Լյուդմիլա Միխայիլի Պավլիչենկո (ուկրաիներեն՝ Людмила Михайлівна Павличенко, ռուս.՝ Людмила Михайловна Павличенко, ի ծնե՝ Բելովա, հուլիսի 12, 1916(1916-07-12)[2], Բելայա Ցերկով, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1974(1974-10-10) կամ հոկտեմբերի 27, 1974(1974-10-27)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զինվորական գործիչ, 25-րդ Չապաևյան դիվիզիայի դիպուկահար։ ԽՍՀՄ հերոս (1943)։ Պատերազմի ավարտից հետո եղել է ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմի Գլխավոր շտաբի աշխատակից ցամաքային պաշտպանության զորքերի մայորի կոչումով։

Լյուդմիլա Միխայիլի Պավլիչենկո
Людмила Михайловна Белова
1916-1974
ԾննդավայրԲելայա Ցերկով
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակդիպուկահար, հրահանգիչ, Ռազմածովային նավատորմի Գլխավոր շտաբի աշխատակից
Ծառայության տարիներ1941—1953
ԿոչումԼեյտենանտ
Մայոր
Զորամաս54-րդ հրաձգային գունդ
(25-րդ հրաձգային դիվիզիա)
Մարտեր/
պատերազմներ

Երկրորդ համաշխարհային պատերազմ

ԿրթությունԿիևի համալսարանի պատմական ֆակուլտետ (1945) և Շևչենկոյի անվան համալսարան
Պարգևներ
Խորհրդային Միության Հերոս
Խորհրդային Միության Հերոս

Լենինի շքանշան Լենինի շքանշան «Մարտական ծառայությունների համար» «Օդեսայի պաշտպանության համար» «Սևաստոպոլի պաշտպանության համար»

«Գերմանիայի նկատմամբ հաղթանակ տանելու համար Հայրենական Մեծ պատերազմում 1941—1945 թթ.»

Լյուդմիլա Պավլիչենկոն համաշխարհային պատմության ամենահաջողակ կին դիպուկահարն է, որ իր հաշվին ունեցել է 309 հաստատված մահացու գնդակ՝ ուղղված նացիստական օկուպացիոն զորքերի զինվորներին և սպաներին։

Կենսագրություն խմբագրել

Լյուդմիլա Բելովան ծնվել է 1916 թվականի հուլիսի 12-ին Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքում (Ուկրաինա)։ Մինչև 14 տարեկանը սովորել է Բելայա Ցերկով քաղաքի № 3 դպրոցում, ապա ընտանիքը տեղափոխվել է Կիև։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Լյուդմիլան աշխատել է Կիևի «Արսենալ» գործարանում և միաժամանակ սովորել տասներորդ դասարանում՝ ավարտելով միջնակարգ կրթությունը։

1932 թվականին ամուսնացել է Ալեքսեյ Պավլիչենկոյի հետ, ունեցել որդի՝ Ռոստիսլավին (1932—2007)[3]։ Նրանք շուտով ամուսնալուծվեցին։

1937 թվականին ընդունվել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի պատմության ֆակուլտետ։ Ուսանողուհին զբաղվում էր հրաձգային սպարտով։ Երկրորդ համաշխարհային պատերազմին Լյուդմիլան հանդիպեց այն ժամանակ, երբ դիպլոմային աշխատանքների համար մեկնել էր Օդեսա։ Պատերազմի առաջին իսկ օրերից Լյուդմիլա Պավլիչենկոն որպես կամավոր մեկնում է ռազմաճակատ։

1941 թվականի աշնանը Լյուդմիլայի դիվիզիան ուղարկեցին Սևաստոպոլի պաշտպանության մասնակցելու համար, որտեղ նա սիրավեպ սկսեց համածառայակից Լեոնիդ Կիցենկոյի հետ[4]։ Նրանք ծանոթ էին մինչև պատերազմը, միասին եկել էին դիվիզիա և միասին մեկնում էին առաջադրանքների։ 1942 թվականի փետրվարին հերթական համատեղ առաջադրանքի ժամանակ նրանց դիրքը հայտնի էր դարձել թշնամիներին և պատվել էր կրակով։ Կիցենկոյի թևը պոկվել էր, և Պավլիչենկոն միայնակ քարշ էր տվել Լեոնիդին, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։

