավերեայի[93] նկարների բնորդը։

Բացի այս մնացորդներից, 1605 թվականին Կառլ Կլուզիուսը հիշատակում է չորացած ոտքի մասին, որը չի պահպանվել։ Նրա տերը հոլանդացի պրոֆեսոր Պիտեր Պաուն էր։ Հնարավոր է, այս նմուշը ձեռք էր բերվել Նեկա[29] կատարված ճամփորդության ընթացքում։

Սուբֆոսիլների վրա հիմնված նմուշներ խմբագրել

Մինչ 1860 թվականը մավրիկյան դրոնտի 17-րդ դարի մնացորդներից հայտնի էին միայն չորս նմուշ։ Առաջին սուբֆոսսիլյան մնացորդը հայտնաբերել է Ֆիլիպ Բեռնարդ Այրեսը, ով ուղարկեց դրանք Բրիտանական թանգարան՝ Ռիչարդ Օուենին, ով, սակայն, չհրապարակեց գտածոները։ 1863 թվականին Օուենը խնդրեց Մավրիկիոսի եպիսկոպոս Վինսենտ Ռայանին հրաման արձակել, որ դոդոյի բոլոր հայտնաբերված ոսկրերի[94] մասին իրեն տեղեկացնեն։ 1865 թվականին Ջորջ Կլարկը՝ Մաեբուր քաղաքի պետական դպրոցի ուսուցիչը, Ստրիկլենդի և Մելվիլի[29] մոնոգրաֆիաներից ոգեշնչված, 30 տարվա որոնումներից հետո, վերջապես, Մավրիկիոսի հարավ-արևելքում՝ Մար-օ-Սոնժ ճահճի մոտ, հայտնաբերում է հսկայական քանակությամբ սուբֆոսսիլներ։ 1866 թվականին իր աշխատանքների մասին պատմեց «Իբիս» օրնիտոլոգիական թերթին։ Նա սևագործ բանվորներին ուղարկեց անցնել ճահճի միջով, որպեսզի ոտքերով գտնեն որսկրերը։ Սկզբից քիչ հայտնաբերեցին։ Բայց երբ հնձեցին ճահճի ամենախոր մասերը ծածկող խոտերը, այնտեղ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ ֆոսսիլներ, որոնք ընդհանուր առմամբ պատկանում էին դրոնտներ[95] մոտ 300 առանձնյակի։ Գանգեր և թևերի կմախք քիչ էր հայտնաբերվել, այն պատճառով, որ վերին հատվածները ոչնչացել էին կամ կերվել, իսկ ստորին հատվածները կուլ էր տվել ճահիճը։ Նմանօրինակ իրավիճակ հանդիպում է նաև, երբ Նոր Զելանդիայի ճահճներում հայտնաբերում են մոայի[96] մնացորդներ։ Ճահիճները, հավանաբար, երաշտի ժամանակ դոդոյին և այլ թռչուններին գրավում են։

 
Ռիչարդ Օուենի կազմած ամբողջական կմախքը

Կլարկի զեկույցները վերականգնեցին թռչնի մասին հետաքրքրությունը։ Եվ Ռիչարդ Օուենը և Ալֆրեդ Նյուտոնը ցանկանում էին առաջինը նկարագրել դոդոյի գանգի ծոծրակային հատվածի անատոմիական կառուցվածքը։ Օուենը գնեց ոսկրերի մասնաքանակը, որը սկզբնապես նախատեսված էր Նյուտոնին, ինչի հետևանքով նրանք դարձան մրցակիցներ։ 1866 թվականի հոկտեմբերին Օուենը նկարագրեց «Դոդոյի մասին զեկույց»-ում (անգլ. Memoir on the Dodo), բայց նրա ռեկոնստրուկցիան սխալմամբ հիմնված էր Սավերեայի «Էդվարդսի դոդո» նկարի վրա, ինչի հետևանքով այն չափազանց կարճլիկ և չաղ ստացվեց։ 1869 թվականին՝ նոր ոսկրեր ստանալով, նա ուղղեց իր սխալները և ռեկոնստրուկցիան դարձավ ավելի ուղղաձիգ։ Իր հերթին Նյուտոնը կենտրոնացավ սպիտակ դոդոյի[97] ուսումնասիրման վրա։ Մնացած ոսկրերը, որոնք չէին վաճառվել Նյուտոնի և Օուենի վրա, դրվել են աուկցիոններ կամ էլ նվիրվել են թանգարաններին[94]։

1889 թվականին Թեոդոր Սոզյեին (ֆր. Théodor Sauzier) հանձնարարված էր ուսումնասիրել Մավրիկիոսի «պատմական հուշանվերները» և Մար-օ-Սոնժում հայտնաբերել դոդոյի նոր մնացորդներ։ նրան հաջողություն էր սպասվում, և բացի այդ, նա հայտնաբերեց նաև այլ տեսակների մնացորդներ[98]։ Մոտավորպես 1900 թվականին Լուի Էտյեն Տիրուի(անգլ. Louis Etienne Thirioux) անունով վարսավիրը, նույնպես, հայտնաբերել է ոսկորներ, բայց այժմ դրանք կորած են։ Դրանց թվում կային երիտասարդ թռչունի առաջին մնացորդները և առաջին հոդավորված նմուշը[29]։ Հստակ հայտնի չէ, թե որտեղ է Տիրիուն հայտնաբերել մնացորդները, բացի այն փաստից, որ դրանք գտնվել են մի քարանձավում, որը կարող էր գտնվել Լե Պուս սարի[36] լանջերին։

 
Դոդոյի հավանական ձվի կրկնօրինակը

Ամբողջ աշխարհում 26 թանգարաններ ունեն նշանակալի քանակով դոդոյի կենսաբանական մնացորդներ, որոնք գրեթե բոլորը հայտնաբերվել են Մար-օ-Սոնժում։ Լոնդոնյան բնագիտության թանգարանում, Ամերիկայի բնագիտության թանգարանում, Քեմբրիջի համալսարանի կենդանաբանական թանգարանում, Զենկերբերյան թանգարանում, Մոսկվայի Դարվինյան թանգարանում և մի շարք այլ թանգարաններում կան գրեթե ամբողջական կմախքներ՝ առանձին ոսկրերից կազմված[99]։

