Լեոնարդո Արաուժո
Լեոնարդո Նասիմենտո դե Արաուժո (պորտ.՝ Leonardo Nascimento de Araújo, սեպտեմբերի 5, 1969[1][2], Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, մարզիչ և մենեջեր։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1994 թվականի աշխարհի չեմպիոն։ Կաֆու
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 5, 1969[1][2] (55 տարեկան) | ||
Ծննդավայր | Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խաղային կարիերա
խմբագրելԼեոնարդոն իր կարիերան սկսել է «Ֆլամենգոյում» 1987 թվականին։ 17 տարեկանում ակումբի գլխավոր մարզիչ Սեբաստիան Լազարոնին Արաուժոյին հնարավորություն տվեց խաղալ իր կուռքի՝ Զիկոյի, ինչպես նաև Լեանդրոյի, Բեբետոյի և Ռենատո Գաուշոյի հետ և մասնակցել իր առաջին Բրազիլիայի առաջնության նվաճմանը։ 1990 թվականին Լեոնարդոն պայմանագիր կնքեց Սան Պաուլու ակումբի հետ, իսկ 1991 թվականին նա, Ռայը, Կաֆուն, Մյուլլերը և այլ երիտասարդ տաղանդներ դարձան այսպես կոչված «esquadrão tricolor»-ի մի մասը՝ Թելե Սանտանայի ղեկավարությամբ, և Լեոնարդոն նվաճեց Բրազիլիայի երկրորդ առաջնությունը։
Նույն թվականին ավելի ուշ նա պայմանագիր կնքեց իսպանական «Վալենսիայի» հետ։ Երկու մրցաշրջանից հետո նա վերադարձավ Բրազիլիա՝ «Սան Պաուլոյի» հետ կարճատև պայմանագրի համար, որի ընթացքում թիմը շահեց մի քանի մրցանակներ, այդ թվում՝ միջմայրցամաքային գավաթ։
Լեոնարդոյի միջազգային դեբյուտը տեղի է ունեցել 1990 թվականին։ Նա գնաց 1994 թվականի ֆուտբոլի Աշխարհի Գավաթ՝ թողնելով երիտասարդ Ռոբերտո Կառլոսին։ Լեոնարդոն լավ էր խաղում առաջին խաղերում, բայց ԱՄՆ-ի հավաքականի հետ խաղում նա կոտրեց ամերիկացի տաբու կիսապաշտպան Ռամոսի զիգոմատիկ ոսկորը։ Խաղից հետո նա որակազրկվել է 4 խաղով։ Լեոնարդոն անձամբ ներողություն է խնդրել Ռամոսից՝ պնդելով, որ հարվածը դիտավորյալ չէ։ Որակազրկումը թույլ չտվեց նրան խաղալ մնացած հանդիպումները։ 1994 թվականին աշխարհի առաջնությունից հետո Լեոնարդոն կարիերան շարունակել է Ճապոնական «Կասիմա Անտլերս» ակումբում՝ կրկին հնարավորություն ստանալով խաղալ իր կուռքի և ընկեր Զիկոյի հետ։ 1996 թվականին նա վերադարձավ Եվրոպա, Այս անգամ՝ Ֆրանսիա, «Պարի Սեն-Ժերմեն»։ Այս ակումբում Լեոնարդոն դադարեց խաղալ որպես ձախ պաշտպան և տեղափոխվեց միջին գիծ՝ երբեմն խաղալով ձախ կողմում, իսկ երբեմն՝ որպես փլեյմեյքեր կամ հարձակվող։ 1997 թվականին Լեոնարդոյին տվեցին 10-րդ համարը հավաքականում։ Նա կարևոր անդամ էր այն թիմի, որը նվաճեց Ամերիկայի գավաթը 1997-ում։
Հաջորդ տարի Լեոնարդոն իր երկրորդ աշխարհի առաջնությունում անցկացրեց բոլոր յոթ խաղերը՝ օգնելով Բրազիլիային հասնել երկրորդ հորիզոնական։ Մարոկկոյի դեմ երկրորդ խմբային խաղում նա գոլի հեղինակ դարձավ, Բայց ինչպես հետո պարզվեց, խաղից դուրս վիճակից։ Նախորդ՝ 1997 թվականին, նա ՊՍԺ-ից տեղափոխվեց իտալական «Միլան» 8,5 միլիոն եվրոյի դիմաց և այդպիսով սկսեց անընդհատ խաղալ հարձակման գծում և դարձավ այդ տարիների «Միլանի» գլխավոր աստղը։ Նա խաղացել է չորս ամբողջական մրցաշրջան՝ 177 խաղում դառնալով 62 գոլի հեղինակ։ Ավելի ուշ նա վերադարձավ Միլան և այնտեղ ավարտեց իր կարիերան 2003 թվականին։ Հավաքականի կազմում իր վերջին գոլերը նա խփել է 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա 60 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։
Մարզչական կարիերա
խմբագրելՖուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Լեոնարդոն սկսեց վարել գործակալական գործունեություն, ինչպես նաև անցավ մարզչական դասընթացների։ Գործարքների թվում, որոնց մասնակցել է Լեոնարդոն, եղել է Կակայի տեղափոխությունը «Սան Պաուլուից» «Միլան»։ Բացի այդ, Լեոնարդոն կարևոր դեր խաղաց «Միլանի» և «Ինտերնասիոնալի» միջև Ալեշանդրե Պատոյի տեղափոխության վերաբերյալ բանակցություններում։ 2009 թվականի հունիսին Լեոնարդոն գլխավորեց «Միլանը» որպես գլխավոր մարզիչ։ Այդ մասին պաշտոնապես հայտարարվել է հունիսի 1-ին։ Նույն ամսվա ընթացքում նա ստացավ մարզչական A կատեգորիա, որը թույլ տվեց նրան պաշտոնապես մարզել «ռոսոներիները»։ Ակումբում բրազիլացին կադրային դեֆիցիտի առաջ է կանգնել. «ռոսոներիները» չափից շատ են ունեցել տարիքային խաղացողներ, իսկ ակումբի առաջատարը՝ Կական, տեղափոխվել է «Ռեալ»:Մրցաշրջանի մեկնարկը «Միլանից» անհաջող ստացվեց.ակումբը մի քանի խաղ պարտվեց։ Սակայն թիմի խաղացանկի 4-3-3 փոփոխությամբ ակումբը «ծաղկեց», գումարած՝ լավ ժամանակ սկսվեց Ռոնալդինյոյի համար, ով սկսեց «տանել» խաղը։ Բայց դա «ռոսոներիներին» չբավականացրեց Գրանդ թիմերի հետ խաղերում։ Օրինակ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայում և «Ինտերի» հետ Ա սերիայում։ Վերջին տուրից առաջ Լեոնարդոն հայտարարեց իր հրաժարականի մասին[3]։
