Իկեր Կասիլյաս
Իկեր Կասիլյաս Ֆերնանդես (իսպ.՝ Iker Casillas Fernández, մայիսի 20, 1981[5][6], Մոստոլես, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ, «Պորտու» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի հավաքականի խաղացող, 2008 ու 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն և 2010 թվականի աշխարհի չեմպիոն։ Ռեկորդակիր է Իսպանիայի հավաքականի կազմում՝ անցկացրած խաղերի քանակով, ռեկորդակիր է նաև ողջ աշխարհում՝ հավաքականում անցկացրած չոր խաղերի քանակով (73 խաղ)։ Ժամանակաշրջանի լավագույն դարպասապահներից է, 5 անգամ արժանացել է տարվա լավագույն դարպասապահի կոչմանը։
Իկեր Կասիլյաս իսպ.՝ Iker Casillas Fernández | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Իկեր Կասիլյաս Ֆերնանդես | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||||||||||||||
Մականուն | ||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 20, 1981[5][6] (43 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | , Իսպանիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 184 | |||||||||||||||||||||||
Քաշ | 85 | |||||||||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Պորտու | |||||||||||||||||||||||
Համար | - | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իսպանիայի հավաքականի հետ հաղթել է Իսպանիայի առաջին Աշխարհի Գավաթը (World Cup) (մրցաշարում, որտեղ նա նվաճել է Ոսկե Ձեռնոց, որը հայտնի է որպես Յաշինի մրցանակ) և 2012 թվականի Եվրոպայի առաջնությունը։
Երիտասարդ տարիք
խմբագրելԿասիլյասը ծնվել է 1981 թվականի մայիսի 20-ին Մոստոլես (Móstoles) համայնքի Մադրիդ քաղաքում։ Հայրը՝ Ժոզե Լուիս Կասիլյասը (José Luis Casillas), քաղաքացիական ծառայող էր Կրթության և Գիտության նախարարությունում։ Մայրը՝ Մարիա դել Կարմեն Ֆերնանդես Գոնսալեզը( María del Carmen Fernández González), վարսահարդար էր։ Հետագայում ծնողները տեղափոխվում են Նավալաքրուզ, Ավիլա։ Կասիլյասն ունի փոքր եղբայր. Յունային Իկերից փոքր է 7 տարի։ Իկերը փոքր ժամանակ ապրել է Բասկերի երկրում, սակայն միշտ իր հայրենիքն է համարել Մադրիդը։
Կարիերան Ռեալ Մադրիդում
խմբագրելԿասիլյասը սկսել է իր կարիերան Ռեալ Մադրիդ երիտասարդական թիմից։ 1997 թվականի նոյեմբերի 17-ին `16 տարեկանում նա առաջին անգամ եկել է Ռեալ Մադրիդ առաջին թիմ և մասնակցել է Ռուսենբորգի Չեմպիոնների լիգային, բայց դեբյուտը չի եղել մինչև 1998-99 մրցաշրջանում։ Նրա նորամուտը եղավ այն ժամանակ, երբ փոխարինեց Բոդո Իլլգներին։ Արդեն հաջորդ մրցաշրջանում, պետք է Իլլները նստեր պահեստայինների նստարանին և Իկերը դարձավ առաջին ընտրությունը։ 2000 թ․ - ին դարձել է ամենաերիտասարդ դարպասապահը, ով երբևէ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, երբ Ռեալ Մադրիդը հաղթեց Վալենսիային 3-0 հաշվով։ Ընդամենը չորս օր հետո նա դարձավ 19 տարեկան։
Կասիլյասը կորցրեց իր տեղը մեկնարկային կազմում, երբ թիմ եկավ Սեզարը։ Երբ Սեզարը վնասվածք ստացավ 2002 թվականին, Չեմպիոնների լիգայի եզրափակչում Կասիլյասը կրկին դուրս եկավ խաղադաշտ։ Իկերը փայլուն խաղ ցուցադրեց, և Ռեալը հաղթեց Բայեր Լևերկուզենին 2-1 հաշվով և կրկին դարձավ չեմպիոն։
2007-08 մրցաշրջանը եղել է արդյունավետ Կասիլյասի համար, քանի որ նա օգնել է Ռեալ Մադրիդին նվաճել իրենց 31-րդ Լա Լիգա կոչումը՝ բաց թողնելով ընդամենը 32 գոլ 36 հանդիպումներում։ Կասիլյասը պայմանագիրը երկարաձգեց մինչև 2017 թվականը։
27 տարեկան էր, երբ խաղերով գերազանցեց Մադրիդի պատմության լավագույն դարպասապահին։ Նրանով հետաքրքրվել են Անգլիական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ և առաջարկել ռեկորդային գումարներ, Սակայն Իկերը մերժել է բոլորին և ասել, որ ինչ էլ լինի, կմնա Մադրիդում։ Իկերի գլխավորությամբ և Իկերի հետ Մադրիդը տարել է բոլոր հնարավոր գավաթները։ 2014 թ․ Մայիսի 24- ին Իկերի գլխավորությամբ Մադրիդը նվաճեց Չեմպիոնների Լիգայի իր 10- րդ գավաթը։ Մադրիդի Ռեալը միակ ակումբն է, որ նվաճել է 10 ՉԼ գավաթ։
«Պորտու»
խմբագրել2015 թվականի հուլիս 11-ին «Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարեց, որ «արքայական ակումբը» և «Պորտուն» համաձայնության են եկել։ Կասիլյասը դարձավ պորտուգալական թիմի անդամ՝ տեղափոխվելով ազատ գործակալի կարգավիճակով[7][8]։
Կարիերան հավաքականում
խմբագրելՇվեդների դեմ խաղում Իկերը անց կացրեց իր առաջին դեբյուտը հավաքականում, որից հետո որպես պահեստային դարպասապահ մեկնեց մասնակցելու Եվրո 2000-ին, որտեղ այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ։
Երկու տարի անց ԱԱ-ի ժամանակ Իկերը պետք է փոխարիներ Սանտիագո Կանիսարեսին, ով վնասվածքի պատճառով չկարողացավ հանդես գալ երզրափակիչ խաղերում։ Կասիլիասն էլ անց կացրեց իր դեբյուտը հենց այդ խաղերում, և արդարացրեց իրեն իռլանդացիների դեմ խաղում, որի ժամանակ Իկերի տասնմեկ մետրանոցից իրացրած սեյվը հնարավորություն ընձեռնեց իսպանացիներին դուրս գալ մեկ քառորդ եզրափակիչ։
2008 թվականի Եվրոպայի չեմպիոնատի ժամանակ Իկերն արդեն հավաքականի ավագն էր։ Մրցաշարի ժամանակ Իկերը բաց է թողել ընդամենը չորս գնդակ, խաղալով մրցաշարի բոլոր խաղերում։
2010 թվականի ԱԱ-ի խաղերի ժամանակ նույնպես թիմի կապիտանն էր, մունդիալի ժամանակ մասնակցեց բոլոր խաղերին և թիմի հետ միասին կարողացավ դառնալ Աշխարհի չեմպիոն։
Եվրո 2012-ի ժամանակ նույնպես մասնակցեց թիմի բոլոր խաղերին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Անձնական կյանք
խմբագրելԿասիլյասը 2009 թվականից հանդիպում է մարզական լրագրողուհի Սառա Կարբոներոյի հետ[9]։ Նրանց սիրային պատմությունը հատկապես հիշվում է 2010 թվականի ԱԱ-ի եզրափակչի ուղիղ եթերի ժամանակ զույգի կրքոտ համբույրով։
2014 թվականի հունվարի 3-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Մարտին Կասիլյաս Կարբոներոն[10][11]։ 2016 թվականի հունիսի 2-ին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Լուկասը[12]։
Մականուններ
խմբագրելՍան Իկեր, Սուրբ Իկեր, Մադրիդի Սուրբ, El galáctico de Móstoles։ Երկրպագուները նրան դիմում են նաև՝ Կաս, Կասո։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | ԲԹԳ | Խաղեր | ԲԹԳ | Խաղեր | ԲԹԳ | Խաղեր | ԲԹԳ | Խաղեր | ԲԹԳ | ||
Ռեալ Մադրիդ | 1999-2000 | 27 | 25 | 5 | 1 | 12 | 19 | 3 | 5 | 47 | 48 |
2000-01 | 34 | 37 | 0 | 0 | 11 | 15 | 2 | 4 | 47 | 56 | |
2001-02 | 25 | 27 | 5 | 5 | 9 | 7 | 1 | 0 | 40 | 39 | |
2002-03 | 38 | 42 | 0 | 0 | 15 | 21 | 2 | 1 | 55 | 64 | |
2003-04 | 37 | 50 | 2 | 1 | 9 | 10 | 2 | 2 | 50 | 63 | |
2004-05 | 37 | 30 | 0 | 0 | 10 | 11 | 0 | 0 | 47 | 42 | |
2005-06 | 37 | 38 | 4 | 6 | 7 | 7 | 0 | 0 | 48 | 51 | |
2006-07 | 38 | 40 | 0 | 0 | 7 | 10 | 0 | 0 | 45 | 50 | |
2007-08 | 36 | 32 | 0 | 0 | 8 | 13 | 2 | 6 | 46 | 51 | |
2008-09 | 38 | 52 | 0 | 0 | 7 | 10 | 2 | 5 | 47 | 67 | |
2009-10 | 38 | 35 | 0 | 0 | 8 | 9 | 0 | 0 | 46 | 44 | |
2010-11 | 35 | 32 | 8 | 2 | 11 | 6 | 0 | 0 | 54 | 40 | |
2011-12 | 37 | 31 | 4 | 6 | 10 | 7 | 2 | 5 | 53 | 49 | |
2012-13 | 19 | 16 | 3 | 1 | 5 | 8 | 2 | 4 | 29 | 30 | |
2013-14 | 2 | 2 | 9 | 1 | 13 | 9 | 0 | 0 | 2 | 12 | |
2014-15 | 30 | 30 | 0 | 0 | 8 | 6 | 5 | 21 | 43 | 38 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 508 | 520 | 40 | 23 | 150 | 167 | 23 | 34 | 721 | 743 |
Կարիերան հավաքականում
