Դիդիե Դեշամ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Դիդիե Կլոդ Դեշամ (ֆր.՝ Didier Claude Deschamps, ֆրանսերեն արտասանություն [didje deˈʃɑ̃], հոկտեմբերի 15, 1968(1968-10-15)[1][2][3][…], Բայոնա[7], Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, մարզիչ, ազգությամբ՝ բասկ։ Լինելով Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը՝ հավաքականին հասցրել է հաղթանակի 1998 թվականի աշխարհի առաջնությունում և 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում։ 2012 թվականի հուլիսի 8-ից Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչն է[8][9][10]։

Դիդիե Դեշամ
ֆր.՝ Didier Deschamps
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիդիե Կլոդ Դեշամ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1968(1968-10-15)[1][2][3][…] (55 տարեկան)
Ծննդավայր Բայոննա, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 174 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Ֆրանսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985-1989 Ֆրանսիա Նանտ 111 (4)
1989-1990 Ֆրանսիա Մարսել 16 (3)
1990-1991 Ֆրանսիա Բորդո 29 (3)
1991-1994 Ֆրանսիա Մարսել 106 (5)
1994-1999 Իտալիա Յուվենտուս 124 (4)
1999-2000 Անգլիա Չելսի 26 (0)
2000-2001 Իսպանիա Վալենսիա 8 (0)
Ազգային հավաքական
1989-2000 Ֆրանսիա Ֆրանսիա 103 (4)
Մարզչական կարիերա
2001-2005 Ֆրանսիա Մոնակո
2006-2007 Իտալիա Յուվենտուս
2009-2012 Ֆրանսիա Մարսել
2012-ն.ժ. Ֆրանսիա Ֆրանսիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խաղային կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Դիդիե Դեշամն իր ֆուտբոլային կարիերան սկսել է դեռևս դպրոցում սովորելու տարիներին։ Նրա առաջին ակումբը «Բայոննա» սիրողական ակումբն էր։ Նրա տաղանդն ըստ արժանվույն գնահատել են «Նանտ» ակումբի սկաուտները, որոնք 15 տարեկան պատանու հետ պայմանագիր են կնքել 1983 թվականի ապրիլին։ Դեշամի նորամուտը առաջնությունում կայանում է 1985 թվականի սեպտեմբերի 27-ին[11][12]։

Առաջին իսկական հաջողությունները ազգային հավաքականի ապագա առաջնորդի «դուռն են թակում» 1991-1994 թվականներին՝ երկրորդ մարսելական «կամպանիայի» ժամանակ։ Ֆրանսիական Լիգայի չեմպիոնի երկու տիտղոսներից հետո (1991, 1992) Դեշամի ձեռքերում հայտնվեց շատերի համար դեռևս անհասանելի Չեմպիոնների գավաթը։ Այն, ինչ արեցին Օլիմպիկի ֆուտբոլիստները 1993 թվականին, անհավանական թվաց, քանի որ նրանցից առաջ ոչ մի ֆրանսիական ակումբի չէր հաջողվել նվաճել ակումբային եվրոպական ֆուտբոլի անգամ մեկ տիտղոս։ Դիդիե Դեշամը դարձավ ամենաերիտասարդ թիմի ավագը, ում հաջողվեց հաղթել այդքան պատվավոր տիտղոս, իսկ այդ ակումբի դարպասապահ Ֆաբիեն Բարտեզը նույն անվանակարգում դարձավ ամենաերիտասարդ դարպասապահը[13][14]։

1994 թվականին Դեշամը տեղափոխվում է Թուրինի «Յուվենտուս»։ Փայլելով ակումբի կազմում՝ Դեշամը երկրի ներսում հաղթեց վեց տարբեր գավաթներ, ինչպես նաև վերջին երկու տարվա մեջ երկրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների գավաթը (1996)։ Երևում է՝ պատահական չէ, որ Դեշամը մտնում է Ֆրանսիայի լավագույն լեգիոններների այն «եռյակի» մեջ, որոնք երբևիցե պաշտպանել են Ծեր Սենյորայի «գույները»[15][16]։

Մինչև մեծ ֆուտբոլային կարիերան ավարտելը Դեշամը հասցրեց փորձել իրեն որպես անգլիական Պրեմիեր լիգայի և իսպանական Պրեմիերի խաղացող։ 2001 թվականին ֆուտբոլիստը հայտարարեց, որ մտադիր է «խաղակոշիկները մեխից կախել» (այսինքն՝ ավարտել կարիերան)[17][18]։

Միջազգային խմբագրել

1989 թվականին Միշել Պլատինիի կողմից հրավիրվելով ազգային հավաքական (Հարավսլավիայի դեմ խաղում)՝ Դեշամը ֆրանսիական ֆուտբոլի համար շատ խավար ժամանակահատվածում սկսեց իր միջազգային կարիերան[Ն 1][19]:

Երբ թիմի նոր գլխավոր մարզիչ Էմե Ժակեն սկսեց «վերակենդանացնել» հավաքականը, թիմի ավագը դարձավ Մանչեսթեր Յունայթեդի «աստղային» փլեյմեյքեր Էրիկ Կանտոնան։ Սակայն նա չարդարացրեց սպասելիքները. ֆեյր-փլեյի հետ չհամապատասխանող պահվածքի համար նա ստացավ երկարաժամկետ որակազրկում և վերադարձավ 1995 թվականի հունվարին, իսկ այդ ժամանակ հավաքականում Ժան-Պիեր Պապենի և Դավիդ Ժինոլայի նման վետերաններին փոխարինելու եկան նոր ֆուտբոլիստներ։ Սկսեց Զինեդին Զիդանի ժամանակաշրջանը, ով փոխարինել էր Ժան-Պիեր Պապենին։ Դեշամն այն քչերից էր, ովքեր մնացին թիմի կազմում, և նա կրկին ընտրվեց հավաքականի ավագ։ Ընտրվելուց հետո ընկած ժամանակահատվածը հետագայում կոչվեց ֆրանսիական ֆուտբոլի «Ոսկե Ժամանակաշրջան»։ Որպես մարզիչ՝ Դեշամն իր առաջին խաղն անցկացրել է Գերմանիայի ազգային հավաքականի դեմ խաղում՝ Եվրոյի որակավորման փուլում[20][21]։

 
Դիդիե Դեշամը 2000 թվականին

Սակայն իսկական ճանաչման Դեշամն և իր խաղընկերներն արժանացան 1998 թվականի ֆանտաստիկ մունդիալից հետո։ Մինչև առաջնության մեկնարկը հիմնական ֆավորիտը համարվում էր Բրազիլիայի հավաքականը, որը չնայած Ռոմարիոյի կորուստի, միևնույն է, մնում էր ամենաահեղ կազմն ունեցող հավաքականը։ Հավաքականի հետ մրցակցության մեջ մտնել կարող էր միայն Սելեստան իր հզոր հարձակվողական զույգով՝ Գաբրիել Բատիստուտա և Արիել Օրտեգա։ Սակայն ամեն ինչ ստացվեց այլ կերպ. Ֆրանսիայի հավաքականն իր մրցակիցներին չէր տալիս հաղթելու անգամ ամենաչնչին շանս՝ ամեն հանդիպման ընթացքում ցույց տալով հիանալի խաղ դաշտի ցանկացած հատվածում։ Առաջնության իսկական հերոսը դարձավ Զինեդին Զիդանը՝ եզրափակիչ «դուբլի» հեղինակը։ Դարպասապահն էր (ի զարմանս բոլորի նա գործում էր շատ վստահ) Բարտեզը, պաշտպանության գիծը՝ պաշտպանված Դիդիե Դեշամով, համարվեց ամենաներդաշնակմ ամբողջ առաջնության շրջանակներում։ Հաղթանակն ստացվեց ավելի քան օրինաչափ և համարվեց արժանի[22][23][24][25]։

