Թաղում (անգլ.՝ Burial), մահացած մարդու մարմինը հողի մեջ դնելը։

Ալեքսանդր Սոլժենիցինի հուղարկավորությունը, 2008։

Թաղումը կատարվում է գերեզման (փոս) փորելուց հետո հանգուցյալի մարմինը դրա մեջ դնելով և այն հողով ծածկելով։

«Homo» մարդիկ սկսել են մահացածներին թաղել երկրի վրա ոչ պակաս, քան 120 հազար տարի առաջ[1][2]։

Պատմություն խմբագրել

Մահացած մարդկանց նպատակաուղղված հուղարկավորությունը վկայում է վաղ մարդկային հասարակություններում հետագա կյանքի մասին պատկերացումների կամ մահացած հարազատների նկատմամբ հոգատար (հատուկ) վերաբերմունքի մասին, ինչը չափազանց հազվադեպ է այլ կենդանիների մոտ[1]։

Աֆրիկայում հնագետների կողմից հայտնաբերված Homo Sapiens-ի ամենավաղ թաղումը թվագրվում է 78,3 ± 4,1 հազար տարի առաջ։ Գերեզմանի վիճակը հուշում է, որ մարդիկ փորձել են չքայլել դրա վրայով[1][3]։

Եվրոպայում և Փոքր Ասիայում հայտնաբերվել են նեանդերթալյան և այլ տեսակի մարդկանց թաղումներ՝ արված մոտ 120 հազար տարի առաջ[1]։

Հայտնաբերված վաղ թաղումների մեծ մասը երեխաների գերեզմաններն են։ Ելնելով դրանից՝ գիտնականները ենթադրում են, որ մահացածների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը առաջացել է երեխաների հանդեպ ծնողների ուժեղ հուզական կապից[1]։

Թաղումը կրոններում խմբագրել

Քրիստոնեություն խմբագրել

Հաճախ քրիստոնյաները մահացածներին թաղում են դագաղում, որն իր հերթին իջեցվում է գերեզմանի կամ Սկլեպում դամբարանի մեջ։ Ուղղափառ քրիստոնյաները դագաղն իջեցնում են գերեզմանի մեջ այնպես, որ հանգուցյալը պառկած լինի գլուխը դեպի արևմուտք, իսկ ոտքերը դեպի արևելք։ Սա Հիսուսի երկրորդ գալուստի ակնկալիքի նշանն է, ինչպես նաև նշանակում է, որ մահացածը կյանքի մայրամուտից (արևմուտք) գնում է դեպի հավերժություն (արևելք)։ Դագաղը գերեզմանի մեջ են իջացնում կամ սրբիչներով, կամ պարաններով։ Դագաղն իջեցնելու ժամանակ հնչում է «Սուրբ Երրորդությունը»։ Այս երգը խորհրդանշում է անցումը դեպի հրեշտակների աշխարհ։ Քրիստոնյային թաղելու ժամանակ բոլոր ներկա քրիստոնյաները սովորաբար ձեռքերում վառված մոմեր են պահում։ Երգը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև գերեզմանի վրա թմբեր կամ ծաղիկներ չեն աճում և գերեզմանը չեն ծածկում։ «Տիրոջ երկիրը և դրա կատարումը, տիեզերքը և բոլոր նրանք, ովքեր ապրում են դրա վրա» խոսքերով առաջինը հող է նետում քահանան՝ դագաղի վրա խաչ պատկերելով։ Քահանայի բացակայության դեպքում դա կարող է անել բարեպաշտ աշխարհականներից որևէ մեկը՝ օգտագործելով տաճարում քահանայի կողմից օրհնված հողը։

