Բնակարան-ստուդիան սովորաբար փոքր բնակարան է, առանց ներքին միջնապատերի, որտեղ խոհանոցը, հյուրասենյակը և ննջասենյակը գտնվում են մեկ սենյակում։ 20-րդ դարի սկզբին ստուդիաները փոքր բնակելի տարածքներ էին նվազագույն կահույքով և երբեմն հատակին ընդհանուր սանհանգույցով[1]։

Այսօր բնակարան-ստուդիաները ներկայացված են անշարժ գույքի տարբեր հատվածներում։ Էկոնոմ դասում դրանք փոքր տարածքի բնակարաններ են։ Կան նաև մեծ տարածքի բնակարան-ստուդիաները էլիտար շենքերում։

Տարբեր երկրներում

խմբագրել

Արգենտինա

խմբագրել

Արգենտինայում մեկ սենյականոց բնակարանը կոչվում է monoambiente (իսպաներեն՝ mono-ն մեկ է, իսկ ambiente-ը՝ սենյակ)։

Գերմանիա

խմբագրել

Գերմանիայում մեկ սենյականոց բնակարանն ավանդաբար կոչվում է Garçonnière (ֆրանսերեն garçon-ից, որը նշանակում է տղա, երիտասարդ կամ ամուրի) կամ Einzimmerwohnung («Ein» նշանակում է մեկ, «Zimmer»՝ սենյակ, իսկ «Wohnung»՝ բնակարան է)[2]։

Հոնգկոնգ

խմբագրել

Հոնկոնգում ստուդիան մոտ 10 քմ մակերեսով մինի-բնակարան է, գումարած լոգարան և խոհանոց։ Բնակելի տարածքի նվազագույն չափը ավտոկայանատեղիի չափն է[3][4]։

Կանադա

խմբագրել

Կանադայում ստուդիան կոչվում է bachelor (ամուրի բնակարան)։

Պորտուգալիա

խմբագրել

Պորտուգալիայում բնակարաններ-ստուդիաները ունեն T0 (T-Zero) նշանագրում, 0 թիվը նշանակում է, որ բնակարանում անկախ ննջասենյակներ չկան[5]։

Շվեդիա

խմբագրել

Շվեդիայում բնակարաններ-ստուդիաները կոչվում են etta, «միավոր»։ Նրանց մակերեսը սովորաբար կազմում է 20-ից 40 մ²[6]։

Միացյալ Նահանգներում ստուդիայի միջին չափը 46–56 մ² է[7]։

Ճապոնիա

խմբագրել

Ճապոնիայում մոտ 10 մ² տարածք ունեցող բնակարան-ստուդիաները կոչվում են wan rūmu manshon (մեկ սենյականոց առանձնատուն)[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Monoambiente». monoambiente.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  2. «Недвижимость в Германии: стоит ли покупать, цены, лучшие регионы!». egrp.ru. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  3. «Жизнь в Гонконге - Дорогая недвижимость, отсутствие личного пространства и тайфуны». journal.tinkoff.ru. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  4. «迷你71呎開放式單位= 1個標準車位 點放傢俬好?». topick.hket.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  5. «Buying property in Portugal as a foreigner». wise.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  6. «Ett = One (1) & A; Etta = One-room flat». gothenburg-400.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  7. «The Truth About Apartment Square Footage». hotspotrentals.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  8. «Жильё в Японии (современные и традиционные дома)». miuki.info. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.