Դարվինյան թանգարանի կմախքը առաջ գտնվում էր ռուս ձիաբույծ, Ցարական Ռուսաստանի կենդանիների և բույսերի ակլիմիտիզացիայի ընկերության օրնիտոլոգիայի բաժնի Բյուրոյի անդամ և Ռուսական օրինտոլոգիական կոմիտետի անդամ՝ Ա․ Ս․ Խոմյակովի[100][101] հավաքածուում։

Ձուն, որը հավանաբար պատկանում է դոդոյին, պահպանվում է հարավ-աֆրիկյան Իստ-Լոնդոն քաղաքի թանգարանում։ Այն նվիրաբերվել է Մարջոնի Կուրտեն-Լատիմերի կողմից, ում տատը ստացել էր մի կապիտանից, ով վստահեցրել է, որ այն հայտնաբերել է Մավրիկիոսի ճահիճներից մեկում։ 2010 թվականին այդ թանգարանի հսկիչը առաջարկեց օգտագործել գենետիկական անալիզ՝ նմուշի[102] իսկությունը պարզելու համար։ Իրականում այն կարող է ջայլամի ձու[26] լինել։

 
Գրանտի թանգարանի ոսկրերի հավաքածուն

1943 թվականին մալարիայի դեմ պայքարի շրջանակներում Մար-օ-Սոնժ ճահիճը լցրել են կավով և մանրախիճով, ինչի հետևանքով այն լքված էր և տարիներով մոռացված[103]։ 2005 թվականի հոկտեմբերին միջազգային հետազոտողների մի խումբ սկսեց պեղումներ՝ ճահճի 3 հատվածներում։ Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են մի շարք ոսկորներ, որոնք պատկանում են ամենաքիչը 17, տարբեր տարիքի առանձնյակների (բացի երիտասարդներից)[81]։ Մի քանի ոսկրեր պատկանում էին մի թռչունին և պահպանվել էին բնական վիճակում[80]։ Ճահճում հայտնաբերված մնացորդների 63 %-ը պատկանում են հսկա կրիաների Cylindraspis անհետացած տեսակին, իսկ 7,1 %-ը՝ դոդոյին[104]։ Հետագա ուսումնասիրությունները թույլ տվեցի ենթադրել, որ դրոնտները և այլ կենդանիները խրվել են ճահճում՝ փորձելով հասնել ջրի՝ երկարատև երաշտի ժամանակ՝ 4235-4100 տարի առաջ[80][81]։

2007 թվականի հունիսին մի քանի արկածախնդիրներ, ուսումնասիրելով քարանձավներից մեկը, հայտնաբերել են մավրիկյան դրոնտի մինչ այժմ գտնված, ամենալավ պահպանված կմախքը։ Նմուշը ստացել է Ֆրեդ անունը՝ հայտնաբերած սպելեոտուրիստի[105] պատվին։

2011 թվականին, Լոնդոնի Գրանտ թանգարանի աշխատակիցները նոր շենք տեղափոխելու աշխատանքների ժամանակ հայտնաբերում են Էդուարդ VII թագավորի (1901—1910) կառավարման ժամանակների մի արկղ՝ դոդոյի ոսկրերով (կմախքի մոտ կեսը․ վերին ծնոտը, 6 ող և վերջույթների կմախք, որոնք պատկանում էին մեկից ավելի առանձնյակների)[106]), որոնք սկզբնապես սխալ էին մեկնաբանվել և պահպանվում էին կոկորդիլոսների մնացորդների հետ։ Մնացորդների ծագումը հայտնի չէ, քանի որ թանգարանի հին կատալոգները չեն պահպանվել[107]։

Սպիտակ դոդո խմբագրել

 
Ռուլանդ Սավերեայի նկարը, սպիտակ դոդոյի պատկերով (ստորին անկյունում)

Երևակայական «սպիտակ դոդո»-ն՝ Ռեյուն կղզուց (կամ ռեյունյան դրոնտ-ճգնավոր), ներկայումս համարվում է սխալ ենթադրություն, որը հիմնվել է ժամանակակիցների՝ ռեյունյան իբիսի մասին թողած հաղորդագրությունների վրա և 19-րդ դարում հայտնի դարձած, դրոնտներին նման, սպիտակ թռչնի պատկերների վրա, որոնք արվել են 17-րդ դարում՝ Պիտեր Վիտոսի և Պիտեր Հոլստեյնի[108] կողմից։ Խառնաշփոթը սկսվել է, երբ հոլանդացի կապիտան Բոնտեկը, մոտ 1619 թվականին այցելելով Ռեյուն կղզի, իր օրագրում նկարագրում է գեր, չթռչող թռչնի՝ dod-eersen անունով, բայց ոչինչ չասելով նրա գույնի մասին։ Երբ 1646 թվականին այդ նավամատյանը հրատարակվեց, նրան ուղեկցում էր Սավերեայի էսքիզի կրկնօրինակը՝ Կրոկերի պատկերասրահից։ Սպիտակ, գեր և չթռչող թռչունը առաջին անգամ նկարագրվում է 1625 թվականին[108] ավագ սպա Տատտոնի կողմից՝ որպես ռեյունյան ֆաունայի մի մաս։ Եզակի հիշատակումներ կատարել են նաև ֆրանսիացի ճանապարհորդ Դյուբուայի և այլ ժամանակակից-հեղինակների[109] կողմից։

1848 թվականին բարոն Միշել-Էդմոնդ դե Սելի-Լոնգշանը այս թռչուններին տվեց լատինական Raphus solitarius անվանումը, քանի որ կարծում էր, որ այդ հաղորդագրություներում խոսքը վերաբերվում էր նոր տեսակի։ Երբ 19-րդ դարի նատուրալիստները հայտնաբերեցին սպիտակ դոդոների պատկերները, նրանք եկան եզրակացության, որ դրանց վրա պատկերված են հենց այդ տեսակը։ Անտոն Կորնելիուս Աուդեմսև ենթադրեց, որ նկարների և հին նկարագրությունների միջև տարբերությունը կապված է սեռական դեմորֆիզի հետ (նկարներում, իբր, պատկերված են էգերը)[110]։ Որոշ հեղինակներ կարծում էին, որ այս նկարագրությունը վերաբերվում է ռոդրիգեսյան դրոնտ-ճգնավորի նման մի տեսակի, քանի որ հիշատակվում էին նույն անվան տակ։ Կար նաև տեսակետ, որ Ռեյունյան կղզում ապրում էին և դոդոյի, և դրոնտ-ճգնավորի[111] նման սպիտակ առանձնյակներ։

