Կլաուդիո Ռանիերի
Կլաուդիո Ռանիերի (իտալ.՝ Claudio Ranieri, հոկտեմբերի 20, 1951[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ: Հանդես է եկել պաշտպանի դիրքում։
Կլաուդիո Ռանիերի իտալ.՝ Claudio Ranieri | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 20, 1951[1] (69 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿարիերաԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Կլաուդիո Ռանիերին իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռոմա» (նա համարվում էր նաև այդ ակումբի սան) ֆուտբոլային ակումբի կազմում։ Նա ակումբի կազմում երկու մրցաշրջանի ընթացքում խաղում է ընդամենը 6 խաղ[2]: Հետագայում նա հանդես է գալիս «Կատանձորո», «Կատանիա» և «Պալերմո» ֆուտբոլային ակումբների կազմում, սակայն այդ ակումբների հետ նա որևէ լուրջ հաջողության չի հասնում[3]:
ՄարզչականԽմբագրել
Ռանիերիի կարիերայում առաջին մարզչական ակումբներն են դառնում «Վիգոր Լամեցիա» և «Պուտեոլանա» ֆուտբոլային ակումբները, սակայն այդ ակումբներում նա չի հասնում հաջողության և որպես մարզիչ հայտնի է դառնում «Կալյարի» ֆուտբոլային ակումբում կատարած աշխատանքով։ Ռանիերին ակումբին Սերիա C1-ից բարձրացնում է Սերիա A և օգնում ակումբին պրիմերայում հաստատվելու հարցում[4]:
1991 թվականին Ռանիերին գլխավորում է «Նապոլին», որի հետ տարած աշխատանքի շնորհիվ ակումբը հենց առաջին մրցաշրջանում ձեռք է բերում իրավունք եվրոգավաթային առաջնություններին մասնակցելու համար, սակայն հաջորդ մրցաշրջանում ակումբի արդյունքները համեմատած նախորդ մրցաշրջանի վատանում է և մարզիչը լքում է ակումբը՝ այդպես էլ ինչ-որ բան չնվաճելով։ 1993 թվականին Ռանիերին դառնում է «Ֆիորենտինայի» մարզիչը։ Ակումբը հանդես էր գալիս Սերիա B-ում[5]: Ռանիերիի հենց առաջին մրցաշրջանում «մանուշակները» վերադառնում են բարձրագույն դիվիզիոն, իսկ 1996 թվականին հաղթում են Իտալիայի գավաթի և սուպերգավաթի մրցություններում։ Այս հաղթանակներից առաջ «Ֆիորենտինան» սկսած 1975 թվականից չէր հաղթել ոչ մի տիտղոս[6][7]:
1997 թվականից 1999 թվականը Ռանիերին աշխատում է իսպանական «Վալենսիայի» հետ։ Այդ ընթացքում ակումբը իրավունք է ձեռք բերում մասնակցելու Չեմպիոնների Լիգային և հաղթում է Իսպանիայի գավաթի մրցությունում[8]: Հաջող աշխատանքից հետո իտալացին գլխավորում է մեկ ուրիշ իսպանական ակումբ՝ «Ատլետիկո Մադրիդը», սակայն հատուկ աշխատանքով աչքի չընկնելով և չարժանանալով հարգանքի՝ Ռանիերին հեռացվում է գլխավոր մարզչի պաշտոնից[9][10]:
2000 թվականին Ռանիերին գլխավորում է Լոնդոնի «Չելսին», որտեղ աշխատում է չորս մրցաշրջան։ Ռանիերիի գլխավորության շրջանում «ազնվականները» 2000 թվականից մինչև 2004 թվականը «դոփում են» վեցից երկրորդ հորիզոնականներում։ Սրանից բացի Ռանիերիի շրջանում ակումբը դուրս է գալիս Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է ֆրանսիական «Մոնակոյին» և հասնում է մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, սակայն այնտեղ նույնպես ակումբը պարտվում է և այս անգամ արդեն անգլիական «Արսենալին»[11]: Ռանիերիի գլխավորության ժամանակ «Չելսին» հանսում է ոչ վատ արդյունքների, սակայն Ռանիերին չի կարողանում հաղթել որևէ տիտղոս ինչի պատճառով էլ նա հեռացվում է ակումբի արդեն նոր սեփականատիրոջ՝ «Ռոման» Աբրամովիչի կողմից[12][13]:
2004 թվականի ամռանը Ռանիերին կարիերայում արդեն երկրորդ անգամ գլխավորում է «Վալենսիան», որի հետ հաղթում է ՈւԵՖԱ Սուպերգավաթի մրցությունում։ Եզրափակչում ակումբը 2:1 հաշվով հաղթում է պորտուգալական «Պորտուին»[14]: Ռանիերիի գլխավորության շրջանում «չղջիկների» արդյունքները հեռու էին իդեալական լինելուց, ինչի արդյունքում մարզիչը լքում է ակումբը` աշխատելով այնտեղ մինչև մրցաշրջանի ավարտը։ Ակումբից հեռանալուց հետո Ռանիերին դադար է վերցնում և շուրջ երկու տարի չի զբաղվում մարզչական աշխատանքով[15]:
2007 թվականի փետրվարին մարզիչը վերադառնում է իր աշխատանքին, գլխավորում է իտալական «Պարման» և ակումբի հետ զբաղեցնում է արժանի 12-րդ հորիզոնականը։ «Պարմայում» մեկ մրցաշրջան գլխավորելուց հետո Ռանիերին հրավեր է ստանում Սերիա A վերադարձած «Յուվենտուսից» և նրա գլխավորության ներքո՝ հենց առաջին մրցաշրջանում ակումբը Սերիա A-ում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և վերադառնում է Չեմպիոնների Լիգա[16]: 2008/09 մրցաշրջանում «Յուվենտուսը» ելույթ է ունենում ոչ ստաբիլ կարգով և 2009 թվականի մայիսի 18-ին Ռանիերին հեռացվում է այդ պահին երրորդ հորիզոնականը զբաղեցնող թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[17]: Նույն տարվա օգոստոսի 16-ին Ռանիերին խզում է իր պայմանագիրը ակումբի հետ՝ ստանալով աշխատավարձը պայմանագրի ավարտման ժամանակից շուտ[18]: Արդյունքում՝ մրցաշրջանի վերջում «Յուվենտուսը» առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը[19][20]:
2009 թվականի սեպտեմբերի 2-ին Ռանիերին կնքելով երկու տարվա պայմանագիր[21] դառնում է իտալական «Ռոմայի» մարզիչը[22][23]: 2009/10 մրցաշրջանի արդյունքներով «Ռոման» Սերիա Ա-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Ակումբը մինչև առաջնության վերջին տուրը պայքար էր մղում առաջնության հաղթող դարձող «Ինտերի» հետ։ Այդ մրցաշրջանում «Ռոման» այդ ակումբից պարտություն է կրում նաև Իտալիայի գավաթի մրցությունում։ 2010 թվականի հունիսին «Ռոման» առաջարկում է Ռանիերիին երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը մինչև 2013 թվականը։ Ըստ պայմանագրի` Ռանիերին պետք է ստանար տարեկան 2 մլն եվրո աշխատավարձ[24]: 2011 թվականի փետրվարի 20-ին Ռանիերին խզում է պայմանագիրը ակումբի հետ և հատկապես այն խաղից հետո, երբ «Ռոման», երեք գնդակ ուղարկելով «Ջենոայի» դարպասը, խաղավերջում պարտվում է 3-4 հաշվով։ Այս խաղից առաջ Ռանիերին հայտարարել էր, որ հռոմեական ակումբից չի պատրաստվում հեռանալ[25]: 2011 թվականի փետրվարի 21-ին Ռանիերին պաշտոնապես՝ երկկողմանի համաձայնությամբ խզում է իտալական ակումբի հետ պայմանագիրը[26][27]:
