«Ոսկե ոտք»[1][2][3][4], հանդիպում է նաև թարգմանության հետևյալ տարբերակները՝ «Ոսկե ոտնաթաթ»[5], «Ոսկե ներբան»[6] и «Ոսկե ոտնահետք»[7] (անգլ.՝ Golden Foot), ամենամյա միջազգային մրցանակը, որը տրվում է ֆուտբոլիստներին թիմում և անհատական բարձր սպորտային ձեռքբերումների համար[8]։ Այս մրցանակի առանձնահատկությունն այն է, որ հաղթողն իր ոտնահետքերը թողնում է Չեմպիոնների ծառուղում (անգլ.՝ Champions Promenade), մի տեսակ Փառքի ծառուղի, որը գտնվում է Մոնակոյի ափին։

Golden Foot
Տեսակմարզական մրցանակ
Երկիր Մոնակո
Հիմնադրվել է2003
Կայքgoldenfoot.com(անգլ.)

Պատմություն խմբագրել

Չեմպիոնների ծառուղի ստեղծելու գաղափարը պատկանում է Մոնակոյի զբոսաշրջության զարգացման ընկերությանը՝ Չեմպիոնների համաշխարհային ակումբի (անգլ.՝ World Champions Club) անմիջական աջակցությամբ։ Մրցանակը 2003 թվականին Ալբեր II-ի հրամանով սահմանել է Անտոնիո Կալենդոն[9]։ Համաձայն պաշտոնական կայքում հրապարակված պայմանների[8]՝ մրցանակի հավակնորդի տարիքը պետք է լինի առնվազն 29 տարեկան։ Հաղթողն ընտրվում է Golden Foot-ի ժյուրիի և լրագրողների հանձնաժողովի կողմից ներկայացված տասը թեկնածուների ցանկից՝ համացանցային քվեարկության արդյունքում։

«Golden Foot»-ի հաղթողից բացի ամեն տարի ընտրվում է նաև «ֆուտբոլի լեգենտներ»։ Դրանք կարող են լինել ինչպես ակտիվ խաղացողներ, այնպես էլ այն խաղացողները, որոնք արդեն ավարտել են իրենց մարզական կարիերան։ «Ֆուտբոլի լեգենդները» նույնպես կարող են թողնել իր ոտնահետքերը Չեմպիոնների ծառուղում։

Հաղթողներ խմբագրել

Թվական Խաղացող, ակումբ «Ֆուտբոլի լեգենդներ»
2003   Ռոբերտո Բաջո,
  Բրեշիա
2004   Պավել Նեդվեդ,
  Յուվենտուս
2005   Անդրեյ Շևչենկո,
  Միլան
2006   Ռոնալդո,
  Ռեալ Մադրիդ
2007   Ալեսանդրո Դել Պիեռո,
  Յուվենտուս
2008   Ռոբերտո Կառլոս,
  Ֆեներբահչե
2009   Ռոնալդինյո,
  Միլան
2010   Ֆրանչեսկո Տոտտի,
  Ռոմա
2011   Ռայան Գիգզ,
  Մանչեստեր Յունայթեդ
2012   Զլատան Իբրահիմովիչ[11],
  Պարի Սեն-Ժերմեն
2013   Դիդիե Դրոգբա,
  Գալաթասարայ
2014   Անդրես Ինեստա,
  Բարսելոնա
2015   Սամուել Էտո'Օ,
  Անալյասպոր
2016   Ջանլուիջի Բուֆֆոն,
  Յուվենտուս
2017   Իկեր Կասիլյաս,
  Պորտու
2018   Էդինսոն Կավանի,
  Պարի Սեն-Ժերմեն
2019   Լուկա Մոդրիչ,
  Ռեալ Մադրիդ
2020   Կրիշտիանու Ռոնալդու,
  Յուվենտուս
2021   Մուհամմադ Սալահ,
  Լիվերպուլ
2022   Ռոբերտ Լևանդովսկի,
  Բարսելոնա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Лучший футболист мира прошлого года стал обладателем премии Golden Foot». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  2. «Дель Пьеро «чертовой дюжины» не боится». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  3. Легендарный Пеле удостоен премии Golden Foot
  4. «Роналду стал обладателем приза «Золотая нога»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  5. «Криштиану Роналду получил Golden Foot 2020». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  6. «Оставили след. О церемонии Hublot Golden Foot Award в Монте-Карло». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  7. «Модрич получил награду Golden Foot». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  8. 8,0 8,1 Golden Foot: A unique achivement. Արխիվացված է Հոկտեմբեր 17, 2013 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված 2013-10-17 Wayback Machine
  9. «About Us. GOLDEN FOOT AWARD MONACO». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  10. Санетти оставил отпечатки ног на Аллее чемпионов в Монте-Карло. чемпионат.com Արխիվացված 2011-12-28 Wayback Machine
  11. «Золотой след Ибрагимовича. газета.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Golden Foot» հոդվածին։