Օքսիդացում և վերականգնում
Օքսիդացում և վերականգնում, օքսիդացման–վերականգնման ռեակցիաներ, օքսիդավերականգնման ռեակցիաներ, քիմիական ռեակցիաներ։
Բնութագրում
խմբագրելՈւղեկցվում են ռեակցող նյութերի մեջ մտնող ատոմների օքսիդացման աստիճանների փոփոխությամբ՝ ռեագենտներից մեկի ատոմից (վերականգնիչ) մյուսի ատոմին (օքսիդիչ) էլեկտրոնների անցման շնորհիվ։ Օրինակ,
- 2H2S−2+3Օ2° = 2H2Օ−2+2Տ+4Օ
(աջից՝ վերևում նշված թվերը ցույց են տալիս ատոմների օքսիդացման աստիճանները)։ Որպես օքսիդիչներ լայնորեն կիրառվում են 02, H202, հալոգեններ, HN03,KMnՕ4 K2Cr2Օ7 և այլն, վերականգնիչներ՝ С, Н2, H2S, Տ02, Տռ2+-ի և Fe+2-ի միացություններ և այլն։ Տարբերում են օքսիդավերականգնման ռեակցիաների հետևյալ տեսակները, միջմոլեկուլային (վերևում բերված օրինակը), ներմոլեկուլային, երբ օքսիդացող և վերականգնվող ատոմները գտնվում են միևնույն նյութի մեջ․
- (N−3H4)2Cr2+6Օ7 = N2Օ+Cr2+3Օ3+4H2Օ
ինքնաօքսիդացում–ինքնավերականգնում (կոչվում է նաև ապահամամասնացում՝ դիսպրոպորցիոնացում)՝ արդյունքում առաջացող նյութերը պարունակում են միևնույն քիմիական տարրի ատոմներ՝ տարբեր օքսիդացման աստիճաններով․
- 4КСl+5Օ3 = 3KCl+7Օ4+KCl−1
ինքնաօքսիդացում (աուտոօքսիդայում)՝ օդի թթվածնով օրգանական նյութերի ռադիկալաշղթայական օքսիդացում, որպես միջանկյալ նյութ հիդրոպերօքսիդների առաջացմամբ։ Այն նյութը կամ տարը,որը վերցնում է էլեկտրոն վերականգնվում է, կոչվում է օքսիդիչ կամ օքսիդացնող։
Reduction
Oxidant + e– ⟶ Product
(Electrons gained; oxidation number decreases)
Oxidation
Reductant ⟶ Product + e–
(Electrons lost; oxidation number increases)
Պատկերասրահ
խմբագրել-
Վիտամին C-ի սխեմա
-
Երկաթաժանգ՝ պիրիտի խորանարդի վրա
-
-
Երկաթի օքսիդ (ժանգ)
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Хомченко Г․ П․, Севастьянова К․ И․, Окислительно-восстановительные реакции, М․, 1980 год.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 605)։ |