Հերակլիտոս[2] (հին հունարեն՝ Ἡράκλειτος ὁ Ἐφέσιος, մոտ մ. թ. ա. 535, Եփեսոս, Հին Հունաստան - մոտ Մ.թ.ա. 470-ականներ, Եփեսոս, Հին Հունաստան, մ.թ.ա. 544-484), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա։

Հերակլիտոս
Ἡράκλειτος ὁ Ἐφέσιος
Ծնվել էմոտ մ. թ. ա. 535 Եփեսոս, Հին Հունաստան
Մահացել էմոտ Մ.թ.ա. 470-ականներ Եփեսոս, Հին Հունաստան
բնական մահով
Բնակության վայր(եր)Եփեսոս
ՔաղաքացիությունԵփեսոս
Ուղղություննախասոկրատյան փիլիսոփայություն, Դասական փիլիսոփայություն, Արևմտյան փիլիսոփայություն և Ionian School?
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և ֆիզիկոս
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
Ազդվել էHippasus? և Քսենոփանես
ԱշակերտներԷմպեդոկլես[1]
 Heraclitus Վիքիպահեստում

Հերակլիտոս Եփեսացին ծնվել է Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։

Իրեն նախորդող փիլիսոփաներից տարբերվում է նրանով, որ աշխարհասկզբի իր տեսության կառուցման մեջ շեշտում է դիալեկտիկական հակադրությունը և շարժումը համարում երևույթների ներբնակ ուժը։ Բնության մեջ իշխում է շարժումը, չկա հանգիստ վիճակ, առերևույթ հանգիստը նույնպես շարժում է, ամեն բան ենթակա է փոփոխման, անփոփոխ ոչինչ չկա։ Տիեզերական ոչ մի երևույթ չի կարելի պատկերացնել անշարժության մեջ, որովհետև շարժման ենթակա են բոլոր առարկաները, բոլոր երևույթները առանց բացառության։ «Ամեն բան շարժվում է և ոչինչ հանգիստ չէ»,- ասում է Հերակլիտոսը։ Միևնույն գետը չի կարելի մտնել երկու անգամ։

Հերակլիտոսի այս ուսմունքի մեջ շարժումը պայմանավորված է հակադրությամբ, հակադրությունը կազմում է նրա՝ այդ շարժման ներբնակ ուժը։ Ողջ տիեզերքի մեջ գոյություն ունի հակադրությունների մշտնջենական փոխանակություն։ Հակադրություններից առաջանում է կատարյալ ներդաշնակություն, համաշխարհային ներդաշնակությունը լարվածության և մերձեցման համակեցությունն է։

Կրակի մահը օդի ծնունդն է, օդի մահը՝ ջրի ծնունդը։ Հողի մահից ծնվում է ջուրը, ջրի մահից ծնվում է օդը, օդի մահից՝ կրակը և ընդհակառակը։ Ամեն բան փոխանակություն է[3]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Любкер Ф. Empedocles (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 468.
  2. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 58։ ISBN 99941-56-03-9 
  3. Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս»։ էջ 163-164 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 376