խմբագրելՀավաքական | Տարի | Ընկերականներ | Աշխարհի առաջնություն | Եվրոպայի առաջնություն | Կոնֆեդերացիաների գավաթ | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | ԲԹԳ | Խաղեր | ԲԹԳ | Խաղեր | ԲԹԳ | Խաղեր | ԲԹԳ | Խաղեր | ԲԹԳ | ||
Իսպանիա | 2000 | 3 | 3 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 5 |
2001 | 3 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 2 | |
2002 | 4 | 1 | 5 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 11 | 6 | |
2003 | 3 | 1 | 1 | 2 | 6 | 4 | 0 | 0 | 10 | 7 | |
2004 | 6 | 3 | 3 | 1 | 3 | 2 | 0 | 0 | 12 | 6 | |
2005 | 1 | 0 | 9 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 4 | |
2006 | 4 | 3 | 3 | 4 | 3 | 5 | 0 | 0 | 10 | 12 | |
2007 | 1 | 0 | 0 | 0 | 8 | 3 | 0 | 0 | 9 | 3 | |
2008 | 7 | 1 | 2 | 0 | 6 | 2 | 0 | 0 | 15 | 3 | |
2009 | 4 | 1 | 5 | 4 | 0 | 0 | 4 | 4 | 13 | 9 | |
2010 | 5 | 7 | 7 | 2 | 3 | 3 | 0 | 0 | 15 | 12 | |
2011 | 7 | 5 | 0 | 0 | 4 | 2 | 0 | 0 | 6 | 3 | |
2012 | 7 | 1 | 3 | 1 | 6 | 1 | 0 | 0 | 16 | 3 | |
Բոլորը հավաքականում | 55 | 28 | 43 | 25 | 41 | 22 | 4 | 4 | 138 | 79 |
Փաստեր
խմբագրել- 2007 թվականին Իկեր Կասիլյասը նկարահանվել է Ժաումե Սերիի «Գոլ 2։ Կյանքն ինչպես երազանք» ֆիլմում, որում նկարահանվել են նաև Դեվիդ Բեքհեմը, Ռոբերտո Կառլոսը, Զինեդին Զիդանը, Ռաուլը, Սերխիո Ռամոսը, Գուտին, Ռոնալդոն, Սեսկ Ֆաբրեգասը, Մայքլ Օուենը, Ռոբինյոն, Թիերի Անրին և անգամ մարզիչ Արսեն Վենգերը։
- 11 տարի Իկերը հանդես էր գալիս Rebook ընկերության ձեռնոցներով և խաղակոշիկներով։ 2012 թվականի հունվարի 12-ին Իկերը 5 տարվա պայմանագիր կնքեց Adidas ընկերության հետ, և այսօր նա արդեն Adidas ընկերության դեմքերից է։
- Իկերը ռեկորդակիր է հավաքականում հաղթանակներ տանելով։ 2012 թվականին՝ Եվրոպայի առաջնությունում Իտալիայի հավաքականի դեմ հաղթանակը եղավ նրա 100-րդ հաղթանակը հավաքականում։
- Իկերը նաև ռեկորդակիր է Չեմպիոնների Լիգայում անցկացրած րոպեներով։ 2014 թվականի մարտի 8-ին «Շալկե»-ի դեմ խաղի ժամանակ լրացավ նրա 12000 րոպեն անցկացրած Չեմպիոնների Լիգայում։ Նա գերազանցեց Ռաուլի ռեկորդը (11999 րոպե). ի դեպ Ռաուլի 11999-րդ րոպեն լրացել է այն ժամանակ, երբ նա եղել է «Շալկե»-ի ֆուտբոլիստ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «El galбctico de Mуstoles». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Ikerman». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Iker Casillas
- ↑ El «Santo» Iker Casillas fue elegido el mejor arquero del Mundial
- ↑ 5,0 5,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 6,0 6,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Official Statement: Iker Casillas». realmadrid.com. 2015 թ․ հուլիսի 11. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Casillas signs two-year Porto contract». Goal.com. 2015 թ․ հուլիսի 12. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Iker Casillas in spotlight over girlfriend role». BBC News. 2010 թ․ հունիսի 17. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «That's my boy! Iker Casillas' son is born». Marca. 2014 թ․ հունվարի 3. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Íker Casillas bautiza al pequeño Martín de viajar a Brasil». Yahoo. 2014 թ․ դեկտեմբերի 22.
- ↑ «Испанский футболист Икер Касильяс стал отцом во второй раз».
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Իկեր Կասիլյասը «Ռեալ Մադրիդ» ակումբի պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստը BDFutbol կայքում
- Ազգային հավաքական
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իկեր Կասիլյաս» հոդվածին։ |