2011 թվականի սեպտեմբերի 22-ին Ռանիերին կնքելով երկամյա պայմանագիր «Ինտեր» ակումբի հետ դառնում է նրա մարզիչը[28][29]: Որոշ ժամանակով «կապտասևերի» արդյունքները լավանում են, սակայն Ռանիերին չի հաջողվում հանել ակումբին ճգնաժամից։ 2012 թվականի մարտի 26-ին առտագնա հանդիպման ժամանակ «Յուվենտուսից» պարտություն (0:2) կրելուց հետո՝ «Ինտերը» պաշտոնապես հայտարարում է գլխավոր մարզչի պաշտոնից Ռանիերիի հեռացման մասին[30][31]:
2012 թվականի մայիսի 29-ին Ռանիերին նշանակվում է այդ ժամանակ Լիգա 2-ում հանդես եկող ֆրանսիական «Մոնակոյի» մարզիչ[32][33]: Հենց առաջին մրցաշրջանում իտալացուն հաջողվում է «Մոնակոյին» դուրս հանել Լիգա 1, իսկ արդեն մյուս մրցաշրջանում ակումբը զիջելով առաջին հորիզոնականը «Պարի Սեն Ժերմենին» դառնում է առաջնության փոխ-չեմպիոնը։ Մրցաշրջանի ավարտին՝ 2014 թվականի մայիսի 20-ին Ռանիերին լքում է ակումբը[34][35]:
2014 թվականի հուլիսի 25-ին Կլաուդիո Ռանիերին առաջին անգամ չի նշանակվում, որպես ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ և դառնում է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչը[36]: Սակայն արդեն 2014 թվականի նոյեմբերի 15-ին Ռանիերին հեռացվում է այդ պաշտոնից, քանի որ նրա օրոք հավաքականը Եվրո-2016 մրցության ընտրական փուլի չորս անհաջող խաղերում հավաքում է ընդամենը 1 միավոր. Ֆարերյան կղզիներ (0-1), Հյուսիսային Իռլանդիա (0-2), Ռումինիա (0-1), Ֆինլանդիա (1-1, միակ վաստակված միավորը)։ Ռանիերիի փոխարինողներին նույնպես չի հաջողվում բարելավվել իրավիճակը և հավաքականը չի անցնում առաջնության մյուս՝ ընտրական փուլ[37][38]:
2015 թվականի հուլիսի 13-ին Ռանիերին վերադառնալով Անգլիա գլխավորում է «Լեսթեր Սիթին»[39][40]: Նրա գլխավորության օրոք ակումբը անսպասելիորեն բարձրանում է առաջատար հորիզոնականներ ավարտելով առաջին «կիսամյակը»՝ երկրորդ հորիզոնականում[41]:
2017 թվականի փետրվարի 24-ին հեռացվել է «Լեսթեր Սիթի» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[42]:
Մարզչական վիճակագրությունԽմբագրել
Ըստ 2014 թվականի փետրվարի 14-ի տվյալների[43][44]
Ակումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի վերջ | Ցուցանիշներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | % հաղթանակ | |||||||
Կալյարի | հունիսի 1, 1988[45] | հունիսի 30, 1991 | 72 | 23 | 30 | 19 | 31,94 | ||||
Նապոլի | հուլիսի 1, 1991 | հունիսի 30, 1993[46] | 73 | 28 | 25 | 20 | 38,36 | ||||
Ֆիորենտինա | հուլիսի 1, 1993 | հունիսի 30, 1997 | 157 | 66 | 54 | 37 | 42,03 | ||||
Վալենսիա | սեպտեմբերի 20, 1997[47] | հունիսի 30, 1999[48] | 87 | 47 | 15 | 25 | 54,02 | ||||
Ատլետիկո Մադրիդ | հուլիսի 1, 1999 | մարտի 3, 2000[49] | 40 | 16 | 10 | 14 | 40,00 | ||||
