Ացիդոզ (լատ.՝ acidus – թթու), թթվահիմնային հավասարակշռության տեղաշարժ, երբ նյութափոխանակության խանգարման հետևանքով օրգանիզմում կուտակվում են թթու նյութեր (փոքրանում է արյան ջրածնային ցուցիչը)։ Բնականոն պայմաններում այդ արգասիքներն արագորեն հեռանում են, իսկ տենդային հիվանդությունների, ստամոքսաղիքային համակարգի խանգարումների, հղիության, քաղցի և այլ դեպքերում կարող են կուտակվել օրգանիզմում։ Հիվանդության թեթև ընթացքի դեպքում նշված նյութերն օրգանիզմից հեռանում են մեզի հետ (ացետոնուրիա), իսկ ծանր ընթացքի դեպքում կարող են առաջացնել կոմա։ Ըստ առաջացման բնույթի տարբերվում է ացիդոզի երկու տեսակ՝ նյութափոխանակային և շնչառական։ Առաջինը շաքարախտի զարգացման կամ երիկամների ախտահարման հետևանք է, երկրորդը՝ շնչառության խանգարման։

ԲուժումըԽմբագրել

Ացիդոզ առաջացնող պատճառի վերացում (օրինակ, շաքարախտի դեպքում՝ ինսուլին), ինչպես նաև սոդայի և մեծ քանակությամբ հեղուկների ընդունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 159