Դանիել Պասսարելլա

արգենտինացի ֆուտբոլիստ

Դանիել Ալբերտո Պասսարելլա (իսպ.՝ Daniel Alberto Passarella, р. մայիսի 25, 1953(1953-05-25)[1][2][3], Chacabuco, Buenos Aires, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան[5], ֆուտբոլի մարզիչ, արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբի նախագահ։ Միակ արգենտինացին, ով երկու անգամ (1978, 1986) դարձել է աշխարհի չեմպիոն։ 1978 թվականի աշխարհի առաջնության ժամանակ եղել է Արգենտինայի հավաքականի թիմի ավագը։ Համարվում է ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ամենաշատ գոլ խփած պաշտպանը։ Հանդիսանում է ՖԻՖԱ 100-ի անդամ։

Դանիել Պասսարելլա
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 1953(1953-05-25)[1][2][3] (70 տարեկան)
Ծննդավայր Chacabuco, Buenos Aires, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 177 սանտիմետր[4]
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք պաշտպան, կենտրոնական պաշտպան և sweeper

Կենսագրություն խմբագրել

Դանիելը իր կարիերան սկսել է «Սարմիենտո» ֆուտբոլային ակումբում, այնուհետև վերադարձել է «Ռիվեր Փլեյթ» ակումբ, որից հետո էլ՝ Իտալիա, որտեղ հանդես է եկել «Ֆիորենտինայում» և «Ինտերում»[6]։ Իր ֆուտբոլային կարիերան ավարտել է «Ռիվեր Փլեյթ» ակումբում։

Իր արդյունավետ և կազմակերպչական խաղի համար նա ստացել է «El Gran Capitán» (Մեծ կապիտան) մականունը[7]։

Պասսարելլան եղել է շատ վտանգավոր ֆուտբիստ, նա պատմության մեջ է մտել, որպես ամենաշատ գոլ խփած պաշտպանը՝ 451 խաղում 134 գոլ։ Հետագայում այդ ռեկորդը գերազանցել հոլանդացի Ռոնալդ Կումանը (533 խաղ, 193 գոլ)[8]։

Ազգային հավաքականում խմբագրել

Պասսարելլան մեծ դեր է խաղացել Արգենտինայի հավաքականում։ Նա եղել է թիմի ավագը և առաջին արգենտինացին, ով իր ձեռքն է վերցրել աշխարհի գավաթը։ 1986 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ Պասսարելլան Պերուի հավաքականի հետ խաղի ժամանակ խփել է հաղթական գնդակ և ապահովել Արգենտինայի հավաքականին Մեքսիկայի ուղեգիր։ էնտերոկոլիտ հիվանդության սուր ցավերի պատճառով Պասսարելլան բաց է թողել առաջնության հիմնական խաղերը, նրան փոխարինել է Խոսե Լուիս Բրաունը։ Պասսարելլան վատ հարաբերությունների մեջ է եղել թիմի աստղ Դիեգո Մարադոնայի և մարզիչ Կառլոս Բիլարդոյի հետ։ Հետագայում նա նշել է, որ այդ երկուսը այնպես են արել, որ ինքը դուրս չգա խաղադաշտ։

Մարզչական կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Պասսարելլան դարձել է «Ռիվեր Փլեյթ» ակումբի մարզիչը։ Արգենտինայի ազգային հավաքականում նա փոխարինել է Ալֆիո Բասիլեն և պատրաստել թիմին 1988 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ Արգենտինայի ազգային հավաքականը քառորդ եզրափակչում 2:1 հաշվով պարտվել է Հոլանդիայի հավաքականին և դուրս մնացել հետագա պայքարից։

Այնուհետև Պասսարելլան ղեկավարել է Ուրուգվայի հավաքականը, սակայն 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղերի ժամանակ կոնֆլիկտեր է ունեցել ֆուտբոլիստների հետ և թողել իր պաշտոնը։ Դրանից հետո, 2001 թվականին Պասսարելլան կարճ ժամանակով և անհաջող ղեկավարել է իտալական «Պարմա» ակումբը։

2003 թվականին նրա ղեկավարությամբ Մեքսիկայի «Մոնտերեյ» ակումբը դարձել է առաջնության հաղթող։ 2004 թվականի մարտին Պելեն Պասսարելլային ընդգրկել է 125 լեգենդար կենդանի ֆուտբոլիստների ցուցակում։ Շուտով Պասսարելլան ղեկավարել է բրազիլական «Կորինտիաս» ակումբը, սակայա խայտառակ արդյունքների պատճառով հեռացվել է թիմից։ 2006 թվականի հունվարի 9-ին, տասներկու տարի անց գլխավորել է «Ռիվեր Փլեյթ» ակումբը՝ թիմի մարզիչ Մերլո Ռեյնալդոյի անսպասելի հրաժարականից հետո։ 2007 թվականի նոյեմբերի 15-ին Պասսարելլան հրաժարական տվեց Հարավամերիկյան գավաթի կիսաեզրափակիչ խաղից հետո՝ «Արսենալ Սարանդիի» հետ ցնցող պարտությունից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. FootballDatabase.eu(բազմ․) — 2007.
  5. «Даниэль Пассарелла: биография и голы, фото и видео». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. «Даниэль Пассарелла, Аргентина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. Эль Гран Капитан(չաշխատող հղում)
  8. «Ronald Koeman». www.fcbarcelona.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել