Տագնապ

էմոցիա, անորոշ վտանգի կամ իրավիճակի վտանգավորության զգացողությունից առաջացող

Տագնապ, բացասական էմոցիա, որն արտահայտվում է անորոշության զգացում, բացասական իրադարձությունների ակնկալիք և դժվարորոշ նախազգացում։ Ի տարբերություն վախի պատճառների, տագնապի պատճառները հիմնականում անբացատրելի են, բայց նա կանխում է մարդուն որոշակի վատ վարքագծից կամ հակառակը խրախուսում է նրան գործողությունների, որոնք կբարձացնեն նրա հաջողության հասնելու հավանականությունը։ Տագնապը կապված է մտավոր ուժերի ենթագիտակցական մոբիլիզացման հետ, որ մարդուն հնարավորություն է տալիս հաղթահարել վտանգավոր իրավիճակները։

Էդվարդ Մունկ - «Ճիչ»

Նկարագրություն

խմբագրել

Տագնապը իրենից ներկայացնում է աղոտ, երկար և անորոշ վախ կապված ապագայում տեղի ունենալիք իրադարձության հետ։ Տագնապը առաջանում է այն դեպքերում երբ չկա(և հնարավոր է չի էլ լինելու)իրական վտանգ մարդու համար, սակայն նա սպասում է դրան, ընդ որում նա դեռ չի պատկերցնում թե ինչպես պետք է հաղթահարի այն։ Ըստ որոշ հետազոտողների տագնապը իրենից մի քանի էմոցիաների՝ վախի, տխրության, ամոթի և մեղքի զգացման համակցություն է։

Տագնապին (վախի որոշ ձևերին) շատ դեպքերում հատուկ է մտքերի հետևյալ շարանը. մարդը գտնում է իր անցյալում կամ շրջակա կյանքում անբարենպաստ կամ վտանգավոր իրադարձություններ օրիակներ և ապա այդ փորձը փոխանցում իր ապագա։

Օրինակ երբ մարդը տեսնում է հեռվում շուն և հիշելով, որ շունը նրան մեկ անգամ կծել է նրա մոտ առաջանում է վախ որ նման այդ իրվաիճակը կարող է կրկնվել։ Կան երբ պաշտոնյան խիստ հանդիմանություն է ստանում իր պետից։ Հիմա պետի աշխատասենյակ մտնելիս նա զգում է ուժեղ վախ հերթական հանդիմանության սպասումով։ Ընդ որում, մարդ կարող է զգալ վախ և տագնապ այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել ոչ թե իր, այլ ուրիշների հետ, կամ ընդհանրապես եղել են մտացածին։ Օրինակ մի քանի տարի առաջ մարդիկ իմանալով Սուր Անակնկալ Շնչառական Համախտանիշի մասին, որը այդ ժամանակ տարածված էր Չինաստանում բազմաթիվ մարդիկ այլ երկրներում այդ հիվանդությամբ վարակվելու վախ զգացին։

Երբեմն նմանատիպ մեխանիզմի առաջացում բերում է անհեթեթ վաղերի ձևավորմանը, որոք անուամենայնիվ շատ ուժեղ բացասական ազդեցությունեն տողնում մարդու հոգեկան աշխարհի վրա։ Շատ մարդիկ չեն կարողանում քնել վախից գիշերը նայելով թրիլեր կամ սարսափ ֆլիմ։ Միեւնույն ժամանակ, նրանք գիտակցում են, որ ֆիլմը ընդամենը սցենարիստի և ռեժիսորի երևակայության արդյունքն է իսկ հրեշները համակարգչային գրաֆիկայի կամ դիմահարդարվա դերասանների արհեստական խաղի արդյունք է, սակայն մարդիկ շարունակում են տագնապի մեջ մնալ։ Տագնապի արտահայտումը ներառում է երկու բաղադրիչ՝

  • ֆիզիկական զգացողությունների գիտակցումը(սրտխփոց, քրտնատադրություն, սրտխառնոց և այլն);
  • տագնապի փաստի գիտակցումը

Տագնապը երբեմն ուժեղանում է ամոթի զգացումով(«Ուրիշները կտեսնեն, որ ես վախենում եմ»)։ «Տագնապային» մտածելակերպի կարևոր տեսակակետը հանդիսանում է նրա կամընտրականությունը. սուբյեկտը հակված է որոշակի թեմաներ ընտրել շրջապատող կյանքի եւ անտեսել մնացածը, որպեսզի ապացուցի, որ նա ճիշտ է, դիտարկելով իրավիճակը որպես սարսափեցնող կամ հակառակը նրա տագնապը անհիմն է և չարդարացված։ Անհանգստությունը կարող է առաջացնել շփոթություն եւ ընկալման խանգարում ոչ միայն ժամանակի եւ տարածության, այլեւ մարդկանց եւ իրադարձությունների իմաստների։

