Բարոկկո (ֆր.՝ Barocco)՝ ֆրանսիական կինոֆիլմ, որի ռեժիսորը Անդրե Տեշինեն է։ «Սեզարի» եռակի մրցանակակիր (լավագույն օպերատոր, կոմպոզիտոր, երկրորդ պլանի դերասան), ներկայացված է եղել ևս 6 անվանակարգերում։ Վարձույթի է դուրս բերվել 1976 թվականի դեկտեմբերի 8-ին։

Բարոկկո
ֆր.՝ Barocco
Երկիր Ֆրանսիա
ԺանրԴրամա
Թվականնոյեմբերի 19, 1976[1], դեկտեմբերի 8, 1976[1], ապրիլի 8, 1978[1], հուլիսի 17, 1978[1], սեպտեմբեր 1979[1], փետրվարի 29, 1980[1], հուլիսի 6, 1980[1], հունվարի 4, 1985[1], դեկտեմբերի 12, 1986[1] և նոյեմբերի 3, 1990[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԱնդրե Տեշինե[2]
ՊրոդյուսերԱնդրե Ժենովե և Ալեն Սարդ
Սցենարի հեղինակՄարիլին Գոլդին և Անդրե Տեշինե
ԴերակատարներԻզաբել Աջանի Ժերար Դեպարդիե
ՕպերատորԲրյունո Նյուիտտեն
ԵրաժշտությունՖիլիպ Սարդ
ՄոնտաժԿլաուդինե Մերլին
Տևողություն110 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները կատարվում են Ամստերդամում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում միջակ բռնցքամարտիկ Սամսոնին առաջարկվում է վարկաբեկել թեկնածուներից մեկին՝ պատմելով, թե ինչպես է նա երեխա ժամանակ բռնությունների ենթարկվել։ Այդ նույն ժամանակ մյուս թեկնածուն Սամսոնին մեծ փողեր է առաջարկում վերջինիս լռության դիմաց։ Սամսոնը որոշում է խաբել երկուսին՝ պարզապես իր սիրելիի՝ Լաուրայի հետ փախչելով արտասահման։ Նրանք պայմանավորվում են հանդիպել կայարանում, բայց Սամսոնին առևանգում և սպանում են։ Սամսոնին սպանողը, ով զարմանալիորեն նման էր Սամսոնին, սկսում է հետապնդել Լաուրային, բայց արդյունքում նրանք սիրահարվում են և միասին փախչում հալածանքներից հեռու։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ժերար Դեպարդիեն այս ֆիլմում միաժամանակ երկու դեր է խաղում՝ մարմնավորելով Սամսոնին և վարձու մարդասպանին։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Արդյունք Անվանակարգ Ներկայացված
1977 Սեզար Հաղթանակ Լավագույն օպերատոր Բրյունո Նյուիթթեն
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Մարի-Ֆրանս Պիզյե
Ֆիլմի լավագույն երաժշտություն Ֆիլիպպ Սարդ
Առաջադրում Լավագույն դերասանուհի Իզաբել Աջանի
Լավագույն ռեժիսոր Անդրե Տեշինե
Լավագույն մոնտաժ Կլոուդի Մերլին
Լավագույն ֆիլմ
Նկարչի լավագույն աշխատանք Ֆերդինանդո Սկարֆիոտտի
Լավագույն ձայնային մոնտաժ Փոլ Լայնե

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել