Ժյուստ Ֆոնտեն

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժյուստ Ֆոնտեն (ֆր.՝ Just Fontaine, օգոստոսի 18, 1933(1933-08-18)[1][2][3][…], Մառակեշ, Ֆրանսիական Մարոկկո[4] - փետրվարի 28, 2023(2023-02-28)[4], Թուլուզ, Ֆրանսիա[5][4]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, ռեկորդակիր աշխարհի մեկ առաջնության ընթացքում խփած գոլերի քանակով. 1958 Շվեդիայում անցկացված աշխարհի առաջնությունում նա խփել է 13 գոլ։

Ժյուստ Ֆոնտեն
ֆր.՝ Just Fontaine
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մականուն Ժյուստո
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 18, 1933(1933-08-18)[1][2][3][…]
Ծննդավայր Մարաքեշ, Մարոկկո
Մահվան ամսաթիվ փետրվարի 28, 2023(2023-02-28)[4] (89 տարեկան)
Մահվան վայր Թուլուզ, Ֆրանսիա[5][4]
Հասակ 174 սմ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Մարոկկո Մարաքեշ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1950-1953 Մարոկկո Կասաբլանկա ? (?)
1953-1956 Ֆրանսիա Նիցցա 69 (43)
1956-1962 Ֆրանսիա Ռեյմս 131 (122)
1953-1962 Ընդհանուր Կարիերայում 200 (165)
Ազգային հավաքական
1953-1960 Ֆրանսիա Ֆրանսիա 21 (30)
Մարզչական կարիերա
1967 Ֆրանսիա Ֆրանսիա
1968-1969 Ֆրանսիա Բաներ դե Լյուշոն
1973-1976 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
1978-1979 Ֆրանսիա Թուլուզ
1979-1981 Մարոկկո Մարոկկո
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժյուստ Ֆոնտենի հայրը եղել է ֆրանսիացի Նորմանդիայից, իսկ մայրը՝ իսպանացի[6]։

2013 թվականին Ժյուստ Ֆոնտենը 80 տարեկան հասակում դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի սպա[7]։

Ակումբային կարիերա խմբագրել

Ժյուստ Ֆոնտենն իր կարիերան սկսել է իր հայրենի Մարաքեշ քաղաքի սիրողական ակումբում, տեղափոխվել է «ՈՒՍՄ Կասաբլանկա» ակումբ, որտեղ խաղացել է 1950-1953 թվականներին։ Հաջորդ երեք մրցաշրջանները նա արդեն անցկացրել է Ֆրանսիայում։ «Նիցցա» ակումբի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանի ընթացքում նա ակումբի հետ նվաճել է Ֆրանսիայի գավաթը, իսկ 1956 թվականին հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում։ Նույն թվականին նա տեղափոխվել է «Ռեյմս»՝ փոխարինելով Ռայմոն Կոպային։ «Ռեյմսի» կազմում անցկացրած վեց մրցաշրջանների ընթացքում նա խփել է 121 գոլ։ Բարձրագույն լիգաներում Ֆոնտենն ընդհանուր առմամբ խփել է 165 գոլ 200 խաղերի ընթացքում և չորս անգամ հաղթել է առաջնությունում (1956, 1958, 1960, 1962)

Ֆրանսիայի հավաքականում Ֆոնտենի դեբյուտը կայացել է 1953 թվականի դեկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում (8:0)։ Այդ խաղում Ժյուստ Ֆոնտենը ձևակերպել է հեթ-տրիկ։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրած յոթ տարիների ընթացքում Ֆոնտենը մասնակցել է 21 խաղի և խփել 30 գոլ։ Ազգային հավաքականի կազմում Ֆոնտենն իր վերջին խաղը եղել է 1960 թվականի դեկտեմբերի 11-ին, երբ Ֆրանսիայի հավաքականը խաղացել է Բուլղարիայի հավաքականի դեմ (3:0)։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո՝ 1967 թվականին, Ժյուստ Ֆոնտենն աշխատել է որպես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ, սակայն նրա ղեկավարությամբ թիմը մասնակցել է միայն երկու ընկերական խաղերի, որոնք երկուսն էլ ավարտեվել են ֆրանսիացիների պարտությամբ։ Եղել է նաև ֆրանսիական ակումբների ու Մարոկկոյի հավաքականի մարզիչ։