Չելսի | սեպտեմբերի 18, 2000[50] | հունիսի 30, 2004 | 198 | 107 | 46 | 45 | 54,04 | ||||
Վալենսիա | հուլիսի 1, 2004[6] | փետրվարի 25, 2005[51] | 37 | 17 | 9 | 11 | 45,94 | ||||
Պարմա | փետրվարի 13, 2007[8] | հունիսի 30, 2007[11] | 18 | 7 | 6 | 5 | 38,88 | ||||
Յուվենտուս | հուլիսի 1, 2007[14] | մայիսի 18, 2009[52] | 93 | 47 | 30 | 16 | 50,53 | ||||
Ռոմա | սեպտեմբերի 1, 2009[34] | փետրվարի 20, 2011 | 88 | 50 | 17 | 21 | 56,81 | ||||
Ինտեր | սեպտեմբերի 22, 2011 | մարտի 26, 2012 | 35 | 17 | 5 | 13 | 48,57 | ||||
Մոնակո | մայիսի 30, 2012 | մայիսի 20, 2014 | 86 | 51 | 24 | 11 | 59,30 | ||||
Հունաստան | հուլիսի 25, 2014 | նոյեմբերի 15, 2014 | 4 | 0 | 1 | 3 | 0 | ||||
Լեսթեր Սիթի | հուլիսի 13, 2015 | մ.հ. | 31 | 17 | 9 | 5 | 54,83 | ||||
Ընդհանուր | 1019 | 493 | 281 | 245 | 48,38 |
ՁեռքբերումներԽմբագրել
Որպես ֆուտբոլիստԽմբագրել
- Սերիա C1-ի չեմպիոն - 1984-85
- Ընդհանուր - 1 տիտղոս
Որպես մարզիչԽմբագրել
- Պրեմիեր Լիգայի չեմպիոն։ 2015-16
- Ընդհանուր - 1 տիտղոս
- Սերիա C-ի գավաթի դափնեկիր - 1989
- Ընդհանուր - 1 տիտղոս
- Սերիա B-ի չեմպիոն - 1993-94
- Իտալիայի գավաթի դափնեկիր - 1996
- Իտալիայի սուպերգավաթի դափնեկիր - 1996
- Ընդհանուր - 3 տիտղոս
- Իսպանիայի գավաթի դափնեկիր - 1999
- Ինտերետոյի գավաթի դափնեկիր - 1998
- ՈւԵՖԱ Սուպերգավաթի դափնեկիր - 2004
- Ընդհանուր - 3 տիտղոս
ԱնձնականԽմբագրել
- Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ (3) - սեպտեմբեր 2003, մարտ 2004, նոյեմբեր 2015[54][55]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Ranieri tries to steal Mourinho's thunder»։ The Daily Mail (UK)։ դեկտեմբերի 10, 2004։ Վերցված է հուլիսի 29, 2015
- ↑ Moore Glenn (2004-04-21)։ «Ranieri's tinkering backfires as Chelsea bow to Monaco's 10 men»։ London: The Independent։ Վերցված է 2011-03-05
- ↑ «Ranieri returns to popular acclaim but sidesteps Chelsea's Machiavellian world»։ The Independent (London)։ հոկտեմբերի 12, 2004։ Վերցված է ապրիլի 30, 2010
- ↑ Talbot Simon (փետրվարի 26, 2005)։ «Ranieri sacked by Valencia»։ The Guardian (London)։ Վերցված է ապրիլի 30, 2010
- ↑ 6,0 6,1 «Ranieri excited by Valencia return»։ CNN։ Արխիվացված օրիգինալից 2004-08-15-ին։ Վերցված է հուլիսի 15, 2015
- ↑ «Coach Ranieri sacked by Valencia»։ BBC News։ փետրվարի 25, 2005։ Վերցված է ապրիլի 30, 2010
- ↑ 8,0 8,1 «BBC SPORT – Football – Europe – Ranieri appointed coach of Parma»
- ↑ «Ranieri lined up after Sven, KK snubs»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-08-ին։ Վերցված է 2016-02-23
- ↑ Reuters Editorial (մայիսի 31, 2007)։ «Ranieri linked with City after quitting Parma»։ Reuters UK
