Էրիկ Կանտոնա
Էրիկ Դանիել Պիեռ Կանտոնա (ֆր.՝ Éric Daniel Pierre Cantona, 24 մայիսի, 1966, Մարսել), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ազգությունը | Ֆրանսիացի | ||
Քաղաքացիությունը | |||
Մականուն | Թագավոր Էրիկ | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 24, 1966 (58 տարեկան) | ||
Ծննդավայր | Մարսել, | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 86 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
1977-1980 1980-1981 1981-1982 |
Լե Կեյոլ Նիցցա Օսեր | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1982-1988 1982-1985 1985-1986 1988-1991 1989 1989-1990 1990 1991 1991-1992 1992-1997 |
Օսեր Օսեր Բ Մառտիգ Օլիմպիկ (Մարսել) Բորդո Մոնպելիե Օլիմպիկ Բ Նիմ Օլիմպիկ Լիդս Մանչեսթեր Յունայթեդ |
82(23) 64(50) 15(4) 40(13) 11(6) 33(10) 1(0) 16(2) 28(9) 143(64) | |
Ազգային հավաքական | |||
1987-1995 | Ֆրանսիա | 45(20) | |
Մարզչական կարիերա | |||
2005-2011 2011-2012 |
Ֆրանսիա(լողափնյա) Նյու Յորք Կոսմոս | ||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԷրիկ Դանիել Պիեռ Կանտոնան ծնվել է 1966 թվականի մայիսի 24-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Նա հայտնի ֆուտբոլիստ էր, խաղացել է հարձակվողի դիրքում։ Առավել հայտնի է իր մասնակցությամբ Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Վերջինիս հետ արժանացել է Պրեմիեր Լիգայի չորս չեմպիոնական տիտղոսի։ Մինչև հիմա Յունայթեդի երկրպագուների կողմից համարվում է կենդանի լեգենդ, որոնք նրան տվել են «Էրիկ թագավոր» մականունը։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1997 թ․, որից հետո սկսել է նկարահանվել կինոյում։ Նա նկարահանվել է «Եղիսաբեթ» ֆիլմում, որում կատարել է Ֆուայի դերը։ Հիմա աշխատում է որպես սպորտային ղեկավար «Նյու Յորք Կոսմոս» ակումբում։ Նրան է անգլիացի ռեժիսոր Քեն Լոուչը նվիրել «Էրիկին փնտրելիս» ֆիլմը։
Ֆուտբոլիստի մարզական կարիերան սկսել է «Օսերում»։ Խաղացել է «Մարտինգ», «Նանտ», «Մարսել» և «Բորդո» թիմերում։ Եռամյա կարգապահական տուգանքից հետո որոշում է ավարտել կարիերան, սակայն Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Միշել Պլատինին, որը Կանտոնայի մոլի երկրպագու էր, համոզում է նրան շարունակել կարիերան։ Էրիկը որոշում է տեղափոխվել Անգլիա։
Գալով Անգլիա, որոշ ժամանակ խաղում է «Լիդս» թիմում։ 1992 թվականի նոյեմբերին տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1,2 միլիոն ֆունտով։ Առաջին խաղն անցկացրել է դեկտեմբերի 6-ին, որտեղ Յունայթեդը հաղթեց 2-1 հաշվով։ Նրա նորամուտը հաջող է ստացվում, որովհետև նա ոչ միայն գոլեր էր խփում, այլ ստեղծում գոլային պահեր։ Սակայն նրա տաղանդը չէր համընկնում նրա բնավորության հետ։ Լիդսի հետ խաղի ժամանակ նա թքում է երկրպագուներից մեկի վրա, որի համար տուգանվում է հազար ֆունտ։ Կարգապահական խնդիրները շարունակում էին նրան հետապնդել։ Մեկ մրցաշրջանի ընթացքում նա ստանում է չորս կարմիր քարտ։
Կարիիերան ավարտում է 1997 թվականին։ Այդ նորությունը ցնցում է Յունայթեդի երկրպագուներին, որոնց համար նա կենդանի լեգենդ էր։
2004 թվականին Կանտոնան հայտարարեց․ «Ես հպարտ եմ, որ երկրպագուները դեռ երգում են իմ անունը, բայց վախենում եմ, որ վաղը նրանք կդադարեն։ Վախենում եմ, քանի որ սիրում եմ, իսկ ինչ սիրում ենք, վախենում ենք կորցնել»։
Ակումբային կարիերա
խմբագրելԱկումբ | Սեզոն | Լիգա | Գավաթի առաջնություններ[1] | Եվրոպայի գավաթ[2] | Այլ[3] | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օսեր | 1983/84 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
1984/85 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 2 | |
1985/86 | 7 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 8 | 0 | |
1986/87 | 36 | 13 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 17 | |
1987/88 | 32 | 8 | 5 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 39 | 10 | |
Արդյունք | 82 | 23 | 9 | 5 | 3 | 1 | 0 | 0 | 94 | 29 | |
Օսեր Բ | 1982/83 | 16 | 6 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 16 | 6 |
1983/84 | 25 | 18 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 25 | 18 | |
1984/85 | 16 | 16 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 16 | 16 | |
1985/86 | 7 | 10 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 7 | 10 | |
Արդյունք | 64 | 50 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 64 | 50 | |
Մարտիգ | 1985/86 | 15 | 4 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 15 | 4 |
Արդյունք | 15 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 4 | |
Օլիմպիկ (Մարսել) | 1988/89 | 22 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 5 |
1989/90 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
1990/91 | 18 | 8 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 21 | 9 | |
Արդյունք | 40 | 13 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 43 | 14 | |
Բորդո | 1988/89 | 11 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 6 |
Արդյունք | 11 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 6 | |
Մոնպելյե | 1989/90 | 33 | 10 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 14 |
Արդյունք | 33 | 10 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 14 | |
Օլիմպիկ Բ | 1990/91 | 1 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 1 | 0 |
Արդյունք | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Նիմ Օլիմպիկ | 1991/92 | 16 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 |
Արդյունք | 16 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 | |
Լիդս Յունայթեդ | 1991/92 | 15 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 3 |
1992/93 | 13 | 6 | 1 | 0 | 5 | 2 | 1 | 3 | 20 | 11 | |
Արդյունք | 28 | 9 | 1 | 0 | 5 | 2 | 1 | 3 | 35 | 14 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 1992/93 | 22 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 9 |
1993/94 | 34 | 18 | 10 | 5 | 4 | 2 | 1 | 0 | 49 | 25 | |
1994/95 | 21 | 12 | 1 | 1 | 2 | 0 | 1 | 1 | 25 | 14 | |
1995/96 | 30 | 14 | 8 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 19 | |
1996/97 | 36 | 11 | 3 | 0 | 10 | 3 | 1 | 1 | 50 | 15 | |
Արդյունք | 143 | 64 | 23 | 11 | 16 | 5 | 3 | 2 | 185 | 82 | |
Ողջ կարիերայի ընթացքում | 433 | 181 | 40 | 20 | 27 | 9 | 4 | 5 | 504 | 215 |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի պրոֆիլը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում
- Պրոֆիլը soccerbase.com կայքում (անգլ.)
- Կանտոնան հաջողության բանալին է։ Լիդսը Անգլիայի 1992 թվականի առաջնությանը (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Կանտոնա» հոդվածին։ |