Բացել գլխավոր ցանկը

Դեմոկրիտես Աբդերացի (Δημόκριτος; Աբդերա, շուրջ մ.թ.ա. 460 թ. - շուրջ մ.թ.ա. 370 թ.), հին հույն փիլիսոփա, Լևկիպոսի աշակերտ, ատոմիստական տեսության հիմնադիրներից մեկը։

Picto infobox auteur.png
Դեմոկրիտես
Δημόκριτος
Bust of an unknown Greek - Museo archeologico nazionale di Napoli.jpg
Ծնվել էմ.թ.ա. 460-ականներ[1][2] Աբդերա, Ավդիրա (դիմա), Արևելյան Մակեդոնիա և Թրակիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան
Մահացել էմ.թ.ա. 360-ականներ Հունաստան
Ազգությունհույն
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունփիլիսոփա և մաթեմատիկոս
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
Եղել է գիտական ղեկավարBion of Abdera?
ՈւսուցիչԼևկիպոս
ԱշակերտներՀիպոկրատես, Metrodorus of Chios? և Nessas of Chios?
Democritus Վիքիպահեստում

Դեմոկրիտեսի բնափիլիսոփայական հայացքներըԽմբագրել

Ըստ ատոմիստական տեսության ամեն ինչ բաղկացած է դատարկությունից ու շարժվող ատոմներից։ Ատոմների տակ Դեմոկրիտեսը պատկերացնում էր անսահման փոքր, ձևով ու չափերով իրարից տարբերվող անբաժան նյութական մասնիկներ։ Շարժումը մատերիայի նախասկզբնական և մշտական հատկությունն է։ Ատոմները միօրինակ են ըստ նյութի ու ընդունակ չեն ենթարկվելու որակական փոփոխությունների։ Յուրաքանչյուր իր՝ իրենից ներկայացնում է ատոմների միացություն։ Նոր իրերը առաջանում են մինչ այդ գոյություն ունեցած ատոմների միացությունից, և անհետանում՝ շաղկապված մասնիկների բաժանման արդյունքում։ Իրերի տարբեր հատկությունները պայմանավորված են դրանք կազմող ատոմների դասավորությամբ, զուգակցումներով, ձևով ու մեծությամբ։ Ատոմները սլանում են դատարկության մեջ, ընդ որում ավելի խոշորները իրենց շարժման ընթացքում դիպչում են մանրերին ու դրանց վեր են մղում։ Այդ շարժումներից գոյանում է ատոմների պտույտը, որի հետևանքով ծագում են բազմաթիվ աշխարհներ, որոնցից մեկը մեր աշխարհն է։

Երկրագունդը օդում սլացող տափակ սկավառակ է, որի շուրջ պտտվում են լուսատուները։ Օրգանական էակներն առաջացել են տիղմից։

Ամբողջ օրգանական ու հոգեկան կյանքը Դեմոկրիտեսը բացատրում էր զուտ նյութական պրոցեսների ընթացքով։ Անգամ ոգին նյութական սուբստանց է՝ կրակի պես, բաղկացած բարակ, կլոր ու տափակ ատոմներից, որոնք տարածվում են ամբողջ մարմնով մեկ, իսկ մարդու մահից հետո ցրվում են։ Անգամ աստվածները ատոմների միակցություն են։

Դեմոկրիտեսի բարոյագիտական հայացքներըԽմբագրել

Դեմոկրիտեսը ուսուցանում էր, որ մարդու վերջնական նպատակը պետք է լինի լավ տրամադրության հասնելն է, որը պետք է զուրկ լինի հույզերից ու հոգեկան ծայրահեղություններից։ Լավ տրամադրության տակ նա հասկանում էր ոչ թե հասարակ զգայական հաճույքի, այլ հարատև «հանգստության, խաղաղության և ներդաշնակության» վիճակի հասնելը։ Մարդը պետք է հասնի իր չափին, որը նրա համապատասխանությունն է իր բնական հնարավորություններին և ընդունակություններին։

Բարությունը անարդարություն չգործելու ցանկություն է։ Չարը և դժբախտությունը պատահում են մարդուն անհրաժեշտ գիտելիքի պակասից, ուստի խնդիրների լուծման ճանապարհը կայանում է գիտելիքների ձեռքբերման մեջ։

ՍտեղծագործություններըԽմբագրել

Անտիկ հեղինակները հիշատակում են Դեմոկրիտեսի շուրջ 70 անուն գիրք, որոնցից և ոչ մեկը չի պահպանվել։ Դեմոկրիտեսի փիլիսոփայության ուսումնասիրողները հենվում են միայն նրա երկերից մեջբերումների և քննադատության, որը պահպանվել է ավելի ուշ շրջանի փիլիսոփաների աշխատություններում (Պլատոն, Արիստոտել, Կիկերոն, Էպիկուր, Սեքստ Էմպիրիկ և այլն)։

ԱֆորիզմներԽմբագրել

  • Ճշմարտությունը խորության մեջ է։
  • Միայն այն սերն է արդարացի, որը ձգտում է գեղեցկության, ցավ չպատճառելով։
  • Կարևորը շատ գիտելիքնները չեն, կարևորը մտածելու ունակությունն է։
  • Խոսքը՝ գործի ստվերն է։
  • Սխալի պատճառը՝ լավագույնի չիմացությունն է։

ԱղբյուրներԽմբագրել

Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դեմոկրիտես հոդվածին