Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ

միջազգային ֆինանսական կազմակերպություն

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ (ԵՆԱԲ) (չինարեն` 亚洲基础设施投资银行 անգլ.՝ Asian Infrastructure Investment Bank, AIIB), միջազգային ֆինանսական կազմակերպություն, որի ստեղծումն առաջարկել է Չինաստանը։ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի հիմնական նպատակներն են խթանել ֆինանսական համագործակցությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Ասիայում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը` ճանապարհների և օդանավակայանների կառուցումից մինչև կապի ալեհավաքներ ու էկոնոմ դասի բնակարաններ[1]։

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ
Изображение логотипа
Տեսակմիջազգային ֆինանսական կազմակերպություն և multilateral development bank?
Հիմնադրվածհոկտեմբերի 24, 2014
Գլխադասային գրասենյակՊեկին, Չինաստան
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
Գլխավոր քարտուղարJin Liqun?
Կայքaiib.org

Ըստ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի՝ ԵՆԱԲ-ը չի դիտվում որպես ԱՄՀ-ի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պոտենցիալ մրցակից։ Այնուամենայնիվ, փորձագետները ԵՆԱԲ-ը դիտարկում են որպես ԱՄՆ-ում տեղակայված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի հավանական մրցակից։ ԵՆԱԲ-ի հաջողությունների մասին հաղորդումներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն զգուշացրել է, որ ԱՄՆ-ում միջազգային ֆինանսական կազմակերպություններին, ինչպիսիք են ՀԲ-ն և ԱՄՀ-ն, վստահության կորուստ է սպառնում[2][3]։

Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը գլխավորել են կազմակերպությունը` հայտնվելով ձայների խոշորագույն սեփականատերերի եռյակում։ Ընդ որում, ՉԺՀ-ն կարևորագույն որոշումների վրա վետոյի փաստացի իրավունք ունի[4]։

Պատմություն խմբագրել

ԵՆԱԲ-ի մասին առաջին լուրերը հայտնվել են 2013 թվականի հոկտեմբերին։ Ինդոնեզիա կատարած այցի ընթացքում Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոյի հետ բանակցությունների ժամանակ Չինաստանի Նախագահ Սի Ցզինպինը առաջարկել է ստեղծել ԵՆԱԲ` ասիական տարածաշրջանի զարգացմանն ու տնտեսական ինտեգրմանը նպաստելու համար[5][6]։ Չինաստանը հիասթափված էր բարեփոխումների ցածր տեմպերից և այլ խնդիրներից այնպիսի համաշխարհային ֆինանսական կազմակերպություններում, ինչպիսիք են ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը։ Բացի այդ` հաշվի է առնվել, որ դրանք առաջին հերթին գործում են ի շահ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի[7]։ ԱԶԲ-ն գնահատել է, որ տարածաշրջանը 2010-2020 թվականների ընթացքում կպահանջի շուրջ 8 տրիլիոն դոլարի ենթակառուցվածքային ներդրումներ` տնտեսական զարգացումը պահպանելու համար[7][8]։ Հույսեր կան, որ նոր բանկը Չինաստանին թույլ կտա ֆինանսավորել նման նախագծերը և մեծացնել նրա դերը տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում[9]։

2014 թվականի հունիսին Չինաստանն առաջարկել է կրկնապատկել բանկի կանոնադրական կապիտալը` այն 50 մլրդ դոլարից հասցնելով 100 մլրդ դոլարի, եւ Հնդկաստանին հրավիրել է մասնակցելու նախագծին[10][11][12]։

2014 թվականի հոկտեմբերի 24-ին Պեկինում տեղի ունեցած արարողության ժամանակ ստորագրվել է «Փոխըմբռնման հուշագիր» (անգլ.՝ Memorandum of Understanding, MOU): Հուշագիրը ստորագրել են 21 երկրների ներկայացուցիչներ՝ Չինաստան, Հնդկաստան, Թաիլանդ, Մալայզիա, Սինգապուր, Ֆիլիպիններ, Պակիստան, Բանգլադեշ, Բրունեյ, Կամբոջա, Ղազախստան, Քուվեյթ, Լաոս, Մյանմա, Մոնղոլիա, Նեպալ, Օման, Կատար, Շրի Լանկա, Ուզբեկստան և Վիետնամ[13][14]։ Այս բոլոր երկրները ստացել են «պոտենցիալ հիմնադիր անդամների» կարգավիճակ (անգլ.՝ Prospective Founding Members, PFM): Հուշագիրը բաց է եղել այլ երկրների կողմից պոտենցիալ հիմնադիր անդամ դառնալու հայտեր ներկայացնելու համար մինչև 2015 թվականի մարտի 31-ը[15]։

