Իվան Գուդովիչ
Իվան Վասիլևիչ Գուդովիչ (1741[1], Ստառիե Իվայտենկի, Բակլանսկայա սոտնյա, Ստառոդուբսկի պոլկ, Կազակական հետմանություն - հունվարի 22 (փետրվարի 3), 1820, Օլգոպոլ, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս ռազմական գործիչ, կոմս (1797 թվականից), գեներալ-ֆելդմարշալ (1807 թվականից)։
Իվան Գուդովիչ | |
---|---|
Ծնվել է | 1741[1] |
Ծննդավայր | Ստառիե Իվայտենկի, Բակլանսկայա սոտնյա, Ստառոդուբսկի պոլկ, Կազակական հետմանություն |
Մահացել է | հունվարի 22 (փետրվարի 3), 1820 |
Մահվան վայր | Օլգոպոլ, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Սոֆիայի տաճար |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Praskovya Razumovskaya? |
Ծնողներ | հայր՝ Վասիլի Գուդովիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Մոսկվայի քաղաքապետ և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Andrey Gudovich?[2] և Kirill Gudovich? |
Ivan Gudovich Վիքիպահեստում |
Սովորել է Քյոնիգսբերգի և Լայպցիգի համալսարաններում։ Աչքի է ընկել 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմում։ 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է Հաջիբեի (այժմ՝ Օդեսա, 1789), Կիլյայի (1790) և Անապայի (1791) գրավումը։ 1806 թվականին նշանակվել է Վրաստանի և Կովկասի կառավարչապետ, նվաճել Բաքվի, Շաքիի և Դերբենդի խանությունները։ 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ փայլուն հաղթանակ է տարել Արփաչայի վրա (1807)։ 1808 թվականին ձախողվել է Գուդովիչի Երևանյան արշավանքը։ 1809-1812 թվականներին եղել է գլխավոր զորահրամանատար Մոսկվայում, Պետ․ խորհրդի անդամ, սենատոր։ 1812 թվականի փետրվարից՝ պաշտոնաթող։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Гудович, Андрей Иванович, граф (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1912. — Т. 8. — С. 527—528.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Գուդովիչ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 244)։ |