 
Սպիտակ դոդո։ Հեղինակ Պիտեր Հոլստեյն

Պիտեր Վիտոսի նկարը, որը առաջինն է հայտնաբերվել, հավանաբար արվել է, ավելի վաղ նկարված, Պիտեր Հոլստեյնի նկարի հիման վրա, որը արվել էր երեք տարբերակներով։ Հյումի, Չիկի և Վալեդոր դե Լոսոյաի տեսակետի համաձայն բոլոր, սպիտակ դոդո պատկերող, նկարները արվել են Ռուլտան Սավերեայի 1611 թվականին արված՝ «Բնապատկեր՝ Օրֆեայի և այլ կենդանիների հետ» կտավից կամ էլ նրա կրկնօրինակներից[93]։ Նրա վրա պատկերված է սպիտակավուն առանձնյակ և բնորդ հանդիսացել է խրտվիլակը, որը այն ժամանակ գտնվում էր Պրահայում։ Walghvogel-ը՝ «սպիտակ փետրավորմամբ թռչուն»-ը, նկատվել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ռուդոլֆ 2-րդի (ում բակում ախատում էր (1607—1611) Սավերեյը) պրահական հավաքածուում։ Բոլոր, ավելի ուշ կատարված Սավերեյի նկարներում պատկերված են մոխրավուն թռչուններ, հնարավոր է այն պատճառով, որ նկարիչը այդ ժամանակ տեսել է ուրիշ էքսպոնատ։ Չիկը և Հյումը ենթադրում են, որ պատկերված նմուշը սպիտակ էր, ալբինիզմի պատճառով[93], իսկ Վալլեդոր դե Լոսոյան, իր հերթին, ենթադրեց, որ բաց փետրավորումը, հնարավոր է, բնորոշ է երիտասարդ առանձնյակներին, կամ էլ հին էապոնատների գունաթափման հետևանք է, կամ էլ ուղղակի համարվում են նկարչական երևակայություն[112]։

1987 թվականին գիտնականները ներկայացրեցին իբիս անհետացած տեսակի ոսկրային մնացորդները։ Այս տեսակները ապրում էին ռեյունում և ունեին կարճ կտուց։ Այն ստացել է Borbonibis latipes անունը՝ դեռ սպիտակ դոդոյի[113] հիշատակումից առաջ։ Ֆրանսուա Մուտուն եկավ այն մտքին, որ այդ մնացորդները հնարավոր է պատկանեին «ռեյունյան դրոնտ-ճգնավորին» և 1995 թվականին այս ենթադրությունը հրապարակվեց։ Այս տեսակի այլ ներկայացուցիչները ունեն սպիտակ-սև գունավորում և բարակ կտուցներ, ինչը համապատասխանում է ռեյունյան դրոնտ-ճգնավորի[114] նկարագրությանը։ Դրոնտին նման որևէ թռչնի մնացորդներ Ռեյունիոն կղզում չեն հայտնաբերվել[93]։

2009 թվականին, մինչ այդ չհրատարակված, դոդոյի՝ մոխրա-սպիտակավուն գունավորմամբ, հոլանդական իլյուստրացիան (ստեղծվել է XVII) ցուցադրվում է «Կրիստիս» աուկցիոնում։ Նրա համար նախատեսվում էր ստանալ 6000 £, ինչի փոխարեն ստացան 44 450 £[115]։ Արդյոք, այդ իլյուստրացիան արտանկարվել էր խրտվիլակից թե ավելի հին պատկերներից, մնաց անհայտ[116]։

Մշակութային դերը խմբագրել

 
Ալիսան դոդոյի հետ

Դոդոյի անսովոր տեսքը և նրա նշանակությունը, որպես անհետացող տեսակ, բազմիցս գրավել է գրողներին և զանգվածային մշակույթի գործիչներին։ Այսպես անգլերենում մտավ «dead as a Dodo» արտահայտությունը (մեռած, ինչպես դրոնտ), որը օգտագործվում է ինչ որ հին բանը[117] տարբերակելու համար, ինչպես նաև «dodoism» բառը (ինչ որ ծայրահեղ կոնսերվացիոն և ռեակցիոն)[118]։ Անալոգիապես «to go the way of the Dodo» (հայ. գնալ դրոնտի ճանապարհով) դարձվածքը ունի հետևյալ իմաստները․ «մեռնել» կամ «ծերանալ», «դադարել պռակտիկ լինել», կամ էլ «դառնալ անցյալի մի մասը»[117]։ 1865 թվականին, այն ժամանակ, երբ Ջորջ Կլարկը սկսեց հրապարակել դոդոյի մնացորդների պեղման տվյալները, թռչունը, որի գոյությունը նոր էր ապացուցվել, դարձավ Լուիսա Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի հերոսներից մեկը։ Համարվում է, որ հեղինակը Դոդոյին մտցրել է գրքի մեջ, քանի որ իրեն նմանեցնում էր թռչունին և վերցրել է այդ անունը որպես մականուն կակազելու պատճառով, որի հետևանքով նա իր իրական ազգանունը արտասանում էր «Դո-Դո-Դոժսոն»[85]։ Գրքի հանրաճանաչությունը դոդոյին դարձրեց տեսակների անհետացման[119] խորհրդանիշը։

 
Մավրիկիոսի զինանշանը

Մեր օրերում դոդոն օգտագործվում է որպես խորհրդանիշ՝ մի շարք արտադրություններում, հատկապես Մավրիկիոսում[120]։ Դրոնտը ներկայացված է այդ երկրի գերբի վրա՝ որպես վահանակիր։ Բացի այդ, նրա գլուխը պատկերվում է մավրիկյան ռուպիի արժեքային բոլոր թղթադրամների վրա[121][122]։

Անհետացող տեսակների պահպանման վրա ուշադրություն գրավելու համար մի շարք բնապահապանողական կազմակերպություններ՝ Դարրելի անվան վայրի բնության պահպանման ֆոնդը և Դարրելի անվան վայրի բնության այգին[123], օգտագործում են դոդոյի պատկերը։