Կարիերա հավաքականում խմբագրել

Ֆոնտենի խաղերն ու գոլերն Ֆրանսիայի հավաքականի կազմում խմբագրել

Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Ֆոնտենի գոլերը Մրցություն
1 17 դեկտեմբերի, 1953   Լյուքսեմբուրգ 8 : 0 3 ԱԱ որակավորման խաղեր-1954
2 7 օգոստոսի, 1956   Հունգարիա 1 : 2 - Ընկերական խաղ
3 6 օգոստոսի, 1957   Հունգարիա 0 : 2 - Ընկերական խաղ
4 13 մարտի, 1958   Իսպանիա 2 : 2 1 Ընկերական խաղ
5 16 ապրիլի, 1958   Շվեյցարիա 0 : 0 - Ընկերական խաղ
6 8 հունիսի, 1958   Պարագվայ 7 : 3 3 ԱԱ եզրափակիչ խաղեր 1958
7 11 հունիսի, 1958   Հարավսլավիա 2 : 3 2 ԱԱ եզրափակիչ խաղեր 1958
8 15 հունիսի, 1958   Շոտլանդիա 2 : 1 1 ԱԱ եզրափակիչ խաղեր 1958
9 19 հունիսի, 1958   Հյուսիսային Իռլանդիա 4 : 0 2 ԱԱ եզրափակիչ խաղեր 1958
10 24 հունիսի, 1958   Բրազիլիա 2 : 5 1 ԱԱ եզրափակիչ խաղեր 1958
11 28 հունիսի, 1958   ԳԴՀ 6 : 3 4 ԱԱ եզրափակիչ խաղեր 1958
12 1 օգոստոսի, 1958   Հունաստան 7 : 1 2 ԱԱ որակավորման խաղեր 1960
13 5 օգոստոսի, 1958   Ավստրիա 2 : 1 1 Ընկերական խաղ
14 26 օգոստոսի, 1958   ԳԴՀ 2 : 2 - Ընկերական խաղ
15 9 նոյեմբերի, 1958   Իտալիա 2 : 2 1 Ընկերական խաղ
16 11 օգոստոսի, 1959   Բուլղարիա 0 : 1 - Ընկերական խաղ
17 11 նոյեմբերի, 1959   Պորտուգալիա 5 : 3 3 Ընկերական խաղ
18 13 դեկտեմբերի, 1959   Ավստրիա 5 : 2 3 ԵԱ որակավորման խաղեր 1960
19 17 դեկտեմբերի, 1959   Իսպանիա 4 : 3 1 Ընկերական խաղ
20 16 մարտի, 1960   Չիլի 6 : 0 2 Ընկերական խաղ
21 11 դեկտեմբերի, 1960   Բուլղարիա 3 : 0 - ԱԱ որակավորման խաղեր 1962

Ընդհանուր։ 21 խաղ / 30 գոլեր; 12 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 5 պարտություն

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն (4) - 1956, 1958, 1960, 1962
  • Ֆրանսիայի գավաթի դափնեկիր (2) - 1954, 1958
  • Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1959
  • Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու (2) - 1958, 1960
  • Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու - 1959
  • Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու - 1958
  • Աշխարհի առաջնությունների ռեկորդակիր մեկ առաջնության ընթացքում խփած գոլերի քանակով - 13 գոլ
  • Ֆրանսիայի հավաքականի ռեկորդակիր աշխարհի առաջնություներում խփած գոլերի թվով - 13 գոլ
  • Ընդգրկված է ՖԻՖԱ 100 ցանկում
  • Պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանով

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[8] Չեմպիոնների
Գավաթ
Ֆրանսիայի
սուպերգավաթ
Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նիցցա 1953/54 24 18 7 3 - - - - 31 21
1954/55 28 20 4 2 - - - - 32 22
1955/56 17 5 3 4 0 0 1 0 21 9
Ընդհանուր 69 43 14 9 0 0 1 0 84 52
Ռեյմս 1956/57 31 30 1 1 0 0 0 0 32 31
1957/58 26 34 6 5 0 0 0 0 32 39
1958/59 32 24 3 2 7 10 0 0 42 36
1959/60 28 28 2 2 0 0 0 0 30 30
1960/61 7 4 0 0 1 0 0 0 8 4
1961/62 7 2 1 3 0 0 0 0 8 5
Ընդհանուր 131 122 13 13 8 10 0 0 152 145
Ընդհանուր կարիերայում 200 165 27 22 8 10 1 0 236 197

Ելույթները հավաքականի կազմում խմբագրել

Ելույթները հավաքականի կազմում
Հավաքական Տարի ԱԱ որակավորման խաղեր ԱԱ եզրափակիչ խաղեր ԵԱ որակավորման խաղեր ԵԱ եզրափակիչ խաղեր Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆրանսիա 1953 1 3 - - - - - - 0 0 1 3
1954 - - 0 0 - - - - 0 0 0 0
1955 - - - - - - - - 0 0 0 0
1956 0 0 - - - - - - 1 0 1 0
1957 0 0 - - - - - - 1 0 1 0
1958 - - 6 13 1 2 - - 5 3 12 18
1959 - - - - 1 3 - - 3 4 4 7
1960 1 0 - - 0 0 0 0 1 2 2 2
Ընդհանուր կարիերայի ընթացքում 2 3 6 13 2 5 0 0 11 9 21 30

Մատենագրություն խմբագրել

  • Just Fontain. Reprise de volée, Paris, Solar, 1970
  • Just Fontain. Mon mundial, Famot, 1978

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 https://www.lemonde.fr/sport/article/2023/03/01/just-fontaine-legende-du-football-francais-est-mort_6163719_3242.html
  6. «Just Fontaine: for the record». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  7. Рекордсмен по числу голов на одном ЧМ Фонтен получил орден Почётного легиона
  8. Ֆրանսիայի գավաթ, Շառլ Դրագոյի գավաթ

Արտաքին հղումներ խմբագրել