2010 թվականի դեկտեմբերի 24-ին Լեոնարդոն պայմանագիր կնքեց «Ինտերնացիոնալի» հետ մինչև 2012 թվականի հունիսի 30-ը[4][5][6]։
2011 թվականի հունվարի 6-ին Լեոնարդոյի գլխավորությամբ կայացած առաջին խաղում «Ինտերը» 3:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»։
2011 թվականի մարտի 6-ին Իտալիայի 2010/11 առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Ջենոայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:2) Լեոնարդոն նոր ռեկորդ սահմանեց Ա սերիայի մարզիչների համար, ովքեր սկսեցին աշխատել նոր ակումբի հետ։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 13 խաղում վաստակել է 33 միավոր[7]։
2011 թվականի մայիսի 29-ին «Ինտերը», 3:1 հաշվով հաղթելով «Պալերմոյին», դարձավ Իտալիայի գավաթակիր։ Ներաձուրին իր պատմության մեջ 7-րդ անգամ նվաճեց այս գավաթը։ Այսպիսով, Լեոնարդոն նվաճեց իր առաջին գավաթը մարզչական կարիերայում։
2011 թվականի հունիսի 17-ին հեռացել է «Ինտերի» մարզչի պաշտոնից և դարձել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի մարզական տնօրեն։
2017 թվականի սեպտեմբերի 28-ին նշանակվել է թուրքական «Անթալյասպոր» ակումբի գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամկետով[8][9]։ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին պաշտոնանկ է արվել[10]։
Դրանից հետո Լեոնարդոն որոշում կայացրեց վերադառնալ Ֆուտբոլի մենեջերի դերին։
2018 թվականի հուլիսի 25-ին դարձել է «Միլանի» մարզական և տեխնիկական տնօրեն։ Դա տեղի է ունեցել իտալական ակումբի նոր սեփականատիրոջ՝ ամերիկյան Elliott ներդրումային հիմնադրամի նախաձեռնությամբ[11]։
Անձնական կյանք
խմբագրել2013 թվականից Ամուսնացած է իտալացի լրագրող և հեռուստահաղորդավար Աննա Բիլոյի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ որդիներ Տիագոն և Թոման։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ինտեր
- Իտալիայի Գավաթակիր՝ 2010/11
Վիճակագրություն
խմբագրելԹիմ | Երկիր | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտ | % | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Միլան | Իտալիա | 01.06.2009 | 23.05.2010 | 38 | 20 | 10 | 8 | 52.63 |
Միջազգային | Իտալիա | 10.12.2010 | 06.06.2011 | 23 | 17 | 2 | 4 | 73.91 |
Անթալյասպոր | Թուրքիա | 28.09.2017 | 7.12.2017 | 0 | 0 | 0 | 0 | 00.00 |
Ընդամենը | 61 | 37 | 12 | 12 | 60.65 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Леонардо официально объявил о своём уходе из «Милана» Արխիվացված 2010-05-17 Wayback Machine
- ↑ «Леонардо официально стал главным тренером "Интера"». Чемпионат.ру. 24.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Benvenuto!: Leonardo allenatore dell'Inter» (իտալերեն). Sito ufficiale di FC Internazionale Milano. 24.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Leonardo, ora è ufficiale, L'Inter ha il nuovo tecnico» (իտալերեն). La Gazzetta dello Sport.it. 24.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Рекорд имени Леонардо». Чемпионат. 7.03.2011. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Hoş Geldin Leonardo» (թուրքերեն). Antalyaspor Resmi İnternet Sitesi. 28.09.2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Бывший тренер «Милана» и «Интера» Леонардо возглавил «Антальяспор»». Sports.ru. 28.09.2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Teşekkürler Leonardo Araujo» (թուրքերեն). Antalyaspor Resmi İnternet Sitesi. 7.12.2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Леонардо стал техническим директором «Милана»». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Официальный сайт Леонардо» (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
- «Профиль тренера» (գերմաներեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
- «Тренер эпохи Возрождения» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդո Արաուժո» հոդվածին։ |