Հաջորդ փուլը՝ կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրի մշակումն ու համաձայնեցումը (անգլ.՝ Articles of Agreement, AOA), մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերի 27-28-ը Կունմինում մասնակից երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպման ժամանակ։ 2015 թվականի հունվարի 15-16-ին` Մումբայում կայացած երկրորդ հանդիպման ժամանակ, նախապատրաստական աշխատանքները շարունակվել են, իսկ 2015 թվականի մարտի 30-31-ը Ալմաթիում կայացած երրորդ հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ համաձայնագրի տեքստը վերջնականապես պատրաստվելու է և ստորագրման է առաջարկվելու հավանական հիմնադիր անդամներին 2015 թվականի հունիսին։ Համաձայնագրի ստորագրման ընթացակարգը կարող է ավարտվել 2015 թվականի վերջին[16][17]։

Ճապոնիան, որը Ասիայի առաջատար երկրներից մեկն է, հրաժարվել է մասնակցել ԵՆԱԲ-ի ստեղծմանը[18] ԱՄՆ ճնշման ներքո[19], այնուամենայնիվ ԱՄՆ-ը աջակցել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի և Համաշխարհային բանկի համագործակցությանը[20]։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը աջակցել է ԵՆԱԲ-ի ստեղծման գաղափարին[21]։

Թայվանը պատրաստակամություն է հայտնել միանալու Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին, եթե նման հրավեր ստանա ԵՆԱԲ-ից[22], սակայն 2015 թվականի մարտի 31-ին Թայվանն ինքն է հայտ ներկայացրել միանալու բանկին[23]՝ օգտագործելով Չինական Թայբեյ անվանումը։ Սի Ցզինպինը նաև պնդել է, որ Մետաքսի ճանապարհի հիմնադրամը և Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը կսատարեն «նոր տիպի տնտեսական փոխկապակցմանն ու արդյունաբերականացմանը և կնպաստեն բոլոր երկրների ընդհանուր զարգացմանը, ինչպես նաև զարգացման պտուղների համատեղ օգտագործմանը»[24][24]։

Կառուցվածք խմբագրել

Եռաստիճան կառավարման համակարգ, որը բաղկացած է[25][26]՝

  1. Կառավարիչների խորհրդից (Board of Governors), յուրաքանչյուր անդամ երկիր ներկայացված է մեկ տեղով,
  2. Տնօրենների խորհրդից (Board of Directors), 12 տեղ,
  3. Գործադիր մարմիններից (Bank’s Management):
    1. Նախագահից
    2. Փոխնախագահներից
    3. Այլք։

Մասնակից երկրներ խմբագրել

Որպես կազմակերպիչ երկիր հանդես է գալիս Չինաստանը, որն առաջարկում է ձևավորել ապագա կազմակերպության կապիտալի կեսը, բայց չի հավակնում լինել նրա աշխատանքի առաջատարը[2]։ Սկզբում "փոխըմբռնման հուշագիրը" ստորագրել են 21 երկրների ներկայացուցիչներ, այնուհետև դրանց ավելացել են այլ պոտենցիալ հիմնադիր անդամներ։

2022 թվականի դրությամբ կազմակերպության անդամ է 89 պետություն (որոնցից 57-ը հիմնադիրներ են)[27]։

Չեխիան, Նիգերիան, Իրաքը և Ուկրաինան քննարկում են Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու հնարավորությունը։ Կոլումբիան, Ճապոնիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները միանալու անմիջական մտադրություն չունեն։ ԿԺԴՀ-ն մերժվել է Չինաստանի կողմից որպես ԵՆԱԲ-ի անդամ։ Մարտի 31-ին Թայվանը «Չինական Թայբեյ» անվամբ Թայվանի գործերի գրասենյակի միջոցով ԵՆԱԲ-ին միանալու դիմում է տվել հիմնադիր անդամի կարգավիճակով, սակայն ապրիլի 13-ին Չինաստանի կողմից մերժվել է՝ առանց առանց հստակեցնելու պատճառները։ Այնուամենայնիվ, Չինաստանն ավելի ուշ թույլատրել է Թայվանի անդամակցությունը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Խուա Չունյին հայտարարել է, որ Թայվանը պետք է խուսափի «երկու Չինաստան» կամ «մեկ Չինաստան, մեկ Թայվան» բնույթ ունեցող հայտարարություններից։

Աղյուսակային նշում

Տարածաշրջանային անդամները ներառում են նաև Ասիայի պետությունները, որոնք մասամբ տեղակայված են Եվրոպայում (Ռուսաստան, Ղազախստան և Թուրքիա), Ասիայի երկրները, որոնք պատկանում են Եվրոպային պատմամշակութային և քաղաքական դրդապատճառներով (Ադրբեջան, Վրաստան և Կիպրոս), ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին պատկանող երկրները (Ավստրալիա և Օվկիանիայի պետություններ):

Տարածաշրջանային
անդամներ
Ոչ տարածաշրջանային
անդամներ
Եվրասիայի և Օվկիանիայի պետություններ
Երկիր/Տարածաշրջան Ամսաթիվ
  Ավստրալիա 13 ապրիլի 2015[28]
  Ադրբեջան 15 ապրիլի 2015[29]
 * Բանգլադեշ 24 հոկտեմբերի 2014
 * Բրունեյ 24 հոկտեմբերի 2014
  Արևելյան Թիմոր 22 նոյեմբեր 2017
 * Կամբոջա 24 հոկտեմբերի 2014
 * Չինաստան 24 հոկտեմբերի 2014 (Հիմնադիր երկիր)
  Վրաստան 12 ապրիլի 2015
 * Հնդկաստան 24 հոկտեմբերի 2014
  Ինդոնեզիա 25 նոյեմբերի 2014[30]
  Իրան 3 ապրիլի 2015
  Իսրայել 15 ապրիլի 2015[31]
  Հորդանան 7 փետրվարի 2015
 * Ղազախստան 24 հոկտեմբերի 2014
  Կիպրոս 25 հունիս 2018
  Հարավային Կորեա 11 ապրիլի 2015[32]
 * Քուվեյթ 24 հոկտեմբերի 2014
  Ղրղզստան 9 ապրիլի 2015
 * Լաոս 24 հոկտեմբերի 2014
 * Մալայզիա 24 հոկտեմբերի 2014
  Մալդիվներ 31 դեկտեմբերի 2014[33]
 * Մոնղոլիա 24 հոկտեմբերի 2014
 * Մյանմա 24 հոկտեմբերի 2014
 * Նեպալ 24 հոկտեմբերի 2014
  Նոր Զելանդիա 25 դեկտեմբերի 2015
 * Օման 24 հոկտեմբերի 2014
 * Պակիստան 24 հոկտեմբերի 2014
 * Ֆիլիպիններ 24 հոկտեմբերի 2014
 * Կատար 24 հոկտեմբերի 2014
  Ռուսաստան 14 ապրիլւի 2015[34]
  Սամոա 3 ապրիլի 2018
  Սաուդյան Արաբիա 13 հունվարի 2015
 * Սինգապուր 24 հոկտեմբերի 2014
 * Շրի Լանկա 24 հոկտեմբերի 2014
  Տաջիկստան 13 հունվարի 2015
 * Թաիլանդ 24 հոկտեմբերի 2014
  Թուրքիա 10 ապրիլի 2015[35]
  ԱՄԷ 3 ապրիլի 2015
 * Ուզբեկստան 24 հոկտեմբերի 2014
  Ֆիջի 28 դեկտեմբերի 2016
  Վանուատու 6 մարտի 2018
 * Վիետնամ 24 հոկտեմբերի 2014
Եվրոպայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի պետություններ
Երկիր Ամսաթիվ
  Ավստրիա 11 ապրիլի 2015[36]
  Արգենտինա 18 նոյեմբերի 2020
  Բելգիա 10 հուլիսի 2019
  Բրազիլիա 12 ապրիլի 2015[37]
  Միացյալ Թագավորություն 28 մարտի 2015
  Հունգարիա 26 հունիսի 2017
  Դանիա 12 ապրիլի 2015[38]
  Եգիպտոս[39] 14 ապրիլի 2015
  Ֆինլանդիա 12 ապրիլի 2015[40]
  Ֆրանսիա 2 ապրիլի 2015
  Գանա 21 փետրվարի 2020
  Գերմանիա 1 ապրիլի 2015
  Հունաստան 20 օգոստոսի 2019
  Իսլանդիա 15 ապրիլի 2015[41]
  Իտալիա 2 ապրիլի 2015
  Կանադա 19 մարտի 2018
  Կոտ դ'Իվուար 26 փետրվարի 2020
  Լյուքսեմբուրգ 27 մարտի 2015
  Մադագասկար 25 հունիսի 2018
  Մալթա 9 ապրիլի 2015
  Նիդերլանդներ 12 ապրիլի 2015[37]
  Նոր Զելանդիա 5 հունվարի 2015[42]
  Նորվեգիա 14 ապրիլի 2015[43]
  Լեհաստան 15 ապրիլի 2015
  Պորտուգալիա 15 ապրիլի 2015[44]
  Ռուանդա 16 ապրիլի 2020
  Ռումինիա 28 դեկտեմբերի 2018
  Սերբիա 15 օգոստոսի 2019
  ՀԱՀ 15 ապրիլի 2015
  Իսպանիա 11 ապրիլի 2015[45]
  Եթովպիա 13 մայիսի 2017
  Սուդան 13 սեպտեմբերի 2018
  Շվեդիա 15 ապրիլի 2015[46]
  Շվեյցարիա 28 մարտի 2015[47]
  Ուրուգվայ 28 ապրիլի 2020
  Էկվադոր 1 նոյեմբերի 2019

Թեկնածու երկրներ

Երկիր/Տարածաշրջան
  Հայաստան
  Բենին
  Բոլիվիա
  Վենեսուելա
  Չիլի
  Խորվաթիա
  Քենիա
  Քուվեյթ
  Լիբանան
  Լիբիա
  Մարոկկո
  Պապուա Նոր Գվինեա
  Պերու
  Սենեգալ
  Տոգո
  Թունիս
*   Չինական Թայբեյ (Թայվան)

Ծանոթագրություն` Երկիր/Տարածաշրջան

  • * ստորագրել են հուշագիրը

Ռուսաստան և ԵՆԱԲ խմբագրել

2015 թվականի մարտի 28-ին Ռուսաստանը որոշել է անդամակցել Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկին (ԵՆԱԲ), որը ստեղծվել է Չինաստանի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել Է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ողջունել է Չինաստանի կողմից ստեղծվող Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (Asian Infrastructure Investment Bank, AIIB) անդամակցելու Ռուսաստանի որոշումը, հայտարարել է Չինաստանի ֆինանսների նախարար Լոու Ցզիվեյը[48]։

2015 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանը դարձել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի պոտենցիալ հիմնադիր անդամ[15]։

2015 թվականի հունիսի 29-ին Պեկինում 57 երկրների ներկայացուցիչներ համաձայնագիր են ստորագրել բանկի ստեղծման մասին։ Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը երեք խոշորագույն բաժնետերերն են` ստանալով համապատասխանաբար 26,06 %, 7,5% և 5,92% ձայն[փա՞ստ]:

2016 թվականի հունվարին հայտարարվել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Ուլյուկաևը միացել է Կառավարիչների խորհրդին[25]։

2016 թվականի փետրվարի 5-ին հայտարարվել է բանկի փոխնախագահների նշանակման մասին. Ռուսաստանի ներկայացուցիչ Նրանց թվում չի եղել[49]։ Ընդգրկվել են Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Գերմանիայի, Ինդոնեզիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները։

Արձագանք խմբագրել

Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը դրական է արտահայտվել նոր բանկի ստեղծման մասին[50]։ Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոն նշել է, որ Ասիային անհրաժեշտ են ենթակառուցվածքային ներդրողներ և պատրաստակամություն է հայտնել համագործակցություն հաստատել ԱԶԲ-ի և ԵՆԱԲ-ի միջև[51][52]։

Բնապահպանական ռեկորդ խմբագրել

Քանի որ բանկը դեռևս իր գոյության սկզբնական փուլում է, այն չունի բնապահպանական նվաճումներ։ Այնուամենայնիվ, մի քանի կազմակերպություններ մտահոգություն են հայտնել առաջարկվող բանկի բնապահպանական քաղաքականության վերաբերյալ` բանկի բիզնեսում Չինաստանի մեծ մասնաբաժնի պատճառով։ Չնայած առաջարկվող բանկը հայտարարել է, որ «ԵՆԱԲ-ը կսովորի աշխարհի լավագույն փորձից և կընդունի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային չափանիշները», Օքսֆորդի տնտեսագիտության և էներգետիկ քաղաքականության գիտնական Յուգե Ման պնդել է, որ դա կարող է դժվար լինել Ասիայի զարգացող երկրներում[53]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Азиатский банк инфраструктурных инвестиций: 4 факта». Вести Экономика. 2015 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  2. 2,0 2,1 Лайонел Барбер (Lionel Barber), Дэвид Пиллинг (David Pilling), Джамиль Андерлини (Jamil Anderlini). (2015 թ․ ապրիլի 18). «Премьер Госсовета Ли Кэцян о вызовах, с которыми сталкивается Китай». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «Шувалов: AIIB не будет конкурентом Всемирному банку» (ռուսերեն). РИА Новости. 20150328T1523+0300Z. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «China to have 30 per cent stake, veto power under AIIB deal» (անգլերեն). South China Morning Post. 2015 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «An Asian infrastructure bank: Only connect» Արխիվացված 2014-10-18 Wayback Machine, The Economist, 4 October 2013.
  6. «Китай предложил создать Азиатский банк инфраструктурных инвестиций Подробнее: http://www.rosbalt.ru/business/2013/10/03/1183011.html». Росбалт. 3 октября 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին. {{cite news}}: External link in |title= (օգնություն)
  7. 7,0 7,1 Brant, Philippa (2014 թ․ սեպտեմբերի 25). «Why Australia should join the Asian Infrastructure Investment Bank». www.lowyinterpreter.org. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. Bhattacharyay, Biswa N. (2010 թ․ սեպտեմբերի 9). «Estimating Demand for Infrastructure in Energy, Transport, Telecommunications, Water and Sanitation in Asia and the Pacific: 2010-2020». ADB. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. «The Guardian view on the Asian Infrastructure Bank: the US should work with it, not oppose it: It's no surprise that China is promoting a solution to the shortage of infrastructure capital in Asia». The Guardian. 2014 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. «Китайская альтернатива Всемирному банку получит $100 млрд». РБК. 25.06.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին. «Уставный капитал международного банка, который создается под эгидой КНР, может составить до $100 млрд. Об этом 24 июня сообщила газета The Financial Times со ссылкой на анонимные источники.»
  11. Jamil Anderlini, «China expands plans for World Bank rival», The Financial Times, June 24, 2014.
  12. Atul Aneja, «China invites India to join Asian Infrastructure Investment Bank» Արխիվացված 2014-07-07 Wayback Machine, The Hindu, June 30, 2014.
  13. «Страны Азии создали альтернативу Всемирному банку». РИА Новости. 25.10.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. «China, 20 other countries initiate new Asian bank» Արխիվացված 2014-10-24 Wayback Machine, Mail Online, 24 October 2014.
  15. 15,0 15,1 «Минфин: заявка РФ на участие в Азиатском банке инфраструктурных инвестиций одобрена». ТАСС. Информационное агентство России. 14 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  16. Murray, Lisa (2014 թ․ հոկտեմբերի 27). «China leaves door open for Australian turnaround on Asia bank». The Australian Financial Review. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  17. «Three major nations absent as China launches W.Bank rival in Asia». Reuters. 2014 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. «Япония не намерена участвовать в создании Азиатского банка инфраструктурных инвестиций». ИТАР-ТАСС. 13.03.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  19. «"США давят на Японию в вопросе сотрудничества с Азиатским банком инфраструктурных инвестиций"». Накануне.ru. 25.03.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  20. «СМИ: США выступают за сотрудничество Азиатского банка инфраструктурных инвестиций с ВБ». ИТАР-ТАСС. 23.03.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  21. «Минфин США поддерживает идею создания AIIB». РИА НОВОСТИ. 31.03.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  22. «Тайвань готов вступить в Азиатский банк инфраструктурных инвестиций». Риата. 23.03.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  23. «Тайвань подал заявку на присоединение к Азиатскому банку инфраструктурных инвестиций». Рамблер. Финансы. 31.03.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  24. 24,0 24,1 Roman Muzalevsky China's Rise and Reconfiguration of Central Asia's Geopolitics: A Case for U.S. Pivot" to Eurasia". — Fort Belvoir, VA: Defense Technical Information Center, 2015-07-01.
  25. 25,0 25,1 «Алексей Улюкаев вошел в совет управляющих АБИИ». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  26. «Key Provisions of the Articles of Agreement of the AIIB - AIIB». www.aiib.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  27. «The Asian Infrastructure Investment Bank. Prospective founding members». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  28. http://news.xinhuanet.com/english/2015-04/13/c_134147549.htm Արխիվացված 2015-12-28 Wayback Machine «Australia approved as AIIB founder»
  29. «Azerbaijan joined Asian Infrastructure Investment Bank». Портал бизнес информации ABC.AZ. 2015 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  30. «Indonesia becomes 22nd founding member of AIIB». Xinhuanet.com. 2014 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  31. «Israel applies to join China-backed AIIB investment bank». Reuters. 2015 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  32. «S. Korea decides to join China-proposed AIIB». Xinhua News Agency. 2015 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  33. «Asian Infrastructure Development Bank to be operational by year-end». EconomicTimes.com. 2015 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  34. «Russia officially joins $50bn China-led infrastructure bank». RT. 2015 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  35. «Turkey applies to join China-proposed AIIB». Xinhua News Agency. 2015 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  36. «Austria decides to join establishment of AIIB: FM spokesperson». Xinhua News Agency. 2015 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  37. 37,0 37,1 «China welcomes Netherlands, Brazil, Georgia to AIIB». Xinhua News Agency. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  38. «Denmark applies to join AIIB as founding member». Global Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  39. Египет также имеет часть территорий в Азии (см. Синайский полуостров).
  40. «Finland to join the prospective founders of the Asian Infrastructure Investment Bank». Ministry of Finance, Finland, press release. 2015 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  41. «Iceland wants to be founding member of China-backed AIIB investment bank». Reuters. 2015 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  42. «New Zealand becomes 24th founding member of AIIB». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  43. «Taiwan, Norway seek to join China-backed AIIB, Japan still cautious». 610KDAL. 2015 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  44. «Portugal applies to join China-backed AIIB investment bank». The Straits Times. 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  45. «España se suma a última hora al Banco Asiático de Inversión {es}». 2015 թ․ մարտի 28.
  46. «Sweden to apply to join China-backed AIIB». Reuters. 2015 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  47. «Switzerland to take part in founding of AIIB bank». Yahoo News. 2015 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  48. «Министр финансов КНР: Китай приветствует решение РФ вступить в AIIB». Риа Новости. 29.03.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  49. «Представители РФ не вошли в состав высшего руководства Азиатского банка инфраструктурных инвестиций». 1prime.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  50. «World Bank welcomes China-led infrastructure bank» Արխիվացված 2015-11-21 Wayback Machine, Reuters, July 8, 2014.
  51. «Statement by Asian Development Bank President Takehiko Nakao» Արխիվացված 2014-12-01 Wayback Machine, 24 October 2014.
  52. «Президент ADB: инициатива создания Азиатского инфраструктурного инвестиционного банка лестна для нас». 06.11.2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  53. Wade, Robert Hunter, (14 June 1916–7 July 2011), New Zealand diplomat // Who Was Who. — Oxford University Press, 2007-12-01.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ» հոդվածին։