Էպիկուրոս
Էպիկուրոս (հուն․՝ Επίκουρος, մ. թ. ա. 342[1][2], Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[3] - մ. թ. ա. 270[1][2][3], Աթենք), նշանավոր հին հույն փիլիսոփա, իր անունով կոչված՝ էպիկուրյան փիլիսոփայական դպրոցի հիմնադիր։ Գրել է շուրջ 300 երկ, որից միայն հատվածներ են պահպանվել։ Որպես Էպիկուրի մասին ժամանակակից գիտելիքների աղբյուր ծառայում են Դիոգենես Լաերցիուսի և Տիտոս Լուկրեցիոս Կարոսի աշխատությունները։ Էպիկուրն ու էպիկուրյանները ժխտում էին հոգու անմահության գաղափարը։ Համարում էր, որ իմաստունը պետք է ձերբազատվի ճակատագրի և մահվան վախից։ Երջանկության կարելի է հասնել ինքնակատարելագործմամբ, որը մարդուն տալիս է հանգստություն և հոգու անվրդովություն, իսկ դրա համար պետք է զերծ մնալ ակտիվ գործունեությունից[8]։ Չէր ժխտում աստվածների գոյությունը, սակայն գտնում էր, որ նրանք որևէ կերպ չեն խառնվում մարդու կյանքին և գործերին։
Ծնվել է | մ. թ. ա. 342[1][2] Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[3] |
---|---|
Մահացել է | մ. թ. ա. 270[1][2][3] Աթենք բնական մահով |
Գերեզման | Աթենք |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Դավանանք | հին հունական դիցաբանություն |
Ուղղություն | էպիկուրիզմ[3] |
Մասնագիտություն | փիլիսոփա և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն[3] |
Պաշտոն(ներ) | scholarch of the Epicurean school? |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[4] |
Ազդվել է | Արիստիպոս, Դեմոկրիտես և Պիրոն |
Հայր | Նեոկլես[5][6] |
Մայր | Խերեստրատե |
Ուսուցիչ | Nausiphanes?[7][5] |
Աշակերտներ | Hermarchus?, Polyaenus of Lampsacus?, Leonteus of Lampsacus?, Themista of Lampsacus?, Colotes?, Leontion?, Mys?, Menoeceus?, Pythocles?, Nicanor?, Ctesippus?, Apelles?, Mammarion?, Hedeia?, Erotion?, Nicidion?, Boison?, Demetria?, Athenaios? և Mentorides? |
Ներշնչվել է
| |
Epicurus Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷպիկուրը ծնվել է Մամոս կղզում, աթենացի վերաբնակիչ Նեոկլեսի ընտանիքում։ 18 տարեկան հասակում գալիս է Աթենք, սակայն շուտով տեղափոխվում է Կոլոփոն, որտեղ զբաղվում է մանկավարժությամբ։ 32 տարեկան հասակում նա ստեղծում է իր դպրոցը՝ սկզբում Սիտիլենա և Լամպսակ քաղաքներում, այնուհետև Աթենքում (մ.թ.ա. 306 թ.)։ Դպրոցը գտնվում էր այգու մեջ, այդ պատճառով էլ ստացավ էպիկուրյան այգի անվանումը։ Դպրոցի դարպասներին գրված էր «Անցորդ, այստեղ դու քեզ լավ կզգաս, այստեղ հաճույքն է բարձրագույն բարիքը», որն արտահայտում է էպիկուրյան փիլիսոփայության էությունը։ Նա փիլիսոփայություն է սովորել Քսենոկրատեսի, Դեմոկրիտեսի հետևորդ Նավսիֆանեսի մոտ, սակայն իրեն համարել է ինքնուսույց փիլիսոփա, ընդ որում, ասում են թե նա քամահրանքով է արտահայտվել բոլոր փիլիսոփաների, այդ թվում՝ Նավսիֆանեսի մասին։ Ճիշտ է, Էպիկուրը հիմնվում է Դեմոկրիտեսի բնափիլիսոփայական հայացքների վրա, յուրօրինակ ձևով զարգացնում նրա ատոմիստական տեսությունը, սակայն նրանք իրարից տարբերվում են առաջին հերթին փիլիսոփայության էության և ըմբռնման հարցում։ Էպիկուրի փիլիսոփայությունը բացառապես գործնական ուղղվածություն ունի, նա տեսական բնույթի հարցերի լուծումները ծառայեցնում է իր բարոյագիտական ուսմունքին։
