Ջիմ Յոն Կիմ (김용, դեկտեմբերի 8, 1959(1959-12-08)[2][3][4], Սեուլ, Հարավային Կորեա[5]), կորեացի-ամերիկացի բժիշկ, մարդաբան, ով 2012 թվականի հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի 12-րդ նախագահն է։

Ջիմ Յոն Կիմ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բրաունի համալսարան, Հարվարդի բժշկական դպրոց, Այովայի համալսարան, Հարվարդի համալսարան և Muscatine High School?
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր[1]
Մասնագիտություն՝ բժիշկ, մարդաբան, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և միջազգային ֆորումի մասնակից
Ծննդյան օր դեկտեմբերի 8, 1959(1959-12-08)[2][3][4] (64 տարեկան)
Ծննդավայր Սեուլ, Հարավային Կորեա[5]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Younsook Lim?
 
Պարգևներ

Նախկինում եղել է Հարվարդի բժշկական դպրոցի Ընդհանուր առողջության և հանրային բժշկության ամբիոնի վարիչը և Partners In Health կազմակերպության համահիմնադիրն ու գործադիր տնօրենը։ 2009-2012 թվականներին եղել է Դարթմութի քոլեջի նախագահը՝ դառնալով Ivy League միության առաջին ասիացի-ամերիկացի նախագահը[6][7]։

2013 թվականի Ֆորբսի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը[8]։

Կենսագրություն խմբագրել

Ջիմ Յոն Կիմը ծնվել է Սեուլում 1959 թվականին։ 5 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ և մեծացել Այովա նահանգի Մասքատին քաղաքում։ Հայրը դասավանդում էր Այովայի համալսարանում, իսկ մայրը՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու էր[9]։ Կիմը հաճախում էր Մասքատինի ավագ դպրոց, որտեղ նա բարի երթի ճառասացն էր, դասարանի նախագահը, դպրոցի հավաքականում խաղում էր ֆուտբոլ և բասկետբոլ։ 1.5 տարի Այովայի համալսարանում ուսանելուց հետո տեղափոխվեց Բրաունի համալսարան, որը 1982 թվականին ավարտելով՝ ստացավ մարդու կենսաբանության բակալավրի աստիճան։ 1991 թվականին Հարվարդի բժշկական դպրոցում ստացավ մագիստրոսի աստիճան, իսկ 1993 թվականին Հարվարդի համալսարանում՝ մարդաբանական գիտությունների թեկնածուի աստիճան[10]։ Հարվարդի փորձնական հասարակական գիտությունների մագիստրոսական/գիտությունների թեկնածուների նախագծի առաջին շրջանավարտներից էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Jim Yong Kim. Biography & FactsEncyclopædia Britannica.
  2. 2,0 2,1 Murray L. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #173475671 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Rastello, Sandrine. "Dartmouth President Kim Nominated by Obama for World Bank". Bloomberg. Retrieved 2012 թ․ ապրիլի 17.
  7. "김용 총장 세계银 총재 후보 지명". Yonhap News. 2012 թ․ մարտի 24. Արխիվացված է the original 2013 թ․ մայիսի 20-ին. Retrieved 2012 թ․ ապրիլի 17.
  8. "No. 50: Jim Yong Kim". Արխիվացված է the original 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Retrieved 2016 թ․ հունվարի 5.
  9. "Profile of Jim Yong Kim". Immigration.about.com. 1959 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է the original 2012 թ․ մայիսի 4-ին. Retrieved 2012 թ․ ապրիլի 17.
  10. Falkenberg, Kai, "First Responder", Forbes, November 16, 2011.

Արտաքին հղումներ խմբագրել