Գիտության համար նոր նկարագրված սարդը՝ Nephilengys dodo (2011 թվական) և մրջյունը՝ Pheidole dodo (2013 թվական), որոնք ապրում են նուըն անտառում, ինչ դոդոն, անվանվել են այս թռչնի պատվին։ Դա արվել է Մավրիկիոսի[124] անհետացող և էնդեմիկ բիոտոպի պահպանման վրա ուշադրություն գրավելու համար։ Որոշ գենետիկական տերմիններ անվանվում են դոդոյի պատվին, դրանով իսկ նչելով նրա չթռչելու[125] փաստը։ Օրինակ, այդպիսի անուն է ստացել դրոզոֆիլ պտղաճանճի այն գենը, որը պատասխանատու է թռչելու համար[126]։ Բացի այդ, անալոգ անվանումն ունի Phytophthora infestans մոտ դեֆեկտային տրանսպոզոնների ընտանիքը, քանի որ նրանցում առկա է մուտացիա, որը այդ մասնիկին զրկում է քրոմոսոմում[126] մի հատվածից մյուսը ցատկելու ունակությունից։

Դոդոն գրականության մեջ խմբագրել

Բացի Լուիս Քերրոլի հեքիաթից, դոդոն հիշատակվում կամ հանդես է գալիս այլ գեղարվեստական ստեղծագործություններում․

  • «Վերջին դոդոն» վեպը (անգլ. The Last Dodo)։ Գրել է Ժակլին Ռեյները՝ «Բժիշկ Ով» հեռուստասերիալի հիման վրա և հրապարակել է 2007 թվականին[127]։
  • Ջասպեր Ֆֆորդի վեպերի շարքը, որոնցում գործողությունները կատարվում են ալտերնատիվ իրականությունում, և գլխավոր հերոսուհին՝ Չորեքշաբթի Նոնետոտը, ունի Պիկվիկ անունով ընտանի դոդո, որը լույս աշխարհ է եկել գենային ինժեներիայի միջոցով[128]։
  • Ֆին գրող՝ Տուվե Յանսոնի, երկու հեքիաթներում՝ «Մումի-տրոլի հոր մեմուարները» և «Հեմուլը, ով սիրում է լռությունը»։ Որոշ դրվագներում գործում է դրոնտ Էդվարդը, որը, ի միջայլոց, նկարագրությամբ թռչուն չի հիշեցնում[129]։

Դոդոն կինոյում և հեռուստատեսությունում խմբագրել

 
Լուիս Քերոլին նվիրված հուշաքար
  • «Մուլտիկներ արկածները» (1990-1993) մուլտսերիալում՝ գլխավոր հերոսներից մեկը Գոգո Դոդո անունով դրոնտն է։
  • «Սիմփսոնները» մուլտսերիալի «Homer the Smithers» սերիայում (17-րդ սեզոնի 7-րդ էպիզոդ)՝ պարոն Բյորնսը խնդրում է իր համար պատրաստել դոդոյի ձու[130]։
  • «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմը՝ զավեշտալի կերպով ներկայացվում է նրա անհետացումը։ Դրվագներից մեկում գործում են դոդոների մի ամբողջ խումբ, որոնք պատրաստվում են սառցե դարաշրջանին, սակայն ամեն քայլով իրենց տանում են ոչնչացման։
  • «Յուրայի ժամանակաշրջանի պորտալը» հեռուստասերիալի 1 սեզոնի 4-րդ սերիա՝ պորտալով անցնում են դրոնտներ, որոնք վարակված են նախապատմական մակաբույծով[131]։
  • Դոդոն համարվում է ճապոնական the pillows ռոք խմբի «Wake up! Dodo» երգի տեսահոլովակի գլխավոր հերոսներից մեկը։
  • «Ծովահեններ․ անհաջողակների խմբավորումը» մուլտֆիլմում՝ ծովահենների կապիտանի ուսին, ավանդական թութակի փոխարեն, նստած է փոքրիկ դոդոն[132]։
  • 84 համարի պոկեմոնի անունը Դոդուո է և այն ունի երկգլխանի չթռչող թռչունի տեսք։

Դոդոն նամականիշների վրա խմբագրել

Մավրիկյան դրոնտի պատկերը հաճախ է հայտնվում մարկաների վրա, որոնցից շատերը՝ Մավրիկիոսում (առաջինը թողարկվել է 1954 թվականին)[133]

