Էմիլիո Բուտրագենիո

իսպանացի ֆուտբոլիստ

Էմիլիո Բուտրագենիո Սանտոս (իսպ.՝ Emilio Butragueño Santos, հուլիսի 22, 1963(1963-07-22), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, որ հանդես է եկել 1980-1990-ական թվականներին։ Եղել է «Ռեալ Մադրիդի» կենտրոնական հարձակվող, խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում, մասնակցել երկու աշխարհի առաջնությունների։ Ընդգրկվել է ՖԻՖԱ 100-ի ցանկում։

Էմիլիո Բուտրագենիո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 22, 1963(1963-07-22) (60 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 168 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1982-1983 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 65 (36)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1982-1995 Իսպանիա Ռեալ Մադրիդ 341 (123)
1982—1983  Իսպանիա Կաստիլիա 65 (36)
1995-1998 Մեքսիկա Ատլետիկո Սելայա 91 (29)
Ազգային հավաքական
1983-1984 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 5(2)
1984-1994 Իսպանիա Իսպանիա 69 (26)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Երկրպագուների շրջանում ունեցել է Գիշանգղ մականունը (իսպաներեն՝ El Buitre[1]). Էմիլիոյի խաղը՝ սպասել վտանգավոր պահի, որը կարելի է վերածել գոլի, հիշեցրել է գիշատիչ թռչունի խաղ։ Ակումբում հայտնվելով 1984 թվականին՝ Էմիլիոն եղել է նրա վառ խաղացողներից մեկն ընդհուխ մինչև 1995 թվականը, երբ տեղափոխվել է «Ատլետիկո Սելայա», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան։

1980-ական թվականներին Բուտրագենիոն խաղացել է Մեքսիկայի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Ուգո Սանչեսի հետ։ Նրա խաղընկերներից է եղել նաև Միչելը։ Ընդհանուր առմամբ նա «Ռեալի» կազմում անցկացրել է 341 հանդիպում և խփել 123 գոլ։ 1984 թվականից մինչև 1992 թվականը Բուտրագենիոն հանդես է եկել Իսպանիայի հավաքականում։ Մասնակցել է 1986 և 1990 թվականների աշխարհի առաջնություններին, 1988 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 1985 և 1986 թվականներին դարձել է ՈՒԵՖԱ գավաթակիր, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1995 թվականներին՝ Իսպանիայի չեմպիոն։

Էմիլիո Բուտրագենիոն նկարահանվել է հինգ ֆիլմերում (կամեո)։ Եղել է «Ռեալ Մադրիդի» փոխնախագահը։

Ակումբային կարիերա խմբագրել

1981 թվականին Էմիլիո Բուտրագենիոն միացել է Մադրիդի «Ռեալի» երիտասարդական կազմին՝ խաղալով նախ պահեստային կազմում։ Հիմնական կազմում նորամուտը նշել է Ալֆրեդո դի Ստեֆանո գլխավորությամբ 1984 թվականի փետրվարի 5-ին՝ «Քադիսի» դեմ խաղում[2]։ Այդ խաղում նա կատարել է վայրկենական հարված, խփել երկու գոլ և կատարել գոլային փոխանցում այն բանից հետո, երբ «Ռեալը» պարտվում էր 0։2 հաշվով։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին նա կատարել է նորամուտը եվրոպական մրցություններում՝ իր հեղինակած հեթ-տրիկով ներդրում ունենալով ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության երրորդ փուլի՝ «Անդերլեխտի» դեմ հաղթական խաղում, որտեղ «Ռեալը» հաղթել է 6:1 հաշվով (Բրյուսելում անցկացված առաջին հանդիպման 0։3 հաշվով պարտությունից հետ)։ Այդ հաղթանակը կարևոր դեր է ունեցել իսպանական թիմի հաղթարշավում 1984/85 մրցաշրջանում[3][4]։

1991 թվականին արժանացել է Պիչիչի մրցանակի[5]։

1995 թվականի հունիսին Էմիլիո Բուտրագենիոն, որը կորցրել էր իր տեղը թիմում (1994/95 մրցաշրջանում՝ ութ խաղ և մեկ գոլ) գլխավորապես 17-ամյա Ռաուլ Գոնսալեսի հետ մրցակցության պատճառով, տեղափոխվել է մեքսիկական «Ստլետիկո Սելայա» և առաջին մրցաշրջանում թիմի հետ հասել MX լիգայի եզրափակիչ։ Ակումբում երեք մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 1998 թվականի ապրիլին, Էմիլիո Բուտրագենիոն որոշել է ավարտել կարիերան[4]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Գավաթ Մայրց. Այլ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1983/84   Ռեալ Մադրիդ 10 4 0 0 0 0 2 2
1984/85 29 10 2 0 11 4 2 0
1985/86 31 10 6 2 12 2 0 0
1986/87 35 11 3 3 7 5 0 0
1987/88 32 12 3 1 8 2 2 1
1988/89 33 15 6 2 8 4 0 0
1989/90 32 10 6 2 2 2 2 2
1990/91 35 19 2 0 4 4 0 0
1991/92 35 14 6 4 9 1 0 0
1992/93 34 9 3 1 6 1 0 0
1993/94 27 8 2 1 4 2 0 0
1994/95 8 1 0 0 4 0 0 0
1995/96   Ատլետիկո Սելայա 34 17 0 0 0 0 0 0
1996/97 26 2 0 0 0 0 0 0
1997/98 31 10 0 0 0 0 0 0

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

Ռեալ Մադրիդ

Անձնական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «La Quinta entra en los 50» [The Cohort hits 50] (Spanish). El Mundo. 2013 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Edición del Monday 6 February de 1984, Página 13
  3. Butragueño (3 goles) fue el gran heroe (Butragueño (3 goals) was the big heroe); Mundo Deportivo, 13 December 1984 (in Spanish)
  4. 4,0 4,1 Real Madrid Fans biography (in Spanish)
  5. «Spain – List of Topscorers ("Pichichi") 1929–2015». RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  6. Կարեկայի և Դիեգո Մարադոնայի հետ միասին։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիո Բուտրագենիո» հոդվածին։