Անմիջապես այդ մեծ հաջողությունից հետո Էմե Ժակեն հեռացավ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրան փոխարինեց Րոժե Լեմերը, որը օգտվելով նախորդ մարզչի հավաքականում դրած հիմքից՝ ֆրանսիացիներին հասցրեց մինչև մյուս խոշոր հաղթանակին։ Այդ հաղթանակը 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացիների տարած հաղթանակն էր։ Այն բանից հետո, երբ Դեշամը բարձրացրեց իր գլխավերևում այդ պատվավոր տիտղոսը, Ֆրանսիան գլխավորեց ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակը և այդ բարձրության վրա մնաց շուրջ 2 տարի[26]։

2001 թվականին կայացավ Դիդիե Դեշամի հրաժեշտը հավաքականի հետ։ Այդ ժամանակ նա Ֆրանսիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր էր։ Այս պահին Դեշամից առաջ իրենց տեղն են գտել միանգամից հինգ ազգանուն՝ Զիդան, Թյուրամ, Դեսայի, Անրի և Պատրիկ Վիերա, և ընդ որում, նրանք բոլորը Դեշամի նախկին խաղընկերներն են[27][28]։

Մարզչական կարիերա խմբագրել

Դեշամի առաջին մարզչական ակումբը դարձավ ֆրանսիական «Մոնակոն»։ Այդ ակումբի հետ նա 2003 թվականին հաղթեց լիգայի գավաթը և հասավ մինչև 2004 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Հետագայում նա ակումբից հեռացավ, քանի որ ակումբի կառավարության հետ ուներ խնդիրներ[29]։

Երբ 2006 թվականի ամռանը Դեշամն ստացավ վատ իրավիճակում հայտնված «Յուվենտուսից» առաջարկություն. նա ամենևին էլ չէր կասկածում, որ ամեն ինչ լավ կլինի, և «Յուվենտուս» Սերիա B-ում հայտնվելու հենց առաջին մրցաշրջանում նա գլխավորեց ակումբը։ Այդ տարի «Դեշամի ակումբը» առաջնությունն ավարտեց 1-ին հորիզոնականով և դուրս եկավ Սերիա A: Մրցաշրջանի ավարտից հետո Դեշամը հեռացավ ակումբից, քանի որ նրան դուր չեկավ ակումբի կառավարության վարած գալիք տրանսֆերային քաղաքականությունը[30][31]։

2009 թվականի մայիսի 5-ին Դեշամը երկու տարվա պայմանագիր կնքեց Մարսելի «Օլիմպիկի» հետ։ Այդ ակումբում նա մարզչի պաշտոնն զբաղեցրեց 2009-10 մրցաշրջանի սկզբից[32][33][34]։ «Մարսելի» հետ Դեշամը հաղթանակ տարավ Ֆրանսիայի առաջնությունում, Ֆրանսիայի լիգայի գավաթում, ինչպես նաև հաղթեց Ֆրանսիայի Սուպերգավաթը։ 2012 թվականի հուլիսի 2-ին Դեշամը խզեց իր պայմանագիրը «Մարսելի» հետ[35]։ Ֆրանսիական մամուլի վարկածով՝ Դեշամի հեռանալու պատճառ դարձան սպորտային տնօրենի՝ Ժոզե Անիգոյի հետ ունեցած խնդիրները։

2012 թվականի հուլիսի 8-ին Դեշամը, հետևելով Լորան Բլանի քայլերին (այսինքն՝ դարձավ թիմի գլխավոր մարզիչ), ով 2012 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո հեռացավ գլխավոր մարզչի պաշտոնից, երկու տարվա պայմանագիր կնքեց Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ[36][37][38][39]։

Վիճակագրություն խմբագրել

Ըստ 2013 թվականի մարտի 26-ի տվյալների[40][41][42][43][43][44]

