Նյարդ
Նյարդ, փակ պարանանման աքսոնների փունջ (նյարդաթելեր, նեյրոնի երկար և բարակ պրոյեկցիաներ) ծայրամասային նյարդային համակարգում։ Նյարդը իրենից ներկայացնում է ընդհանուր ճանապարհ էլեկտրոքիմիական նյարդային իմպուլսների համար, որոնք փոխանցվում է ամեն աքսոնի երկարությամբ մինչև ծայրամասային օրգաններ։
Նյարդ | |
---|---|
Վերին վերջույթի նյարդեր (դեղինը) | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքի տեսակ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | Նյարդային հյուսվածք, segment of neural tree organ?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Ծայրամասային նյարդային համակարգ |
Կազմված է | ակսոն |
Foundational Model of Anatomy | 65132 |
Terminologia Anatomica 98 | A14.2.00.013 |
Նկարագրված է | Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում, The New Student's Reference Work և 1911 Encyclopædia Britannica |
Nerves Վիքիպահեստում |
Կենտրոնական նյարդային համակարգում անալոգիական կառուցվածքը հայտնի է, որպես նյարդային տրակտատ[2][3]։ Նեյրոնները հաճախ անվանում են նաև նյարդաբջիջ, չնայած այս հասկացությունը երբեմն գցում է խառնաշփոթի մեջ, քանի որ կան նեյրոններ, որոնք չեն առաջացնում նյարդեր, իսկ նյարդերը իրենց մեջ ընդգրկում են ոչ նեյրոնային Շվանի բջիջներ, որոնք ծածկում են աքսոնը միելինային թաղանթով։
Ամեն նյարդը ունի պարանանման կառուցվածք, որոնք պարունակում են աքսոններրի փունջ։ Նյարդի ներսում ամեն աքսոն շրջապատված է միացնող հյուսվածքով, որը կոչվում է ներնյարդային շերտ։ Աքսոնները առանձնացված են խմբերով, որոնք կոչվում են նյարդաթելեր և ամեն նյարդաթել ծածկված է շուրջնյարդային շերտով։ Եվ վերջապես ամբողջ նյարդը ծածկված է միացնող հյուսվածքով, որն էլ կոչվում է էպինյարդային շերտ։
Անատոմիա
խմբագրելՆյարդերը դասակարգված են երեք խմբերով՝ հիմնվելով դրանց ազդանշանների ուղղության վրա.
- Զգայական նյարդաթելեր, ազդանշաններ վերցնում է սենսորային նեյրոնից փոխանցելով կենտրոնական նյարդային համակարգին, օրինակ մաշկի մեխանոեցեպտորներից։
- Շարժիչ նյարդաթելեր, ազդանշաններ վերցնում է կենտրոնական նյարդային համակարգից՝ մոտորային նեյրոններով փոխանցելով մկաններին ու գեղձերին։
- Խառը նյարդաթելեր, պարունակում է և՛ շարժիչ և՛ զգայական նյարդաթելեր և դրանք երկուսն էլ պարունակում են սենսորային ինֆորմացիա և մկանների շարժման հրամաններ ուղարկում։
Նյարդերը դասակարգվում են երկու խմբով, կախված նրանից թե որտեղ են միանում կենտրոնական նյարդային համակարգին.
- Ողնուղեղային նյարդերը նյարդավորում են մարմնի մեծ մասը և ողնաշարից միանում ողնուղեղին։ Նյարդերը համարակալված են, հաշվի առնելով այն ողը, որտեղից էլ միանում են ողնուղեղին։
- Գանգուղեղային նյարդերը նյարդավորում են գլխի շրջանը և միանգամից միանում գլխուղեղին (հիմնականում ուղեղաբնին)։ Համարակալվաշ են հռոմեական թվերով՝ 1-ից 12, ինչպես նաև գլխուղեղային զրոյական նյարդը երբեմն հաշվում են մյուսների հետ։ Գլխուղեղային նյարդերը ունեն նաև նկարագրող անուններ։
Ամեն նյարդը դրսից ծածկված է ամուր միացնող հյուսվածքով՝ վերնյարդային շերտով։ Ներսից նույնպես ունեն շերտ՝ ներնյարդային շերտ, որը ձևավորվորում է ամուր պատ աքսոնների խրձի մեջ։ Ներնյարդային կտրվածքը տարածվում են նյարդում և ենթաբաժանվում մի քանի թելերի խրձի։ Ամեն թելը պատված է էնդոնյարդային շերտով։ Դա ձևավորում է չընդհատվող խողովակ՝ սկսվելով ողնուղեղից ավարտվելով այն մկանում, որտեղից էլ ստանում է սինապսը։ Էնդոնյարդային հյուսվածքի ներքին շերտի նյութը կոչվում է գլիկոկալիքս, իսկ արտաքին բարակ շերտինը՝ կոլագեն թելեր[3]։ Նյարդերը կապված են արյունատար անոթների հետ, քանի որ նյարդաբջիջները ունեն մեծ էներգիայի կարիք։
Էնդոնյարդային հյուսվածքի ներսում նյարդաթելերը պատված են ցածրասպիտակուցային հեղուկով, որը կոչվում է էնդոնյարդային հեղուկ։ Այն նման է կենտրոնական նյարդային համակարգում գտնվող ողնուղեղային հեղուկին և իրենից ներկայացնում է արյունա-նյարդային դարապաս[4]։ Այդպիսով մոլեկուլները չեն կարող արյունից թափանցել էնդոնյարդային հեղուկ։ Նյարդի վնասվածքի դեպքում նյարդային այտուցի զարգացման ժամանակ, էնդոնյարդային հեղուկի քանակը կարող է բարձրանալ վնասված մասում։ Հեղուկի քանակի մեծացումը կարող է վիզուալիզացվել նյարդագրության մագնիսական ռեզոնանսով և դա կաորող է նույնականացնել նյարդըշի գրգռականությունը և/կամ վնասվածքը։
Ֆիզիոլոգիա
խմբագրելՆյարդը ինֆորմացիան փոխանցում է էլեկտրոքիմիական իմպուլսներով (նյարդային իմպուլսները հայտնի են նաև որպես գործողության պոտենցիալներ), այն տեղափոխվում է հատուկ նյարդաբջիջներով, որն էլ կազմում է նյարդը։ Այդ իմպուլսները չափազանց արագ են՝ մի քանի միելինապատ նյարդաբջիջներով, որոնց արագությունը հասնում է 120 մ/վ։ Իմպուլսները տեղափոխվում են մի նյարդաբջջից մյուսը՝ սինապսների միջոցով, ինֆորմացիան վերափոխվում է էլեկտրականից քիմիական, ապա նորից էլեկտրական[3][5]։
Նյարդերը ըստ ֆունկցիայի կարող են դասակարգվելերկու խմբի. Զգացող նյարդաթելերը սենսորային ինֆորմացիան ստանում է զգացող նյարդաբջիջներից և տեղափոխում ԿՆՀ, որտեղ էլ ինֆորմացիան մշակվում է։ Նյարդաթելերի կամ աքսոնների խուրձը ծայրամասային նյարդային համակարգում կոչվում են նյարդեր և զգայական նյարդաթելերը կոչվում է նաև սենսորային նյարդեր[2][3]։ Շարժիչ նյարդաթելերը ազդանշանները ստանում է մոտորային նյարդաբջիջներով՝ մկաններից և ինֆորմացիան տանում ԿՆՀ։ Նյարդաթելերի խուրձը կոչվում է զգացող նյարդեր։
Կլինիկական նշանակություն
խմբագրելՔաղցկեղը կարող է տարածվել նյարդերի տարածություն ներխուժելու միջոցով։ Այն հիմնականում բնորոշ է գլխի, վզի, շագանակագեղձի և հաստ աղիքի քաղցկեղին։
Նյարդերը կարող են վնասվել ֆիզիկական վնասվածքի դեպքում, ինչպես օրինակ դաստակային թունելի և մշտական ձգվածության համախտամիշը։ Աուտոիմունային հիվանդությունները, որոնցից են օրինակ Գիեն-Բարեյի համախտանիշը, նյարդադեգեներատիվ հիվանդությունները, բազմանյարդաբորբը, ինֆեկցիաները, նյարդաբորբը, շաքարային դիաբետը կամ նյարդերը շրջապատող արյունատար անոթների անբավարարությունը, որը բերում է նյարդի վնասմանը, այն կարող է ազդել տարբեր ձևերով։
Ցրված սկլերոզը դա նյարդերի լայնածավալ վնասման հիվանդություն է։ Դա հայտնվում է, երբ սեփական իմունային համակարգի մակրոֆագերը սկսում են վնասել միելինային թաղանթը, որոնք էլ մեկուսացնում են նյարդերի աքսոնները։
Ռադիկուլոպաթիան հայտնվում է, երբ նյարդը հայտնվում է ճնշման տակ, երբեմն վնասվածքի դեպքում ուռուցքի առաջացման կամ հղիության ժամանակ և կարող է առաջացնել ցավ, թուլություն, համրացման կամ պարալիզի։ Ախտանիշները կարող են զգացվել այն շրջաններում, որը շատ հեռու է վնասված տեղից, ֆենոմենը կոչվում է ճառագայթող ցավ։ Ճառագայթող ցավը կարող է պատահել, երբ վնասվածքը առաջացնում է տարբեր շրջանների ազդանշանների փոփոխություն։
Նյարդաբանները հաճախ նյարդերի խանգարումները ախտորոշում են ֆիզիկական հետազոտությամբ, ներառյալ ռեֆլեքսների, քայլվածքի ու այլ ուղվածություններով, մկանային թուլության, պրոպրիոցեպցիայի և շփման զգացման թեստերը։ Այս սկզբնական հետզոտական քննությունները կարող են անցկացվել այնպիսի թեստերի միջոցով, որոնցից են նյարդերի հաղորդականության թեստը, էլեկտրոմիոգրությունը և համակարգչային տոմոգրաֆիան[6]։
Աճ և խթանում
խմբագրելՆյարդային նորմալ աճը ավարտվում է դեռահասության շրջանում, բայց կարող են կրկին խթանվել մի մոլեկուլային մեխանիզմով, որը կոչվում է Նոչի ազդանշանային ուղի[7]։
Ծայրամասային նյարդաթելերի վերականգնում
խմբագրելՈւսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է, որ եթե նյարդաբջջի աքսոնները վնասված են, այն ժամանակ երբ բջջի մարմինը՝ ոչ, ապա աքսոնները կվերականգնվեն և կշարունակեն փոխանցել ազդակներ՝ փոխանցող բջիջների օգնությամբ։ Դա նույնպես ներառված է նյարդառեգեներացիայի մեջ[8]։
Նյարդը պրոցեսը սկսում է՝ ոչնչացնելով վնասված մասը և թույլ տալով Շվանի բջիջներին, պահեստային շերտին և վնասված մասին մոտ գտնվող նեյրիլեմմային սկսել արտադրել ռեգեներացիոն խողովակ։ Նյարդի աճի գործոնները արտադրվելով ստիպում են նյարդարմատներին աճել։ Երբ աճի պրոցեսներից մեկը գտնում է ռեգեներացիոն խողովակը, այն սկսում է զարգանալ մինչ խողովակին հասնելը։ Նյարդի վերականգնումը շատ դանդաղ է ընթացում և կարող է տևել մի քանի ամիս։ Մինչ պրոցեսի ընթացքում նյարդերը վերականգնվում են, կարող է լինել որոշ ֆունկցիոնալ դեֆիցիտ, քանի որ վերականգնումը իդեալական չէ[9]։
Այլ կենդանիներ