Տագնապ և վախ

խմբագրել

Վախը և տագնապը ըստ որոշ մասնագետների ունեն միայն քանակական տարբերություն, իսկ մյուսների կարծիքով վախը և տագնապը արմատապես տարբերվում են իրենց մեխանիզմներով ինչպես նաև իրականացման ձևով։ Ըստ առաջինների, եթե անհատը չի կարողանում վերացնել տագնապի աղբյուրը, ապա այն վերածվում է վախի։ Այդպես օրինակ Քերոլ Իզգարդի կարծիքով վախը համարվում է հիմանական և ինքնուրույն զգացմունք իսկ տագնապը դա մի քանի զգացմունքների՝ վախի, տխրության, մեղքի, ամոթի համադրություն է[1]։ Հարկ է նշել, որ հետազոևտողների մեծ մասը հակված են դիտարկելու տագնապը որպես արձագանք անորոշությանը հաճախ անհայտ ազդանշան, իսկ վախը ինչպես պատասխան կոնկրետ վտանգ ներկայացնող ադգանշանին[2]։

Բազմաթիվ հետազոտողներ տագնապի և վախի միջև առանձնացնում են մի շարք հինական տարբերություններ կապված այս երկու երրևությունների ծագման և դրսեևորման վերաբերյալ։ Այսպես կարելի է համարել, որ տագնապը առաջանում է շատ ավելի վաղը քան կստեղծվի վտանգը իսկ վախը առաջանում է վտանգի դեպքում կամ նրա առաջանալու պահին։ Վախի աղբյուր որպես կանոն կարող է համարվել գիտակցված և կոնկրետ բնույթ ունեցող իր (օրինակ՝ չար շուն, առաջիկա քննություն, խիստ շեֆ և այլն) այն դեպքում, երբ տագնապի աղբյուրը չգիտակցված և որին չենք կարող տրամաբանական բացատրութրուն տալ։ Տագնապը կարել է կապել օրգանիզմի ընդհանուր հուզմունքի հետ (մասնավորապես, սիմպաթիկ նյարդային համակարգը) իսկ վախը՝ գործողությունների արգելակման և պարասիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացմամաբ, որը մեծ չափաբաժնի դեպքում կարող է պարալիզացնել մարդուն։ Տագնապը կարելի է համարել ապագայից պրոյեկցված իսկ վախի աղբյուրը անցյալի հոգեբանական փորձ։ Եվ վերջապես տագնապը աղբյուրը սոցիալակապես է պայմանավործած իսկ վախի պատճառը կենսաբանական բնազդներն են։ Շատ դեպքերում վախի և անհանգստության միջև նշված բոլոր տարբերությունները չեն բխում փորձարարական մեթոդով, սակայն սահմանվում են նույն հետազոտողների կողմից սահմանումների մակարդակով։ Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդկանց մեծ մասը (ինչը նշարակում է փորձի մասնակիցների մեծ մասը ) շատ տարբեր պատկերացումներ ունեն վախի անհանգստության տարբերությունների մասին (եթե ընդհանրապես պատկերացում ունեն) և կարող են այլ կերպ անվանել նույն զգացումը կամ տարբեր զգացմումներ նույն կերպ անվանել։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Фрейд З. Торможение, симптом, тревога = Hemmung, Symptom und Angst. — 1925.
  • Щербатых Ю. В. Психология страха. — М. : Эксмо, 2007.
  • Лакан Ж. Тревога = L’angoisse // Лакан Ж. Семинары = Le Seminaire. — 1962—1963. — Книга X.
  • Мэй Р. Смысл тревоги = The Meaning of Anxiety / Ролло Мэй; пер. с англ. М. И. Заваловой и А. Ю. Сибуриной; терминолог. правка В. Данченка. — К. : PSYLIB, 2005.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Изард, Кэррол Эллис. Психология эмоций = The Psychology of Emotions. — Питер, 2007. — 464 с. — (Мастера психологии). — 3000 экз. — ISBN 5-314-00067-9
  2. Щербатых Ю. В., Ивлева Е. И. Психофизиологические и клинические аспекты страха, тревоги и фобий. — Истоки, 1998. — 282 с. — 200 экз. — ISBN 5-88242-094-6

Արտաքին հղումներ

խմբագրել