  • Մավրիկիոս՝ 1954 (Scott 261), 1965 (Scott 287), 1968 (3 մարկաների սերիա։ Scott 322, 324, 326), 1968 (Scott 332), 1978 (Scott 464c), 1979 (Scott 485), 1992 (Scott 761), 1997 (Scott 844)։
  • '''Կուբա'''՝ 1974 (Scott 1914)։
  • '''Լաոս'''՝ 1994 (Scott 1156)։
  • '''Միկրոնեզիա'''՝ 1999 (Scott 347h)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Винокуров, 1992, էջ 57
  2. Hume, Cheke, McOran-Campbell, 2009, էջեր 33—49
  3. Обзор хода наук, 1837, էջեր 117
  4. Reinhardt, 1842—1843
  5. Baker, Bayliss, February 2002
  6. 6,0 6,1 6,2 Strickland & Melville, 1848
  7. Newton, January 1865, էջեր 199—201
  8. Milne-Edwards, July 1869
  9. Storer, 1970
  10. 10,0 10,1 10,2 Janoo, 2005
  11. 11,0 11,1 Shapiro et al., 2002
  12. BBC, 2002-02-28
  13. Owen, January 1867
  14. Pereira et al., 2007
  15. Cheke & Hume, 2008, էջեր 70—71
  16. Hume, 2012
  17. McNab, 1999
  18. Hume, 2006, էջեր 69—93
  19. A True Report..., 1812
  20. Parish, 2012, էջ 5
  21. Hume, 2006, էջ 67
  22. 22,0 22,1 Cheke & Hume, 2008, էջեր 22—23
  23. Fuller, 2002, էջեր 17—18
  24. 24,0 24,1 Strickland & Melville, 1848, էջ 15
  25. Cheke & Hume, 2008, էջ 276
  26. 26,0 26,1 Fuller, 2002, էջ 43
  27. Buffon, 1818, էջ 259
  28. Fuller, 2002, էջեր 259
  29. 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 29,10 29,11 Hume, 2006, էջեր 69-93
  30. Fuller, 2003, էջ 48
  31. Fuller, 2002, էջ 45
  32. 32,0 32,1 Kitchener, August 1993
  33. Angst, Buffetaut, Abourachid, March 2011
  34. Louchart, Mourer-Chauviré, April 2011
  35. Angst, Buffetaut, Abourachid, April 2011
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 Hume & Walters, 2012, էջեր 134—136
  37. 37,0 37,1 37,2 37,3 Livezey, 1993
  38. Brom & Prins, June 1989
  39. Rothschild, 1907, էջ 172
  40. Strickland & Melville, 1848, էջ 20
  41. 41,0 41,1 Staub, 1996
  42. Cauche, 1651, էջեր 130—131
  43. Cheke & Hume, 2008, էջ 27
  44. Непомнящий, 1989, էջ 47
  45. 45,0 45,1 Cheke & Hume, 2008, էջ 162
  46. Fuller, 2002, էջեր 76—77
  47. 47,0 47,1 Kitchener, June 1993
  48. Mason, 1992, էջեր 46—49
  49. Iwanow, October 1958
  50. Dissanayake, 2004
  51. Fuller, 2002, էջեր 43—44
  52. Hume & Steel, 2013
  53. Fuller, 2002, էջ 23
  54. 54,0 54,1 Fuller, 2002, էջ 41
  55. Fuller, 2002, էջ 54
  56. Temple, 1974
  57. 57,0 57,1 Cheke, Hume, էջեր 49—52
  58. Parish, 2012, էջ 38—39
  59. Fuller, 2002, էջ 42
  60. Cheke & Hume, 2008, էջեր 37—38
  61. Strickland & Melville, 1848, էջ 22
  62. Storer, 2005
  63. 63,0 63,1 Temple, August 1977
  64. Hill, 1941
  65. Herhey, 2004
  66. Witmer & Cheke, May 1991
  67. 67,0 67,1 Cheke & Hume, 2008, էջ 38
  68. 68,0 68,1 Fuller, 2002, էջ 17
  69. Schaper & Goupille, 2003
  70. 70,0 70,1 Hume, Martill, Dewdney, June 2004
  71. Fuller, 2002, էջ 56
  72. Cheke & Hume, 2008, էջեր 77—78
  73. Macmillan, 2000, էջ 83
  74. Fuller, 2002, էջ 60
  75. 75,0 75,1 Cheke & Hume, 2008, էջեր 81—83
  76. BBC
  77. BBC News (2002)
  78. 78,0 78,1 Cheke & Hume, 2008, էջ 79
  79. Reuters (2006)
  80. 80,0 80,1 80,2 Rijsdijk et al., 2011
  81. 81,0 81,1 81,2 Meijer et al., 2012
  82. 82,0 82,1 Roberts & Solow, November 2003
  83. 83,0 83,1 83,2 83,3 Cheke, 2006
  84. Fuller, 2002, էջեր 70—73
  85. 85,0 85,1 85,2 85,3 Turvey & Cheke, 2008
  86. Parish, 2012, էջեր 125—126
  87. 87,0 87,1 Fuller, 2002, էջեր 116—129
  88. Ovenell, June 1992
  89. 89,0 89,1 MacGregor, 2001
  90. 90,0 90,1 Hume, Datta & Martill, 2006
  91. Fuller, 2002, էջ 123
  92. Kallio, 2004, էջ 26
  93. 93,0 93,1 93,2 93,3 Hume & Cheke, 2004
  94. 94,0 94,1 Hume, Cheke, McOran-Campbell, 2009, էջեր 33-49
  95. Clark, April 1866, էջեր 141—146
  96. Hume, 2005
  97. Hume, Cheke
  98. Newton & Gadow, 1893
  99. Fuller, 2002, էջեր 123—129
  100. «Дарвиновский музей открывает тайны!» (ռուսերեն). РГДБ как она есть: сообщество любящих детскую библиотеку. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  101. «Дарвиновский музей — Достали экспонаты». Большой город. 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  102. The Telegraph (2010)
  103. Rijsdijk et al., 2009, էջ 15
  104. Rijsdijk et al., 2009, էջ 17
  105. National Geographic News (2007)
  106. The Grant Museum > Catalogue > Raphus cucullatus(չաշխատող հղում)
  107. The Guardian (2011)
  108. 108,0 108,1 Cheke & Hume, 2008, էջ 30
  109. Rothschild, 1907, էջեր 172—173
  110. Rothschild, 1919
  111. Cheke & Hume, 2008, էջեր 30—31
  112. Lozoya, 2003
  113. Mourer-Chauviré & Moutou, 1987
  114. Mourer-Chauviré, Bour, Ribes, 1995
  115. The Telegraph (2009)
  116. Christie's, 2009
  117. 117,0 117,1 Fuller, 2002, էջ 13
  118. Collins Dictionary(անգլ.)
  119. National Geographic News (2002)
  120. Fuller, 2002, էջեր 140—153
  121. Cheke & Hume, 2008, էջ 31
  122. Banknoteworld (անգլ.)
  123. Unhook, 2006
  124. Kuntner & Agnarsson, May 2011
  125. Maleszka et al., 1996
  126. 126,0 126,1 Judelson & Ah Fong, 1996
  127. Rayner
  128. Notes on Dodo illustration
  129. «Неофициальный путеводитель по героям Муми-далена». Сайт, посвящённый творчеству Туве Янссон. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  130. ««The Simpsons» Homer the».
  131. «Season 1 Episodes — Dodo Madness» (անգլերեն). BBC America. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  132. «The Pirates! In an Adventure with Scientists! — Synopsis» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  133. «Dodo Stamps» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • Винокуров А. А. Редкие и исчезающие животные. Птицы / под редакцией академика В. Е. Соколова. — М.: «Высшая школа», 1992. — С. 57. — ISBN 5-06-002116-5.
  • Непомнящий Н.Н. Разгадка близка? (О неразгаданных тайнах криптозоологии). — М.: Знание, 1989. — Т. 5. — С. 47. — («Знак вопроса»). — ISBN 5-07-000502-2.
  • Обзор хода наук в Западной Европе, в течение 1835 года (рус.) // Журнал Министерства народного просвещения. — 1837. — Т. 13. — № 1. — С. 117.
  • Третьякова Л. «Истинная повесть» графини Ростопчиной (рус.) // Вокруг света. — 2005. — № 3.
  • Angst, Delphine; Buffetaut, Eric; Abourachid, Anick "The end of the fat dodo? A new mass estimate for Raphus cucullatus" (англ.) // Naturwissenschaften. — March 2011. — Vol. 98(3). — P. 233—236. — DOI:10.1007/s00114-010-0759-7 — PMID 21240603.
  • Angst, Delphine; Buffetaut, Eric; Abourachid, Anick "In defence of the slim dodo: A reply to Louchart and Mourer-Chauviré" (англ.) // Naturwissenschaften. — April 2011. — Vol. 98(4). — P. 359. — DOI:10.1007/s00114-011-0772-5 — PMID 21240603.
  • Baker, R. A.; Bayliss, R. A. "Alexander Gordon Melville (1819—1901): The Dodo, Raphus cucullatus (L., 1758) and the genesis of a book" (англ.) // Archives of Natural History. — February 2002. — Vol. 29. — P. 109—118.
  • Brom, T. G.; Prins T. G. "Microscopic investigation of feather remains from the head of the Oxford dodo, Raphus cucullatus" (англ.) // Journal of Zoology. — June 1989. — Vol. 218(2). — P. 233—246. — DOI:10.1111/j.1469-7998.1989.tb02535.x
  • Cauche, François. Relations veritables et curieuses de l'isle de Madagascar. — Paris, 1651. — P. 130—131. (фр.)

de Buffon, Georges-Louis Leclerc. "Histoire naturelle" // Œuvres complètes. — Paris: Rapet et Cie, 1818. — Vol. 9. — P. 259. (фр.)

  • Cheke, Anthony S. "The Dodo's last island". — Royal Society of Arts and Sciences of Mauritius, 2004. (англ.)
  • Cheke, A. S. "The legacy of the dodo—conservation in Mauritius" (англ.) // Oryx. — 1987. — Vol. 21(1). — P. 29—36. — DOI:10.1017/S0030605300020457
  • Cheke, A. S. "Establishing extinction dates — the curious case of the Dodo Raphus cucullatus and the Red Hen Aphanapteryx bonasia" (англ.) // Ibis. — 2006. — Vol. 148 (January). — P. 155—158. — DOI:10.1111/j.1474-919X.2006.00478.x
  • Cheke, Anthony S. "The Dodo's last island". — Royal Society of Arts and Sciences of Mauritius, 2004. (англ.)
  • Cheke, Anthony S.; Hume, Julian Pender. "Lost Land of the Dodo: an Ecological History of Mauritius, Réunion & Rodrigues". — New Haven and London: T. & A. D. Poyser, 2008. — ISBN 978-0-7136-6544-4. (англ.)
  • Clark, George "Account of the late Discovery of Dodos' Remains in the Island of Mauritius" (англ.) // Ibis. — April 1866. — Vol. 8(2). — P. 141—146. — DOI:10.1111/j.1474-919X.1866.tb06082.x
  • Dissanayake, R. "What did the dodo look like?" // The Biologist. — Society of Biology, 2004. — Vol. 51 №3. — P. 165—168. (англ.)
  • Fuller, Errol. "Extinct Birds". — revised. — New York: Comstock, 2001. — ISBN 978-0-8014-3954-4. (англ.)
  • Fuller, Errol. "Dodo — From Extinction To Icon". — London: HarperCollins, 2002. — ISBN 978-0-00-714572-0. (англ.)
  • Fuller, Errol. "The Dodo — Extinction In Paradise". — USA: Bunker Hill Publishing Inc, 2003. — ISBN 978-1-59373-002-4. (англ.)
  • Hill, A. W. "The genus Calvaria, with an account of the stony endocarp and germination of the seed, and description of the new species" // Annals of Botany. — 1941. — P. 587—606. (англ.)
  • Hume, Julian Pender. "Contrasting taphofacies in ocean island settings: the fossil record of Mascarene vertebrates" // Proceedings of the International Symposium "Insular Vertebrate Evolution: the Palaeontological Approach". * Monografies de la Societat d'Història Natural de les Balears. — 2005. — Vol. 12. — P. 129—144. (англ.)
  • Hume, Julian Pender; Datta, Anna; Martill, David M. "Unpublished drawings of the Dodo Raphus cucullatus and notes on Dodo skin relics" // Bulletin of the British Ornithologists' Club. — 2006. — Vol. 126A. — P. 49—54. (англ.)
  • Hume, Julian Pender "The journal of the flagship Gelderland — dodo and other birds on Mauritius 1601" (англ.) // Archives of Natural History. — 2003. — Vol. 30(1). — P. 13—27. — DOI:10.3366/anh.2003.30.1.13
  • Hume, Julian Pender; Martill, David M.; Dewdney, Christopher Palaeobiology: Dutch diaries and the demise of the dodo (англ.) // Nature. — June 2004. — Vol. 429(6992). — DOI:10.1038/nature02688 — PMID 15190921.
  • Hume, Julian Pender "The History of the Dodo Raphus cucullatus and the Penguin of Mauritius" (англ.) // Historical Biology. — 2006. — Vol. 18. — P. 69—93.
  • Hume, Julian Pender; Cheke, Anthony S. "The white dodo of Réunion Island: Unravelling a scientific and historical myth" (англ.) // Archives of Natural History. — 2004. — Vol. 31(1). — P. 57—79. — DOI:10.3366/anh.2004.31.1.57
  • Hume, Julian Pender; Cheke, Anthony S.; McOran-Campbell, A. "How Owen 'stole' the Dodo: Academic rivalry and disputed rights to a newly-discovered subfossil deposit in nineteenth century Mauritius" (англ.) // Historical * * Biology. — 2009. — Vol. 21. — P. 33—49.
  • Hume, Julian Pender "The Dodo: From extinction to the fossil record" (англ.) // Geology Today. — 2012. — Vol. 28(4). — P. 147—151. — DOI:10.1111/j.1365-2451.2012.00843.x
  • Hume, Julian Pender;Steel, Lorna "Fight club: A unique weapon in the wing of the solitaire, Pezophaps solitaria (Aves: Columbidae), an extinct flightless bird from Rodrigues, Mascarene Islands"" (англ.) // Biological Journal of the Linnean Society. — 2013. — Vol. 109(3). — DOI:10.1111/bij.12087
  • Hume, Julian Pender; Walters M. "Extinct Birds". — London: A & C Black, 2012. — ISBN 978-1-4081-5725-1. (англ.)
  • Iwanow A. "An Indian picture of the Dodo" (англ.) // Journal of Ornithology. — October 1958. — Vol. 99(4). — P. 438—440. — DOI:10.1007/BF01671614
  • Janoo, Anwar "Discovery of Isolated Dodo Bones [Raphus cucullatus (L.), Aves, Columbiformes] from Mauritius Cave Shelters Highlights Human Predation, with a Comment on the Status of the Family Raphidae Wetmore, 1930" (англ.) // Annales de Paléontologie. — 2005. — Vol. 91(2). — P. 167—180. — DOI:10.1016/j.annpal.2004.12.002
