Բացել գլխավոր ցանկը

Էդինսոն Կավանի

իտալացի ֆուտբոլիստ

Էդինսոն Ռոբերտո Կավանի Գոմես (իսպ.՝ Edinson Roberto Cavani Gómez, ծնվել է՝ փետրվարի 14, 1987, Սալտո), ուրուգվացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» և Ուրուգվայի ազգային հավաքականի խաղացող։ Կարիերան սկսել է Դանուբիոյում։

Football pictogram.svg
Էդինսոն Կավանի
Edinson Cavani, PSG.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էդինսոն Ռոբերտո Կավանի Գոմես
Ազգությունը Ուրուգվայցի
Քաղաքացիությունը Flag of Uruguay.svg Ուրուգվայ և Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1987 (32 տարեկան)
Ծննդավայր Սալտո, Ուրուգվայ Ուրուգվայ
Հասակ 186,5 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պարի Սեն-Ժերմեն
Համար 9
Պատանեկան կարիերա
2000-2006 Դանուբիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007
2007-2010
2010-2011
2011-2013
2013-
ՈւրուգվայԴանուբիո
ԻտալիաՊալերմո
Իտալիա  Նապոլի
ԻտալիաՆապոլի
ՖրանսիաՊարի Սեն-Ժերմեն
25 (9)
109 (34)
35 (26)
69 (52)
58 (24)
Ազգային հավաքական
2006-2007 (մին. 20)
2008-
2012
Ուրուգվայ Ուրուգվայ
Ուրուգվայ Ուրուգվայ
Ուրուգվայ Ուրուգվայ (օլիմպ.)
14 (10)
71 (25)
5 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

Կավանիի ընտանիքը Իտալիայից է: Կավաիի հայրը` Լուիսը, նույնպես եղել է ֆուտբոլիստ: Վերջինս նույնպես հանդես է եկել Ուրուգվայի հավաքականում: Նրա եղբայր Կրիստանը եղել է պաշտպան, իսկ մյուս եղբայր Վալտերը երկու խաղ հանդես է եկել հավաքականում:

Էդիսոնը իր ծննդավայր Սալտոյում էլ սկսել է իր ֆուտբոլային կարիերան: Նրան միանգամից նկատեցին մայրաքաղաքի ակումբները, սական Կավանին իր կարիերայի հարցում չէր շտապում: 12 տարեկանում Էդիսոնը տարեկան հասակում Էդիսոնը տեղափոխվեց Մոնտեվիդեո, որտեղ նրան վերցրին «Դանուբիո»-ի երիտասարդականների թիմ: «Ապերտուրու» ակումբում նա հանդես է եկել 2006 թվականին և հաղթել նրա հետ Ուրուգվանի առաջնությունը:

2007 թվականի հունվարին նրան հրավիրեցին Ուրուգվայի երիտասարդականների հավաքական, որպեսզի նա հանդես գա Հարավային Ամերիկայի առաջնությունում, մյուս երիտասարդական հավաքականների դեմ: Կավանին դարձավ այդ առաջնության լավագույն ռմբարկուն` դառնալով յոթ գոլի հեղինակ իննը խաղերում, իսկ ակումբը զբաղեցրեց երրորդ տեղը առաջնությունում: Այսպիսի հաջողությունից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել սյնպիսի Եվրոպական ակումբներ, ինչպիսիք էին «Միլանը» և «Յուվենթուսը»: 2007 թվականի հունվարի 29-ին «Պալերմո»-ի նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հայտարերեց ուրուգվայեցի ֆուտբոլիստի հետ երկար սպասված կնքվելիք պայմանագրի մասին:Պալերմայում Կավանին առաջին անգամ հանդես է եկել մարտի 11-ին «Ֆիորենտինո»-ի դեմ խաղի ժամանակ, դուրս գալով փոխանրինման 55-րդ րոպեին, որին տասնհինգ րոպե անց հարվածեց առաջին գոլը առաջնությունում:

2008 թվականի փետրվարի հունվարի 6-ին անց կացրեց իր առաջին խաղը Ուրուգվայի մեծահասակների հավաքականում Կոլումբիայի դեմ խաղում, և միանգամից խփեց առաջին գոլը թիմի կազմում:

2010 թվականի փետրվարին նա ցանկացավ լքել «Պալերմո»-ն և գնալ «Միլան» կամ «Յուվենթուս»,չնայած նրան, որ Կավանին նույն տարվա մարտին Պալերմոյի հետ չորս տարի ժամկետով պայմանագիր էր կնքել, մեկ միլիոն եվրո աշխատավարձով: Ըստ պայմանագրի, եթե դեռ չէր լրացել ֆուտբոլիստի պայմանագրային ժամկետը, ապա նրան գնել ցանկացող մյուս ակումբները պարտավոր էին վճարել 25 միլիոն եվրո: 2010 թվականին Կավանիին գնելու նպատակով ակումբին դիմեցին «Ռուբին» և «Շախտյոր» ակումբերը: Իսկ նույն թվականի հունիսին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Էդիսոնի համար առաջարկեց 19 մլն եվրո:Հունիսի 29-ին Ձամպարինին հայտարարեց, որ Կավանին և իր թիմից ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվելու են «Տոտենհեմ Հոթսպուր», վերջինս երկու ֆուտբոլիստների համար միասին պատրաստ էր վճարել 35 մլն եվրո: Սակայն անգլիական ակումբի ղեկավարությունը ժխտեց Ձամպարինիի խոսքերը:

2010 թվականի հունիսի 17-ին «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարերց Կավանիի իր թիմ տեղափոխության մասին: Նրան սկզբում վերցրին որպես վարձով ֆուտբոլիստ, որին հետևեց 12 մլն եվրո վարձատրվությամբ պայմանագիրը:

Հետագայում նրանով սկսեցին հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն, «Բավարիա»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը, սակայն ըստ վերջնական արդյունքի, նրա հետ պայմանագիր կնքեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը:2013 թվականի հուլիսի 16 նա վերջնականապես կնքեց իր պայմանագիրն ակումբի հետ: Տրանսֆերն արժեցավ 64 մլն եվրո:նույն թվականի օգոստոսի 9-ին Կավանին առաջին անգամ հանդես եկավ նոր թիմի կազմում, իսկ նույն ամսի 18-ին հարվածեց առաջին գոլը «Պարի Սեն Ժերմեն»-ի կազմում:

Անձնական կյանքըԽմբագրել

Կավանին ամուսնացել է Մարիա Սոլեդատ Կաբրիսի հետ, ումից ունի երկու որդի, իսկ 2013 թվականին հայտարարեց կնոջից բաժանվելու մասին:


ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

ԱնձնականԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել