Դինո Ձոֆ

իտալացի ֆուտբոլիստ

Դինո Ձոֆ (իտալ.՝ Dino Zoff, փետրվարի 28, 1942(1942-02-28)[1][2][3], Մարիանո դել Ֆրիուլի, regional decentralization entity of Gorizia, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, դարպասապահ։ Համարվում է Իտալիայի հավաքականի ամենատարեց աշխարհի չեմպիոնը[7]։ Այդ ժամանակ նա եղել է 40 տարեկան, եղել է թիմի հիմնական դարպասապահը և թիմի ավագը։ 1972-1974 թվականներին նա պաշտոնական խաղերի ժամանակ հավաքականի դարպասը 1 142 րոպե պահել է անառիկ։ Խաղերի քանակով (112 խաղ) հավաքականում համարվում է հինգերորդ ֆուտբոլիստը՝ զիջելով Անդրեա Պիռլոյին, Պաոլո Մալդինիին, Ֆաբիո Կանավառոյին և Ջանլուիջի Բուֆֆոնին։ Խաղացել է «Ուդինեզեյում», «Մանտովայում», «Նապոլիիում» և «Յուվենտուսում»։ Համարվում է XX դարի 3-րդ լավագույն դարպասապահը՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (անգլ.՝ International Federation of Football History & StatisticsԼև Յաշինից և Գորդոն Բենկսից հետո։ Դասվել է ՖԻՖԱ 100 ֆուտբոլիստների շարքին։ 2003 թվականին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է վերջին 50 տարիների Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ։

Դինո Ձոֆ
Dino Zoff
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1942(1942-02-28)[1][2][3] (82 տարեկան)
Ծննդավայր Մարիանո դել Ֆրիուլի, regional decentralization entity of Gorizia, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1961-1963 Իտալիա Ուդինեզե 38 (0)
1963-1967 Իտալիա Մանտովա 131 (0)
1967-1972 Իտալիա Նապոլի 143 (0)
1972-1983 Իտալիա Յուվենտուս 330 (0)
Ընդհանուր 642 (0)
Ազգային հավաքական
1968-1983 Իտալիա Իտալիա 112 (0)
Մարզչական կարիերա
1988-1990 Իտալիա Յուվենտուս
1990-1994 Իտալիա Լացիո
1996-1997 Իտալիա Լացիո
1998-2000 Իտալիա Իտալիա
2001 Իտալիա Լացիո
2005 Իտալիա Ֆիորենտինա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Դինոն ծնվել է Մարիանո դել Ֆրիուլիում (կոմունա Իտալիայում)։ Իր կարիերայի սկզբում՝ 14 տարեկանում, նրան մերժել են «Ինտերն» ու «Յուվենտուսը»։ Պատճառն այն էր, որ նա կարճահասակ էր։ 5 տարի անց նրա հասակը աճեց 33 սմ-ով։ Մեկնարկային առաջին խաղը Սերիա A-ում 1961 թվականի սեպտեմբերի 24-ին էր, «Ուդինեզեի» կազմում, որի ժամանակ իր թիմը մրցում էր Ֆիորենտինայի հետ։ Դինոյի թիմը պարտվց 5-2 հաշվով, սակայն բաց թողնված գոլերն իր մեղքով չէին[8]։ Առաջին մրցաշրջանում Ձոֆը «Ուդինեզեի» կազմում անցկացրեց 4 խաղ։ Թիմը դուրս մնաց Սերիա A-ից Սերիա B։ Հաջորդ մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը, և թիմը վերադարձավ Սերիա A։

 
Դինո Ձոֆը «Մանտովայի» մարզաշապիկով, 1964 թվական

1963 թվականին նա տեղափոխվել է «Մանտովա», որտեղ անց է կացրել 4 մրցաշրջան՝ խաղալով 131 խաղ։ 1967 թվականին տեղափոխվել է «Նապոլի», որտեղ անց է կացրել 5 մրցաշրջան՝ խաղալով 143 խաղ։ Այդ ժամանակահատվածում մեծ ճանաչում է ձեռք բերել և 1968 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ հայտնվել է հավաքականում, և այդ ժամանակ էլ Իտալիայի հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հավաքականում հաջորդ լուրջ ձեռքբերումը 1970 թվականին էր, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ՝ Դինո Ձոֆի հավաքականը Մեքսիկայում նվաճեց արծաթե մեդալ։ Իտալիայի հավաքականում անց է կացրել 112 խաղ, որից 59-ը՝ թիմի ավագի թևկապով[9]։

1972 թվականին տեղափոխվեց «Յուվենտուս», որի կազմում անցկացրեց 11 մրցաշրջան՝ 6 անգամ հաղթելով Իտալիայի առաջնությունը, 2 անգամ՝ Իտալիայի գավաթը և 1 անգամ ՈՒԵՖԱ գավաթը։

1988 թվականին սկսել է մարզչական կարիերան։ Մարզել է «Յուվենտուսը», «Լացիոն», Իտալիայի ազգային հավաքականը և «Ֆիորենտինան»

Նվաճումներ խմբագրել

Ֆուտբոլիստ խմբագրել

Յուվենտուս խմբագրել
Իտալիայի հավաքական խմբագրել

Մարզիչ խմբագրել

Յուվենտուս խմբագրել
Իտալիայի հավաքական խմբագրել

Անհատական խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինո Ձոֆ» հոդվածին։