Ակումբային խմբագրել

Միջազգային խմբագրել

Միջազգային գոլերը խմբագրել

Մարզչական վիճակագրություն խմբագրել

Ակումբ Երկիր Կառավարման սկիզբ Կառավարման վերջ Արդյունքներ
Խ Հ Ո Պ Տ %
Մոնակո   2001 19 սեպտեմբերի 2005 210 100 57 53 47.61
Յուվենտուս   10 հուլիսի 2006 28 մայիսի 2007 45 30 10 5 66.66
Մարսել   5 մայիսի 2009 2 հուլիսի 2012 167 87 39 41 52.09
Ֆրանսիայի հավաքական   8 հուլիսի 2012 ն.ժ. 39 21 10 8 53.84
Ընդհանուր 461 238 116 107 51.62

Ըստ 2015 թվականի սեպտեմբերի 7-ի տվյալների

Ձեռքբերումներ խմբագրել

Որպես ֆուտբոլիստ խմբագրել

  «Մարսել»

  «Յուվենտուս»

  «Չելսի»

  «Ֆրանսիայի հավաքական»

Որպես մարզիչ խմբագրել

  «Մոնակո»

  • Ֆրանսիական լիգայի գավաթի հաղթող (1) - 2003
  • Ընդհանուր՝ 1 տիտղոս

  «Յուվենտուս»

  • Սերիա B-ի հաղթող (1) - 2006-07
  • Ընդհանուր՝ 1 տիտղոս

  «Մարսել»

  • Լիգա 1-ի չեմպիոն (1) - 2010
  • Ֆրանսիական լիգայի գավաթի հաղթող (3) - 2010, 2011, 2012
  • Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող (2) - 2010, 2011

Ընդհանուր՝ 6 տիտղոս

Անձնական ձեռքբերումներ խմբագրել

  • Տարվա ֆուտբոլիստ Ֆրանսիայում (1) - 1996
  • Ընդգրկված է ՖԻՖԱ 100-ի կազմում (1)

