Ալբեր II
Ալբեր II (ֆր.՝ Albert II; մարտի 14, 1958[1][2][3][…], Prince's Palace of Monaco), լրիվ անվանումը՝ Ալբեր Ալեքսանդր Լուի Պիեր Գրիմալդի, Մոնակոյի գործող իշխանը: 2005 թվականից ունի Վալենտինուայի դքսի կոչում: Ալբերը Մոնակոյի նախկին իշխան Ռենե III-ի և հոլիվուդյան աստղ Գրեյս Քելլիի որդին է: Սերում հանրահայտ Գրիմալդիների տոհմից: Ունի Ձերդ պայծառափայլության (Sérénité) կոչում:
Հոր հիվանդությունից մինչև մահը՝ 2005 թվականի ապրիլի 6-ը եղել է ռեգենտ:
ԿենսագրությունԽմբագրել
Ալբերը մանկուց հետաքրքրվել է սպորտով, հատկապես ֆուտբոլով, լողով և ձյուդոյով: Ալբերը 5 անգամ ներկայացրել է Մոնակոն Ձմեռային Օլիմպիական խաղերում: 1985 թվականին դարձել է ՄՕԿ-ի անդամ: 1985 թվականին մասնակցել է «Դաքար ռալլին»՝ տեխնիկական խնդիրների պատճառով զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը: Ալբերը համարվում է միակ գործող ղեկավարը, ով եղել է հյուսիսային բևեռում (2006 թվականի ապրիլի 16-ին)[6]: Նա ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ և իր խոսքերով ճանաչում կառույցի գերիշխանությունը:
Ալբերը համարվում է Միջազգային Նապոլեոնական համայնքի պատվավոր նախագահը[7]:
Անձնական կյանքԽմբագրել
Ալբերը երկար ժամանակ չուներ զուգընկերուհի: Նա ունի երկու ոչ ամուսնական կապի արդյունքում ծնված երեխաներ, որոնք չեն կարող հավակնել գահին:
2010 թվականի հունիսին հայտարարվեց Ալբերի և նրա հարսնացու Շարլեն Ուիթսթոքի նշանադրության մասին, ով նախկին լողորդուհի և ուսուցչուհի էր ՀԱՀ-ում: Հարսանիքը տեղի ունեցավ 2011 թվականի հուլիսի 1-ին[8]: 2011 թվականի հուլիսի 1-ին տեղի ունեցավ քաղաքացիական պսակադրության կարգը, իսկ հուլիսի 2-ին՝ պաշտոնական արարողությունը[9][10]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ https://constitutioncenter.org/blog/monacos-twin-constitutional-succession-situation/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Lundy D. R. The Peerage
- ↑ История Монако
- ↑ International Napoleonic Society(անգլ.)
- ↑ Князь Монако сочетался браком со спортсменкой из ЮАР
- ↑ Князь и княгиня Монако обвенчались
- ↑ Князь Монако обвенчался с Шарлин Уиттсток
Արտաքին հղումներԽմբագրել
- Профиль на Sports Reference Archived 2009-03-13 at the Wayback Machine. (անգլ.)
- Биографическая справка на сайте РИАН.ру