Ֆրանկ դե Բուր
Ֆրանկ դե Բուր (հոլ.՝ Frank de Boer, մայիսի 15, 1970[1][2][3], Հորն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ։
Ֆրանկ դե Բուր հոլ.՝ Frank de Boer | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 15, 1970[1][2][3] (53 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Հորն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||||||||||||||||||||
Հասակ | 179 | ||||||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևացանկ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն խմբագրել
Ֆրանկ դե Բուրն «Այաքսի» ֆուտբոլային դպրոցի սան է։ «Այաքսի» կազմում Ֆրանկն անցկացրել է 10 տարի` դառնալով Նիդերլանդների չեմպիոն և տիրանալով տարբեր եվրոպական գավաթների։ 1998 թվականին Դե Բուրը տեղափոխվեց իսպանական «Բարսելոնա», սակայն այստեղ չկարողացավ հասնել այնպիսի բարձունքների ինչպես «Այաքսի» հետ և դոպինգ սկանդալի պատճառով հեռացավ ակումբից։ Հետագայում նա իր երկվորյակ եղբայր Ռոնալդ դե Բուրի հետ հանդես եկավ թուրքական «Գալաթասարայի», շոտլանդական «Ռեյնջերսի», ապա Կատարի «Ալ-Ռայանի» և «Ալ-Շամալի» կազմում։ Կատարում էլ 2006 թվականին Ֆրանկ դե Բուրն ավարտեց կարիերան։
Ֆրանկ դե Բուրը Նիդերլանդների հավաքականի ավագն էր ընդհուպ մինչև իր հեռանալը հավաքականից` Եվրո-2004-ից հետո։
Հավաքականում կարիերան ավարտվեց անհաջող։ Եվրոյի քառորդ եզրափակչում Շվեդիայի դեմ խաղում նա վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Չնայած վնասվածքին Դե Բուրը մասնակցեց նաև Պորտուգալիայի դեմ կիսաեզրափակիչ խաղին, որտեղ նրա հավաքականը պարտվեց 2-1 հաշվով։
Ֆրանկ դե Բուրը մասնակցել է աշխարհի 1994 և 1998, ինչպես նաև Եվրոպայի 1992, 2000 և 2004 թվականների առաջնություններին։
Ֆրանկը ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին հայտարարեց 2006 թվականի ապրիլին։ 2007 թվականին նա գլխավորեց Այաքսի երիտասարդական թիմը։ 2010 թվականի դեկտեմբերի 6-ին նա նշանակվեց «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնակատար` Մարտին Յոլի փոխարեն[4][5]: 2011 թվականի հունվարի 3-ին նա նշանակվեց Այաքսի մարզիչ։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2014 թվականի հունիսի 30-ը[6]: Այն բանից հետո երբ դե Բուրի թիմը 3 տարի անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն (2010/11, 2011/12, 2012/13) նրա հետ պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2017-ի հունիսի 30-ը[7]: Այաքսը դարձավ չեմպիոն նաև հաջորդ տարի (2013/14), սակայն հաջորդ երկու տարիներին չեմպիոնական տիտղոսը զիջեց «ՊՍՎ»-ին։ 2015/2016 մրցաշրջանի ավարտից հետո դե Բուրը հեռացավ «Այաքսից»[8]:
Ձեռքբերումները խմբագրել
Որպես խաղացող խմբագրել
- Նիդերլանդների չեմպիոն (5)։ 1989/90, 1993/94, 1994/95, 1995/96, 1997/98
- Նիդերլանդների գավաթակիր (2)։ 1992/93, 1997/98
- Նիդերլանդների սուպերգավաթի հաղթող (4)։ 1993, 1994, 1995, 1998
- ՈւԵՖԱ-ի գավաթակիր: 1992
- Չեմպիոնների լիգայի հաղթող։ 1994/95
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ հաղթող։ 1995
- Միջմայրցամաքային գավաթի հաղթող։ 1995
- Լա Լիգա: 1998/99
Որպես մարզիչ խմբագրել
- Նիդերլանդների չեմպիոն (4)։ 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14
- Նիդերլանդների սուպերգավաթակիր (1)։ 2013
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.tff.org/Default.aspx?pageId=30&kisiId=29985
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ «Martin Jol vertrekt per direct bij Ajax» (հոլանդերեն)։ AFC Ajax։ 6.12.2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է դեկտեմբերի 6, 2010
- ↑ «De Boer: 'Plezier moet terug'» (հոլանդերեն)։ AFC Ajax։ 7.12.2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է դեկտեմբերի 7, 2010
- ↑ «Nieuw contract Frank de Boer» (հոլանդերեն)։ AFC Ajax։ 3.01.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է հունվարի 3, 2011
- ↑ «Այաքսը համաձայնության է եկել գլխավոր վարզիչ դե Բուրի հետ պայմանագրի երկարաձգման հարցում:»
- ↑ «Այաքսը հաստատել է գլխավոր մարզիչ դե Բուրի հրաժարականի մասին լուրը:»