Նեպուկներ
Նեպուկներ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Խեցգետնանմաններ (Crustacea) |
Դաս | Բարձրակարգ խեցգետնակերպեր (Malacostraca) |
Ենթադաս | Էումալակոստրակներ (Eumalacostraca) |
Վերնակարգ | Պերիկարիդներ (Peracarida) |
Կարգ | Հավասարաոտեր (Isopoda) |
Ենթակարգ | Նեպուկներ (Oniscidea) Latreille, 1802 |
Նեպուկներ (լատ․՝ Oniscidea), պապուկներ, գլխավորապես ցամաքային հավասարաոտ խեցգետնակերպերի ենթակարգ։ 1—50 մմ երկարությամբ մարմինը սեղմված է մեջքա-փորային ուղղությամբ։ Գլխի վրա կան երկար անտենաներ և անտենուլներ։ Մարմնի 7 հատվածներից յուրաքանչյուրն ունի մեկ զույգ քայլող վերջավորություններ։ Փորիկի վրա ունեն 5 զույգ թիթեղավոր, երկճյուղ շնչառական վերջույթներ, որոնց թիթեղիկների միջոցով կատարվում է գազափոխանակությունը։ Փորիկի վերջին զույգ վերջավորությունները կատարում են հոտառական, հենարանային, պաշտպանական կամ ջուր ներծծող ֆունկցիա։ Բաժանասեռ են։ Բեղմնավորությունը ներքին է, զարգացումն առանց կերպարանափոխության։ Հայտնի է նեպուկների մոտ 1000 տեսակ՝ տարածված ամենուրեք, առավելապես խոնավ և տաք, ինչպես նաև չոր, բայց СаСОз-ով հարուստ վայրերում։ Անտառներում նեպուկները օգտակար են, նպաստում են հողառաջացմանը․ որոշ տեսակներ երբեմն վնասում են ջերմոցային և մշակովի բույսերին։ Հին Հայաստանում եղել է նեպուկ (նեպակ) անվամբ պարհակ, ըստ որի երկրագործը պարտավոր էր ոչնչացնել սահմանված քանակի միջատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 237)։ ![]() |