էպիկուրյան դպրոց
խմբագրելԷպիկուրյան դպրոց - անտիկ մատերիալիզմի և բնագիտական մտքի կենտրոն։ անցել է զարգացման 3 շրջան. հին «Պարտեզը» (մ.թ.ա. IV-III դդ.), հիմնադրել է Էպիկուրը մ.թ.ա. մոտ 307 թ.-ին կամ 306 թ.-ին՝ Աթենքում, հունա-հռոմեական՝ միջին «Պարտեզ»՝ Աթենքում և Նեապոլում (մ.թ.ա. II-I դդ.), և հռոմեական՝ ուշ շրջանի «Պարտեզ» ( I-VI դդ.)։ Էպիկուրի դարաշրջանի ներկայացուցիչներից են Մետրոդորոս Լամփսակացին, Հերմարխոս Միտիլենացին, Բասիլիդը, Ապոլլոդորը, Ֆիլոմեդոս Գադարացին, Լուկրեցիոսը։ Էպիկուրի դարաշրջանում զարգացել է ատոմիստական ու աթենիստական գաղափարներ, նպաստել դրանց տարածմանը։
Փիլիսոփայություն
խմբագրելԷպիկուրիզմ
խմբագրելՀելլենիստական դարաշրջանի ազդեցիկ փիլիսոփայական ուղղություն։ Էպիկուրիզմ − գիտեմ, հետևաբար խուսափում եմ։ Այս ուղղվածությունը արժանացել է խիստ քննադատության։ Բանն այն է որ Էպիկուրի բարոյագիտությունն ունի հեդոնիստական կամ հաճոյապաշտական բնույթ, հույն մտածողը հաճույքը համարում է բարձրագույն բարիք։ Էպիկուրին հասցեագրված մեղադրանքները արդարացի չէին։ «Երբ ասում ենք, որ հաճույքը վերջնական նպատակ է,- «Նամակ Մենեքեյին» գործում գրում է Էպիկուրը, -մենք նկատի չունենք անբարոյականների և զգայական վայելքներ հանդիսացող հաճույքներ, ինչպես որոշները մտածում են, ովքեր չգիտեն, չեն համաձայնում, սխալ են հասկանում, այլ նկատի ունենք ազատությունը մարմնական տառապանքներից և հոգեկան տագնապներից»։
Էպիկուրյան փիլիսոփայության զարգացման պատմության մեջ առանձնացնում ենք 3 շրջան՝
- Էպիկուրի դպրոց կամ Այգի
- հունա-Խամեական «միջին այգի»
- հռոմեական Այգի
Նա փիլիսոփայությունը բաժանում է 3 մասի՝
- ֆիզիկայի (ուսմունք կեցության և բնության մասին)
- կանոնիկայի (ուսմունք ճանաչողության մասին)
- բարոյագիտության (ուսմունք ճիշտ ապրելու և երանելի կեցության մասին)
Էպիկուրոսի ասույթներ
խմբագրել- Ապրի’ր աննկատ։
- Ով չի բավարարվում քչով, նրան ամեն ինչ էլ քիչ է
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. Петрушевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1907.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Эпикур (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ CONOR.Sl
- ↑ 5,0 5,1 (not translated to la) Prosopographia Attica (լատ.) — Berolinum: 1901.
- ↑ Любкер Ф. Neocles (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 913.
- ↑ Dictionnaire des philosophes antiques II (ֆր.) // Dictionnaire des philosophes antiques / R. Goulet — Paris: CNRS, 1994. — P. 164.
- ↑ http://nationalidea.am/articles.php?id=8&l=A(չաշխատող հղում)
Աղբյուրներ
խմբագրել- Էպիկուր
- Էպիկուրիզմ Արխիվացված 2013-11-21 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիկուրոս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիկուրոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 63)։ |