Լուիջի Ռիվա

իտալացի ֆուտբոլիստ

Լուիջի Ռիվա (նոյեմբերի 7, 1944(1944-11-07)[1], Լեջունո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի նախկին ֆուտբոլիստ։ Կարիերայի մեծ մասը անց է կացրել «Կալյարի» ֆուտբոլային ակումբում։ Եղել է թիմի պատմության լավագույն ռմբարկուն։ Դրա համար ակումբը ընդմիշտ նրան է հատկացրել 1 համարը և այն հանել ակումբի համարների շրջանառությունից։ Լավագույն ռմբարկու Իտալիայի հավաքականի պատմության մեջ (35 գոլ)[2]։ ՄՖՖԻԻՍ-ի վարկածով զբաղեցնում է 42-րդ տեղը 20-րդ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների շարքում։ Կալյարիի պատվավոր քաղաքացի։

Football pictogram.svg
Լուիջի Ռիվա
Gigi Riva with Italy Team in Rome (ca. 1960s–70s).jpg
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1944(1944-11-07)[1] (75 տարեկան)
Ծննդավայր Լեջունո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Պատանեկան կարիերա
1960-1962 Իտալիա Լավենո Մոմբելո
1962 Իտալիա Լենյանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1962-1963 Իտալիա Լենյանո 23 (6)
1963-1976 Իտալիա Կալյարի 315 (164)
Ազգային հավաքական
1965-1974 Իտալիա Իտալիա 42 (35)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

Ակումբային կարիերաԽմբագրել

Լուջին ծնվել է Լեջունոյում (Վարեզե, Լոմբարդիա)։ Կարիերան սկսել է 1962 թվականին երբ միացել է «Լենյանոյին»։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է «Կալյարի», որտեղ հանդես է եկել մինչև կարիերայի ավարտը[3]։ Կալյարիի կազմում նորամուտը նշել է 1964 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ նրանց թիմը 2-1 հաշվով պարտվել է Ռոմայի դեմ խաղում։ Երեք անգամ ճանաչվել է Սերիա Ա-ի լավագույն ռմբարկու 1966/67, 1968/69, և 1969/70 մրցաշրջաններում, ինչպես նաև Կալյարիին օգնել է նվաճել իր պատմության մեջ առաջին և միակ չեմպիոնությունը 1969/70 մրցաշրջանում։ Չնայած Կալյարին չի եղել չեմպիոնության հաճախակի թեկնածու, իսկ Ռիվան եղել է համաշխարհային կարգի խաղացող (զբաղեցրել է 2-րդ և 3-րդ տեղերը Ոսկե Գնդակի մրցանակակիրների ցանկում ըստ France Football ամսագրի, 1968/69 և 1969/70 մրցաշրջաններում[4]։ 1973 թվականին խաղացողոց ակտիվորեն հետաքրքրվել է «Յուվենտուսը», բայց Լուիջին մնացել է թիմում և շարունակել է ելույթները այնտեղ

Հավաքականի վիճակագրություններըԽմբագրել

Ընդհանուր: 42 խաղեր/ 35 գոլեր; 23 հաղթանակ, 15 ոչ ոքի, 4 պարտություն։

Ելույթները հավաքականում ըստ տարիների ու մրցաշարերի
Հավաքական Թվական ԱԱ որակավորման խաղեր ԱԱ եզրափակիչ խաղեր ԵԱ որակավորման խաղեր ԵԱ եզրափակիչ խաղեր Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իտալիա 1965 - - - - - - - - 1 0 1 0
1966 - - - - - - - - 1 0 1 0
1967 - - - - 3 6 - - 1 0 4 6
1968 1 1 - - - - 1 1 - - 2 2
1969 3 6 - - - - - - 3 2 6 8
1970 - - 6 3 1 0 - - 3 3 10 6
1971 - - - - 2 2 - - 1 0 3 2
1972 2 2 - - 2 1 - - 2 1 6 4
1973 4 5 - - - - - - 3 2 7 7
1974 - - 2 0 - - - - - - 2 0
Ընդհանուր կարիերայում 10 14 8 3 8 9 1 1 15 8 42 35

ՁեռքբերումներԽմբագրել

ԹիմայինԽմբագրել

  Իտալիա
  • Եվրոպայի Չեմպիոն - 1968
  • Աշխարհի փոխչեմպիոն - 1970
  Կալյարի
  • Իտալիայի Չեմպիոն (1) - 1969/1970

ԱնձնականԽմբագրել

  • Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու (3): 1967 (18 գոլ), 1969 (20 գոլ), 1970 (21 գոլ).
  • «Կալյարի» պատմության լավագույն ռմբարկու - 207 գոլեր
  • Իտալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու - 35

ՄրցանակներԽմբագրել

  • Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի մեծ սպա - 12 հուլիսի, 2000 թվական
  • Իտալական Հանրապետության մատուցած ծառայությունների համար շթանշանի կոմանդոր - 1991 թվականի սեպտեմբերի 30

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Рива: я не знаю нынешних игроков сборной России»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-12-ին։ Վերցված է 2010-10-09 
  3. Happy Birthday to you!
  4. RIVA Gigi: tanto d’estro, tanto sinistro

Արտաքին հղումներԽմբագրել