Լեյտենանտ Պավլիչենկոն մարտնչել է 25-րդ Չապաևյան հրաձգային դիվիզիայում։ Մասնակցել է Մոլդավիայի մարտերին, Օդեսայի և Սևաստոպոլի պաշտպանությանը, 1942 թվականի հուլիսին Լ. Մ. Պավլիչենկոյի հաշվին արդեն 309 հաստատված գերմանացի զինվոր և սպա կար (այդ թվում թշնամու 36 դիպուկահար), չնայած որ «Սևծովայիններ» (1942) ֆիլմում խոսում են 343 ոչնչացվածների մասին։ Բացի այդ՝ պաշտպանական մարտերի ընթացքում նա կարողացել է սովորեցնել բազում դիպուկահարների։

1942 թվականի հունիսին Լյուդմիլան վիրավորվել է։ Շուտով նրան հետ էին կանչել առաջին գծից և ուղարկել պատվիրակության հետ միասին Կանադա և ԱՄՆ։ Ուղևորության ընթացքում նա եղել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի մոտ ընդունելության։ Հետո Էլեոնոր Ռուզվելտը Լյուդմիլա Պավլիչենկոյին հրավիրել շրջագայության ողջ երկրով։ Լյուդմիլան ելույթ է ունեցել Միջազգային ուսանողական ասամբլեայի դիմաց Վաշինգտոնում, ինչպես նաև Նյու Յորքում, սակայն շատերն են հիշում նրա ելույթը Չիկագոյում։ «Ջենթլմեններ, — բազմահազար ամբոխի միջից լսվեց հնչուն ձայնը։ — Ես քսանհինգ տարեկան եմ։ Մարտի դաշտում ես արդեն հասցրել եմ ոչնչացնել երեք հարյուր ինը ֆաշիստական զավթիչ։ Ձեզ չի՞ թվում, ջեթլմեններ, որ բավականին երկար եք թաքնվում իմ մեջքի ետևում»։ Ամբոխը մի րոպե լռել էր, իսկ հետո պայթել ծափահարությունների բարձր ձայնից։ Ամերիկայում նրան հատուկ հրացան էին նվիրել, իսկ Կանադայում՝ վինչեստեր (վերջինս ներկայացված է ՌԴ Զինված ուժերի կենտրոնական թանգարանում)։ Ամերիկյան քանթրի ոճի երգիչ Վուդի Գաթրին նրա մասին երգ է գրել «Miss Pavlichenko» անվամբ[5]։ Կանադայում խորհրդային զինվորականների պատվիրակությունը դիմավորել են մի քանի հազար կանադացիներ, որ հավաքվել էին Տորոնտոյի Միասնական կայարանում։

 
Նամականիշ, 1943

Վերադառնալուց հետո լեյտենանտ Պավլիչենկոն որպես հսկիչ աշխատել է «Կրակ» դիպուկահարների դպրոցում։

1943 թվականի հոկտեմբերի 25-ին Լյուդմիլա Պավլիչենկոյին շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում։

Պատերազմից հետո 1945 թվականին Լյուդմիլա Միխայլովնան ավարտել է Կիևի համալսարանը; 1945 թվականից մինչև 1953 թվականը եղել է ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմի Գլխավոր շտաբի գիտական աշխատակից։ Ավելի ուշ աշխատել է Պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեում։

Մահացել է 1974 թվականի հոկտեմբերի 27-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Զենք խմբագրել

Զենքերը, որոնցով մարտնչել է Լյուդմիլա Պավլիչենկոն.

  • Մոսինի հրացան,
  • СВТ-40 հրացան։

Մրցանակներ խմբագրել

 
Օդեսայի պաշտպանության քարտեզ, «Օդեսայի պաշտպանության համար» շքանշանը և հերոսները. Յա. Օսիպով, Ն. Ա. Օնիլովա, Գ. Վ. Ժուկով, Լ. Մ. Պավլիչենկո, 2011 թ. Ծրար, Ուկրաինայի փոստ
  • Խորհրդային միության հերոսի «Ոսկե աստղ» շքանշան (շքանշան № 1218)։
  • Լենինի երկու շքանշան։
  • շքանշաններ։

Հիշատակ խմբագրել

  • 1976 թվականին Լ. Մ. Պավլիչենկոյի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ԽՍՀՄ-ում նրա պատկերով նամականիշ է թողարկվել։
  • Լյուդմիլա Պավլիչենկոյի անունով է կոչվել Ձկնային տնտեսության նախարարության նավը։ Նավը ծով է դուրս եկել 1976 թվականին, իսկ հանվել շրջանառությունից 1996 թվականին[6]։
  • Լյուդմիլա Միխայլովնա Պավլիչենկոյի անունով են կոչվել փողոցներ Սևաստոպոլում և Բելայա Ցերկովոյում (հենց այդ փողոցում է գտնվում № 3 դպրոցը. որտեղ սովորել է Լյուդմիլա Պավլիչենկոն)։ № 3 դպրոցում գտնվում է Լյուդմիլա Պավլիչենկոյի թանգարանը, որ ստեղծվել է ԽՍՀՄ տարիներին։
  • Լյուդմիլա Միխայլովնայի պատվին Պավլիչենկո ազգանունն է կրում «Darker than Black: Ryuusei no Gemini» անիմե սերիալի երկրորդ եթերաշրջանի գլխավոր հերոսուհին[7]։
  • Լյուդմիլա Պավլիչենկոյին է նվիրված «Аркадий Коц» խմբի «Люся» երգը[8].
  • Լյուդմիլա Պավլիչենկոյին է նվիրված ամերիկյան երգիչ Վուդի Գաթրիի (Woodrow Wilson Guthrie, Woody Guthrie; 1912—1967) «Miss Pavlichenko» երգը։
  • Լյուդմիլա Պավլիչենկոյին է նվիրված 2015 թվականին նկարահանված «Մարտ Սևաստոպոլի համար» ֆիլմը։
  • Լյուդմիլա Պավլիչենկոյի պատվին է անվանված «Lyuda» հրացանը «Borderlands 2» համակարգչային խաղում[9]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Павличенко Л. М., Героическая быль: Оборона Севастополя 1941—1942 гг 72, էջեր 72 — 72 էջ։

Գրականություն խմբագրել

  • Советские героини. Очерки о женщинах — Героях Советского Союза. М., Госполитиздат, 1963.
  • Легендарные Герои-комсомольцы. Вып V и VI. 1973.
  • В. Н. Пчелинцев. Особая миссия. М., «Молодая гвардия», 1991.
  • 2015 թվականին նկարահանվել է «Մարտ Սևաստոպոլի համար» ֆիլմը, որտեղ Լյուդմիլա Պավլիչենկոյի դերը կատարել է Յուլիա Պերեսիլդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. TracesOfWar
  3. «Նովոդևիչյան գերեզմանատան գերեզմանաքարը» (ռուսերեն). Նովոդևիչյան գերեզմանատուն. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  4. «Фото Л.Киценко и Л.Павличенко» (ռուսերեն). Комсомольская правда. 2015 թ․ ապրիլի 1. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  5. Ամերիկյան երգիչ Վուդի Գաթրիի երգը Լյուդմիլա Պավլիչենկոյի մասին
  6. «Նավի պատկերն ու պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  7. Russia in Darker than Black 2
  8. Люся / Miss Pavlichenko
  9. «Lyuda - Borderlands Wiki».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Պավլիչենկո» հոդվածին։