Լուիս Սուարես Միրամոնտես

իսպանացի ֆուտբոլիստ

Լուիս Սուարես Միրամոնտես (մայիսի 2, 1935(1935-05-02)[5][6], Լա Կորունյա, Իսպանական հեղափոխություն - հուլիսի 9, 2023(2023-07-09)[1][2], Միլան, Իտալիա[3], նաև հայտնի է որպես փոքրիկ Լուիսիտո), իսպանացի նախկին ֆուտբոլիստ և մենեջեր ։ Որպես կիսապաշտպան խաղացել է մի շարք թիմերում, ինչպիսիք են՝ ՖԱ Բարսելոնան, Իսպանիան,Սամպդորիան։ Սուարեսը համարվում է Իսպանիայի մեծագույն խաղացողներից և որպես ֆուտբոլիստ աչքի է ընկել իր նրբաճաշակ և սահուն խաղաոճով։ «Ճարտարապետ» կեղծանունը կրող ֆուտբոլիստը առանձնանում էր խորաթափանց փոխանցումներով և պայթուցիկ հարվածներով և 1960 թ. նա դարձավ առաջին Իսպանացի՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր, որին տրվեց մրցանակը՝ ՈւԵՖԱ-ի անդամ երկրների քվեարկության արդյունքում։ 1964 թ. Եվրոպայի առաջնությունում Իսպանաիայի թիմին օգնեց՝ հաղթելու։ 1960-ականներին եղել է լեգենդար Գրանդ թիմի վերահսկող անդամ։ Մեծ դեր է խաղացել Հերրարի Ինթեր ակումբի հաջողության մեջ և իր փոխանցումների, տեսողության և գնդակային հմտությունների շնորհիվ եղել է ջոկատի առաջնային ստեղծագործող ուժը։ Սափդորիայի 3 փուլերից հետո, որպես ֆուտբոլիստ 1973 թվականին անցել է թոշակի։

Լուիս Սուարես Միրամոնտես
իսպ.՝ Luis Suárez Miramontes
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն «Ճարտարապետ»
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1935(1935-05-02) (88 տարեկան)
Ծննդավայր Լա Կորունյա, Իսպանական հեղափոխություն
Մահվան ամսաթիվ հուլիսի 9, 2023(2023-07-09)[1][2] (88 տարեկան)
Մահվան վայր Միլան, Իտալիա[3]
Հասակ 165
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Հետագայում Սուարեսը սկսեց իր կարիերան որպես մարզիչ և գլխավորեց Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը՝ Ինթերը, երեք առանձին առիթներով, վերին երկուսը՝ խնամատար հիմունքներով։ Սուարեսը եղել է նաև և′ Իսպանիայի ՅՈւ21-ի և′ ավագ, Իսպանական թիմի մարզիչը։ Գլխավորել է վերջին 27 խաղերը և առաջնորդել նրանց՝ 1990 թվականի Աշխարհի գավաթի երկրորդ փուլ։ Եղել է մի քանի Իտալական և Իսպանական ակումբների մարզիչ։

Ներկայումս զբաղվում է «Ինտերի» հետախուզական աշխատանքներով։

Կենսագրություն խմբագրել

Վաղ կարիերան խմբագրել

Սուարեսը ծնվել է Լա Կորունյայում, Գալիսիայ։ Ապրել է Ավենիդա դը Հերկուլեսում` Մոնթե Ալթոյի հարևանությամբ։ Նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան 1949 թվականին, Լա Կորունյայի արքայական սպորտ ակումբի հետ և աշխատել է կրտսերների հետ, մինչ Լիգայի սկզբնախաղը Դեպորտիվոյի հետ, երբ 1953 թվականի դեկտեմբերի 6-ին 6-1 հաշվով հաղթանակը գրանցվեց ընդդեմ ՖԱ Բարսելոնայի։ Դեպորտիվոյի խաղի ժամանակ խաղընկերների կազմի մեջ էին Պահինոն և Արսենո Իգլեսիասը։ Խաղացել է 17 խաղ և խփել հաշվով 3 գոլ Դեպորտիվոյի համար` մնացած մրցաշրջանների ընթացքում։ 1954 թվականին տեղափոխվել է ՖԱ Բարսելոնա, բայց 1954-55-ի շրջանը մեծմասամբ անցկացրել է` խաղալով Ազգային Լիգայում ընդգրկված ՍիԴի Իսպանական ֆուտբոլային ակումբում։

ՖԱ Բարսելոնա խմբագրել

1955-1961 թվականների նա արդեն ՖԱ Բարսելոնայի մշտական անդամն էր, որտեղ ընդգրկված էին այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք էին Ladislao Kubala, Zoltán Czibor, Sándor Kocsis, Ramallets և Evaristo: 1959 թվականին Սուարեսը թիմի և մարզիչ Էլենիո Էռերայի հետ միասին կրկնակի անգամ շահեցին Լիգայի արքայական գավաթը, իսկ 1960-ին` Fairs Cup-ի գավաթը։ 1960 թվականին Սուարեսը ստացավ նաև «Ոսկե գնդակ» մրցանակը։ 1961 թվականին Եվրոպայի գավաթի համար մրցությունը եղավ վերջինը, որտեղ 3-2 հաշվով նրանք պարտություն կրեցին Բենֆիկա թիմից։

Ինտեր Միլան խմբագրել

1961 թվականին, երբ ՖԱ Բարսելոնան 250 միլլիոն իտալական լիրայով(£142,000) վաճառեց նրան Ինտեր Միլանը, Լուիս Սուարեսը դարձավ աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Սուարես Միրամոնտես» հոդվածին։