Ընդհանուր՝ 2 մրցանակ

Նշումներ խմբագրել

  1. Ֆրանսիան հիանալի ֆուտբոլիստներով համալրված կազմ ուներ, սակայն նրանց չի հաջողվում որակավորվել ոչ ԱԱ-1990-ին ոչ էլ ԱԱ-1994-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2019. — Iss. 1. — ISSN 0242-6773
  5. Foot : Didier Deschamps sacré entraîneur de l'année par la Fifa — 2018.
  6. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1998. — Iss. 170. — P. 11376. — ISSN 0242-6773
  7. 7,0 7,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  8. «Euro 2000 Profile: Didier Deschamps». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. Meroi Massimo (1997 թ․ դեկտեմբերի 4). «all' Udinese come Giannichedda non c' e' nessuno» [At Udinese there's no-one like Giannichedda] (Italian). La Gazzetta dello Sport. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Gli eroi in bianconero: Dider DESCHAMPS». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. Moore, Glenn (1999 թ․ նոյեմբերի 3). «Chelsea's big night is spoiled by Sutton». The Independent. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. «Football: Deschamps: the water carrier is now Monaco's man of ideas». The Independent. 2010 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոս-ին.
  13. «L'AS Monaco accepte la démission de son entraîneur Didier Deschamps». www.lemonde.fr (French). lemonde. 2015 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Deschamps leaves Juventus». Juventus.com. 2007 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
  15. «Deschamps resigns as Juve coach». BBC Sport. 2007 թ․ մայիսի 26. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
  16. «Nota della società» (Italian). Juventus.com. 2007 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Didier Deschamps succèdera à Erik Gerets». OM.net. 2009 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  18. «Didier Deschamps hails Marseille's 'extraordinary' Ligue 1 title win». The Guardian. 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  19. «Deschamps signs new Marseille deal». Ontheminute.com. 2010 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  20. «OL – OM Preview: Faltering OM seek third consecutive cup win against Garde's in-form side». Goal.com. 2012 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  21. «Brandao earns Marseille League Cup trophy treble». Football Every Day. 2012 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  22. «Inter crash out of CL despite win vs Marseille». CNN-IBN. 2012 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  23. «Deschamps celebrates 'extra special' triumph». UEFA. 2012 թ․ մարտի 14. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  24. «Gomez hits four as Bayern crush Basel; Marseille send Inter out». Gulf Times. 2012 թ․ մարտի 14. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  25. «Marseille shock Inter Milan». GULF DAILY NEWS. 2012 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  26. «Brandao gives Marseille third straight French League Cup». The Times of India. 2012 թ․ ապրիլի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  27. «Deschamps delights in cup glory». Soccerway. 2012 թ․ ապրիլի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  28. «Sole Brandão goal wins League Cup for Marseille». UEFA. 2012 թ․ ապրիլի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  29. «Brandao earns Marseille League Cup trophy treble». Emirates247.com. 2012 թ․ ապրիլի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  30. Դիդիե Դեշամը հեռացավ "Յուվենտուսից"
  31. Դեշամ։ "Յուվենտուսից հեռանալու որոշումը սխալ էր"
  32. Դեշամը կնքեց երկու տարվա պայմանագիր «Օլիմպիկի» հետ
  33. «Didier Deschamps succèdera à Erik Gerets» (ֆրանսերեն). Site officiel de l'Olympique de Marseille. 5.05.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  34. «Deschamps, à jamais le premier» (ֆրանսերեն). Site officiel de l'Olympique de Marseille. 5.05.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  35. «L'OM et Deschamps officialisent leur séparation» (ֆրանսերեն). Site officiel de l'Olympique de Marseille. 2.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  36. «Didier Deschamps sélectionneur de l'Equipe de France» (ֆրանսերեն). Site officiel de la Fédération française de football. 8.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  37. «Didier Deschamps en bref» (ֆրանսերեն). Site officiel de la Fédération française de football. 8.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  38. «Didier Deschamps manager of French national team». Sporza. 2012 թ․ հուլիսի 8. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  39. «Good luck, Didier! Deschamps handed task of rebuilding France side after Euro woe». Daily Mail. 2012 թ․ հուլիսի 8. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  40. «Didier Deschamps Player Statistics». Football Database.eu. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  41. «Deschamps Chelsea stats». Bounder.Friardale.co.uk. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  42. «Didier Claude Deschamps – Matches in European Cups». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  43. 43,0 43,1 «Didier Deschamps – Century of International Appearances». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  44. «France: Fixtures and results». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  45. «Didier Deschamps manager of French national team». Sporza. 2012 թ․ հուլիսի 8. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  46. «Good luck, Didier! Deschamps handed task of rebuilding France side after Euro woe». Daily Mail. 2012 թ․ հուլիսի 8. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  47. 47,0 47,1 «Deschamps named new France coach». Eurosport. 2012 թ․ հուլիսի 8. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  48. 48,0 48,1 «Deschamps named France boss». Goal.com. 2012 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  49. «Didier Deschamps named new coach of France, replacing Laurent Blanc». Winnipeg Free Press. 2012 թ․ հուլիսի 8. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  50. «Qualif. Coupe du monde 2014 - De Madrid à Tbilissi, le mauvais film». Eurosport. 2013 թ․ սեպտեմբերի 9.
  51. «France Vs. Ukraine: Live Stream Info, Preview And Team News». International Business Times. 2013 թ․ նոյեմբերի 19.
  52. «World Cup Qualifying Betting Preview: France vs. Ukraine». goal.com. 2013 թ․ նոյեմբերի 19.
  53. «France back from the brink against Ukraine». UEFA. 2013 թ․ նոյեմբերի 19.
  54. «Didier Deschamps named new coach of France, replacing Laurent Blanc». Winnipeg Free Press. 2012 թ․ հուլիսի 8. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  55. «Deschamps to lead France at UEFA EURO 2016». UEFA. 2013 թ․ նոյեմբերի 20.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդիե Դեշամ» հոդվածին։