  • Judelson, H. S.; Ah Fong, A. M. V. The hAT -like DNA transposon DodoPi resides in a cluster of retro- and DNA transposons in the stramenopile Phytophthora infestans (англ.) // Molecular Genetics and Genomics. — 1996. — Vol. 271(5). — P. 577—585. — DOI:10.1007/s00438-004-1004-x — PMID 15098122.
  • Kallio, H. "The Dodo and Mauritius Island". — England: Dewi Lewis Publishing, 2004. — ISBN 978-1-4081-5725-1. (англ.)
  • Kitchener, Andrew C. "Justice at last for the dodo" (англ.) // New Scientist. — August 1993. — P. 24.
  • Kitchener, Andrew C. "On the external appearance of the dodo, Raphus cucullatus (L, 1758)" (англ.) // Archives of Natural History. — June 1993. — Т. 20(2). — P. 279—301. — DOI:10.3366/anh.1993.20.2.279
  • Kuntner, Matjaž; Agnarsson, Ingi "Biogeography and diversification of hermit spiders on Indian Ocean islands (Nephilidae: Nephilengys)" (англ.) // Molecular Phylogenetics and Evolution. — May 2011. — Vol. 59(2). — P. 477—488. — DOI:10.1016/j.ympev.2011.02.002 — PMID 21316478.
  • Livezey, B. C. "An Ecomorphological Review of the Dodo (Raphus cucullatus) and Solitaire (Pezophaps solitaria), Flightless Columbiformes of the Mascarene Islands" (англ.) // Journal of Zoology. — 1993. — Vol. 230(2). — P. 247—292. — DOI:10.1111/j.1469-7998.1993.tb02686.x
  • de Lozoya, A. V. "An unnoticed painting of a white Dodo" (англ.) // Journal of the History of Collections. — 2003. — Vol. 15(2). — P. 201—210. — DOI:10.1093/jhc/15.2.201
  • Louchart, Antoine; Mourer-Chauviré, Cécile C. "The dodo was not so slim: Leg dimensions and scaling to body mass" (англ.) // Naturwissenschaften. — April 2011. — Vol. 98(4). — P. 357—358; discussion 358—360. — DOI:10.1007/s00114-011-0771-6 — PMID 21380621.
  • MacGregor, Arthur "The Ashmolean as a museum of natural history, 1683—1860" (англ.) // Journal of the History of Collections. — 2001. — Vol. 13(2). — P. 125—144. — DOI:10.1093/jhc/13.2.125
  • Macmillan, A. "Mauritius Illustrated: Historical and Descriptive, Commercial and Industrial Facts, Figures, & Resources". — New Dheli: Asian Educational Services, 2000. — P. 83. (англ.)
  • McNab, Brian K. "On the Comparative Ecological and Evolutionary Significance of Total and Mass-Specific Rates of Metabolism" (англ.) // Physiological and Biochemical Zoology. — 1999. — Vol. 72(5). — P. 642—644. — DOI:10.1086/316701 — PMID 10521332.
  • Maleszka, R.; Hanes, S. D.; Hackett, R. L.; De Couet, H. G.; Miklos, G. L. "The Drosophila melanogaster dodo (dod) gene, conserved in humans, is functionally interchangeable with the ESS1 cell division gene of Saccharomyces cerevisiae" (англ.) // Proceedings of the National Academy of Sciences. — 1996. — Vol. 93(1). — P. 447—451. — DOI:10.1073/pnas.93.1.447 — PMID 8552658.
  • Mason, A. S. "George Edwards: The Bedell and His Birds". — London: Royal College of Physicians of London, 1992. — ISBN 978-1-873240-48-9. (англ.)
  • Meijer, Hanneke J. M. etc. "Dodo remains from an in situ context from Mare aux Songes, Mauritius" (англ.) // Naturwissenschaften. — 2012. — Vol. 99(3). — P. 177-184. — DOI:1007/s00114-012-0882-8[Ошибка: Неверный DOI!] — PMID 22282037.
  • Milne-Edwards, A. "Researches into the zoological affinities of the bird recently described by Herr von Frauenfeld under the name of Aphanapteryx imperialis" (англ.) // Ibis. — July 1869. — Vol. 11(3). — P. 256—275. — DOI:10.1111/j.1474-919X.1869.tb06880.x
  • Mourer-Chauviré, C. C.; Bour, R.; Ribes, S. Was the solitaire of Réunion an ibis? (англ.) // Nature. — 1995. — Vol. 373(6515). — P. 568. — DOI:10.1038/373568a0
  • Mourer-Chauviré C., Moutou F. "Découverte d'une forme récemment éteinte d'ibis endémique insulaire de l'île de la Réunion Borbonibis latipes n. gen. n. sp" (фр.) // Comptes rendus de l'Académie des sciences. — 1987. — Vol. 305(5). — P. 419—423.
  • Newton, Alfred "On Some Recently Discovered Bones of the Largest Known Species of Dodo (Didus Nazarenus, Bartlett)" (англ.) // Proceedings of the Zoological Society of London. — January 1865. — Vol. 33(1). — P. 199—201. — DOI:10.1111/j.1469-7998.1865.tb02320.x
  • Newton, Edward; Gadow, Hans Friedrich "IX. On additional bones of the Dodo and other extinct birds of Mauritius obtained by Mr. Theodore Sauzier" (англ.) // The Transactions of the Zoological Society of London. — 1893. — Vol. 13(7). — P. 281—302. — DOI:10.1111/j.1469-7998.1893.tb00001.x
  • Ovenell, R. F. "The Tradescant Dodo" (англ.) // Archives of Natural History. — June 1992. — Vol. 19(2). — P. 145—152. — DOI:10.3366/anh.1992.19.2.145
  • Owen, R. "On the Osteology of the Dodo (Didus ineptus, Linn.)" (англ.) // The Transactions of the Zoological Society of London. — January 1867. — Vol. 6(2). — P. 49—85. — DOI:10.1111/j.1096-3642.1867.tb00571.x
  • Parish, Jolyon C. The Dodo and the Solitaire: A Natural History. — Indiana University Press, 2012. — 417 p. — ISBN 978-0-253000-99-6. (англ.)
  • Pereira S. L.; Johnson K. P.; Clayton D. H.; Baker A. J. "Mitochondrial and nuclear DNA sequences support a Cretaceous origin of Columbiformes and a dispersal-driven radiation in the Paleogene" (англ.) // Systematic Biology. — 2007. — Vol. 56(4). — P. 656—672. — DOI:10.1080/10635150701549672 — PMID 17661233.
  • Reinhardt, Johannes Theodor "Nøjere oplysning om det i Kjøbenhavn fundne Drontehoved" (датск.) // Henrik Krøyer Naturhistorik Tidsskrift. — 1842—1843. — Vol. IV. — P. 71—72.
  • Rijsdijk, Kenneth F.; Hume, Julian Pender etc. "Mid-Holocene vertebrate bone Concentration-Lagerstätte on oceanic island Mauritius provides a window into the ecosystem of the dodo (Raphus cucullatus)" // Quaternary Science * * Reviews. — 2009. — Vol. 28(1—2). — P. 14—24. — DOI:10.1016/j.quascirev.2008.09.018
  • Rijsdijk, Kenneth F.; Zinke, Jens; de Louw, Perry G. B; Hume, Julian Pender etc. "Mid-Holocene (4200 kyr BP) mass mortalities in Mauritius (Mascarenes): Insular vertebrates resilient to climatic extremes but vulnerable to human impact" (англ.) // The Holocene. — 2011. — Vol. 21(8). — P. 1179—1194. — DOI:10.1177/0959683611405236
  • Roberts, David L., Solow, Andrew R. "Flightless birds: When did the dodo become extinct?" (англ.) // Nature. — November 2003. — Vol. 426(6964). — P. 245. — DOI:10.1038/426245a — PMID 14628039.
  • Rothschild, Walter. "Extinct Birds". — London: Hutchinson & Co, 1907. (англ.)
  • Rothschild, Walter "On one of the four original pictures from life of the Réunion or white Dodo" (англ.) // The Auk. — 1919. — Vol. 36(2). — P. 78—79. — DOI:10.2307/4073093
  • Schaper, M. T.; Goupille, M. "Fostering enterprise development in the Indian Ocean: The case of Mauritius" (англ.) // Small Enterprise Research. — 2003. — Vol. 11(2). — P. 93. — DOI:10.5172/ser.11.2.93
  • Shapiro, B.; Sibthorpe, D. etc. Flight of the Dodo (англ.) // Science. — 2002. — Vol. 295(5560). — P. 1683. — DOI:10.1126/science.295.5560.1683 — PMID 11872833.
  • Staub, France "Dodo and solitaires, myths and reality" (англ.) // Proceedings of the Royal Society of Arts & Sciences of Mauritius. — 1996. — Т. 6. — P. 89—122.
  • Storer, Robert W. "Independent Evolution of the Dodo and the Solitaire" (англ.) // The Auk. — 1970. — Vol. 87(2). — P. 369—370. — DOI:10.2307/4083934
  • Storer, Robert W. "A possible connection between crop milk and the maximum size attainable by flightless pigeons" (англ.) // The Auk. — 2005. — Vol. 122(3). — P. 1003—1003. — DOI:10.1642/0004-8038(2005)122[1003:APCBCM]2.0.CO;2
  • Strickland, Hugh Edwin; Melville, A. G. "The Dodo and Its Kindred; or the History, Affinities, and Osteology of the Dodo, Solitaire, and Other Extinct Birds of the Islands Mauritius, Rodriguez, and Bourbon". — London: Reeve, Benham and Reeve, 1848. — 4-112 p. (англ.)
  • Temple, Stanley A. "Plant-Animal Mutualism: Coevolution with Dodo Leads to Near Extinction of Plant" (англ.). — Science, August 1977. — Vol. 197(4306). — P. 885—886. — DOI:10.1126/science.197.4306.885 — PMID 17730171.
  • Temple, Stanley A. "Wildlife in Mauritius today" (англ.) // Oryx. — 1974. — Vol. 12(5). — P. 584—590. — DOI:10.1017/S0030605300012643
  • A true report of the gainefull, prosperous and speedy voiage to Iava in the East Indies performed by a fleete of eight ships of Amsterdam // Selection of curious, rare, and early voyages and histories of interesting discoveries. — London, 1812. (англ.)
  • Turvey, Samuel T.; Cheke, Anthony S. "Dead as a dodo: The fortuitous rise to fame of an extinction icon" (англ.) // Historical Biology. — 2008. — Vol. 20(2). — P. 149—163. — DOI:10.1080/08912960802376199
  • Witmer, Mark C.; Cheke, Anthony S. "The Dodo and the Tambalacoque Tree: An Obligate Mutualism Reconsidered" (англ.) // Oikos. — May 1991. — Vol. 61(1). — P. 133—137. — DOI:10.2307/3545415
  • Worthy, T. H. "A giant flightless pigeon gen. Et sp. Nov. And a new species of Ducula (Aves: Columbidae), from Quaternary deposits in Fiji" (англ.) // Journal of the Royal Society of New Zealand. — 2001. — Vol. 31(4). — P. 763—794. — DOI:10.1080/03014223.2001.9517673

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մավրիկյան դրոնտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մավրիկյան դրոնտ» հոդվածին։