խմբագրելՆյարդաբջիջը կոչվում է նույնականացված, եթե այն ունի այնպիսի հատկություններ, որը նույն կենդանական հատկությունում տարբերվում է մնացած բոլոր նյարդաբջիջներից, օրինակ տեղագրությունը, նեյրոտրանսմիտերը, գենի կրկնօրինակման ձևանմուշը ու կապը, և յուրաքանչյուր առանձին օրգանիզմ պատկանելով մի տեսակին, ունի իրեն բնորոշ նյարդաբջիջների հավաքածու[10]։ Այս իմաստով ողնաշավորների նյարդային համակարգում որոշ նյարդաբջիջներ «նույնականացված» են։ Ըստ հետազոտողների մարդկանց մոտ դա չկա, բայց ավելի պարզ նյարդային համակարգ ունեցողների մոտ որոշ կամ ամբողջ նյարդաբջիջները կարող են այդպիսի բնույթ ունենալ[11]։
Ողնաշավորների մոտ ամենահայտնի նույնականացված նյարդաբջիջը մեծ Մաուտների բջիջներն են, որոնք կան ձկան մոտ[12]։ Ամեն ձուկ ունի երկու Մաուտների բջիջներ, որոնք գտնվում են գլխուղեղի ստորին հատվածում՝ մեկը ձախ կողմում, մյուսը՝ աջ։ Ամեն Մաուտների բջիջ ունի աքսոն, որը խաչվում, նյարդավորվում է նույն գլխուղեղային մակարդակում և ապա իջնում է ողնուղեղով և ճանապարհին առաջացնելով հանգույցներ։ Մաուտների բջջի ստեղծած սինապսները այնքան ուժեղ են, որ մեծ գործողության պոտենցիալը առաջացնում է խոշոր վարքագծային արձագանք. միլիվայրկյանների ընթացքում ձուկը իր մարմինը բերում է C-աձև տեսքի, ապա ուղղվում և դրա շնորհիվ իրեն արագ առաջ մղում։ Ֆունկցիոնալապես դա արագ փախուստի արձագանք է, որը հեշտությամբ առաջանում է ալիքի ուժեղ ձայնի կամ ձկան մարմնի կողմնային մասում ընկնող ալիքային ճնշման հետևանքով։ Մաուտների բջիջները ձկան միակ նույնականացված նյարդաբջիջներ չեն, այնտեղ կա ևս 20 ձև, ներառյալ ողնուղեղային յուրաքանչյուր սեգմենտային բնում «Մաուտների բջջային նմանօրինակների» զույգերը։ Չնայած, որ Մաուտների բջիջները ունակ են ինքնուրույն առաջացնել փախուստի արձագանք, վարքագծային համատեքստում՝ մյուս բջիջներն էլ նպաստում են ամպլիտուդի ձևավորանն ու արձագանքի ուղարկմանը։
Մաուտների բջիջները նկարագրվում են, որպես ղեկավարող նյարդաբջիջներ։ Ղեկավարող նյարդաբջիջը դա նույնականացված բջջի մի տեսակ է, որը կարող է ինքնուրույն կառավարել կոնկրետ վարքագիծը[13]։ Այդպիսի նեյրոնները հիմնականում հանդիպում են տարբեր տեսակների արագ փախչելու համակարգերում, օրինակ՝ կաղամարի մեծ աքսոնն ու մեծսինապսը, որոնք մեծ չափերի համար օգտագործվում են նեյրոֆիզիոլոգիայի առաջատար փորձարկումների համար, դրանք երկուսն էլ պատասխանատու են կաղամարի արագ փախուստի ծրագրման մեջ։ Այնուամենայնիվ ղեկավարող նյարդաբջջի գաղափարը հակասական է դարձել, քանի որ փորձերը ցույց են տվել, որ այն նեյրոնները, որոնք համապատասխանել էին նկարագրությանը, ունակ էին արձագանքել միայն սահմանափակ քանակությամբ հանգամանքների[14]։
Ճառագայթաձև օրգանիզմներում նյարդային ցանցերը ծառայում են նյարդային համակարգին։ Չկա ուղեղ կամ կենտրոնացված գլխային շրջան, և դրա փոխարեն կան նյարդային ցանցում սփռված փոխկապակացված նյարդաբջիջներ։ Դա հանդիպում է աղեխորշավորների, սանրակիրների և փշամորթների մոտ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ 2,0 2,1 Purves D, Augustine GJ, Fitzppatrick D, և այլք: (2008). Neuroscience (4th ed.). Sinauer Associates. էջեր 11–20. ISBN 978-0-87893-697-7.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Marieb EN, Hoehn K (2007). Human Anatomy & Physiology (7th ed.). Pearson. էջեր 388–602. ISBN 0-8053-5909-5.
- ↑ Kanda, T (Feb 2013). «Biology of the blood-nerve barrier and its alteration in immune mediated neuropathies». Neurol Neurosurg Psychiatry. 84 (2): 208–212. doi:10.1136/jnnp-2012-302312. PMID 23243216.
- ↑ Purves, Dale, George J. Augustine, David Fitzpatrick, William C. Hall, Anthony-Samuel LaMantia, James O. McNamara, and Leonard E. White (2008). Neuroscience. 4th ed. Sinauer Associates. էջեր 11–20. ISBN 978-0-87893-697-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Weinberg. Normal computed tomography of the brain. էջ 109.
- ↑ Yale Study Shows Way To Re-Stimulate Brain Cell Growth ScienceDaily (Oct. 22, 1999) — Results Could Boost Understanding Of Alzheimer's, Other Brain Disorders
- ↑ Kunik, D (2011). «Laser-based single-axon transection for high-content axon injury and regeneration studies». PLoS ONE. 6 (11): e26832. doi:10.1371/journal.pone.0026832. PMC 3206876. PMID 22073205.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Burnett & Zager, Mark & Eric. «Pathophysiology of Peripheral Nerve Injury: A Brief Review: Nerve Regeneration». Medscape Article. Medscape. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Hoyle G, Wiersma CA (1977). Identified neurons and behavior of arthropods. Plenum Press. ISBN 978-0-306-31001-0.
- ↑ «Wormbook: Specification of the nervous system».
- ↑ Stein PSG (1999). Neurons, Networks, and Motor Behavior. MIT Press. էջեր 38–44. ISBN 978-0-262-69227-4.
- ↑ Stein, p. 112
- ↑ Simmons PJ, Young D (1999). Nerve cells and animal behaviour. Cambridge University Press. էջ 43. ISBN 978-0-521-62726-9.
Գրականություն
խմբագրել- Nervous system William E. Skaggs, Scholarpedia
- Bear, M. F.; B. W. Connors; M. A. Paradiso (2006). Neuroscience: Exploring the Brain (3rd ed.). Philadelphia: Lippincott. ISBN 0-7817-6003-8.
- Binder, Marc D.; Hirokawa, Nobutaka; Windhorst, Uwe, eds. (2009). Encyclopedia of Neuroscience. Springer. ISBN 978-3-540-23735-8.
- Kandel, ER; Schwartz JH; Jessell TM (2012). Principles of Neural Science (5th ed.). New York: McGraw-Hill. ISBN 0-8385-7701-6.
- Squire, L. et al. (2012). Fundamental Neuroscience, 4th edition. Academic Press; 0-12-660303-0
- Andreasen, Nancy C. (2004 թ․ մարտի 4). Brave New Brain: Conquering Mental Illness in the Era of the Genome. Oxford University Press. ISBN 978-0-19-514509-0. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
- Damasio, A. R. (1994). Descartes' Error: Emotion, Reason, and the Human Brain. New York, Avon Books. 0-399-13894-3 (Hardcover) 0-380-72647-5 (Paperback)
- Gardner, H. (1976). The Shattered Mind: The Person After Brain Damage. New York, Vintage Books, 1976 0-394-71946-8
- Goldstein, K. (2000). The Organism. New York, Zone Books. 0-942299-96-5 (Hardcover) 0-942299-97-3 (Paperback)
- Lauwereyns, Jan (February 2010). The Anatomy of Bias: How Neural Circuits Weigh the Options. Cambridge, Massachusetts: The MIT Press. ISBN 0-262-12310-X.
Արտաքին հղումներ
խմբագրել- Նյարդերի ցանկ Արխիվացված 2010-07-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյարդ» հոդվածին։ |