Լի Մին (չինարեն՝ 李明 հունվարի 26, 1971(1971-01-26)[1], Դալյան, Լյաոնին, Չինաստան), չինացի ֆուտբոլիստ, խաղում է կիսապաշտպանի դիրքում։ 1990 թվականից մինչև 2000 թվականը հանդես է եկել Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Կարիերան ավարտելուց հետո դարձել է «Դալյան Աերբին» ՖԱ-ի նախագահ։ 2011 թվականին ակումբը հաղթել է Չինաստանի առաջնությունը և իրավունք ստացել մասնակցելու Չինաստանի սուպերլիգային։ Որպես ֆուտբոլիստ մեծ հեղինակություն էր վայելում. ամբողջ կարիերայում նա խաղացել է մեկ ակումբում՝ «Դալյան Վանդա», որը չինական ֆուտբոլում երկար տարիներ է ապրել։ «Դալյան Վանդա» ակումբի կազմում նվաճել է 8 չեմպիոնական տիտղոս, նաև 3 անգամ հաղթել է Չինաստանի առաջնություններում։ Բնութագրվում է որպես ամենաշնորհալի ֆուտբոլիստներից մեկը չինական ֆուտբոլում։ Ազգային հավաքականում խաղացել է 141 խաղ, որը ներկայից դրությամբ ռեկորդ է ՉԺՀ-ում[2]։

Լի Մին
李明
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՉԺՀ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1971(1971-01-26)[1] (53 տարեկան)
Ծննդավայր Ցզինան, Շանդուն, ՉԺՀ
Հասակ 181
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դալյան Աերբին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989—2005 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դալյան Վանդա 244 (36)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Լի Մինան «Դալյան Վանդա» ֆուտբոլային ակումբի խաղացող էր։ հանդես է եկել 1989 թվականից։ Ամբողջ կարիերան ֆուտբոլիստը խաղացել է մեկ ակումբում՝ «Դալյան Վանդա» (2000 թվականից արդեն «Դալյան Շիդե»)։ Հանդես է եկել աջ կիսպաշտպանի դիրքում։ 1994 թվականին Լի Մինի թիմին հաջողվում է հաղթել Չինաստանի առաջնությունը, դրանից հետո մի քանի մրցաշրջան ակումբը եղել է Չինաստանի լավագույնը[3]։ 1994 թվականից մինչև 2002 թվական «Դալյան» ակումբը արժանացել է 8 տիտղոսի։ 1996 թվականի մրցաշրջանը ակումբի համար ռեկորդային էր. «Դալյան» ակումբը ավարտել է մրցաշրջանը առանց պարտության[4]։

Ելույթները որպես ֆուտբոլիստ խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
1994 Դալյան Վանդա   Չինաստան 21 2
1995 Դալյան Վանդա   Չինաստան 21 3
1996 Դալյան Վանդա   Չինաստան 21 3
1997 Դալյան Վանդա   Չինաստան 21 7
1998 Դալյան Վանդա   Չինաստան 25 8
1999 Դալյան Վանդա   Չինաստան 25 1
2000 Դալյան Շիդե   Չինաստան 24 0
2001 Դալյան Շիդե   Չինաստան 23 3
2002 Դալյան Շիդե   Չինաստան 17 3
2003 Դալյան Շիդե   Չինաստան 24 3
2004 Դալյան Շիդե   Չինաստան 10 3
2005 Դալյան Շիդե   Չինաստան 13 1

Գոլերը հավաքականում խմբագրել

Թվական Տեղ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցակցություն
1. 1997 թվական, փետրվարի 23   Մալայզիա   Ֆինլանդիա 2-1 Հաղթանակ Ընկերական խաղ
2. 1997 թվական, փետրվարի 28   Մալայզիա   Զիմբաբվե 3-1 Հաղթանակ Ընկերական խաղ
3. 1997 թվական, սեպտեմբերի 13   Դալյան, ՉԺՀ   Իրան 2-4 Պարտություն 1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն
4. 2000 թվական, հոկտեմբերի 16   Տրիպոլի, Լիբանան   Ինդոնեզիա 4-0 Հաղթանակ 2000 թվականի ֆուտբոլի Ասիայի առաջնություն Խմբային փուլ
5. 2000 թվական, հոկտեմբերի 23   Սիդոն, Լիբանան   Կատար 3-1 Հաղթանակ 200 թվականի ֆուտբոլի Ասիայի առաջնություն Կիսաեզրափակիչ
6. 2004 թվական, հուլիսի 3   ՉԺՀ   Լիբանան 6-0 Հաղթանակ Ընկերական խաղ
7. 2004 թվական, հուլիսի 21   Պեկին, ՉԺՀ   Ինդոնեզիա 5-0 Հաղթանակ 2004 թվականի ֆուտբոլի Ասիայի առաջնություն Խմբային փուլ
8. 2004 թվական, օգոստոսի 7   Պեկին, ՉԺՀ   Ճապոնիա 1-3 Պարտություն 2004 թվականի ֆուտբոլի Ասիայի առաջնություն Եզրափակիչ

Ձեռքբերումներ խմբագրել

  •  «Դալյան Վանդա»; Լիգաների և սուպերլիգաների չեմպիոն՝ 1994, 1996, 1997, 1998, 2000, 2001, 2002, 2005 թվականներին։
Չինաստանի լիգայի Մրցանակակիր։ 1992, 2001, 2005 թվականներին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Լի Մին Չինական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղացել է 141 խաղ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել