Ժողովող

Աստվածաշնչի քսանեւմեկերորդ գիրքը, որը բաղկացած է 12 գլուխներից

Ժողովող (եբրայերեն՝ קהלת‎, Կոհելեթ. հին հունարեն՝ Εκκλησιαστής, Եկլեզիաստես), Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գրքերից մեկը, պատկանում է իմաստության գրքերի թվին։ Ըստ հուդայականության և քրիստոնեական ավանդության գրքի հեղինակը Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնն է։ Սակայն ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով գիրքը գրվել է մ.թ.ա. IV-III դդ.։ Գիրքն ըստ բնույթի իմաստուն մտքերի, կյանքի, մահվան, երջանկության, մարդկային գործունեության տարբեր ոլորտների մասին խորհրդածությունների հավաքածու է։

Ժողովող
եբրայերեն՝ מְגִלַּ‏ת קֹ‏הֶ‏לֶ‏ת
Տեսակկրոնական գիրք և Աստվածաշնչի գիրք
Ժանրwisdom literature?
Կազմված էEcclesiastes 1?, Ecclesiastes 2?, Ecclesiastes 3?, Ecclesiastes 4?, Ecclesiastes 5?, Ecclesiastes 6?, Ecclesiastes 7?, Ecclesiastes 8?, Ecclesiastes 9?, Ecclesiastes 10?, Ecclesiastes 11? և Ecclesiastes 12?
Մասն էFive Megillot?, Կտուվիմ, Հին Կտակարան և Sapiential Books?
Բնօրինակ լեզուեբրայերեն
ՆախորդԱռակներ
ՀաջորդԵրգ երգոց
ՎիքիդարանԺողովող
 Book of Ecclesiastes Վիքիպահեստում

Անվան ծագում Խմբագրել

Գրքի հեղինակը իրեն կոչում է «Ժողովող» (Դաւթի որդու՝ Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Ժողովողի խօսքերը (ա։1))։ Ըստ ուսումնասիրողների, այդ անունը, հավանաբար, մատնանշում է Սողոմոնի կյանքի երկու իրադարձություններ, որոնց մասին հիշատակվում է Հին Կտակարանում։ Առաջին դրվագն այն է, երբ Սողոմոնը իմաստություն է ստացել Գաբավոնում, «բազմամարդ ժողովրդի մեջ» (Գ Թագ., գ։8), երկրորդը՝ երբ Երուսաղեմի տաճարի օծման առթիվ ժողովել է իսրայելցիներին ու օրհնել ժողովրդին՝ ժողովը (քահալ) (Գ Թագ, ը։2 և 14)[1]։

Ոճ Խմբագրել

Գիրքը գրված է հանգավոր արձակով, բազմաթիվ զուգահեռականություններով ու տարբեր ձևերի մեջ առնված միևնույն գաղափարի կրկնությամբ։ Նախադասությունները սովորաբար երկար են և խճճված։ Կան սիրելի բառեր ու արտահայտություններ («ունայն է», «արեգակի ներքո», «իմաստություն»)[2]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Գ. Դարբինյան, Ներածություն Հին Կտակարանի, Էջմիածին, 2000, էջ 211։
  2. Նույնը, էջ 217։

Արտաքին հղումներ Խմբագրել