Ջաչինտո Ֆակետտի

իտալացի ֆուտբոլիստ

Ջաչինտո Ֆակետտի (իտալ.՝ Giacinto Facchetti, հուլիսի 18, 1942(1942-07-18)[1][2], Տրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 4, 2006(2006-09-04)[1], Միլան, Իտալիա[3]), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի և «Միլանի» պաշտպան, խաղի ժամանակ հաճախակի մասնակցել է հարձակումերին, Եվրոպայի չեմպիոն (1968), Իտալիայի քառակի չեմպիոն (1963), (1965), (1966), (1971), Չեմպիոնների լիգայի կրկնակի չեմպիոն (1965), (1966), ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցանկի մեջ[4]։

Ջաչինտո Ֆակետտի
իտալ.՝ Giacinto Facchetti
Քաղաքացիությունը  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 18, 1942(1942-07-18)[1][2]
Ծննդավայր Տրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 4, 2006(2006-09-04)[1] (64 տարեկան)
Մահվան վայր Միլան, Իտալիա[3]
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Կենսագրություն խմբագրել

 
Ֆակետտին 2002 թվականին

Ֆակետտին ծնվել է 1942 թվականին իտալական Տրևիլո քաղաքում։ Իր առաջին քայլերը ֆուտբոլում եղել են «Տրևիլեզե» սիրողական ակումբում, որտեղ նա խաղացել է հարձակման գծում։ Ֆակետտի տաղանդը «Միլան»-ի նորանշանակ մարզիչ Էլենիո Էրրերան և 18 տարեկան Ֆակետտիին հրավիրել է «Միլան»։ Առաջին մրցաշրջանը Ինտերի կազմում անց է կացրել 1960/1961 թվականներին։ Առաջին խաղում Միլանի ֆուտբոլիստները հաղթել են 2-0 հաշվով։ Ֆակետին մինչև իր կարիերայի ավարտը (1978) մնացել է «Ինտեր»ի կազմում։ Ընդհանուր հաշվով նա Միլանի կազմում անց է կացրել 634 պաշտոնական խաղ և խփել 75 գնդակ։ Ֆակետտին խաղում էր և կենտրոնական և ձախ եզրային պաշտպանի դերում։ Նրա առաջխաղացումները հաճախակի են ավարտվել գոլերով։ Ջիաչինտոյին ֆուտբոլասերները հիշում են ոչ որպես կոպիտ ֆուտբոլիստ։ Նա հարձակվողներին չի վնասել ետևից։ Իր կարիերաի ժամանակ նա մեկ անգամ է խաղադաշտից հեռացվել, այն էլ երկրպագուների ծափահարությունների ներքո։ Հեռացման պատճառն այն է, որ նա փորձել է վիճել մրցավարի հետ[5]։ Ֆակետտիի մուտքը հավաքական 1963 թվականի մարտի 23-ին էր։ Այդ օրը Իտալիայի հավաքականը խաղում էր Թուրքիայի հավաքականի հետ (1-0)։ Իր կարիերայի ընթացքում Ֆակետտին հավաքականում անց է կացրել 94 խաղ, որոնցից 74-ի ժամանակ եղել է թիմի ավագ։ Այդ ցուցանիշը համարվում էր լավագույն, սակայն նրան գերազանցեցին Դինո Զոֆֆը, Պաոլո Մալդինին, Ֆաբիո Կաննավարոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #132421143 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Pele open to ridicule over top hundred
  5. ЧЕМПИОНАТ.ру // Александр Титеев // Символ и джентльмен кальчо Արխիվացված 2010-07-22 Wayback Machine // 18 июля 2010 года
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաչինտո Ֆակետտի» հոդվածին։