Կարոլինա Մորաչե (իտալ.՝ Carolina Moraceփետրվարի 5, 1964(1964-02-05)[1], Վենետիկ, Իտալիա), Լացիոյի կանանց ակումբի գլխավոր մարզիչ, որպես նախկին հարձակվող հանդես է եկել իտալական մի շարք ակումբներում և ազգային հավաքականում, 1988-1998 թվականներին համարվել է «Ա Սերիայի» լավագույն ռմբարկու[4]։

Կարոլինա Մորաչե
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1964(1964-02-05)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՎենետիկ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունֆուտբոլիստուհի, ֆուտբոլային մարզիչ և մարզական մեկնաբան
ԱմուսինՆիկոլա Ուիլյամս[2]
Պարգևներ և
մրցանակներ
 Carolina Morace Վիքիպահեստում

Համարվել է նաև պատմության մեջ առաջին կինը, որը եղել է տղամարդկանց թիմի մարզիչ։ 2014 թվականին նա ճանաչվել է առաջին կինը, որի անունն ընդգրկվել է իտալական ֆուտբոլի փառքի սրահում[5]։

Կենսագրություն խմբագրել

Խաղացող խմբագրել

Իտալիայի հավաքականի կազմում նա իր նորամուտը նշել է 1978 թվականին[6]։ Իտալիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 1984, 1987, 1989, 1991, 1993, 1995 և 1997 թվականների Եվրոպայի առաջնություններին։ 1991 թվականին նա մասնակցեց աշխարհի առաջին առաջնությանը և 4 խաղում խփել 4 գնդակ։ Թայվանի դեմ առաջնության մեկնարկային խաղում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ և ճանաչվել առաջին կանանը, որն արժանացել է այդ տիտղոսին։ 1990 թվականին «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի դեմ ընկերական խաղում նա չորս գոլի հեղինակ է դարձել։ Իտալիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 1984, 1987, 1989, 1991, 1993, 1995 և 1997 թվականների Եվրոպայի առաջնություններին։ Իր կարիրայի ընթացքում նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 153 խաղ և դարձել 105 գոլի հեղինակ, իսկ Իտալիայի առաջնության խաղերում նա խփել է 554 գոլ։

Մարզիչ խմբագրել

1999 թվականի հունիսին նա նշանակվել է C1 Սերիայում հանդես եկող «Վիտերբեզե» տղամարդկանց ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ Երկու խաղից հետո նա լքել է թիմը։

2000-2005 թվականներին եղել Իտալիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը և երկու անգամ դուրս բերել հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

2009 թվականի փետրվարին Կարոլինա Մորաչեն նշանակվել է Կանադայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ կանադացի ֆուտբոլիստուհիները 2010 թվականին նվաճել են ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը, երկու անգամ՝ Կիպրոսի գավաթը, իսկ 2011 թվականին մասնակցել են Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Կանադայի կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից նա հեռացել է 2011 թվականի հուլիսին։

2013 թվականից հաստատվել է Ավստրալիայում, որտեղ ղեկավարել է իր սեփական ֆուտբոլային դպրոցը՝ «Pro Soccer Coaching»-ը և աշխատում է որպես Փերթ քաղաքի «Floreat Athena» ակումբի տեխնիկական գծով տնօրեն[7]։

2016 թվականի դեկտեմբերին նա գլխավորել է Տրինիդադ և Տոբագոյի կանանց ազգային հավաքականը։ Աշխատավարձի ուշացման պատճառով Մորասը և նրա մարզչական շտաբի անդամները 2017 թվականին խզել են իրենց պայմանագիրը հավաքականի հետ[8]։

2018 թվականի հունիսին Կարոլինա Մորաչեն նշանակվել է «Միլան» կանանց նորաստեղծ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում[9]։

Անձնական կյանք խմբագրել

1996 թվականին Կարոլինա Մորաչեն ստացել է իրավագիտության աստիճան, տղամարդկանց «Սերիա A»-ի պրոֆեսիոնալ լիգայի ֆուտբոլային մեկնաբանի և վերլուծաբանի դերում նա աշխատել է La7, Telemontecarlo, Rai 1 և Rai International ալիքներում, եղել է իտալական «La Gazzetta dello Sport» ամենօրյա մարզական թերթի սյունակագիր, 2015 թվականին որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմի մարզիչ նկարանահանվել է կոմիքսներում[10][10]։

Կարոլինա Մորաչեն լեզբուհի է, այդ մասին նա պատմել է իր «Fuori dagli schemi» գրքում։ Նա ամուսնացել է նախկին ավստրալացի ֆուտբոլիստուհի Նիկոլա Ուիլյամսի հետ։ Նրանք իրենց հարսանեկան արարողությունը նշել են երկու անգամ՝ Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. Carolina Morace e il coming out: «Amo un’altra donna» (իտալ.) — 2020.
  3. http://www.figc.it/it/106063/2526520/Impianti.shtml
  4. «Carolina Morace». soccerdonna.de. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  5. «Hall of fame, 10 new entry: con Vialli e Mancini anche Facchetti e Ronaldo». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  6. «Letter from Rome: Morace takes on the men». The Independent (անգլերեն). 1999 թ․ հունիսի 27. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  7. «Morace named T&T women's head coach». web.archive.org. 2016 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  8. «Morace and staff hit the exit | The Trinidad Guardian Newspaper». web.archive.org. 2018 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  9. «AC Milan latest official Media News». AC Milan (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  10. 10,0 10,1 «Carolina Morace è l'allenatrice diÆlfio e i Satanelli!». Stato Quotidiano (իտալերեն). 2015 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  11. Scorranese, Roberta (2020 թ․ նոյեմբերի 10). «Carolina Morace fa coming out: «Amo una donna, nel calcio troppa omofobia»». Corriere della Sera (իտալերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Մորաչե» հոդվածին։