- ↑ 11,0 11,1 «Parma announce Ranieri exit»։ Football Italia։ մայիսի 31, 2007։ Արխիվացված օրիգինալից 2007-06-02-ին։ Վերցված է մայիսի 31, 2007
- ↑ Palermo, per il futuro spunta Ranieri: "Prima salvo il Parma, poi si vedrà"
- ↑ «Ranieri set for City role»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-07-ին։ Վերցված է 2021-01-28
- ↑ 14,0 14,1 «Ranieri appointed Juventus coach»։ London: BBC News։ հունիսի 4, 2007։ Վերցված է հունիսի 4, 2007
- ↑ «Ranieri is the new Juventus coach»։ Juventus.com։ հունիսի 4, 2007։ Արխիվացված օրիգինալից 2007-06-06-ին։ Վերցված է հունիսի 4, 2007
- ↑ «Nedved extends Juve stay»։ FIFA.com։ մայիսի 13, 2008
- ↑ «Յուվենտուսը» հեռացնում է գլխավոր մարզչի պաշտոնից Ռանիերիին
- ↑ Ռանիերին խզում է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ
- ↑ «Ranieri raps Mourinhos style»։ The Sun (London)։ օգոստոսի 7, 2008
- ↑ «Juventus Two Months Without A Win After Atalanta Draw»։ Goal.com
- ↑ Ռանիերին ուրախ է, որ աշխատելու է «Ռոմայի» հետ
- ↑ Ռանիերին դառնում է «Ռոմայի» գլխավոր մարզիչը
- ↑ «Juventus dismiss manager Ranieri»։ BBC Sport (London)։ մայիսի 18, 2009։ Վերցված է մայիսի 18, 2009
- ↑ «Ռոման» առաջարկել է Ռանիերիին եռամյա պայմանագիր
- ↑ Ռանիերի. Ես չեմ հրաժարվի իմ պաշտոնից
- ↑ La Roma ha scelto. Panchina a Montella
- ↑ «Ranieri appointed new Roma coach»։ BBC Sport (London)։ սեպտեմբերի 2, 2009։ Վերցված է սեպտեմբերի 2, 2009
- ↑ «Ranieri all'Inter: oggi il 1° allenamento» (իտալերեն)։ Sito ufficiale dell'Internazionale FC Milano։ 22.09.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է սեպտեմբերի 22, 2011
- ↑ «Italien: Ranieri neuer Coach bei Inter Mailand» (գերմաներեն)։ transfermarkt.de։ 22.09.2011։ Արխիվացված օրիգինալից 2011-09-25-ին։ Վերցված է սեպտեմբերի 22, 2011
- ↑ «Comunicato ufficiale FC Internazionale» (իտալերեն)։ Sito ufficiale dell'Internazionale FC Milano։ 26.03.2012։ Արխիվացված օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է մարտի 27, 2012
- ↑ «Inter Mailand trennt sich von Trainer Ranieri» (իտալերեն)։ transfermarkt.de։ 26.03.2012։ Արխիվացված օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է մարտի 27, 2012
- ↑ «Claudio Ranieri nouveau coach de l'ASM FC» (ֆրանսերեն)։ Site officiel de l'AS Monaco FC։ 29.05.2012։ Վերցված է մայիսի 30, 2012 (չաշխատող հղում)
- ↑ «Ranieri neuer Monaco-Trainer» (գերմաներեն)։ transfermarkt.at։ 30.05.2012։ Արխիվացված օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է մայիսի 30, 2012
- ↑ 34,0 34,1 «Claudio Ranieri resigns as coach of Serie A side Roma»։ BBC Sport։ փետրվարի 20, 2011։ Վերցված է փետրվարի 20, 2011
- ↑ «Inter Milan's new manager Claudio Ranieri vows to bring success back to the club»։ Daily Telegraph։ սեպտեմբերի 22, 2011։ Վերցված է սեպտեմբերի 22, 2011