Այնուհետև քահանան հող է նետում հանգուցյալի վրա, մինչև դագաղի կափարիչը փակելը։ Փակ դագաղն իջեցնում են գերեզման, հոգևորականը դագաղը ջրում է ձեթով, վրան մոխիր ու ցորենի հատիկներ շաղ տալիս։ Այնուհետև յուրաքանչյուր ոք, ով ուղեկցում է հանգուցյալին իր վերջին ճամփորդության ժամանակ, գերեզման է նետում մի բուռ հող։ Գերեզմանի թմբի վրա խաչ է դրված՝ որպես Փրկության խորհրդանիշ։ Խաչը դրված է ութանիստ, պատրաստված ցանկացած նյութից, սակայն միշտ ճիշտ ձևով։ Այն տեղադրվում է հանգուցյալի ոտքերի մոտ, խաչելությունը հանգուցյալի երեսին, որպեսզի մեռյալներից հարության ժամանակ երկրից հարություն առած քրիստոնյան կարողանա նայել մահվան կամ սատանայի նկատմամբ Քրիստոսի հաղթանակի ավետաբերին։ Նաև թույլատրվում է տեղադրել ցանկացած հուշատախտակ, գլխավորն այն է, որ դրա վրա լինի ուղղափառ խաչի պատկերը։ Գերեզմանի թմբին դրվում են ծաղկեպսակներ, իսկ կենտրոնում`ծաղիկներ։ Այս ամենից հետո բոլորը հանգուցյալին երկնային թագավորություն են մաղթում և հեռանում են՝ հարգելու մահացածի հիշատակը։ Հատկանշական է, որ քրիստոնյաների գերեզմանները պետք է մաքուր և խնամված լինեն։

Հատկապես կանոնակարգված էին թագավորական ընտանիքիների թաղման ծեսերը։

Իսլամ խմբագրել

Իսլամում մահացածներին որքան հնարավոր է շուտ թաղում են։ Մուսուլմանին թաղում են հենց մահվան օրը մոտակա գերեզմանում՝ մինչ մայրամուտը։ Եթե մարդը մահացել է գիշերը, ապա թաղում են հաջորդ օրը և կրկին մինչև 7 մայրամուտ։ Նման շտապողականությունը պայմանավորված է հարավային երկրների տաք կլիմայով, որտեղից ամբողջ աշխարհով շրջել է իսլամը, իսկ հետո կանոնները գրվել են շարիաթում[4]։ Մինչ մարմինը գերեզման իջեցնելը դին երեք անգամ կանգնեցնում են, իջեցնելուց առաջ ինչքան հնարավոր է բարձրացնում են վեր՝ այդպիսով մահացածին վստահելով բարձր ուժերին[4]։ Երբ մահացածին հողի վրա են դնում, նրա գլուխը շրջված է դեպի կիբլան։ Գերեզմանում մարմինն իջեցնում են ոտքերը դեպի ներքև։ Երբ գերեզմանին կնոջ են իջեցնում, նրա վրա վարագույր են պահում, որպեսզի տղամարդիկ չտեսնեն նրա սավանը։ Գերեզմանի մոտ հավաքվում են բացառապես տղամարդիկ, կանայք սգում են տանը։ Մարմինը գերեզման են իջեցնում միայն տղամարդիկ, նույնիսկ եթե դա կնոջ դի է և դա անում են հիմնականում բարեկամները։ Գերեզմանի վրա հող են շաղ տալիս՝ Ղուրանից արաբերեն այաթ ասելով՝ «Մենք բոլորս պատկանում ենք Աստծուն և նրա մոտ ենք վերադառնում»։ Այնուհետև գերեզմանի վրա ջուր են լցնում, յոթ անգամ գցում են մի բուռ հող և կարդում Ղուրանի այաթը՝ «Նրանից մենք ստեղծեցինք ձեզ, և Նրա մեջ վերադարձնում ենք ձեզ, Նրանից մենք ձեզ ուրիշ անգամ կհանենք»[5]։

Ղուրանից այաթների ընթերցումը կապված է թաղման ծեսի հետ։ Ըստ Մուհամմադ մարգարեի կտակի՝ կարդացվում է «Ալ-Մուլք» սուրանը, որն ուղեկցվում է բազմաթիվ խնդրանքներով՝ ուղղված ամենակարող Ալլահին, որպեսզի նա ողորմի հանգուցյալին։ Աղոթքներում, հատկապես թաղումից հետո, ամենից հաճախ նշվում է հանգուցյալի անունը, նրա մասին միայն լավ բաներ են ասվում։ Աղոթքները և խնդրանքները Ալլահին անհրաժեշտ են, քանի որ հենց առաջին օրը (գիշերը) գերեզմանում հայտնվում են Մունկար և Նակիր հրեշտակները, որոնք սկսում են հանգուցյալի «հարցաքննությունը», և աղոթքները պետք է օգնեն մեղմել նրա դիրքը «ստորգետնյա դատարանի» առջև։

Գերեզմանը կառուցված է տարբեր ձևերով՝ կախված դրա տեղանքից, որում ապրում են մուսուլմանները։ Շարիաթը պահանջում է, որ մարմինը թաղվի այնպես, որ հոտ չլինի և գիշատիչները չկարողանան դուրս հանել այն։ Շարիաթը չի արգելում հանգուցյալի սուգը, սակայն դա բարձրաձայն անելը խստիվ արգելված է։ Մարգարեն ասել է, որ հանգուցյալը տանջվում է, երբ նրա ընտանիքը սգում է իր մահը։

Ինդուիզմ խմբագրել

Հինդուիզմում թաղումը պետք է կատարվի մահից անմիջապես հետո (24 ժամվա ընթացքում), քանի որ համարվում է, որ հոգին վերադառնում է Աստծու մոտ և մարմինն ինչքան հնարավոր է արագ պետք է վերադառնա հողին։ Չի թույլատրվում հանգուցյալին թողնել մինչև գիշեր, բացառությամբ շաբաթ կամ տոն օրերին։ Արագ թաղումները մեռյալին պաշտպանում են ամոթից (բոլորի աչքին մարմնի քայքայումից)։ Սա նաև օգնում է մահացածի հարազատներինց գիտակցել մահվան իրականությունը և արագ վերականգնվել կորստից։ Թաղումներն արգելված են Շաբաթների կամ տոների ժամանակ։ Թաղման ժամանակ մահացածի տանը սաղմոսներ և աղոթքներ են կարդում։ Հանգուցյալի մարմինը չի թույլատրվում միայնակ թողնել։

Թաղման վայր տանող ճանապարհին դագաղը տանելու պատիվ ունեցող հանգուցյալի ընկերները պետք է ճանապարհին յոթ անգամ կանգ առնեն։ Սինագոգում թաղման արարողություն կատարելն արգելված է, քանի որ դա համարվում է ողջերի տունը[6]։ Գերեզմանում դագաղն իջեցվում է այնպես, որ ոտքերը լինեն արևելքի կողմ։ Թաղման արարողության ժամանակ բոլոր ներկա գտնվողները պետք է բահով երեք անգամ հող շաղ տան և այդ ընթացքում ասեն՝ «Թող նրա հոգին հանգստությամբ խաղաղվի»։ Բաղը ձեռքից ձեռք չի փոխանցվում, այն խրում են հողի մեջ և նոր վերցնում, որպեսի խուսափեն «մահը փոխանցելուց»։ Բոլորը երեք բուռ հող են նետում, որից հետո կարդում են Կադիշը։

Հանգուցյալին թաղելուց հետո ընտանիքի անդամները կատարում են հագուստը պատռելու ծեսը։ Նրանք պատռում են իրենց հագուստները, որպեսզի ցույց տան իրենց սրտերը։ Կանայք ամոթից այս ծեսին չեն մասնակցում կամ մի փոքր պատռում են հագուստի վերևի մասը։ Այս ծեսը հնարավորություն է տալիս զգացմունքները բաց թողնել և ավելի արագ վերականգնվել կորստից։ Թաղման բոլոր մասնակիցները սպասում են մինչև գերեզմանը չծածկվի հողով։ Թաղումից հետո բոլորը լվանում են ձեռքերը և չեն չորացնում, ինչը հանդիսանում է մաքրման խորհրդանիշը։ Հինդուիզմում թաղումներն անցկացվում են առանց ծաղիկների։

Մարմնի դիրք խմբագրել

Մարմինը կարող է թաղվել մի քանի տարբեր դիրքերում։ Քրիստոնյաները մարմինը դնում են մեջքի վրա՝ ձեռքերը կրծքի մոտ ծալված կամ մարմնի երկայնքով երկարած։ Աչքերն ու բերանը փակ են։ Իսլամում մահացածներին թաղում են դեմքով դեպի Մեքքա։ Զանգվածային գերեզմաններում մարմինները կարող են կամայականորեն տեղադրվել։ Սա կարող է լինել մահացածների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, շտապողականության կամ տարածքի բացակայության նշան։

Կենդանի թաղում խմբագրել

Կենդանի հուղարկավորությունը՝ մահապատժի, սպանության կամ խոշտանգումների, ինչպես նաև դժբախտ պատահարի հնարավոր հետևանք է (օրինակ՝ շենքերի փլուզման, հանքերում դժբախտ պատահարների ժամանակ և այլն), երբ կենդանի անձը թաղված է հողի շերտի, բեկորների և այլնի տակ։ Բացի այդ, հնարավոր է նաև կենդանի մարդուն պատահական թաղելը, ում սխալմամբ մահացած են համարել, օրինակ եղել է լեթարգիկ քնի մեջ։ Կենդանի թաղվելու վախը ամենատարածված մարդկային ֆոբիաներից է։

Որպես մահապատիժ ընդունված է եղել Հին Հռոմում։ Օրինակ՝ կուսության երդումը չպահած վեստալուհիներին կենդանի թաղում էին և մեկ օր սննդի ու ջրի պաշար էին տալիս, ինչն անիմաստ էր, քանի որ թաղվելուց ժամերի անց նրանք շնչահեղձ էին լինում։ Այս միջոցով թաղվել են նաև բազմաթիվ քրիստոնյա մարտիրոսներ։ Միջնադարյան Իտալիայում չզղջացող մարդասպաններին ողջ-ողջ թաղում էին։ Զապորոժյան Սեչում մարդասպանին կենդանի թաղել են նույն դագաղում, որում իր զոհն էր[7]։

Մահապատժի տարբերակ էր նաև այն, որ մարդուն մինչև պարանոցը թաղել են հողի մեջ՝ դատապարտելով սովից և ծարավից դանդաղ մահվան։

Ըստ Խարկովի Հոլոքոստի թանգարանի՝ այդ մահապատիժը նացիստներն կիրառել են ԽՍՀՄհրեաների դեմ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ[8]։

Անգիտակից կամ լեթարգիկ քնի վիճակում մարդու թաղումը հազվադեպ էր հանդիպում և ոչ միշտ էր բանը հասնում թաղմանը։ Օրինակ,1334 թվականին իտալացի պոետ Ֆրանչեսկո Պետրարկան ընկել է լեթարգիկ քնի մեջ, մահացած է համարվել և նման վիճակում է մնացել քսան ժամ, որից հետո ուշքի է եկել՝ շոկի մեջ գցելով ներկաներին։

Ենթադրվում է, որ զարգացած երկրներում բժշկության ժամանակակից մակարդակի պայմաններում մարդու սխալ կենդանի թաղումը լիովին բացառված է։ Այնուամենայնիվ, մեր ժամանակներում բազմիցս գրանցվել են մահվան սխալ հաստատման դեպքեր՝ որպես կանոն, քաղաքաբնակների սխալի կամ բժիշկների անգրագիտության պատճառով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Марков, А. В. В Кении нашли самое древнее на территории Африки человеческое погребение : [арх. 11 Մայիսի 2021] // Элементы. — 2021. — 10 Մայիսի.
  2. Stiner, M. C. Love and Death in the Stone Age : What Constitutes First Evidence of Mortuary Treatment of the Human Body? : [անգլ.] // Biological Theory : журн. — 2017. — Vol. 12. — P. 248–261. — doi:10.1007/s13752-017-0275-5.
  3. Martinón-Torres, M. Earliest known human burial in Africa : [անգլ.] / M. Martinón-Torres, F. d’Errico, E. Santos … [et al.] // Nature : журн. — 2021. — Vol. 593. — P. 95–100. — doi:10.1038/s41586-021-03457-8.
  4. 4,0 4,1 Мусульманские кладбища(չաշխատող հղում)
  5. «Мусульманский погребальный обряд». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. Правила похорон в иудаизме(չաշխատող հղում)
  7. «Преступления и наказания в Запорожской Сечи». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. Музей холокоста Արխիվացված 2013-09-27 Wayback Machine, Харьков