- ↑ Կլաուդիո Ռանիերին նշանակվել է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին
- ↑ «Greece – Serbia»։ www.live-result.com։ Վերցված է հուլիսի 14, 2015
- ↑ Georgakopoulos George (նոյեմբերի 15, 2014)։ «Ranieri goes after Greece's worst record in the century»։ Kathimerini։ Վերցված է նոյեմբերի 15, 2014
- ↑ «In-Profile: Claudio Ranieri» (անգլերեն)։ Official site of Leicester City FC։ 13.07.2015։ Վերցված է հուլիսի 21, 2015
- ↑ «Claudio Ranieri: 10 Facts»։ Official site of Leicester City FC։ 13.07.2015։ Վերցված է հուլիսի 21, 2015
- ↑ «Claudio Ranieri: Leicester City appoint ex-Chelsea manager»։ BBC։ հուլիսի 13, 2015։ Վերցված է հուլիսի 13, 2015
- ↑ City Leicester։ «Club Statement: Leicester City And Claudio Ranieri Part Company» (անգլերեն)։ Վերցված է 2017-02-23
- ↑ «Managers – Claudio Ranieri»։ Soccerbase։ Վերցված է հուլիսի 14, 2015
- ↑ «Claudio Ranieri confirmed as new Internazionale coach»։ Guardian։ սեպտեմբերի 22, 2011։ Վերցված է սեպտեմբերի 22, 2011
- ↑ «Internazionale replace Claudio Ranieri after poor run in Serie A»։ Guardian։ մարտի 26, 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է մարտի 26, 2012
- ↑ «Defeat to Marseille leaves Inter reeling and Ranieri on the verge of sack»։ In the stands։ փետրվարի 23, 2012։ Վերցված է փետրվարի 23, 2012
- ↑ Laudisa Carlo (սեպտեմբերի 20, 1997)։ «Ranieri Valencia: e' fatta»։ La Gazzetta dello Sport (իտալերեն)։ Վերցված է փետրվարի 3, 2016
- ↑ «With tears in his eyes, Ranieri holds on – Inter's late late show gives the Tinkerman another stay of execution»։ Goal.com։ մարտի 10, 2012։ Վերցված է մարտի 10, 2012
- ↑ Laudisa Carlo (մարտի 4, 2000)։ «Atletico Madrid: via Ranieri, torna Antic»։ La Gazzetta dello Sport (իտալերեն)։ Վերցված է փետրվարի 3, 2016
- ↑ «Claudio Ranieri Ranieri sacked by Inter Milan»։ ESPN։ մարտի 26, 2012։ Վերցված է մարտի 26, 2012
- ↑ Agency (մայիսի 20, 2014)։ «Claudio Ranieri sacked: Monaco dismiss manager despite finishing second in Ligue 1 and qualifying for Champions League»։ The Independent
- ↑ «Claudio Ranieri Ranieri new coach of AS Monaco»։ asm-fc.com։ մայիսի 30, 2012։ Վերցված է մայիսի 30, 2012(չաշխատող հղում)
- ↑ «Jamie Vardy's Leicester goal glut draws Gabriel Batistuta comparison»։ Sky Sports։ նոյեմբերի 23, 2015։ Վերցված է դեկտեմբերի 20, 2015
- ↑ Dafydd Pritchard։ «BBC Sport – Swansea City 0-3 Leicester City»։ BBC Sport
- ↑ Daniel Taylor։ «Vardy and Mahrez score to send Chelsea packing and Leicester top again»։ the Guardian
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կլաուդիո Ռանիերի կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |